Գլխավոր տեղեկություն
Номер
N 109-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (14.09.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.09.01-2025.09.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.09.2025
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
27.08.2025
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
27.08.2025
Дата вступления в силу
14.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«27» օգոստոս 2025 թ.

N 109-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ԴԵՂՆՈՒԿՆԵՐ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել նորածնային դեղնուկներ գործելակարգը հաստատելու մասին համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

27.08.2025

Ա. ԱվանեսՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2025 թվականի օգոստոս «27»-ի

N 109-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

Նորածնային դեղնուկներ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ

Կոդը

Անվանում

1)

P550

Նորածնային հեմոլիտիկ հիվանդություն պայմանավորված Rh իզոիմունիզացիայով

2)

P55.1

Նորածնային հեմոլիտիկ հիվանդություն պայմանավորված AB0 իզոիմունիզացիայով

3)

P55.8

Նորածնային այլ տիպի հեմոլիտիկ հիվանդություններ

4)

P55.9

Նորածնային հեմոլիտիկ հիվանդություն չճշտված

5)

P58.0

Նորածնային դեղնուկ պայմանավորված արյունազեղմամբ

6)

P58.1

Նորածնային դեղնուկ պայմանավորված արյունահոսությամբ

7)

P58.2

Նորածնային դեղնուկ պայմանավորված ինֆեկցիայով

8)

P58.3

Նորածնային դեղնուկ պայմանավորված պոլիցիտեմիայով

9)

P58.4

Նորածնային դեղնուկ պայմանավորված թունավոր նյութերով, որոնք անցել են մորից, կամ տրվել են նորածնին

10)

P58.5

Նորածնային դեղնուկ պայմանավորված կուլ տված մոր արյամբ

11)

P58.8

Նորածնային դեղնուկ պայմանավորված նշանակալի հեմոլիզով այլ ճշտված ձևերով

12)

P58.9

Նորածնային դեղնուկ պայմանավորված այլ նշանակալի հեմոլիզով չճշտված ձևերով

13)

P59.0

Նորածնային դեղնուկ պայմանավորված անհասությամբ

14)

P59.1

Լեղու թանձրացման համախտանիշ

15)

P59.2

Նորածնային դեղնուկ պայմանավորված այլ և չդասակարգված հեպատոցելյուլյար պատճառներով

16)

P59.3

Նորածնային դեղնուկ պայմանավորված կրծքի կաթի արգելակող միջոցների հետ

17)

P59.8

Նորածնային դեղնուկ պայմանավորված այլ ճշտված պատճառներով

18)

P59.9

Նորածնային դեղնուկ չդասակարգված

 

 2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ

Նորածիններ

2)

Սեռ

արական, իգական

3)

Բարդություններ

առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)

4)

Հիվանդության փուլը

Սուր

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (հիվադնաոցային, արտահիվանդանոցային, շտապօգնության)

հիվանդանոցային

6)

Բուժօգնության տրամադրման ձևը (անհետաձգելի, պլանային)

Անհետաձգելի

7)

Կիրառման շրջանակը

Նեոնատոլոգ

8)

Գանգատներ

Կիրառելի չէ

9)

Անամնեզ

Դեղնուկի հիմքում ընկած է արյան մեջ բիլիռուբինի բարձր պարունակությունը։ Օրգանիզմում հեմի քայքայումից առաջանում է բիլիվերդին, բիլիվերդինից բիլիռուբին, որը ջրալույծ չէ, նեյրոտոքսիկ է և հեշտությամբ անցնում է արյուն-ուղեղային պատնեշով։ Բիլիռուբինը կապվելով ալբումինի հետ, անցնում է լյարդ, որտեղ ենթարկվում է կոնյուգացիայի (ուրիդին դիֆոսֆոգլյուկուրոնատ գլյուկուրոնիլտռանսֆերազ ֆերմենտի օգնությամբ)։ Կոնյուգացված բիլիռուբինը ջրալույծ է և չի անցնում արյուն-ուղեղային պատնեշի միջով։ Կոնյուգացված բիլիռուբինը հետագայում դուրս է գալիս լյարդից դեպի աղիներ։ Նորածինների աղիներում բետա գլյուկուրոնիդազ ֆերենտի ազդեցությամբ կոնյուգացված բիլիռուբինը կարող է դառնալ չկոնյուգացված, ներծծվել արյան մեջ և անցնել դեպի լյարդ (բիլիռուբինի էնտերոհեպատիկ շրջանառում)։

Հասուն նորածինների 60% և անհաս նորածինների 80%-ի մոտ, կյանքի առաջին մեկ շաբաթվա ընթացքում կարող է զարգանալ դեղնուկ։ Նորածինների մեծ մասի մոտ, առավել ևս հասուն, վաղ առաջացող հիպերբիլիռուբինեմիայի հիմքում ընկած չեն այլ ախտաբանական պատճառներ, այն սովորաբար ունի բարորակ ընթացք (բարորակ նորածնային հիպերբիլիռուբինեմիա) և հիմնականում պայմանավորված է ֆիզիոլոգիական անցողիկ վիճակներով, օր․՝ բարձր հեմատոկրիտ, էրիտրոցիտների կարճ կյանքի տևողություն, ՈՒԳՏԱ ֆերմենտի անլիարժեքություն, բարձր էնտերոհեպատիկ շրջանառություն։ Հետագա միջամտության և հսկողության կարիք ունեն այն նորածիններն ում մոտ բիլիռուբինի արժեքը դինամիկայում բարձրանում է, կամ հիմքում ընկած է այլ ախտաբանական պատճառ։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Կլինիկական արտահայտությունները

Դեղնուկն արտահայտվում է մաշկային ծածկույթների, սկլերաների և լորձաթաղանթների դեղնավուն երանգավորմամբ։ Դեղնուկը կարելի է նկատել նուրբ սեղմելով մաշկը և նայելով մաշկի «սեղմված» հատվածի երանգավորմանը։ Մուգ մաշկ ունեցող նորածինների մոտ մաշկի դեղնավուն երանգավորումը դժվար է նկատել։ Դեղնուկը սովորաբար զարգանում է «կեֆալոկաուդալ»՝ սկզբում տեսանելի է գլխի հատվածքում, այնուհետև տարածվում դեպի վերջույթներ։ Որոշ դեպքերում՝ կախված դեղնուկի առաջացման պատճառից, ֆիզիկալ զննումով հնարավոր է նկատել գունատություն, արյունազեղման փակ օջախ (կեֆալոհեմատոմա), կապտուկ, հեպատոսպլենոմեգալիա։

Հիպերբիլիռուբինեմիայի հարաճման դեպքում՝ չկոնյուգացված բիլիռուբինի նեյրոտոքսիկ ազդեցության հետևանքով կարող է առաջանալ սուր բիլիռուբինային էնցեֆալոպաթիա, որը կլինիկապես բաժանվում է 3 շրջանների․

● Վաղ շրջան՝ քնկոտություն, թեթև/միջին հիպոտոնիա, բարձր լաց։

● Միջանկյալ շրջան՝ նորածինը կարող է լինել լեթարգիկ, ունենալ ֆեբրիլ ջերմություն և թույլ ծծում, կամ կարող է լինել գրգռված, ունենալ ցնցումներ և նորմալ ծծելու ռեֆլեքս։ Զարգանում է հիպերտոնիա խթանելու ժամանակ սկզբում վզի կամարաձև ծալում դեպի հետ (ռետրոկոլլիս), այնուհետև իրանի (օպիստոտոնուս)։ Այս շրջանում շտապ կատարվող արյան փոխանակային փոխներարկումը կարող է կանխել բիլիռուբինով պայմանավորված նյարդաբանական հիվանդությունը։

Ուշ շրջան՝ ապնոէ, կերակրման դժվարություններ, տենդ, ցնցումներ, կիսակոմատոզ վիճակ, որը հետագայում վերածվում է կոմայի։ Հիպերտոնիա՝ կայուն ռետրոկոլլիս և օպիստոտոնուս։ Լացը կարող է լինել անկառավարելի, կամ էլ իսպառ բացակայել։ Շնչառական խանգարումները կամ չշտկվող ցնցումները կարող են մահվան պատճառ հանդիսանալ։

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/Հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

   

ԱԲ

Բ

1)

Նեոնատոլոգ

1

1

2)

Բնածին արատների հայտնաբերման դեպքում՝ համապատասխան մանկական նեղ մասնագետ (մանկական սրտաբան, մանկական վիրաբույժ, մանկական նյարդավիրաբույժ և այլն)

 

 1

3)

Մանկական նյարդաբան

 

0․3

4)

 Մանկական վիրաբույժ

 

0,1

5)

Մանկական հեմատոլոգ

 

0,3

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդ

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

     

ԱԲ

Բ

 

1)

Առկա չէ

Շիճուկում ընդհանուր բիլիռուբին

0․8

1

հիպերբիլիռուբինեմիա

2)

Առկա չէ

Արյան ընդհանուր քննություն

1

1

Էրիթրոցիտոպենիա, անեմիա, լեյկոցիտոզ, լեյկոպենիա, տրոմբոցիտոպենիա

3)

Առկա չէ

Հեմատոկրիտ, հեմոգլոբին

1

1

Պոլիցիտեմիա, անեմիա

4)

Առկա չէ

Ռետիկուլոցիտներ

0․7

1

Հեմոլիզ

5)

Առկա չէ

Ուղղակի հակագլոբուլինային հետազոտություն (Կումբսի ռեակցիա)

0․7

1

Իմուն միջնորդված հեմոլիզ

6)

Առկա չէ

Արյան խումբ (ըստ AB0)

1

1

Խմբային անհամատեղելիություն

7)

Առկա չէ

Ռեզուս գործոն

1

1

Ռեզուս անհամատեղելիություն

8)

Առկա չէ

Արյան խումբ ըստ Kell, Duffy, Kidd և այլն

-

0․5

Ենթախմբային անհամատեղելիություն

9)

Առկա չէ

Գլյուկոզ-6-ֆոսֆատ դեհիդրոգենազ ֆերմենտի որոշում արյան մեջ

-

0․4

Ֆերմենտի անբավարարություն, ֆերմենտի բացակայություն

10)

Առկա չէ

Ալբումին արյան մեջ

-

1

Հիպոալբումինեմիա

11)

Առկա չէ

Ca (կալցիում) արյան մեջ

-

1

Հիպոկալցինեմիան

12)

Առկա չէ

Mg (մագնեզիում) արյան մեջ

-

0․7

Հիպոմագնեմիա

13)

Առկա չէ

K (կալիում) արյան մեջ

-

1

Հիպերկալեմիա

14)

Առկա չէ

Na (նատրիում) արյան մեջ

-

1

Հիպոնատրեմիա, հիպերնատրեմիա

15)

Առկա չէ

ԱԼՏ ալանին ամինոտրանսֆերազա

-

1

Բարձրացած

16)

Առկա չէ

ԱՍՏ Ասպարտատ ամինոտրանսֆերազա

-

1

Բարձրացած

Գործիքային հետազոտություններ

17)

Առկա չէ

Բիլիռուբինի որոշում տրանսկուտանեալ սարքի միջոցով

1

0․5

Հիպերբիլիռուբինեմիայի ախտորոշում և հսկողություն

18)

Առկա չէ

Պուլսօքսիմետրիա

-

1

Դեսատուրացիաներ, թթվածնային կախվածություն

19)

Առկա չէ

Որովայնի ուլտրաձայնային հետազոտություն

0,6

1

Բնածին արատներ

20)

Առկա չէ

Սրտի գերձայնային հետազոտություն

-

0․7

Բնածին արատներ

21)

Առկա չէ

ETCO2 (ԻԹիՍիՕ2)

-

0․4

Արտաշնչած օդում ածխածնի մոնօքսիդի որոշում

22)

Առկա չէ

Նեյրոսոնոգրաֆիա

1

1

Բնածին արատներ, գլխուղեղի ախտաբանական փոփոխություններ

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/Հ

Անվանումը, դեղաչափը, դեղաձևը, փաթեթավորումը

Անվանումը(ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախականություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Դեքստրոզ լուծույթ ն/ե ներարկման 10% 200մլ

Դեքստրոզ լուծույթ ն/ե ներարկման 10% 200մլ

շշիկ

Եթե նորածինն ունի 10%-ից ավել քաշի կորուստ, կամ հիպերբիլիռուբինեմիայով պայմանավրված ինտենսիվ խնամքի կարիք

Շարունակական իուզիա 6-8 մգ/կգ

 

2-7

2)

Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ

Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 100մգ/մլ

Կալցիումի գլյուկոնատ լուծույթ ներարկման 100մգ/մլ

Կալիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 40մգ/մլ

Մագնեզիումի սուլֆատ դեղափոշի ներքին ընդունման լուծույթի 25գ

Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ

Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 100մգ/մլ

Կալցիումի գլյուկոնատ լուծույթ ներարկման 100մգ/մլ

Կալիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 40մգ/մլ

Մագնեզիումի սուլֆատ դեղափոշի ներքին ընդունման լուծույթի 25գ

փաթեթ

Եթե նորածինն ունի արյան մեջ էլեկտրոլիտների շտկման կարիք

Ըստ ֆիզիոլոգիական պահանջի

 

2-7

3)

Իմունոգլոբուլին մարդու նորմալ լուծույթ կաթիլաներարկման 50մգ/մ

Իմունոգլոբուլին մարդու նորմալ լուծույթ կաթիլաներարկման 50մգ/մ

սրվակ

Եթե նորածինն ունի իզոիմուն հեմոլիտիկ հիվանդություն

500-1000 մգ/կգ

2 ժամվա ընթացքում։ Դեղաչափը կարելի է կրկնել 12 ժամ անց։

 

1-3

4)

Էրիթրոցիտար զանգված

Թարմ սառեցված պլազմա

Էրիթրոցիտար զանգված

Թարմ սառեցված պլազմա

փաթեթ

Եթե նորածնի բիլիռուբինը հատել է արյան փոխանակային փոխներարկման շեմքային արժեքը կամ նորածինն ունի սուր բիլիռուբինային էնցեֆալոպաթիա

Կրկնակի ծավալով

 

1-3

5)

Ֆենոբարբիտալ լուծույթ ներարկման 200մգ/1մլ

Ֆենոբարբիտալ լուծույթ ներարկման 200մգ/1մլ

սրվակ

Եթե նորածնի մոտ դիտվել են սուր բիլիռուբինային էնցեֆալոպաթիայով պայմանավորված ցնցումներ

20 մգ/կգ հագեցման դեղաչափ, այնուհետև 5 մգ/կգ

 

2-10

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/Հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ֆոտոթերապիա

1

1

2)

Ինֆուզիոն թերապիա

 

1

3)

Թթվածնաթերապիա

 

0․8

4)

Արյան փոխանակային փոխներարկում

 

0․8

 

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականություն:

 

Ձև 6

 

35 շաբաթական և բարձր գեստացիայից ծնված նորածինների մոտ դեղնուկի վարման ուղեցույց

 

Ներմուծեք նկարագրությունը_24191

Աղյուսակ 1

 

Հիվանդանոցում գտնվելու ընթացքում բիլիռուբինի հսկողության (follow up) գործելակարգը

 

Քայլ 1․ Որոշել բիլիռուբինը նախքան դուրսգրումը միջմաշկային եղանակով։

Քայլ 2․ Ֆոտոթերապիայի ցուցման համար առաջնորդվեք ըստ գեստացիայի և հետծննդյան ժամերի աղյուսակներով։

Քայլ 3․ Եթե միջմաշկային բիլիռուբինոմետրի արժեքը գտնվում է բուժման շեմքային արժեքից ≤50 մկմոլ/լ սահմաններում կամ >250 մկմոլ/լ-ից որոշեք այն շիճուկում։ Ֆոտոթերապիայի մեկնարկի որոշումը կայացվում է ըստ ՇԸԲ արժեքի։

Քայլ 4․ Եթե ՇԸԲ-ն համապատասխանում է բուժման շեմքային արժեքին, կամ էլ հատել է այն՝ սկսեք ֆոտոթերապիան։

Քայլ 5․ Եթե նորածնի ՇԸԲ-ն գտնվում է բուժման շեմքային արժեքից ցածր, հաշվարկեք բուժման շեմքային արժեքի և նորածնի բիլիռուբինի տարբերությունը։ Հետագա հսկողության տեսակի մասին որոշումը հիմնվում է այդ տարբերության վրա։

Հետագա հսկողությունն ըստ նորածնի դուրսգրման ժամկետի և բիլիռուբինի արժեքի

Շեմքային արժեքի և նորածնի բիլիռուբինի տարբերությունը

Դուրսգրման ժամկետը

Խորհուրդներ հետագա հսկողության վերաբերյալ

1-35 մկմոլ/լ

≥ 24 ժամ

Որոշել ՇԸԲ-ն 4-12 ժամ անց

35-60 մկմոլ/լ

Անկախ տարիքից և դուրսգրման ժամկետից

ՇԸԲ կամ ՄՄԲ 4-24 ժամերի ընքացքում*

60-95 մկմոլ/լ

Անկախ տարիքից և դուրսգրման ժամկետից

ՇԸԲ կամ ՄՄԲ 1-2 օրվա ընթացքում

95-120 մկմոլ/լ

< 72 ժամ

Դուրս գրում, 2 օրվա ընթացքում հետագա հսկողության պայմանով

Հետագա ՇԸԲ-ի կամ ՄՄԲ-ի անհրաժեշտության մասին որոշումը կայացվում է ըստ կլինիկական վիճակի գնահատման

≥ 72 ժամ

Հետագա հսկողության և ՇԸԲ-ի կամ ՄՄԲ-ի անհրաժեշտության մասին որոշումը կայացվում է ըստ կլինիկական վիճակի գնահատման

≥ 120 մկմոլ/լ

< 72 ժամ

Հետագա հսկողություն 3 օրվա ընթացքում

Հետագա ՇԸԲ-ի կամ ՄՄԲ-ի անհրաժեշտության մասին որոշումը կայացվում է ըստ կլինիկական վիճակի գնահատման

≥ 72 ժամ

Ռուտին նորածնային հսկողություն։ Հետագա ՇԸԲ-ի կամ ՄՄԲ-ի անհրաժեշտության մասին որոշումը կայացվում է ըստ կլինիկական վիճակի գնահատման

*Բիլիռուբինը որոշելու հստակ ժամկետը կախված է նորածնի կլինիկական վիճակից

¥Կլինիկական վիճակի գնահատման ժամանակ պետք է կատարել ֆիզիկալ զննում և ռիսկի գործոնների որոշում

Աղյուսակ 2

 

Ներմուծեք նկարագրությունը_24192

 

Աղյուսակ 3

 

Հիպերբիլիռուբինեմիայով պայմանավորված ինտենսիվ խնամքի գործելակարգ

 

Ներմուծեք նկարագրությունը_24193

 

Աղյուսակ 4

 

Ներմուծեք նկարագրությունը_24194

 

Աղյուսակ 5

 

Ներմուծեք նկարագրությունը_24195

 

Աղյուսակ 6

 

Ներմուծեք նկարագրությունը_24196

 

Աղյուսակ 7

 

Ներմուծեք նկարագրությունը_24197

 

Օգտագործվող գրականության ցանկ՝

1․ Practice Guideline Revision: Management of Hyperbilirubinemia in the Newborn Infant 35 or More Weeks of Gestation. Pediatrics. 2022;150(3):e2022058859 AAP Հիպերբիլիռուբինեմիայի Բուժում նորածինների մոտ 35 շաբաթ կամ ավելի հղիության ընթացքում: հղիության ընթացքում նորածինների հիպերբիլիռուբինեմիայի բուժում. Մանկաբուժություն 2022թ;150(3):e2022058859 AAP

2․ Jaundice in newborn baby under 28 days NICE 2023 Դեղնախտ մինչև 28 օրական նորածինների մոտ, Նիցցա, 2023թ․

3․ Uptodate: Unconjugated hyperbilirubinemia in term and late preterm newborns Ժամանակակից տվյալներ. Չկոնյուգացված հիպերբիլիռուբինեմիա լրիվ և ուշ վաղաժամ նորածինների մոտ

4․ Uptodate: Unconjugated hyperbilirubinemia in preterm infants <35 weeks gestation Մինչ օրս ՝ 35 շաբաթից պակաս հղիության ընթացքում վաղաժամ նորածինների մոտ Չկոնյուգացված հիպերբիլիռուբինեմիա:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 սեպտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան