Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Инкорпорация (10.10.1994-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/1(1)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
11.06.1992
Дата подписания
11.06.1992
Дата вступления в силу
10.10.1994

ԸՆԴՀԱՆՈՒՐ

 

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունը և Արգենտինայի Հանրապետությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

շահագրգռվածություն ցուցաբերելով իրենց ժողովուրդների միջև բարեկամական կապերի, համերաշխության և համագործակցության ամրապնդման գործում,

կրկին անգամ հավաստելով իրենց անփոփոխ հավատարմությունը Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին և սկզբունքներին,

ցանկանալով իրագործել, զարգացնել և ամրապնդել համագործակցությունը երկու երկրների և ժողովուրդների միջև` միջազգային ճանաչում գտած հավասարության, փոխշահավետության, ինքնիշխանության և տարածքային անձեռնմխելիության փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Պայմանավորվող կողմերը հավասարության սկզբունքների վրա կզարգացնեն համագործակցություն` տնտեսական, գիտական, տեխնիկական և մշակութային բնագավառներում:

2. Նախորդ կետում նշված համագործակցության ձևերն ու պայմանները կհանդիսանան առանձին համաձայնագրերի առարկաներ, որոնք կճշտվեն դիվանագիտական խողովակներով:

 

Հոդված 2

 

Պայմանավորվող կողմերը, որոնք կապ են պահպանում միմյանց հետ իրենց երկրների արտաքին գործերի նախարարությունների միջոցով, համաձայն են համագործակցել տնտեսական, տեխնիկական, տեխնոլոգիայի, մշակույթի և այլ ոլորտներում, որոնց շուրջ նրանք համաձայնություն ձեռք կբերեն:

 

Հոդված 3

 

Սույն Համաձայնագրի կամ նրա զարգացման հետ կապված այլ առանձին համաձայնագրերի մեկնաբանման ժամանակ ծագած յուրաքանչյուր տարակարծություն կլուծվի փոխադարձ համաձայնության, բարեկամության և համագործակցության ոգով` անկախ համապատասխան համաձայնագրի մյուս դրույթներից:

 

Հոդված 4

 

Սույն Ընդհանուր համաձայնագրում փոխադարձ համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ուժի մեջ կմտնեն յուրաքանչյուր Կողմի ներքին օրենսդրությամբ նախատեսված կարգի համաձայն: Փոփոխություններ կատարելու մտադրության մասին գրավոր պետք է հայտնվի մյուս Պայմանավորվող կողմին 6 ամիս առաջ:

 

Հոդված 5

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն օրվանից, երբ Կողմերը միմյանց ծանուցում են, որ կատարել են յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի սահմանադրությամբ նախատեսված պահանջները:

2. Սույն Համաձայնագիրը կարող է դադարեցվել Պայմանավորվող կողմերից որևէ մեկի` նախօրոք` 6 ամիս առաջ, ծանուցելու դեպքում:

Կատարված է Բուենոս Այրես քաղաքում 1992 թվականի հունիսի 11-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և իսպաներեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1994 թվականի հոկտեմբերի 10-ից: