ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«27» օգոստոս 2025 թ. N 109-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ԴԵՂՆՈՒԿՆԵՐ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել նորածնային դեղնուկներ գործելակարգը հաստատելու մասին համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
27.08.2025 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի օգոստոս «27»-ի N 109-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
Նորածնային դեղնուկներ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
P55․0 |
Նորածնային հեմոլիտիկ հիվանդություն պայմանավորված Rh իզոիմունիզացիայով |
2) |
P55.1 |
Նորածնային հեմոլիտիկ հիվանդություն պայմանավորված AB0 իզոիմունիզացիայով |
3) |
P55.8 |
Նորածնային այլ տիպի հեմոլիտիկ հիվանդություններ |
4) |
P55.9 |
Նորածնային հեմոլիտիկ հիվանդություն չճշտված |
5) |
P58.0 |
Նորածնային դեղնուկ պայմանավորված արյունազեղմամբ |
6) |
P58.1 |
Նորածնային դեղնուկ պայմանավորված արյունահոսությամբ |
7) |
P58.2 |
Նորածնային դեղնուկ պայմանավորված ինֆեկցիայով |
8) |
P58.3 |
Նորածնային դեղնուկ պայմանավորված պոլիցիտեմիայով |
9) |
P58.4 |
Նորածնային դեղնուկ պայմանավորված թունավոր նյութերով, որոնք անցել են մորից, կամ տրվել են նորածնին |
10) |
P58.5 |
Նորածնային դեղնուկ պայմանավորված կուլ տված մոր արյամբ |
11) |
P58.8 |
Նորածնային դեղնուկ պայմանավորված նշանակալի հեմոլիզով այլ ճշտված ձևերով |
12) |
P58.9 |
Նորածնային դեղնուկ պայմանավորված այլ նշանակալի հեմոլիզով չճշտված ձևերով |
13) |
P59.0 |
Նորածնային դեղնուկ պայմանավորված անհասությամբ |
14) |
P59.1 |
Լեղու թանձրացման համախտանիշ |
15) |
P59.2 |
Նորածնային դեղնուկ պայմանավորված այլ և չդասակարգված հեպատոցելյուլյար պատճառներով |
16) |
P59.3 |
Նորածնային դեղնուկ պայմանավորված կրծքի կաթի արգելակող միջոցների հետ |
17) |
P59.8 |
Նորածնային դեղնուկ պայմանավորված այլ ճշտված պատճառներով |
18) |
P59.9 |
Նորածնային դեղնուկ չդասակարգված |
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ |
Նորածիններ |
2) |
Սեռ |
արական, իգական |
3) |
Բարդություններ |
առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ) |
4) |
Հիվանդության փուլը |
Սուր |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (հիվադնաոցային, արտահիվանդանոցային, շտապօգնության) |
հիվանդանոցային |
6) |
Բուժօգնության տրամադրման ձևը (անհետաձգելի, պլանային) |
Անհետաձգելի |
7) |
Կիրառման շրջանակը |
Նեոնատոլոգ |
8) |
Գանգատներ |
Կիրառելի չէ |
9) |
Անամնեզ |
Դեղնուկի հիմքում ընկած է արյան մեջ բիլիռուբինի բարձր պարունակությունը։ Օրգանիզմում հեմի քայքայումից առաջանում է բիլիվերդին, բիլիվերդինից բիլիռուբին, որը ջրալույծ չէ, նեյրոտոքսիկ է և հեշտությամբ անցնում է արյուն-ուղեղային պատնեշով։ Բիլիռուբինը կապվելով ալբումինի հետ, անցնում է լյարդ, որտեղ ենթարկվում է կոնյուգացիայի (ուրիդին դիֆոսֆոգլյուկուրոնատ գլյուկուրոնիլտռանսֆերազ ֆերմենտի օգնությամբ)։ Կոնյուգացված բիլիռուբինը ջրալույծ է և չի անցնում արյուն-ուղեղային պատնեշի միջով։ Կոնյուգացված բիլիռուբինը հետագայում դուրս է գալիս լյարդից դեպի աղիներ։ Նորածինների աղիներում բետա գլյուկուրոնիդազ ֆերենտի ազդեցությամբ կոնյուգացված բիլիռուբինը կարող է դառնալ չկոնյուգացված, ներծծվել արյան մեջ և անցնել դեպի լյարդ (բիլիռուբինի էնտերոհեպատիկ շրջանառում)։ Հասուն նորածինների 60% և անհաս նորածինների 80%-ի մոտ, կյանքի առաջին մեկ շաբաթվա ընթացքում կարող է զարգանալ դեղնուկ։ Նորածինների մեծ մասի մոտ, առավել ևս հասուն, վաղ առաջացող հիպերբիլիռուբինեմիայի հիմքում ընկած չեն այլ ախտաբանական պատճառներ, այն սովորաբար ունի բարորակ ընթացք (բարորակ նորածնային հիպերբիլիռուբինեմիա) և հիմնականում պայմանավորված է ֆիզիոլոգիական անցողիկ վիճակներով, օր․՝ բարձր հեմատոկրիտ, էրիտրոցիտների կարճ կյանքի տևողություն, ՈՒԳՏԱ ֆերմենտի անլիարժեքություն, բարձր էնտերոհեպատիկ շրջանառություն։ Հետագա միջամտության և հսկողության կարիք ունեն այն նորածիններն ում մոտ բիլիռուբինի արժեքը դինամիկայում բարձրանում է, կամ հիմքում ընկած է այլ ախտաբանական պատճառ։ |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Կլինիկական արտահայտությունները Դեղնուկն արտահայտվում է մաշկային ծածկույթների, սկլերաների և լորձաթաղանթների դեղնավուն երանգավորմամբ։ Դեղնուկը կարելի է նկատել նուրբ սեղմելով մաշկը և նայելով մաշկի «սեղմված» հատվածի երանգավորմանը։ Մուգ մաշկ ունեցող նորածինների մոտ մաշկի դեղնավուն երանգավորումը դժվար է նկատել։ Դեղնուկը սովորաբար զարգանում է «կեֆալոկաուդալ»՝ սկզբում տեսանելի է գլխի հատվածքում, այնուհետև տարածվում դեպի վերջույթներ։ Որոշ դեպքերում՝ կախված դեղնուկի առաջացման պատճառից, ֆիզիկալ զննումով հնարավոր է նկատել գունատություն, արյունազեղման փակ օջախ (կեֆալոհեմատոմա), կապտուկ, հեպատոսպլենոմեգալիա։ Հիպերբիլիռուբինեմիայի հարաճման դեպքում՝ չկոնյուգացված բիլիռուբինի նեյրոտոքսիկ ազդեցության հետևանքով կարող է առաջանալ սուր բիլիռուբինային էնցեֆալոպաթիա, որը կլինիկապես բաժանվում է 3 շրջանների․ ● Վաղ շրջան՝ քնկոտություն, թեթև/միջին հիպոտոնիա, բարձր լաց։ ● Միջանկյալ շրջան՝ նորածինը կարող է լինել լեթարգիկ, ունենալ ֆեբրիլ ջերմություն և թույլ ծծում, կամ կարող է լինել գրգռված, ունենալ ցնցումներ և նորմալ ծծելու ռեֆլեքս։ Զարգանում է հիպերտոնիա խթանելու ժամանակ սկզբում վզի կամարաձև ծալում դեպի հետ (ռետրոկոլլիս), այնուհետև իրանի (օպիստոտոնուս)։ Այս շրջանում շտապ կատարվող արյան փոխանակային փոխներարկումը կարող է կանխել բիլիռուբինով պայմանավորված նյարդաբանական հիվանդությունը։ Ուշ շրջան՝ ապնոէ, կերակրման դժվարություններ, տենդ, ցնցումներ, կիսակոմատոզ վիճակ, որը հետագայում վերածվում է կոմայի։ Հիպերտոնիա՝ կայուն ռետրոկոլլիս և օպիստոտոնուս։ Լացը կարող է լինել անկառավարելի, կամ էլ իսպառ բացակայել։ Շնչառական խանգարումները կամ չշտկվող ցնցումները կարող են մահվան պատճառ հանդիսանալ։ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Նեոնատոլոգ |
1 |
1 |
2) |
Բնածին արատների հայտնաբերման դեպքում՝ համապատասխան մանկական նեղ մասնագետ (մանկական սրտաբան, մանկական վիրաբույժ, մանկական նյարդավիրաբույժ և այլն) |
1 | |
3) |
Մանկական նյարդաբան |
0․3 | |
4) |
Մանկական վիրաբույժ |
0,1 | |
5) |
Մանկական հեմատոլոգ |
0,3 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդ |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ |
||||
1) |
Առկա չէ |
Շիճուկում ընդհանուր բիլիռուբին |
0․8 |
1 |
հիպերբիլիռուբինեմիա |
2) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր քննություն |
1 |
1 |
Էրիթրոցիտոպենիա, անեմիա, լեյկոցիտոզ, լեյկոպենիա, տրոմբոցիտոպենիա |
3) |
Առկա չէ |
Հեմատոկրիտ, հեմոգլոբին |
1 |
1 |
Պոլիցիտեմիա, անեմիա |
4) |
Առկա չէ |
Ռետիկուլոցիտներ |
0․7 |
1 |
Հեմոլիզ |
5) |
Առկա չէ |
Ուղղակի հակագլոբուլինային հետազոտություն (Կումբսի ռեակցիա) |
0․7 |
1 |
Իմուն միջնորդված հեմոլիզ |
6) |
Առկա չէ |
Արյան խումբ (ըստ AB0) |
1 |
1 |
Խմբային անհամատեղելիություն |
7) |
Առկա չէ |
Ռեզուս գործոն |
1 |
1 |
Ռեզուս անհամատեղելիություն |
8) |
Առկա չէ |
Արյան խումբ ըստ Kell, Duffy, Kidd և այլն |
- |
0․5 |
Ենթախմբային անհամատեղելիություն |
9) |
Առկա չէ |
Գլյուկոզ-6-ֆոսֆատ դեհիդրոգենազ ֆերմենտի որոշում արյան մեջ |
- |
0․4 |
Ֆերմենտի անբավարարություն, ֆերմենտի բացակայություն |
10) |
Առկա չէ |
Ալբումին արյան մեջ |
- |
1 |
Հիպոալբումինեմիա |
11) |
Առկա չէ |
Ca (կալցիում) արյան մեջ |
- |
1 |
Հիպոկալցինեմիան |
12) |
Առկա չէ |
Mg (մագնեզիում) արյան մեջ |
- |
0․7 |
Հիպոմագնեմիա |
13) |
Առկա չէ |
K (կալիում) արյան մեջ |
- |
1 |
Հիպերկալեմիա |
14) |
Առկա չէ |
Na (նատրիում) արյան մեջ |
- |
1 |
Հիպոնատրեմիա, հիպերնատրեմիա |
15) |
Առկա չէ |
ԱԼՏ ալանին ամինոտրանսֆերազա |
- |
1 |
Բարձրացած |
16) |
Առկա չէ |
ԱՍՏ Ասպարտատ ամինոտրանսֆերազա |
- |
1 |
Բարձրացած |
Գործիքային հետազոտություններ | |||||
17) |
Առկա չէ |
Բիլիռուբինի որոշում տրանսկուտանեալ սարքի միջոցով |
1 |
0․5 |
Հիպերբիլիռուբինեմիայի ախտորոշում և հսկողություն |
18) |
Առկա չէ |
Պուլսօքսիմետրիա |
- |
1 |
Դեսատուրացիաներ, թթվածնային կախվածություն |
19) |
Առկա չէ |
Որովայնի ուլտրաձայնային հետազոտություն |
0,6 |
1 |
Բնածին արատներ |
20) |
Առկա չէ |
Սրտի գերձայնային հետազոտություն |
- |
0․7 |
Բնածին արատներ |
21) |
Առկա չէ |
ETCO2 (ԻԹիՍիՕ2) |
- |
0․4 |
Արտաշնչած օդում ածխածնի մոնօքսիդի որոշում |
22) |
Առկա չէ |
Նեյրոսոնոգրաֆիա |
1 |
1 |
Բնածին արատներ, գլխուղեղի ախտաբանական փոփոխություններ |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ |
Անվանումը, դեղաչափը, դեղաձևը, փաթեթավորումը |
Անվանումը(ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախականություն |
Միջին օրական չափաքանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Դեքստրոզ լուծույթ ն/ե ներարկման 10% 200մլ |
Դեքստրոզ լուծույթ ն/ե ներարկման 10% 200մլ |
շշիկ |
Եթե նորածինն ունի 10%-ից ավել քաշի կորուստ, կամ հիպերբիլիռուբինեմիայով պայմանավրված ինտենսիվ խնամքի կարիք |
Շարունակական իուզիա 6-8 մգ/կգ |
2-7 | |
2) |
Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 100մգ/մլ Կալցիումի գլյուկոնատ լուծույթ ներարկման 100մգ/մլ Կալիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 40մգ/մլ Մագնեզիումի սուլֆատ դեղափոշի ներքին ընդունման լուծույթի 25գ |
Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 100մգ/մլ Կալցիումի գլյուկոնատ լուծույթ ներարկման 100մգ/մլ Կալիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 40մգ/մլ Մագնեզիումի սուլֆատ դեղափոշի ներքին ընդունման լուծույթի 25գ |
փաթեթ |
Եթե նորածինն ունի արյան մեջ էլեկտրոլիտների շտկման կարիք |
Ըստ ֆիզիոլոգիական պահանջի |
2-7 | |
3) |
Իմունոգլոբուլին մարդու նորմալ լուծույթ կաթիլաներարկման 50մգ/մ |
Իմունոգլոբուլին մարդու նորմալ լուծույթ կաթիլաներարկման 50մգ/մ |
սրվակ |
Եթե նորածինն ունի իզոիմուն հեմոլիտիկ հիվանդություն |
500-1000 մգ/կգ 2 ժամվա ընթացքում։ Դեղաչափը կարելի է կրկնել 12 ժամ անց։ |
1-3 | |
4) |
Էրիթրոցիտար զանգված Թարմ սառեցված պլազմա |
Էրիթրոցիտար զանգված Թարմ սառեցված պլազմա |
փաթեթ |
Եթե նորածնի բիլիռուբինը հատել է արյան փոխանակային փոխներարկման շեմքային արժեքը կամ նորածինն ունի սուր բիլիռուբինային էնցեֆալոպաթիա |
Կրկնակի ծավալով |
1-3 | |
5) |
Ֆենոբարբիտալ լուծույթ ներարկման 200մգ/1մլ |
Ֆենոբարբիտալ լուծույթ ներարկման 200մգ/1մլ |
սրվակ |
Եթե նորածնի մոտ դիտվել են սուր բիլիռուբինային էնցեֆալոպաթիայով պայմանավորված ցնցումներ |
20 մգ/կգ հագեցման դեղաչափ, այնուհետև 5 մգ/կգ |
2-10 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/Հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ֆոտոթերապիա |
1 |
1 |
2) |
Ինֆուզիոն թերապիա |
1 | |
3) |
Թթվածնաթերապիա |
0․8 | |
4) |
Արյան փոխանակային փոխներարկում |
0․8 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականություն:
Ձև 6
35 շաբաթական և բարձր գեստացիայից ծնված նորածինների մոտ դեղնուկի վարման ուղեցույց
Աղյուսակ 1
Հիվանդանոցում գտնվելու ընթացքում բիլիռուբինի հսկողության (follow up) գործելակարգը
Քայլ 1․ Որոշել բիլիռուբինը նախքան դուրսգրումը միջմաշկային եղանակով։ Քայլ 2․ Ֆոտոթերապիայի ցուցման համար առաջնորդվեք ըստ գեստացիայի և հետծննդյան ժամերի աղյուսակներով։ Քայլ 3․ Եթե միջմաշկային բիլիռուբինոմետրի արժեքը գտնվում է բուժման շեմքային արժեքից ≤50 մկմոլ/լ սահմաններում կամ >250 մկմոլ/լ-ից որոշեք այն շիճուկում։ Ֆոտոթերապիայի մեկնարկի որոշումը կայացվում է ըստ ՇԸԲ արժեքի։ Քայլ 4․ Եթե ՇԸԲ-ն համապատասխանում է բուժման շեմքային արժեքին, կամ էլ հատել է այն՝ սկսեք ֆոտոթերապիան։ Քայլ 5․ Եթե նորածնի ՇԸԲ-ն գտնվում է բուժման շեմքային արժեքից ցածր, հաշվարկեք բուժման շեմքային արժեքի և նորածնի բիլիռուբինի տարբերությունը։ Հետագա հսկողության տեսակի մասին որոշումը հիմնվում է այդ տարբերության վրա։ | ||
Հետագա հսկողությունն ըստ նորածնի դուրսգրման ժամկետի և բիլիռուբինի արժեքի | ||
Շեմքային արժեքի և նորածնի բիլիռուբինի տարբերությունը |
Դուրսգրման ժամկետը |
Խորհուրդներ հետագա հսկողության վերաբերյալ |
1-35 մկմոլ/լ |
≥ 24 ժամ |
Որոշել ՇԸԲ-ն 4-12 ժամ անց |
35-60 մկմոլ/լ |
Անկախ տարիքից և դուրսգրման ժամկետից |
ՇԸԲ կամ ՄՄԲ 4-24 ժամերի ընքացքում* |
60-95 մկմոլ/լ |
Անկախ տարիքից և դուրսգրման ժամկետից |
ՇԸԲ կամ ՄՄԲ 1-2 օրվա ընթացքում |
95-120 մկմոլ/լ |
< 72 ժամ |
Դուրս գրում, 2 օրվա ընթացքում հետագա հսկողության պայմանով Հետագա ՇԸԲ-ի կամ ՄՄԲ-ի անհրաժեշտության մասին որոշումը կայացվում է ըստ կլինիկական վիճակի գնահատման |
≥ 72 ժամ |
Հետագա հսկողության և ՇԸԲ-ի կամ ՄՄԲ-ի անհրաժեշտության մասին որոշումը կայացվում է ըստ կլինիկական վիճակի գնահատման | |
≥ 120 մկմոլ/լ |
< 72 ժամ |
Հետագա հսկողություն 3 օրվա ընթացքում Հետագա ՇԸԲ-ի կամ ՄՄԲ-ի անհրաժեշտության մասին որոշումը կայացվում է ըստ կլինիկական վիճակի գնահատման |
≥ 72 ժամ |
Ռուտին նորածնային հսկողություն։ Հետագա ՇԸԲ-ի կամ ՄՄԲ-ի անհրաժեշտության մասին որոշումը կայացվում է ըստ կլինիկական վիճակի գնահատման | |
*Բիլիռուբինը որոշելու հստակ ժամկետը կախված է նորածնի կլինիկական վիճակից ¥Կլինիկական վիճակի գնահատման ժամանակ պետք է կատարել ֆիզիկալ զննում և ռիսկի գործոնների որոշում |
Աղյուսակ 2
Աղյուսակ 3
Հիպերբիլիռուբինեմիայով պայմանավորված ինտենսիվ խնամքի գործելակարգ
Աղյուսակ 4
Աղյուսակ 5
Աղյուսակ 6
Աղյուսակ 7
Օգտագործվող գրականության ցանկ՝
1․ Practice Guideline Revision: Management of Hyperbilirubinemia in the Newborn Infant 35 or More Weeks of Gestation. Pediatrics. 2022;150(3):e2022058859 AAP Հիպերբիլիռուբինեմիայի Բուժում նորածինների մոտ 35 շաբաթ կամ ավելի հղիության ընթացքում: հղիության ընթացքում նորածինների հիպերբիլիռուբինեմիայի բուժում. Մանկաբուժություն 2022թ;150(3):e2022058859 AAP
2․ Jaundice in newborn baby under 28 days NICE 2023 Դեղնախտ մինչև 28 օրական նորածինների մոտ, Նիցցա, 2023թ․
3․ Uptodate: Unconjugated hyperbilirubinemia in term and late preterm newborns Ժամանակակից տվյալներ. Չկոնյուգացված հիպերբիլիռուբինեմիա լրիվ և ուշ վաղաժամ նորածինների մոտ
4․ Uptodate: Unconjugated hyperbilirubinemia in preterm infants <35 weeks gestation Մինչ օրս ՝ 35 շաբաթից պակաս հղիության ընթացքում վաղաժամ նորածինների մոտ Չկոնյուգացված հիպերբիլիռուբինեմիա:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 սեպտեմբերի 2025 թվական: