Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 57
Տիպ
Որոշում
Тип
Инкорпорация (11.07.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.03.31-2025.04.13 Պաշտոնական հրապարակման օրը 07.04.2025
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
15.08.2014
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
15.08.2014
Дата вступления в силу
04.10.2014

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 օգոստոսի 2014 թվականի

թիվ 57

քաղ. Մոսկվա

 

ՏՈՒՐԲՈՊՏՈՒՏԱԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգին համապատասխան, «Միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրի 8-րդ հոդվածի և Մաքսային միության մաքսային օրենսգրքի 282-րդ հոդվածի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մաքսային միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.20 ենթակետով՝

«7.1.20. 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Ղազախստանի Հանրապետություն ներմուծվող, Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8802 30 000 7 և 8802 40 001 6 ծածկագրերով դասակարգվող տուրբոպտուտակային քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռները՝ օդանավերի թռիչքային պիտանիության պահպանման համար պատասխանատու լիազորված մարմնի կողմից հավանության արժանացած ուղևորների տեղավորման սխեմայում (LOPA) նշված՝ ոչ ավելի, քան 90 մարդու համար նախատեսված ուղևորատեղերով։»:

2. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 22.04.24 թիվ 54)

3. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 15-րդ կետում «7-րդ կետի 7.1.16 և 7.3» բառերը փոխարինել «7-րդ կետի 7.1.16, 7.1.19, 7.1.20 և 7.3» բառերով։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Բելառուսի Հանրապետությունից
Ս. Ռումաս

Ղազախստանի Հանրապետությունից
Բ. Սագինտաև

Ռուսաստանի Դաշնությունից
Ի. Շուվալով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 ապրիլի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.04.2024, թիվ 54 11.07.2024, թիվ 57
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան