Գլխավոր տեղեկություն
Номер
N 820-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.12.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 15.09.2025
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
15.09.2025
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.09.2025
Дата вступления в силу
17.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 820-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 743-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 3-րդ մասով, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 743-Լ որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատված նախարարության կառուցվածքում կատարել հետևյալ կառուցվածքային փոփոխությունը՝

1) դադարեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության գործունեությունը.

2) այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 10-րդ կետի 5-րդ ենթակետը, 11-րդ կետի 6-րդ ենթակետի «գ» պարբերությունը, 7-րդ ենթակետը, 32-րդ կետի 9-րդ ենթակետը:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-188-Ն օրենքն ուժի մեջ մտնելու օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

15.09.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ