ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
9 հունիսի 2015 թվականի |
թիվ 65 |
քաղ. Մոսկվա |
ԱՅՆ «ԶԳԱՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ» ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 43-րդ կետի 3-րդ ենթակետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի թիվ 1 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 16 որոշմանը համապատասխան, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 45-րդ հոդվածի իրագործման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Կատարել հետևյալ փոփոխությունները Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 16 որոշմամբ հաստատված այն «զգայուն ապրանքների» ցանկում, որոնց նկատմամբ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումն ընդունվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից.
ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8407 10 000 9» ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.
« 8407 10 000 2 |
- հետախուզա-հարվածային անօդաչու թռչող սարքերի վրա տեղադրելու համար14) |
8407000 8 |
- այլ», |
բ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8802 20 000 9» ծածկագրով դիրքը փոխարինել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.
«8802 20 000 2 |
- հետախուզա-հարվածային անօդաչու թռչող սարքեր14) |
8802 20 000 8 |
- այլ»: |
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2015 թվականի մայիսի 28-ի թիվ 26 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|