Գլխավոր տեղեկություն
Номер
N 308-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.09.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.09.15-2025.09.28 Պաշտոնական հրապարակման օրը 17.09.2025
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
10.09.2025
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
10.09.2025
Дата вступления в силу
18.09.2025

600.0308.10.09.25

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

10 սեպտեմբերի 2025 թվականի

N 308-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 27-ի «Էներգետիկայի բնագավառում լիցենզիա ունեցող անձի բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման, ինչպես նաև լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համաձայնեցման կարգը հաստատելու մասին» N39-Ն որոշման hավելվածի`

1) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին ենթակետով.

«8.1) բաժնեմաս (գույք) օտարող, այլ կերպ փոխանցող կամ գրավադրող անձի կողմից «Էներգետիկայի մասին» օրենքով սահմանված նախապատվության իրավունքի իրացման (իրականացման) կարգը պահպանած լինելը հավաստող փաստաթղթերը,».

2) 19-րդ կետում «նպատակով» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ Հանձնաժողովին արդեն իսկ ներկայացվել է Կառավարության դիրքորոշումը» բառերը․

3) 24-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին ենթակետով.

«4.1) բաժնեմաս (գույք) օտարող, այլ կերպ փոխանցող կամ գրավադրող անձի կողմից չի պահպանվել «Էներգետիկայի մասին» օրենքով սահմանված նախապատվության իրավունքի իրացման (իրականացման) կարգը,»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

Մ. Մեսրոպյան

 

10 սեպտեմբերի 2025թ.

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 սեպտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան