Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Инкорпорация (30.03.1994-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/1(1)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
30.03.1994
Дата подписания
30.03.1994
Дата вступления в силу
30.03.1994

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՈՒ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԿԱՊ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև փոստային կապի և կապի այլ միջոցների ամրապնդման, զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության` ի դեմս կապի նախարար պարոն Գրիգոր Պողպատյանի, և Սիրիայի Արաբական Հանրապետության կապի նախարարությունը` ի դեմս կապի նախարար պարոն Մուհամեդ Ռադուան Մարտինիի, համաձայնեցին հետևյալի մասին.

 

Ա. Փոստային ծառայություններ

 

1. Կողմերի միջև ստեղծել ուղղակի փոստի փոխանակում, համաձայն Համաշխարհային փոստային միության Կոնվենցիայի (Վաշինգտոն 1989թ.), և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր փոստային առաքումների և փոստային փոխանակման համար` համաձայն փոստային առաքումների վերաբերյալ ՀՓՄ համաձայնագրերի:

2. Փոստային փոխադրումներ կատարել անմիջապես Հալեպ-Երևան, Երևան-Հալեպ ճանապարհով: Մինչև այդ ձևի կիրառումը սիրիական կողմը ճեպագրեր կուղարկի Հայաստան Դամասկոս-Մոսկվա-Երևան գծով:

3. Կողմերը պարտավորվում են Համաձայնագիրն ստորագրելուց հետո հնարավորին չափ շուտ ներկայացնել առաջարկություններ փոստային փոխադրումների տարբեր ձևերի համաձայնագրերի վերաբերյալ:

4. Կողմերը պարտավորվում են օգտագործել իրենց հնարավորությունները տարանցիկ փոստափոխանակում կազմակերպելու համար:

5. Կողմերը համաձայնեցին միմյանց աջակցել միջազգային կազմակերպություններում և կոնֆերանսներում:

6. Կողմերը համաձայնեցին կազմակերպել մասնագետների փոխադարձաբար ուսուցում, փորձի փոխանակում և տարբեր մակարդակների փոխայցելություններ:

 

Բ. Հեռահաղորդակցության ծառայություններ

 

1. Կողմերը համաձայնեցին հնարավորինս կարճ ժամկետում հեռախոսային և հեռագրային անմիջական ցանց ստեղծել երկու երկրների միջև` օգտագործելով գոյություն ունեցող արբանյակային կապի հնարավորությունները, կամ որոնք գոյություն կունենան ապագայում:

2. Մինչև անմիջական կապի միջոցների ստեղծումը երկու Կողմերը համաձայնում են օգտագործել գործող միջանկյալ միջազգային հեռահաղորդակցության միջոցները:

3. Կողմերը համաձայնեցին միմյանց աջակցել միջազգային կազմակերպություններում և կոնֆերանսներում:

4. Կողմերը համաձայնեցին, երկու բարեկամ ժողովուրդների շահերից ելնելով, փոխհաշվարկային սակագները ընդունել ըստ գործող միջազգային նորմատիվների` ջանալով նվազեցնել դրանք:

5. Կազմակերպել տեխնիկական տեղեկությունների փոխանակում, մասնագետների ուսուցում, փորձի փոխանակում և տարբեր մակարդակների փոխայցելությունների իրականացում:

 

Համաձայնագիրը կազմված է երկու բնօրինակով, երեք լեզուներով` հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Տարաձայնությունների դեպքում անգլերեն տեքստը կգերակայի:

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Ստորագրված է Դամասկոս քաղաքում 1994 թվականի ապրիլի 4-ին: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1994 թվականի ապրիլի 4-ից: