Գլխավոր տեղեկություն
Номер
N 777-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.09.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
04.09.2025
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
04.09.2025
Дата вступления в силу
05.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 777-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 761-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մարտի 5-ի ՀՕ-48-Ն օրենքի 1-ին հոդվածը, «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի մարտի 5-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մարտի 5-ի ՀՕ-50-Ն օրենքի 1-ին հոդվածը՝

1․ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի օգոստոսի 23-ի «Oտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի արգելափակման ենթակա կայքերը բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանելու մասին» N 761-Ա որոշման ամբողջ տեքստում օգտագործվող «ֆինանսների» բառը փոխարինել «էկոնոմիկայի» բառով։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

04.09.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան