«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«18» հուլիսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հուլիսի 1996 թ. N 221
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Սեփականաշնորհել Արմավիրի «Ամրակ» (Արմավիրի ֆուրնիտուրային և ոչ ստանդարտ սարքավորումների արտադրափորձնական գործարան) փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Ամրակ» բաց բաժնետիրական ընկերության:
1.2. Արմավիրի «Ամրակ» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել բնակելի շենքը (քաղ. Արմավիր, 23 փող., տուն 1ա) և այն երկամսյա ժամկետում հանձնել Արմավիրի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի տնօրինությանը:
1.3. Արմավիրի «Ամրակ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 73000 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 44380 հազ. դրամ, նկատի ունենալով ինվեստիցիոն սեփականաշնորհման հետևանքով ոչ պետական բաժնեմասի փոփոխությունը:
1.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 4438 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
1.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 7425 հազ. դրամ:
1.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Ամրակ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
1.8. Սահմանել, որ «Ամրակ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
1.9. Սահմանել, որ «Ամրակ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ամրակ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
2.1.Սեփականաշնորհել «Մարտունշին» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` այն վերակազմավորելով «Մարտունշին» բաց բաժնետիրական ընկերության:
2.2. «Մարտունշին» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Մարս-3», «Հայք-41» դուստր ձեռնարկությունները և դրանք սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2.3. «Մարտունշին» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 76600 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 61280 հազ. դրամ:
2.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 6128 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
2.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 13759 հազ. դրամ:
2.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Մարտունշին» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
2.8. Սահմանել, որ «Մարտունշին» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
2.9. Սահմանել, որ «Մարտունշին» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մարտունշին» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
3.1. Սեփականաշնորհել «Մարտունշին» փակ բաժնետիրական ընկերության «Հայք-41» դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Հայք-41» բաց բաժնետիրական ընկերության:
3.2. «Մարտունշին» փակ բաժնետիրական ընկերության «Հայք-41» դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
3.3. «Մարտունշին» փակ բաժնետիրական ընկերության «Հայք-41» դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 4170 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 3340 հազ. դրամ:
3.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 334 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
3.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 4708 հազ. դրամ:
3.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Հայք-41» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
3.8. Սահմանել, որ «Հայք-41» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
3.9. Սահմանել, որ «Հայք-41» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայք-41» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
4.1. Սեփականաշնորհել «Մարտունշին» փակ բաժնետիրական ընկերության «Մարս-3» դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Մարս-3» բաց բաժնետիրական ընկերության:
4.2. «Մարտունշին» փակ բաժնետիրական ընկերության «Մարս-3» դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
4.3. «Մարտունշին» փակ բաժնետիրական ընկերության «Մարս-3» դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
4.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 2400 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 1920 հազ. դրամ:
4.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 192 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
4.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 1322 հազ. դրամ:
4.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Մարս-3» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
4.8. Սահմանել, որ «Մարս-3» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
4.9. Սահմանել, որ «Մարս-3» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
4.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Մարս-3» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
5.1. Սեփականաշնորհել «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» (Լուսակերտի թռչնաֆաբրիկա) փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության:
5.2. «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել բնակելի շենքերը, մանկապարտեզը, կուլտուրայի տունը (նախկին Նաիրիի շրջան, ֆաբրիկայի բանավան) և դրանք երկամսյա ժամկետում հանձնել Նոր Գեղիի գյուղխորհրդի տնօրինությանը:
5.3. «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
5.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 84870 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 67900 հազ. դրամ:
5.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 6790 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
5.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 28181 հազ. դրամ:
5.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
5.8. Սահմանել, որ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
5.9. Սահմանել, որ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
5.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
6.1. Սեփականաշնորհել «Բաղրամյանի N 2 խոզաբուծական համալիր» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` այն վերակազմավորելով «Բաղրամյանի N 2 խոզաբուծական համալիր» բաց բաժնետիրական ընկերության:
6.2. «Բաղրամյանի N 2 խոզաբուծական համալիր» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել օժանդակ տնտեսությունը (անավարտ շինարարությամբ) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
6.3. «Բաղրամյանի N 2 խոզաբուծական համալիր» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել անավարտ շինարարությամբ բնակելի շենքը (Արմավիրի մարզ, Լեռնագոգ ավան) և այն երկամսյա ժամկետում հանձնել Արմավիրի մարզպետարանի տնօրինությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6.4. «Բաղրամյանի N 2 խոզաբուծական համալիր» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել նախկին պահակատունը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել բաց դասական աճուրդով` մեկնարկային գինը սահմանելով 20 հազ. դրամ:
6.5. «Բաղրամյանի N 2 խոզաբուծական համալիր» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռից հանել Բաղրամյանի N 1 խոզաբուծական համալիրի տարածքում գտնվող մազութարանի, կաթսայատան գազաբաշխիչ կետի, մաքրման կայանի և լվացքատան հաշվեկշռային արժեքը` 269 հազ. դրամ և փոխանցել Բաղրամյանի N 1 խոզաբուծական համալիրի հաշվեկշռին:
6.6. «Բաղրամյանի N 2 խոզաբուծական համալիր» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
6.7. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 46140 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 36910 հազ. դրամ:
6.8. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 3691 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
6.9. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 37843 հազ. դրամ:
6.10. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Բաղրամյանի N 2 խոզաբուծական համալիր» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
6.11. Սահմանել, որ «Բաղրամյանի N 2 խոզաբուծական համալիր» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
6.12. Սահմանել, որ «Բաղրամյանի N 2 խոզաբուծական համալիր» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
6.13. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Բաղրամյանի N 2 խոզաբուծական համալիր» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
7.1. Սեփականաշնորհել «Բաղրամյանի N 2 խոզաբուծական համալիր» փակ բաժնետիրական ընկերության օժանդակ տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Օժանդակ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության:
7.2. «Բաղրամյանի N 2 խոզաբուծական համալիր» փակ բաժնետիրական ընկերության օժանդակ տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
7.3. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 8580 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 6860 հազ. դրամ:
7.4. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 3430 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:
7.5. Վճարման ենթակա պասսիվներ չունի:
7.6. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Օժանդակ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
7.7. Սահմանել, որ «Օժանդակ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
7.8. Սահմանել, որ «Օժանդակ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
7.9. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Օժանդակ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
8.1. «Հայբուժտեխնիկա» պետական ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվին` «Հայբուժտեխնիկա» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
8.2. «Հայբուժտեխնիկա» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «Բժշկական սարքավորումների վերանորոգման բաժին» արհեստանոցը (Դ. Մալյան 21/22) և սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվին` «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
8.3. «Հայբուժտեխնիկա» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել «Ակնալուսո» ԴՁ-ն (քաղ. Երևան, Գ. Լուսավորչի 3), «Շիրավետ» ԴՁ-ն (քաղ. Գյումրի), «Եղեգնաձոր» ԴՁ-ն (քաղ. Եղեգնաձոր), «Լինզա» ԴՁ-ն (քաղ. Երևան, Աբովյան 60) և դրանք սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվներին` «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
8.4. Թույլատրել «Բժշկական սարքավորումների վերանորոգման բաժին» արհեստանոցի և «Ակնալուսո» ԴՁ-ի աշխատավորական կոլեկտիվներին գնել Երևանի քաղաքապետարանից վարձակալած տարածքները:
8.5. «Հայբուժտեխնիկա» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
8.6. Ընկերության կանոնադրական հիմնադրամը սահմանել 31094 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 31094 հազ. դրամ:
8.7. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 11338 հազ. դրամ:
8.8. Գույքի գնումն իրականացնել երկու ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
9.1. Երևանի արդյունաբերաառևտրական տրիկոտաժի «Նորք» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհել մրցույթով` մեկնարկային գինը սահմանելով 26402 հազ. դրամ:
9.2. Երևանի արդյունաբերաառևտրական տրիկոտաժի «Նորք» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
9.3. Երևանի արդյունաբերաառևտրական տրիկոտաժի «Նորք» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը մրցույթով սեփականաշնորհելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է):
9.4. Մրցութային հանձնաժողովին`
ա) երկշաբաթյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով սահմանված կարգով հրապարակել մրցույթի և դրա լրացուցիչ պայմանների մասին տեղեկատվություն.
բ) մրցույթի պայմաններում նշել, որ մրցույթին մասնակցելու պարտադիր պայման է չինական վարկի գծով ձեռնարկության պարտքի չափով կանխավճարի մուծումը բյուջե:
9.5. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել Երևանի արդյունաբերաառևտրական տրիկոտաժի «Նորք» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասի մրցույթով սեփականաշնորհման ժամանակավոր հաշիվը և մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթի հաղթող ճանաչելու արձանագրությունն ուղարկելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կնքել սեփականաշնորհման պայմանագիրը:
10.1. Սեփականաշնորհել «Կապանի կահույքի ֆաբրիկա» պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով, այն վերակազմավորելով «Կապանի կահույքի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության:
10.2. «Կապանի կահույքի ֆաբրիկա» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել ֆիրմային խանութը (քաղ. Կապան, Շահումյան 29) և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել որպես «փոքր» օբյեկտ:
10.3. «Կապանի կահույքի ֆաբրիկա» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
10.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 24890 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 24890 հազ. դրամ:
10.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2489 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
10.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 32349 հազ. դրամ:
10.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Կապանի կահույքի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
10.8. Սահմանել, որ «Կապանի կահույքի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
10.9. Սահմանել, որ «Կապանի կահույքի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
10.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Կապանի կահույքի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
11.1. «Աշտարակի տրիկոտաժի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհել մրցույթով` մեկնարկային գինը սահմանելով 14094 հազ. դրամ:
11.2. «Աշտարակի տրիկոտաժի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել «Նշան» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության տրված շենքը և այն սեփականաշնորհել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
11.3. «Աշտարակի տրիկոտաժի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը մրցույթով սեփականաշնորհելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է):
11.4. Մրցութային հանձնաժողովին`
ա) երկշաբաթյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով սահմանված կարգով հրապարակել մրցույթի և դրա լրացուցիչ պայմանների մասին տեղեկատվություն.
բ) մրցույթի պայմաններում նշել, որ մրցույթին մասնակցելու պարտադիր պայման է չինական վարկի գծով ձեռնարկության պարտքի չափով կանխավճարի մուծումը բյուջե:
11.5. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Աշտարակի տրիկոտաժի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասի մրցույթով սեփականաշնորհման ժամանակավոր հաշիվը և մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթի հաղթող ճանաչելու արձանագրությունն ուղարկելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կնքել սեփականաշնորհման պայմանագիրը:
12.1. Սեփականաշնորհել «Այգաբացի խոշորի բտման տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Այգաբացի խոշորի բտման տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության:
12.2. «Այգաբացի խոշորի բտման տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
12.3. «Այգաբացի խոշորի բտման տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
12.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 9200 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 7360 հազ. դրամ:
12.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 3680 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:
12.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 4606 հազ. դրամ:
12.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Այգաբացի խոշորի բտման տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
12.8. Սահմանել, որ «Այգաբացի խոշորի բտման տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
12.9. Սահմանել, որ «Այգաբացի խոշորի բտման տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
12.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Այգաբացի խոշորի բտման տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
13.1. Թույլատրել «Կարմիր բլուր» ՍՊԸ-ին գնել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությունից վարձակալած 8897 հազ. դրամ արժեքով գույքը:
13.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
14.1. Թույլատրել «Շանթ» լիակատար տնտեսական ընկերակցությանը գնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությունից վարձակալած 7932 հազ. դրամ արժեքով գույքը:
14.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
15.1. Սեփականաշնորհել «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Գյումրիի արտադրական միավորման դուստր ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Գյումրիի արտադրական միավորման դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության:
15.2. «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Գյումրիի արտադրական միավորման դուստր ձեռնարկության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
15.3. «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Գյումրիի արտադրական միավորման դուստր ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
15.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 2310 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 2310 հազ. դրամ:
15.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2310 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
15.6. Վճարման ենթակա պասսիվներ չունի:
15.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Գյումրիի արտադրական միավորման դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
15.8. Սահմանել, որ «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Գյումրիի արտադրական միավորման դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
15.9. Սահմանել, որ «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Գյումրիի արտադրական միավորման դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
15.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայերկրորդռեսուրս» ֆիրմայի Գյումրիի արտադրական միավորման դուստր ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
16.1. Թույլատրել «Բյուրեղ» ՍՊԸ-ին գնել Աշտարակի նորոգման-շինարարական, գործարկման կարգավորման վարչությունից վարձակալած 1637 հազ. դրամ արժեքով գույքը:
16.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
17.1. Սեփականաշնորհել «Հայէլեկտրանախագիծ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը`բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Հայէլեկտրանախագիծ» բաց բաժնետիրական ընկերության:
17.2. «Հայէլեկտրանախագիծ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
17.3. «Հայէլեկտրանախագիծ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
17.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 355 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 280 հազ. դրամ:
17.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 280 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
17.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 2564 հազ. դրամ:
17.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Հայէլեկտրանախագիծ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
17.8. Սահմանել, որ «Հայէլեկտրանախագիծ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
17.9. Սահմանել, որ «Հայէլեկտրանախագիծ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
17.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հայէլեկտրանախագիծ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
18. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման մասին» N 85 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.
որոշմանը կից N 2 ցանկը լրացնել հետևյալ բառերով`
«41. Կապանի տեխնիկական կենտրոն, Լեռնագործների 13»:
19. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 156 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները`
ա) որոշումը 3.2 կետից հետո լրացնել 3.3. նոր կետով`
«3.3. «Ապրանքային ամրակների պատրաստման գործարան» (ՄԻՊ) փակ բաժնետիրական ընկերության պատրաստի արտադրանքի (մետաղական կոնստրուկցիաներ և մեջդիր դետալներ) գնահատումը կատարել ջարդոնի գնով».
բ) որոշման 3.3, 3.4, 3.5, 3.6, 3.7 կետերը համապատասխանաբար փոխարինել 3.4, 3.5, 3.6, 3.7, 3.8 կետերով.
գ) որոշման 3.4 կետում «40026» թիվը փոխարինել «24909» թվով:
20. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հուլիսի 8-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Կ Ա Զ Մ
«ԱՇՏԱՐԱԿԻ ՏՐԻԿՈՏԱԺԻ ՖԱԲՐԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Բ. Քոչարյան | - ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահ (հանձնաժողովի նախագահ) |
| Ա. Նազարյան | - ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ |
|
Ա. Ավետիսյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
| Մ. Ազարյան | - ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ |
|
Գ. Արզումանյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ |
| Կ. Գալուստյան | - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ |
|
Ա. Գրիգորյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
|
Դ. Դերձակյան |
- ՀՀ կապի նախարարի տեղակալ |
|
Գ. Խաչատրյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
| Ա. Կիրակոսյան | - ՀՀ արդյունաբերության նախարարի տեղակալ |
| Լ. Հարությունյան | - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ |
| Հ. Մարգարյան | - ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարի տեղակալ |
|
Ա. Մարկոսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
| Ա. Մորիկյան | - ՀՀ տեղեկատվության նախարարի տեղակալ |
| Ռ. Քրմոյան | - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարի տեղակալ |
|
Գ. Մալխասյան |
- ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ |
|
Գ. Սիմոնյան |
- ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետի առաջին տեղակալ |
Կ Ա Զ Մ
ԵՐԵՎԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՏՐԻԿՈՏԱԺԻ «ՆՈՐՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Բ. Քոչարյան | - ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահ (հանձնաժողովի նախագահ) |
| Ա. Նազարյան | - ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ |
|
Ա. Ավետիսյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
| Մ. Ազարյան | - ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ |
|
Գ. Արզումանյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ |
| Կ. Գալուստյան | - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ |
|
Ա. Գրիգորյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
|
Դ. Դերձակյան |
- ՀՀ կապի նախարարի տեղակալ |
|
Գ. Խաչատրյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
| Ա. Կիրակոսյան | - ՀՀ արդյունաբերության նախարարի տեղակալ |
| Լ. Հարությունյան | - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ |
| Հ. Մարգարյան | - ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարի տեղակալ |
|
Ա. Մարկոսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
| Ա. Մորիկյան | - ՀՀ տեղեկատվության նախարարի տեղակալ |
| Ռ. Քրմոյան | - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարի տեղակալ |
|
Գ. Մալխասյան |
- ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ |
|
Գ. Սիմոնյան |
- ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետի առաջին տեղակալ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 18.10.1996, N 336 | --------- | |
| 30.09.1996, N 323 | --------- |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|