ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿՈՂՄԻ 255 ՄՄ-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԹԻԹԵՂՆԵՐԻ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԺԱՊԱՎԵՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 146
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.12.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
10.11.2015
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
10.11.2015
Дата вступления в силу
12.12.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 նոյեմբերի 2015 թվականի

թիվ 146

քաղ. Մոսկվա

 

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԿՈՂՄԻ 255 ՄՄ-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԹԻԹԵՂՆԵՐԻ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԺԱՊԱՎԵՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված)` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3701 30 000 0 ծածկագրով դասակարգվող յուրաքանչյուր կողմի 255 մմ-ից ավելի երկարություն ունեցող այլ լուսանկարչական թիթեղների և լուսանկարչական ժապավենների նկատմամբ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով՝ սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) չորրորդ սյունյակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3701 30 000 0 ծածկագրով դիրքը լրացնել «60Դ)» ծանոթագրությանը կատարվող հղումով.

բ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 60Դ ծանոթագրությամբ՝

«60Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 146 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝

Վ. Խրիստենկո