Գլխավոր տեղեկություն
Номер
N 115-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (18.09.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.09.01-2025.09.14 Պաշտոնական հրապարակման օրը 08.09.2025
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
01.09.2025
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
01.09.2025
Дата вступления в силу
18.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«01» սեպտեմբեր 2025 թ.

N 115-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՆՐԷԱԲԱՆՈՐԵՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԴԵՂԱԶԳԱՅՈՒՆ ԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՄԵԾԱՀԱՍԱԿ ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել տուբերկուլոզի կանխարգելիչ բուժման նպատակով մանրէաբանորեն հաստատված դեղազգայուն թոքային տուբերկուլոզով պացիենտի մեծահասակ կոնտակտավորների վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

01.09.2025

Ա. ԱվանեսՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

« 01» սեպտեմբեր 2025 թվականի

N 115-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՆՐԷԱԲԱՆՈՐԵՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԴԵՂԱԶԳԱՅՈՒՆ ԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՄԵԾԱՀԱՍԱԿ ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

A15-A19

Տուբերկուլոզ

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Առողջ ընտանեկան օջախի կամ սերտ կոնտակտավորներ (բացառել տուբերկուլոզ հիվանդությունը)

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Թոքաբան (ֆթիզիատր), ընտանեկան բժիշկ, թերապևտ

8)

Գանգատներ

Տուբերկուլոզին բնորոշ գանգատներ չեն ներկայացվում

9)

Անամնեզ

ա.ընտանեկան օջախի (անձ, ով մեկ կամ մի քանի գիշեր կամ օր շփվել է ակտիվ տուբերկուլոզով պացիենտի (ինդեքս դեպքի) հետ նույն փակ բնակելի տարածքում՝ մինչև ինդեքս դեպքի ընթացիկ բուժումը սկսելը՝ 3 ամիսների ընթացքում) կամ սերտ (անձ, ով շաբաթական 8 ժամ կամ ավելի շփվել է ակտիվ տուբերկուլոզով պացիենտի (ինդեքս դեպքի) հետ նույն փակ տարածքում՝ մինչև ինդեքս դեպքի ընթացիկ բուժումը սկսելը՝ 3 ամիսների ընթացքում) կոնտակտավոր մանրէաբանորեն հաստատված դեղազգայուն թոքային տուբերկուլոզով պացինետի ինդեքս դեպքի հետ շփումը,

բ. անհրաժեշտ է պարզել` ալերգիայի կամ հայտնի գերզգայունության առկայությունը հակատուբերկուլոզային դեղերի նկատմամբ (Իզոնիազիդ, Ռիֆամպիցին, Ռիֆաբուտին կամ Ռիֆապենտին), մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) առկայությունը և հակառետրովիրուսային (ՀՌՎ) բուժման սխեման, հղիության կարգավիճակը կամ կիրառված հակաբեղմնավորիչ միջոցները, գնահատել ուղեկցող հիվանդությունների առկայությունը (օրինակ՝ թերսնուցում, շաքարային դիաբետ, վիրուսային հեպատիտ), գրանցել կոնտակտավոր անձի կողմից ընդունվող դեղերը, հատկապես հակաառիթմիկ դեղեր, հակամակարդիչներ, հակաբեղմնավորիչներ, ՀՌՎ դեղեր, հակացնցումային դեղեր, հոգեմետ դեղեր, հակադեպրեսանտներ, բարբիտուրատներ, բենզոդիազեպիններ, բետա-պաշարիչներ, սրտային գլիկոզիդներ, սուլֆոնիլուրիլներ, հեպատիտ Ց-ի և Բ-ի բուժման համար օգտագործվող հակավիրուսային դեղեր և կալցիումի պաշարիչներ, որոնք կարող են փոխազդել Ռիֆամպիցինի և Ռիֆապենտինի հետ,

գ. անհրաժեշտ է պարզել տուբերկուլոզի կանխարգելիչ բուժման (այսուհետ` ՏԿԲ) հնարավոր հակացուցումների առկայությունը, ինչպիսիք են ակտիվ հեպատիտը (սուր կամ քրոնիկ), տրանսամինազների մակարդակի բարձրացումը, ալկոհոլի չարաշահումը և ծայրամասային նեյրոպաթիայի ախտանիշները,

դ. գրանցել նախկինում տուբերկուլոզի բուժման պատմությունը:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Տուբերկուլոզին բնորոշ ախտանիշների բացակայություն, ճառագայթային ախտորոշիչ հետազոտության արդյունքների շեղումների բացակայություն (անհրաժեշտության դեպքում նաև համակարգչային շերտագրության հետազոտության փոփոխությունների բացակայություն), դրական մաշկային թեստի (ՄԹ) կամ գամմա-ինտերֆերոնի արտազատման փորձի (ԳԻԱՓ) բացասական կամ դրական արդյունք:

11)

Հոսպիտալացման ցուցում

Դեղերի կողմնակի անցանկալի երևույթների առկայության դեպքում

 

3. ՏԿԲ-ն սահմանվում է որպես ակտիվ տուբերկուլոզի զարգացումը կանխելու միջոց ՄԻԱՎ-ով ապրող երեխաների, դեռահասների և մեծահասակների շրջանում:

4. ՏԿԲ-ն ներառում է միջամտությունների ամբողջական փաթեթ՝ բացահայտել և թեստավորել այն անձանց, ովքեր պետք է թեստավորվեն, որից հետո գնահատել և արդյունավետ ու անվտանգ բուժում տրամադրել այնպես, որ բուժումը սկսողների մեծամասնությունն այն ավարտի առանց անցանկալի երևույթների կամ դրանց նվազագույն ռիսկով: ՏԿԲ-ն ներառում է նաև գործընթացի մշտադիտարկում և գնահատում:

5. ՏԿԲ-ն իրականացվում է այն մեծահասկաներին, ովքեր ունեցել են սերտ կամ տնային կոնտակտ դեղազգայուն տուբերկուլոզով դեպքի հետ, որոնց մոտ բացառված է ակտիվ տուբերկուլոզի առկայությունը, և ունեն ՄԹ-ի կամ ԳԻԱՓ-ի դրական արդյունք/ներ:

6․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

 Թոքաբան (ֆթիզիատր)

1

1

2)

Թերապևտ

0,3

0,3

3)

Ընտանեկան բժիշկ

0,3

0,3

 

7․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված՝

1) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը.

2) ուղեկցող հիվանդությունների կամ բարդությունների զարգացման կամ կասկածի դեպքում անհրաժեշտ է կազմակերպել համապատասխան մասնագետի խորհրդատվություն կամ ուղղորդել համապատասխան մասնագետի խորհրդատվության:

8․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի ․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

 

 Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Տուբերկուլինային մաշկային փորձ

1.0

 -

Տուբերկուլոզով վարակվածության ախտորոշում (ՄԹ 15 մմ և ավելին համարվում է դրական պատասխան տուբերկուլինային մաշկային թեսթի դեպքում, ՄԹ 5 մմ և ավելին համարվում է դրական պատասխան TB-հակածին պարունակող մաշկային թեսթի դեպքում)

2)

Առկա չէ

Գամմա-ինտերֆերոնի արտազատման թեստ

1.0

-

Տուբերկուլոզով վարակվածության ախտորոշում

3)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն` էրիթրոցիտների նստեցման արագության (ԷՆԱ) որոշմամբ

1.0

0.02

Ախտաբանական շեղումների հայտնաբերում

4)

Առկա չէ

Կրեատինինի որոշում

1.0

0.02

Ախտաբանական շեղումների հայտնաբերում: Շեղումների բացակայության դեպքում դեղերի հակացուցումները բացառելու նպատակով, հաջորդ ստուգումը կատարվում է միայն կլինիկական ցուցման կամ երիկամային հիվանդության զգալի ռիսկի առկայության դեպքում

5)

Առկա չէ

Միզանյութի որոշում

1.0

0.02

6)

Առկա չէ

Ալանինամինատրանսֆերազի (ԱԼՏ) որոշում

1.0

0.02

Պաթոլոգիական շեղումների հայտնաբերում: Շեղումների բացակայության դեպքում, դեղերի հակացուցումները բացառելու նպատակով, հաջորդ ստուգումը կատարվում է 3 շաբաթ անց և բուժման վերջում, ինչպես նաև կլինիկական ցուցման կամ լյարդի հիվանդության զգալի ռիսկի առկայության դեպքում

7)

Առկա չէ

Ասպարտատամինատրանսֆերազի (ԱՍՏ) որոշում

1.0

0.02

8)

Առկա չէ

Ընդհանուր բիլիռուբին՝ ֆրակցիաներով

1.0

0.02

Պաթոլոգիական շեղումների հայտնաբերում: Շեղումների բացակայության դեպքում, դեղերի հակացուցումները բացառելու նպատակով, հաջորդ ստուգումը կատարվում է միայն կլինիկական ցուցման կամ լյարդի հիվանդության զգալի ռիսկի առկայության դեպքում

9)

Առկա չէ

Արյան մեջ գլյուկոզի որոշում

1.0

0.02

Շեղումներ չեն հայտնաբերված: Շեղումների առկայության դեպքում, անհրաժեշտ է պարզել պատճառը

10)

Առկա չէ

Ընդհանուր սպիտակուցի որոշում

1.0

0.02

11)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն մանրադիտակով

1.0

0.02

12)

Առկա չէ

 C ռեակտիվ սպիտակուցի որոշում

1.0

0.02

13)

Առկա չէ

Արյան մեջ հեպատիտ Բ-ի վիրուսի մակերեսային հակածնի (HbsAg) հայտնաբերման թեստ

1.0

0.02

Հեպատիտ Բ-ով վարակվածության գնահատում

14)

Առկա չէ

Արյան մեջ հեպատիտ Ց-ի վիրուսի հանդեպ (հակա-HCV) հակամարմինների հայտնաբերման թեստ

1.0

0.02

Հեպատիտ Ց-ով վարակվածության գնահատում

15)

Առկա չէ

Հեպատիտ Ց-ի որոշում ՊՇՌ թեստի միջոցով

0.03

0.006

Հեպատիտ Ց-ի ախտորոշում

16)

Առկա չէ

ՄԻԱՎ I/II հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստ

1.0

0.02

ՄԻԱՎ-ով վարակվածության գնահատում

Գործիքային հետազոտություններ

17)

Առկա չէ

Որովայնի խոռչի և ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ)

1.0

1.0

Որովայնի խոռոչի և ներքին օրգանների վիճակի գնահատում

18)

Առկա չէ

Ռենտգենաբանական հետազոտություն

0.2

0.2

Շեղումներ չեն հայտնաբերվում

19)

Առկա չէ

Բրոնխոսկոպիա

0.1

0.1

20)

Առկա չէ

Էլեկտրասրտագրություն

0.1

0.1

21)

Առկա չէ

Էխոսրտագրություն

0.1

0.1

 

9․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված`

1) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը.

2) մաշկային փորձը իրականացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հաստատված մաշկային թեսթերով:

10․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի․

 

Ձև 4

 

Հ/Հ

Անվանում

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ` տրամադրման հաճախականու-թյուն

Միջին օրական չափաքանակ (ըստ քաշի)

Բուժման կուրսի միջին ժամանակա

հատված (ամիս)

Դեղերի ընդունման օրերի թիվ շաբաթվա ընթացքում

Հակատուբերկուլոզային դեղերի

1)

Իզոնիազիդ 300 մգ

դեղահատ

0.9

0.5- 3

6

7 օր/ շաբաթական մեկ անգամ

2)

Ռիֆապենտին 150 մգ

դեղահատ

0.2

4-6

3

շաբաթական մեկ անգամ

3)

Ռիֆապենտին 300 մգ

դեղահատ

0.2

2-3

3

շաբաթական մեկ անգամ

4)

Ռիֆամպիցին 150 մգ

դեղահատ

0.1

2-4

4

7 օր

Ախտանշանային բուժում

 5)

Պիրիդօքսին 50մգ

դեղահատ

1,0

3-6

3-6

6-7

 

11․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը.

3) ուղեկցող հիվանդությունների առկայության պարագայում դեղերի նշանակումները կատարվում են՝ ըստ համապատասխան մասնագետի ցուցման.

4) կանխարգելիչ բուժումը նշանակվում է մեկ անգամ, բացառիկ դեպքերում կրկնակի կանխարգելիչ բուժման նշանակումը քննարկվում է բժշկական հանձնաժողովի կողմից (оրինակ՝ նոր ինդեքս դեպքի հետ շփում, իմունոսուպրեսիվ բուժման առկայություն, նոր ախտորոշված ուղեկցող հիվանդություն և այլն).

5) hակատուբերկուլոզային դեղերի դեղաչափերը որոշվում են ըստ կգ/քաշի ` ԱՀԿ ստանդարտներին համապատասխան`

ա. 6H ռեժիմի դեպքում՝ միջինում 5 մգ/կգ/օրական,

բ. 3HP ռեժիմի դեպքում` համաձայն Աղյուսակի.

 

Աղյուսակ

 

Քաշ

30 – 35 կգ

 36 – 45 կգ

46 – 55 կգ

56 – 70 կգ

> 70 կգ

Իզոնիազիդ 300 մգ դեղահատերի քանակ

3

3

3

3

3

Ռիֆապենտին 150 մգ դեղահատերի քանակ

6

6

6

6

6

Ռիֆապենտին 300 մգ դեղահատերի քանակ (առկայության դեպքում)

3

3

3

3

3

 

գ. 4R ռեժիմի դեպքում` միջինում 10 մգ/կգ/օրական:

12․ Սույն հավելվածի Ձև 5–ով սահմանվում են ՏԿԲ ռեժիմները․

 

Ձև 5

 

 Հ/Հ

Կանխարգելիչ բուժման ռեժիմ

Նշանակման ցուցում

Բուժման տևողություն

(ամիս)

Մեկնաբանություններ

1)

6H

Դեղազգայուն թոքային ինդեքս դեպքի ընտանեկան օջախի կամ սերտ կոնտակտավոր

6

ա. բուժումը անհրաժեշտ է սկսել դեղազգայնության թեսթի (ԴԶԹ) արդյունքը ստանալուց հետո, որը հաստատում է տուբերկուլոզի դեղազգայուն լինելը: Դեղը ընդունվում է ամեն օր: Չունի լայն դեղ–դեղ փոխազդեցություն, ինչպիսիք առկա են Ռիֆամպիցինի և Ռիֆապենտինի մոտ, սակայն ավելի երկար է տևում: Նաև ունի ավելի ցածր լյարդային տոքսիկություն առաջացնելու հավանականություն,

բ. ԱՀԿ խիստ անհրաժեշտ առաջարկություն` ազդեցության գնահատականների միջինից մինչև բարձր վստահություն:

2)

3HP

Դեղազգայուն թոքային ինդեքս դեպքի ընտանեկան օջախի կամ սերտ կոնտակտավոր

3

ա. բուժումը անհրաժեշտ է սկսել ԴԶԹ արդյունքը ստանալուց հետո, որը հաստատում է տուբերկուլոզի դեղազգայուն լինելը: Տրվում է շաբաթական մեկ անգամ` 3 ամսվա ընթացքում: Դեղերի ընդունումր՝ ուղղակիորեն վերահսկվող,

բ. Ռիֆամիցինները ինդուկցում են որոշակի ցիտոքրոմ P-450 ֆերմենտներ և, հետևաբար, կարող են խանգարել այս նյութափոխանակության ուղուց կախված դեղերի գործունեությանը՝ արագացնելով դրանց արտազատումը: Այս դեղերի թվում են քինինները, հակասնկային դեղերը, կորտիկոստերոիդները, ցիկլոսպորինը, ֆտորքինոլոնները, հիպոգլիկեմիկ դեղերը, մեթադոնը, եռցիկլիկ հակադեպրեսանտները, հակառիթմիկ դեղերը, հակամակարդիչները, հակացնցումային դեղերը, հակապսիխոտիկ դեղերը, բարբիտուրատները, բենզոդիազեպինները, բետա-պաշարիչները, սրտային գլիկոզիդները, սուլֆոնիլուրիլները և կալցիումի պաշարիչները, հետևաբար, այս դեղերից պետք է խուսափել Ռիֆամպիցին կամ Ռիֆապենտին պարունակող ռեժիմներ ընդունելիս կամ դրանց դեղաչափերը պետք է ճշգրտվեն,

գ. հակացուցված է որոշ հակամարդիչների, հեպատիտ Ց-ի և Բ-ի բուժման համար օգտագործվող հակավիրուսային, հակաթրոմբոցիտային և հակաբեղմնավորիչ դեղերի հետ,

դ. ԱՀԿ խիստ անհրաժեշտ առաջարկություն` ազդեցության գնահատականների միջինից մինչև բարձր վստահություն:

3)

4R

Դեղազգայուն թոքային ինդեքս դեպքի ընտանեկան օջախի կամ սերտ կոնտակտավոր

4

ա. այլընտրանքային բուժում: Բուժումը անհրաժեշտ է սկսել ԴԶԹ արդյունքը ստանալուց հետո, որը հաստատում է տուբերկուլոզի դեղազգայուն լինելը: Դեղը տրվում է ամեն օր,

բ. ունի ապացուցողականության ցածր աստիճան, սակայն հանդիսանում է այլընտրանք, եթե այլ ավելի բարձր ապացուցողականություն ունեցող ռեժիմները հնարավոր չէ օգտագործել: Հաշվի առնել Ռիֆամիցինների փոխազդեցությունը այլ դեղերի հետ,

գ. ԱՀԿ պայմանական առաջարկություն` ազդեցության գնահատականների ցածրից մինչև միջին վստահություն:

 

13․ Հաշվառումը և մշտադիտարկումը ըստ սույն հավելվածի Ձև 6–ի․

 

Ձև 6

 

1)

Հաշվառում և հաշվետվություն

ՏԿԲ-ի յուրաքանչյուր կոնտակտավոր անձ հաշվառման է ենթարկվում ըստ բնակության վայրի առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատության (այսուհետ` ԱԱՊ հաստատություն) տուբերկուլոզի կաբինետում: ՏԿԲ-ի մեջ ընդգրկված կոնտակտավոր անձանց տվյալները, կատարված հետազոտությունները և բուժման արդյունքները գրանցվում են սպասարկող ԱԱՊ հաստատություն կանխարգելիչ բուժման հաշվառման մատյանում և տուբերկուլոզի տվյալների գրանցման էլեկտրոնային առցանց համակարգում: ՏԿԲ-ի մեջ ընդգրկված կոնտակտավոր անձանց վերաբերյալ հաշվետվությունները ներկայացվում է եռամսյակային և տարեկան։

2)

Մշտադիտարկում և գնահատում

ՏԿԲ-ի միջոցառումների արդյունավետության, առաջընթացի գնահատման ուղղված մշտադիտարկման և գնահատման գործառույթները ներառում են՝ ՏԿԲ-ի իրականացման մշտադիտարկում, գնահատում, տվյալների հավաքագրում և հաշվետվություն, տվյալների որակի ապահովում, գնահատում և ամփոփում, կարողությունների զարգացում։

ՏԿԲ-ի միջոցառումների արդյունավետության գնահատման ցուցանիշները ձևավորվում են բժշկական հաստատությունում հետևյալ գործողություններից՝ առողջապահական ոլորտի աշխատողների կողմից առաջընթացի ցուցանիշների կանոնավոր գրանցում և հաղորդում, համակարգված մշտադիտարկման այցեր։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Առողջապահության նախարարի 2019 թվականի օգոստոսի 19-ի թիվ 2278-Ա հրամանով հաստատված տուբերկուլոզի վարման կլինիկական ուղեցույց` https://moh.am/uploads/2278.pdf:

2. Առողջապահության նախարարի 2025 թվականի մարտի 20-ի թիվ 34-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզ հիվանդության համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվ` https://www.arlis.am/hy/acts/204730/latest:

3. WHO consolidated guidelines on tuberculosis, Module 1: prevention – tuberculosis preventive treatment, second edition. Geneva: World Health Organization; 2024/ԱՀԿ համակցված ուղեցույցներ տուբերկուլյոզի վերաբերյալ, Մոդուլ 1․ կանխարգելում – տուբերկուլյոզի կանխարգելիչ բուժում, երկրորդ հրատարակություն։ Ժնև՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն; 2024։

4. Sterling TR, Villarino ME, Borisov AS, Shang N, Gordin F, Bliven-Sizemore E et al. Three months of rifapentine and isoniazid for latent tuberculosis infection. N Engl J Med. 2011;365(23):2155–66. doi:10.1056/NEJMoa1104875./Սթերլինգ Թ․Ռ․, Վիլլարինո Մ․Ե․, Բորիսով Ա․Ս․, Շանգ Ն․, Գորդին Ֆ․, Բլիվեն-Սայզմոր Է․ և այլք։ Երեք ամիս ռիֆապենտին և իզոնիազիդ՝ թաքնված տուբերկուլյոզի վարակման բուժման համար։ Նյու Անգլիային բժշկական ամսագիր (N Engl J Med), 2011; 365(23):2155–2166։ https://doi.org/10.1056/NEJMoa1104875։

5. Ntinginya NE. A randomized double blind placebo controlled trial of rifapentine and isoniazid for prevention of tuberculosis in people with diabetes (Report No. NCT04600167). Bethesda (MD): Clinical Trials.gov; 2023 (https://clinicaltrials.gov/study/NCT04600167)./Նտինգինյա Ն․Է․ Ռանդոմիզացված, կրկնակի կույր, պլացեբոյով վերահսկվող հետազոտություն՝ ռիֆապենտինի և իզոնիազիդի կիրառմամբ շաքարային դիաբետ ունեցող անձանց մոտ տուբերկուլյոզի կանխարգելման նպատակով (Հետազոտության № NCT04600167): Բեթեսդա (Մերիլենդ նահանգ): ClinicalTrials.gov; 2023։ https://clinicaltrials.gov/study/NCT04600167

6. Menzies D, Adjobimey M, Ruslami R, Trajman A, Sow O, Kim H et al. Four months of rifampicin or nine months of isoniazid for latent tuberculosis in adults. New Engl J Med. 2018;379(5):440–53. doi:10.1056/NEJMoa1714283./Մենզիես Դ․, Աջոբիմեյ Մ․, Ռուսլամի Ռ․, Տրաջման Ա․, Սոու Օ․, Քիմ Հ․ և այլք։ Չորս ամիս ռիֆամպիցին կամ ինը ամիս իզոնիազիդ՝ մեծահասակների մոտ թաքնված տուբերկուլյոզի բուժման համար։ Նյու Անգլիային բժշկական ամսագիր (New Engl J Med), 2018; 379(5):440–453։ https://doi.org/10.1056/NEJMoa1714283։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 սեպտեմբերի 2025 թվական: