ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 2020 թվականի |
թիվ 28 |
քաղ. Մոսկվա |
ՀՐԱՀԱՂՈՐԴ ՔՈՒՂԵՐԻ, ՃԱՅԹԵՑՆՈՂ ՔՈՒՂԵՐԻ, ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ՊԱՏԻՃՆԵՐԻ, ՃԱՅԹԵՑՆՈՂ ՊԱՏԻՃՆԵՐԻ, ԲՌՆԿԻՉՆԵՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՃԱՅԹԻՉՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԵՋ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 19-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 17.08.21 թիվ 100)
2. Այն ապրանքների ցանկի 2.22 բաժնի 27-րդ կետում, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման 2-րդ հավելված), «3603 00 900 9-ից» բառերը փոխարինել «3603 00 900 2-ից» բառերով:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 16 որոշմամբ հաստատված այն զգայուն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3603 00 100 1», «3603 00 100 9», «3603 00 900 1» և «3603 00 900 9» ծածկագրերով դիրքերը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝
«3603 99 500 2 |
- - |
քուղեր, հրահաղորդ |
3603 00 100 3 |
- - - |
փողակներ (ռադիոհաղորդափողեր), պլաստմասսայից, որոնց ներքին մակերևույթը պատված է պայթուցիկ նյութով |
3603 00 100 8 |
- - - |
այլ |
3603 00 900 2 |
- - |
պատիճներ, հարվածային |
3603 00 900 3 |
- - - |
ոչ էլեկտրական |
3603 00 900 4 |
- - - |
այլ |
3603 00 900 5 |
- - |
բռնկիչներ |
3603 00 900 6 |
- - |
էլեկտրաճայթիչներ»։ |
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Զարգացող երկրների կամ առավել թույլ զարգացած երկրների ծագման այն ապրանքների ցանկի II բաժնում փոփոխություն կատարելու մասին, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելիս տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ՝ հրահաղորդ քուղերի, ճայթեցնող քուղերի, հարվածային պատիճների, ճայթեցնող պատիճների, բռնկիչների և էլեկտրաճայթիչների մասով» որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի փետրվարի 25-ի թիվ 28 որոշման |
(հավելվածն ուժը կորցրել է ԵՏՀԿ 17.08.21 թիվ 100)
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի փետրվարի 25-ի թիվ 28 որոշման |
(հավելվածն ուժը կորցրել է ԵՏՀԿ 17.08.21 թիվ 100)
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի փետրվարի 25-ի թիվ 28 որոշման |
(հավելվածն ուժը կորցրել է ԵՏՀԿ 17.08.21 թիվ 100)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.08.2021, թիվ 100 | 01.01.2022, թիվ 28 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|