Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 108
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.10.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
01.09.2015
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
01.09.2015
Дата вступления в силу
02.10.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 սեպտեմբերի 2015 թվականի

թիվ 108

քաղ. Մոսկվա

ՊԵՆՏԱՆ-ՀԵՔՍԱՆԱՅԻՆ ՖՐԱԿՑԻԱՅԻ (ԹՈՐԱՄԱՍԻ) ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԵՋ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅՆ ԶԳԱՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42–րդ և 45–րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ստորաենթադիրքեր՝ համաձայն 1-ին հավելվածի.

բ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ներառել ստորաենթադիրքեր՝ համաձայն 2-րդ հավելվածի.

գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ համաձայն 3-րդ հավելվածի։

2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 16 որոշմամբ հաստատված՝ այն զգայուն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից, կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) հանել դիրքեր՝ համաձայն թիվ 4 հավելվածի,

բ) ներառել դիրքեր՝ համաձայն թիվ 5 հավելվածի։

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Վ. Խրիստենկո

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի սեպտեմբերի 1-ի

թիվ 108 որոշման

ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ,

որոնք հանվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորներ

2710 12 1100

--- վերամշակման հատուկ գործընթացների համար

-

2710 12 150 0

--- գործընթացներում քիմիական փոխարկումների համար՝ բացի 2710 12 1100 ստորաենթադիրքում նշվածներից

-

2710 12 900 9

------ այլ

-

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի սեպտեմբերի 1-ի

թիվ 108 որոշման

ՍՏՈՐԱԵՆԹԱԴԻՐՔԵՐ,

որոնք ներառվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորներ

2710 12 110 2710

--- վերամշակման հատուկ գործընթացների համար՝

-

12 110 1

---- պենտան-հեքսանային ֆրակցիա՝ 35 % զանգվածային բաժնից ոչ պակաս պենտանի (С5) և 55 % զանգվածային բաժնից ոչ պակաս հեքսանի (С6) պարունակությամբ

-

2710 12 1109

---- այլ

-

2710 12 150

--- գործընթացներում քիմիական փոխարկումների համար՝ բացի 2710 12 110 ստորաենթադիրքում նշվածներից՝

-

2710 12 150 1

---- պենտան-հեքսանային ֆրակցիա՝ 35 % զանգվածային բաժնից ոչ պակաս պենտանի (С5) և 55 % զանգվածային բաժնից ոչ պակաս հեքսանի (С6) պարունակությամբ

-

2710 12 150 9

---- այլ

-

------ այլ՝*

2710 12 900 2

------- պենտան-հեքսանային ֆրակցիա՝ 35 % զանգվածային բաժնից ոչ պակաս պենտանի (С5) և 55 % զանգվածային բաժնից ոչ պակաս հեքսանի (С6) պարունակությամբ

-

2710 12 900 8

------- այլ

-

_______________

* ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2710 12 900 1 ստորաենթադիրքին հաջորդող առանց ծածկագրի ստորաենթադիրք

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի սեպտեմբերի 1-ի

թիվ 108 որոշման

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Դիրքի անվանումը

Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ (մաքսային արժեքից տոկոսներով՝ կամ եվրոյով, կամ ԱՄՆ դոլարով)

2710 12 110 1

---- պենտան-հեքսանային ֆրակցիա՝ 35 % զանգվածային բաժնից ոչ պակաս պենտանի (С5) և 55 % զանգվածային բաժնից ոչ պակաս հեքսանի (С6) պարունակությամբ

5

2710 12 1109

---- այլ

5

2710 12150 1

---- պենտան-հեքսանային ֆրակցիա՝ 35 % զանգվածային բաժնից ոչ պակաս պենտանի (С5) և 55 % զանգվածային բաժնից ոչ պակաս հեքսանի (С6) պարունակությամբ

5

2710 12150 9

---- այլ

5

2710 12900 2

------- պենտան-հեքսանային ֆրակցիա՝ 35 % զանգվածային բաժնից ոչ պակաս պենտանի (С5) և 55 % զանգվածային բաժնից ոչ պակաս հեքսանի (С6) պարունակությամբ

5

2710 12 900 8

------- այլ

5

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի սեպտեմբերի 1-ի

թիվ 108 որոշման

ԴԻՐՔԵՐ,

որոնք հանվում են այն զգայուն ապրանքների ցանկից, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Դիրքի անվանումը

2710 12 1100

--- վերամշակման հատուկ գործընթացների համար

2710 12150 0

--- գործընթացներում քիմիական փոխարկումների համար՝ բացի 2710 12 1100 ստորաենթադիրքում նշվածներից

2710 12 900 9

------ այլ

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 5

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի սեպտեմբերի 1-ի

թիվ 108 որոշման

ԴԻՐՔԵՐ,

որոնք ներառվում են այն զգայուն ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Դիրքի անվանումը

2710 12 110 1

---- պենտան-հեքսանային ֆրակցիա՝ 35 % զանգվածային բաժնից ոչ պակաս պենտանի (С5) և 55 % զանգվածային բաժնից ոչ պակաս հեքսանի (С6) պարունակությամբ

2710 12 1109

---- այլ

2710 12150 1

---- պենտան-հեքսանային ֆրակցիա՝ 35 % զանգվածային բաժնից ոչ պակաս պենտանի (С5) և քան 55 % զանգվածային բաժնից ոչ պակաս հեքսանի (С6) պարունակությամբ