Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 65
Տիպ
Որոշում
Тип
Инкорпорация (25.02.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.11.25-2024.12.08 Պաշտոնական հրապարակման օրը 06.12.2024
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
09.04.2013
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
09.04.2013
Дата вступления в силу
24.10.2014

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 ապրիլի 2013 թվականի

թիվ 65

Մոսկվա

 

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ԵՎ ՄԱԼԱՅԶԻԱՅԻ ծագող ԵՎ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ներմուծվող՝ չժանգոտվող պողպատից սառը դեֆորմացված անկարան խողովակների առնչությամբ հակագնագցման տուրք սահմանելու միջոցով հակագնագցման միջոց կիրառելու մասին

(վերնագիրը լրաց. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 169)

 

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» 2008 թվականի հունվարի 25–ի համաձայնագրի 17-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ծագող ու Մաքսային միության միասնական մաքսային տարածք ներմուծվող՝ չժանգոտվող պողպատից սառը դեֆորմացված անկարան խողովակների ներմուծման վերաբերյալ հակագնագցման քննության արդյունքների մասին Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Կիրառել հակագնագցման միջոց` Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից և Մալայզիայից ծագող, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7304 41 000 5 և 7304 41 000 8 ծածկագրերով դասակարգվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ չժանգոտվող պողպատից սառը դեֆորմացված անկարան խողովակների նկատմամբ հավելվածի համաձայն սահմանված չափով հակագնագցման տուրք սահմանելու միջոցով՝ տվյալ հակագնագցման միջոցի գործողության ժամկետը սահմանելով 5 տարի։

(1-ին կետը փոփ. ԵՏՀԿ 01.09.15 թիվ 109, խմբ. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 169)

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝ ապահովել սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը։

(2-րդ կետը խմբ. ԵՏՀԿ 13.12.17 թիվ 169)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Նախագահ՝

Վ. Բ. Խրիստենկո

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2013 թվականի ապրիլի 9-ի

թիվ 65 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

չժանգոտվող պողպատից սառը դեֆորմացված անկարան խողովակների մասով հակագնագցման տուրքի

ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Արտադրողը

Հակագնագցման տուրքի դրույքաչափը (մաքսային արժեքից տոկոսներ)

7304 41 000 5

7304 41 000 8

Baofeng Steel Group Co., Ltd No. 217. Ruiyang Roads, Songyang Industrial Park, Songyang county, City, Zhejiang, China

29,39

Այլ

29,39

(հավելվածը փոփ. ԵՏՀԿ 01.09.15 թիվ 109, ԵՏՀԿ 23.01.24 թիվ 6)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.01.2024, թիվ 6 25.02.2024, թիվ 65
13.12.2017, թիվ 169 14.01.2018, թիվ 65
01.09.2015, թիվ 109 02.10.2015, թիվ 65
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան