Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 96
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.09.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
18.08.2015
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
18.08.2015
Дата вступления в силу
19.09.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 2015 թվականի

թիվ 96

քաղ. Մոսկվա

 

ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում «Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 3-րդ և 30-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել «Արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջպետական փորձարկումների մասին» կից ներկայացվող հիմնադրույթը։

2. Ստեղծել արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջպետական փորձարկումների անցկացման հարցերով հանձնաժողով։

3. Հաստատել «Արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջպետական փորձարկումների անցկացման հարցերով հանձնաժողովի մասին» կից ներկայացվող հիմնադրույթը։

4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Վ. Խրիստենկո

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի

թիվ 96 որոշմամբ

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

 

արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջպետական փորձարկումների մասին

 

1. Սույն հիմնադրույթը սահմանում է արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջպետական փորձարկումների կազմակերպման և անցկացման, ինչպես նաև դրա գործառութային հնարավորությունների ընդլայնման վրա հիմնված՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման կարգը (այսուհետ, համապատասխանաբար` միջպետական փորձարկումներ, ինտեգրված համակարգ):

2. Միջպետական փորձարկումներն անցկացվում են ինտեգրված համակարգի ստեղծման տեխնիկական առաջադրանքի պահանջներին ինտեգրված համակարգի ենթահամակարգերի համապատասխանության համալիր ստուգման և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրված համակարգի ենթահամակարգերի՝ ընդհանուր գործընթացների իրացմանը պատրաստ լինելու մասին որոշման կայացման նպատակներով (այսուհետ, համապատասխանաբար՝ Միություն, ընդհանուր գործընթացներ)։

3. Միջպետական փորձարկումները ներառում են հետևյալ միջոցառումները՝

ա) ինտեգրված համակարգի ենթահամակարգերի՝ ինտեգրված համակարգի ստեղծման տեխնիկական առաջադրանքի, ինտեգրված համակարգի ենթահամակարգերի ստեղծման մասնավոր տեխնիկական առաջադրանքների պահանջներին համապատասխանության ստուգում.

բ) ինտեգրված համակարգի ենթահամակարգերի՝ ընդհանուր գործընթացների իրացմանը պատրաստ լինելու ստուգում։

4. Միջպետական փորձարկումներն անցկացվում են Արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջպետական փորձարկումների ծրագրին և մեթոդիկային համապատասխան՝ համաձայն հավելվածի։

5. Միջպետական փորձարկումներն անցկացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) ինտեգրված համակարգի ինտեգրային սեգմենտի ստեղծման աշխատանքների իրացման շրջանակներում։

Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) ազգային սեգմենտներում ինտեգրված համակարգի միջպետական փորձարկումներն անցկացվում են փուլ առ փուլ՝ ըստ այդպիսի սեգմենտների պատրաստվածության։

6. Ինտեգրված համակարգի ենթահամակարգերի պատրաստությունը ընդհանուր գործընթացների իրացման նպատակով տեղեկատվական փոխգործակցության ապահովմանը ստուգվում է սույն հիմնադրույթի հավելվածով նախատեսված ծրագրին և մեթոդիկային համապատասխան։

7. Ընդհանուր գործընթացների՝ ինտեգրված համակարգի միջոցներով իրացմանը պատրաստ լինելու մասին որոշումն ընդունվում է յուրաքանչյուր ընդհանուր գործընթացի համար առանձին և սահմանվում է անդամ պետությունների լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերի և Հանձնաժողովի՝ ընդհանուր գործընթացների իրացման մեջ ներգրավված տեղեկատվական համակարգերի՝ ինտեգրված համակարգի միջոցներով տեղեկատվական փոխգործակցությանը պատրաստ լինելու վերաբերյալ հետևությունների հիման վրա: Նման տեղեկատվական համակարգերի միջև տեղեկատվական փոխգործակցության՝ ընդհանուր գործընթացներն ինտեգրված համակարգի միջոցներով իրագործելու ժամանակ տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի պահանջներին համապատասխանության թեստավորումն անցկացվում է ըստ դրանց պատրաստ լինելու, առանձին ծրագրերով:

8. Ինտեգրված համակարգի միջպետական փորձարկումների կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծվում է ինտեգրված համակարգի միջպետական փորձարկումների անցկացման հարցերով հանձնաժողով (այսուհետ՝ փորձարկումների անցկացման հարցերով հանձնաժողով)։

9. Փորձարկումների անցկացման հարցերով հանձնաժողովը ձևավորվում և իր գործունեությունն իրականացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 96 որոշմամբ հաստատված «Արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջպետական փորձարկումների անցկացման հարցերով հանձնաժողովի մասին» հիմնադրույթին համապատասխան։

10. Միջպետական փորձարկումների արդյունքները ձևակերպվում են սույն հիմնադրույթի հավելվածով նախատեսված ծրագրին և մեթոդիկային, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 96 որոշմամբ հաստատված «Արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջպետական փորձարկումների անցկացման հարցերով հանձնաժողովի մասին» հիմնադրույթով սահմանված կարգով հաստատվող՝ փորձարկումների անցկացման հարցերով հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգին համապատասխան։

11. Միջպետական փորձարկումների արդյունքներով կարող է ընդունվել հետևյալ որոշումներից մեկը՝

ա) միջպետական փորձարկումները ճանաչել հաջողված.

բ) հայտնաբերված անհամապատասխանությունները վերացնելու նպատակով ճանաչել ինտեգրված համակարգի ենթահամակարգերը լրամշակելու և կրկնակի միջպետական փորձարկումներ անցկացնելու անհրաժեշտությունը։

12. Փորձարկումների անցկացման հարցերով հանձնաժողովի գործունեության կազմակերպատեխնիկական ապահովումն իրականացնում է Հանձնաժողովի՝ ինտեգրված համակարգի Հանձնաժողովի ինտեգրային սեգմենտի ստեղծման և զարգացման աշխատանքների կազմակերպման համար պատասխանատու դեպարտամենտը։

13. Հանձնաժողովի ինտեգրային սեգմենտի շրջանակներում ինտեգրված համակարգի ենթահամակարգերի բաղադրիչների՝ միջպետական փորձարկումներին պատրաստ լինելն ապահովում է Հանձնաժողովի՝ ինտեգրված համակարգի Հանձնաժողովի ինտեգրային սեգմենտի ստեղծման և զարգացման աշխատանքների կազմակերպման համար պատասխանատու դեպարտամենտը։

14. Անդամ պետության ազգային սեգմենտի շրջանակներում ինտեգրված համակարգի ենթահամակարգերի բաղադրիչների՝ միջպետական փորձարկումներին պատրաստ լինելն ապահովում է անդամ պետության ինտեգրված համակարգի ազգային սեգմենտի պատվիրատուն։

15. Միջպետական փորձարկումների ֆինանսավորումն իրականացվում է ինտեգրված համակարգի ստեղծման համար նախատեսված միջոցների հաշվին։

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջպետական փորձարկումների մասին հիմնադրույթի

 

ԾՐԱԳԻՐ ԵՎ ՄԵԹՈԴԻԿԱ

 

Արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջպետական փորձարկումների

 

1. Արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջպետական փորձարկումների (այսուհետ, համապատասխանաբար՝ ինտեգրված համակարգ, միջպետական փորձարկումներ) օբյեկտն են տվյալ համակարգի ենթահամակարգերը։

2. Միջպետական փորձարկումներ անցկացնելու նպատակներն են ինտեգրված համակարգի ենթահամակարգերի՝ ինտեգրված համակարգի ստեղծման տեխնիկական առաջադրանքի, տեղեկատվական համակարգի ենթահամակարգերի ստեղծման մասնավոր տեխնիկական առաջադրանքների պահանջներին համապատասխանության ստուգումը և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների (այսուհետ՝ ընդհանուր գործընթացներ) իրացման նպատակով ինտեգրված համակարգի ենթահամակարգերի՝ շահագործման մեջ դրվելուն և տեղեկատվական փոխազդեցություն ապահովելուն պատրաստ լինելու մասին որոշման ընդունումը։

3. Միջպետական փորձարկումներն անցկացնում է ինտեգրված համակարգի միջպետական փորձարկումների անցկացման հարցերով հանձնաժողովը (այսուհետ՝ փորձարկումների անցկացման հարցերով հանձնաժողով)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 96 որոշմամբ հաստատված «Արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջպետական փորձարկումների անցկացման մասին» հիմնադրույթին համապատասխան։

4. Միջպետական փորձարկումները հսկիչ օրինակների հավաքածուի օգտագործմամբ անցկացվող ստուգումների ամբողջությունն են։

5. Միջպետական փորձարկումներն անցկացվում են 2 փուլով՝

ա) առաջին փուլ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) ինտեգրային սեգմենտի շրջանակներում ինտեգրված համակարգի ենթահամակարգերի միջպետական փորձարկումներ.

բ) երկրորդ փուլ՝ ինտեգրված համակարգի ենթահամակարգերի միջպետական փորձարկումներ՝ Հանձնաժողովի ինտեգրային սեգմենտի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) ազգային սեգմենտների հետ փոխգործակցությամբ։

6. Միջպետական փորձարկումների առաջին փուլում իրականացվում է ինտեգրված համակարգի ենթահամակարգերի հետևյալ ստուգումը՝

ա) ինտեգրված համակարգի ստեղծման տեխնիկական առաջադրանքի, ենթահամակարգերի ստեղծման մասնավոր տեխնիկական առաջադրանքների պահանջներին համապատասխանության՝ Հանձնաժողովի ինտեգրային սեգմենտի շրջանակներում դրանց ինքնավար գործառության մասով.

բ) ինտեգրված համակարգի ստեղծման տեխնիկական առաջադրանքի, ենթահամակարգերի ստեղծման մասնավոր տեխնիկական առաջադրանքների պահանջներին համապատասխանության՝ Հանձնաժողովի ինտեգրային սեգմենտի շրջանակներում հարակից ենթահամակարգերի հետ դրանց փոխազդեցության մասով.

գ) Հանձնաժողովի ինտեգրային սեգմենտում ընդհանուր գործընթացների իրացման նպատակով տեղեկատվական փոխգործակցություն ապահովելուն պատրաստ լինելու։ Ստուգումն իրականացվում է թեստավորման նպատակով հատուկ մշակվող մոդելային ընդհանուր գործընթացի վրա, որն ընդգրկում է ինտեգրված համակարգի ենթահամակարգերում իրացվող տեղեկատվական փոխազդեցության հիմնական գործառույթներն ու եղանակները (այսուհետ՝ մոդելային ընդհանուր գործընթաց)։

7. Միջպետական փորձարկումների երկրորդ փուլում իրականացվում են՝

ա) անդամ պետությունների ազգային սեգմենտների կազմում ինտեգրված համակարգի ենթահամակարգերի բաղադրիչների՝ ինտեգրված համակարգի ստեղծման տեխնիկական առաջադրանքների, ենթահամակարգերի ստեղծման մասնավոր տեխնիկական առաջադրանքների պահանջներին համապատասխանության ինքնավար ստուգում (անդամ պետության յուրաքանչյուր ազգային սեգմենտի համար առանձին).

բ) անդամ պետությունների ազգային սեգմենտների կազմում ինտեգրված համակարգի ենթահամակարգերի բաղադրիչների՝ ինտեգրված համակարգի ստեղծման տեխնիկական առաջադրանքների, ենթահամակարգերի ստեղծման մասնավոր տեխնիկական առաջադրանքների պահանջներին համապատասխանության ստուգում՝ անդամ պետության ազգային սեգմենտի շրջանակներում հարակից բաղադրիչների հետ փոխգործակցության մասով (անդամ պետության յուրաքանչյուր ազգային սեգմենտի համար առանձին).

գ) անդամ պետությունների ազգային սեգմենտների և Հանձնաժողովի ինտեգրային սեգմենտի կազմում ինտեգրված համակարգի ենթահամակարգերի բաղադրիչների միջև տեխնոլոգիական փոխգործակցության համալիր ստուգում.

դ) Հանձնաժողովի ինտեգրային սեգմենտի և անդամ պետությունների ազգային սեգմենտների փոխգործակցությամբ ինտեգրված համակարգի ենթահամակարգերի՝ ընդհանուր գործընթացների իրացման նպատակով տեղեկատվական փոխգործակցություն ապահովելուն պատրաստ լինելու համալիր ստուգում։ Ստուգումն իրականացվում է մոդելային ընդհանուր գործընթացի օգտագործմամբ։

8. Երկրորդ փուլում միջպետական փորձարկումները կարող են անցկացվել փուլ առ փուլ՝ ըստ անդամ պետությունների ինտեգրված համակարգի ազգային սեգմենտների բաղադրիչների՝ այդպիսի փորձարկումներին պատրաստ լինելու։

9. Միջպետական փորձարկումները հսկիչ օրինակների հավաքածուի օգտագործմամբ անցկացվող ստուգումների ամբողջությունն են։ Միջպետական փորձարկումների անցկացման համար անհրաժեշտ ստուգումների ցանկը, ինչպես նաև դրանց վերաբերյալ հսկիչ օրինակները մշակվում և հաստատվում են փորձարկումների անցկացման հարցերով հանձնաժողովի կողմից։

10. Հսկիչ օրինակում պետք է նշված լինեն՝

ա) միջպետական փորձարկումների օբյեկտը (հսկիչ օրինակի օգնությամբ փորձարկվող ինտեգրված համակարգի ենթահամակարգերի (ենթահամակարգի բաղադրիչի) անվանումը և նշանակությունը).

բ) միջպետական փորձարկումն անցկացնելու համար տրամադրվող փաստաթղթերի կազմը.

գ) միջպետական փորձարկումների ծավալը (հսկիչ օրինակի շրջանակներում ստուգվող պահանջների, դրանց ստուգման եղանակների և հաջորդականության նկարագրությունը, ստուգվող յուրաքանչյուր պահանջի համար նշվում է այն հսկիչ առաջադրանքների ցանկը, որոնց միջոցով կատարվում է դրա ստուգումը).

դ) միջպետական փորձարկումների անհրաժեշտ նյութատեխնիկական ապահովման պահանջները (հսկիչ օրինակի հսկիչ առաջադրանքների կատարման համար պահանջվող նյութատեխնիկական ապահովման հստակ տեսակները).

ե) միջպետական փորձարկումների մեթոդները սահմանող հսկիչ առաջադրանքների ամբողջությունը՝ ներառյալ հսկիչ առաջադրանքների հաջող կատարման չափանիշները (նկարագրությունը ներկայացվում է աղյուսակի տեսքով, յուրաքանչյուր հսկիչ առաջադրանքի համար ներկայացվում են սկզբնական պայմանները, կատարվող գործողությունների ցանկը և յուրաքանչյուր գործողության վերջում ակնկալվող արդյունքը)։

11. Սույն փաստաթղթի 9-րդ կետում նշված ստուգումներն իրականացնում է փորձարկումների անցկացման հարցերով հանձնաժողովը։

Առանձին ստուգումների անցկացման համար փորձարկումների անցկացման հարցերով հանձնաժողովի կազմում կարող են ստեղծվել ենթահանձնաժողովներ։

12. Ստուգումն իրականացվում է հետևյալ պայմանների առկայության դեպքում՝

ա) կատարվել է փորձարկումների համար ցուցատախտակի տեխնիկական ենթակառուցվածքի նախապատրաստում.

բ) կատարվել են ստուգվող ծրագրային ապահովման տեղադրում ու կարգավորում.

գ) փորձարկումների անցկացման հարցերով հանձնաժողովի անդամները ծանոթացել են ստուգում իրականացնելու համար ներկայացվող փաստաթղթերին։

13. Հսկիչ առաջադրանքները պետք է կատարվեն հսկիչ օրինակներում նշված հաջորդականությամբ։

14. Իրականացվող ստուգման հաջողության չափանիշը հսկիչ օրինակների կատարման ընթացքում ստացված փաստացի արդյունքների համընկնումն է հսկիչ օրինակում նշված ակնկալվող արժեքների հետ։

15. Ստուգումների արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ։

Արձանագրության մեջ նշվում են միջպետական փորձարկումների օբյեկտները, ստուգումների պայմանները, հսկիչ առաջադրանքների կատարման արդյունքները, և ներկայացվում է փորձարկումների անցկացման հարցերով հանձնաժողովի եզրակացությունը։ Արձանագրության մեջ նաև արտացոլվում են փորձարկումների անցկացման հարցերով հանձնաժողովի անդամների դիտողությունները։

Արձանագրությունը ստորագրում են փորձարկումների անցկացման հարցերով հանձնաժողովի՝ ստուգմանը մասնակցած անդամները։

16. Ստուգման ընթացքում ստացված արդյունքների և ակնկալվող արդյունքների անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում փորձարկումների անցկացման հարցերով հանձնաժողովը կազմում է անհրաժեշտ լրամշակումների ցանկ՝ նշելով դրանց կատարման համար առաջարկվող ժամկետները։

Թերությունների վերացումից հետո անցկացվում են անհրաժեշտ ծավալով կրկնակի միջպետական փորձարկումներ։

17. Միջպետական փորձարկումների անցկացման արդյունքները ձևակերպվում են միջպետական փորձարկումների անցկացման մասին ակտերով, որոնք ստորագրվում են փորձարկումների անցկացման հարցերով հանձնաժողովի անդամների կողմից և հաստատվում փորձարկումների անցկացման հարցերով հանձնաժողովի նախագահի կողմից։

Այդպիսի ակտերում նշվում են միջպետական փորձարկումների շրջանակներում անցկացված ստուգումների արդյունքները, ներկայացվում են փորձարկումների անցկացման հարցերով հանձնաժողովի եզրակացությունները՝ փորձարկումների օբյեկտի՝ շահագործման մեջ դրվելուն պատրաստ լինելու վերաբերյալ։

Ակտին կցվում են անցկացված ստուգումների արձանագրությունները:

18. Միջպետական փորձարկումների անցկացման վերաբերյալ ակտերն ընդգրկվում են Հանձնաժողովի կոլեգիայի կողմից միջպետական փորձարկումների անցկացման արդյունքների վերաբերյալ հարցը քննարկման ներկայացնելու համար նախատեսված փաստաթղթերի և նյութերի փաթեթում։

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի

թիվ 96 որոշմամբ

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

 

արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջպետական փորձարկումների անցկացման հարցերով հանձնաժողովի մասին

 

1. Արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջպետական փորձարկումների անցկացման հարցերով հանձնաժողովը (այսուհետ, համապատասխանաբար՝ ինտեգրված համակարգ, հանձնաժողով) ստեղծված է ինտեգրված համակարգի միջպետական փորձարկումներ կազմակերպելու և անցկացնելու նպատակով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրված համակարգի միջոցներով ընդհանուր գործընթացների (այսուհետ՝ ընդհանուր գործընթացներ) իրացման համար տեղեկատվական փոխգործակցություն ապահովելուն պատրաստ լինելը ստուգելու համար։

2. Հանձնաժողովի կազմը ձևավորվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) լիազորված մարմինների ներկայացուցիչների թվից (յուրաքանչյուր անդամ պետությունից 3-ական ներկայացուցիչ), որոնց իրավասության մեջ մտնում է անդամ պետությունների ինտեգրված համակարգերի ազգային սեգմենտների ստեղծումը, անդրսահմանային էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության շրջանակներում տեղեկատվական անվտանգության և էլեկտրոնային փաստաթղթերի իրավաբանական նշանակության ապահովումը, և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնատար անձանցից։

3. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կարգադրությամբ։

4. Հանձնաժողովի նախագահը նշանակվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների թվից։

5. Հանձնաժողովի նախագահը նախագահում է հանձնաժողովի նիստերը և իրականացնում հանձնաժողովի աշխատանքի ընդհանուր ղեկավարումը։

6. Հանձնաժողովը կարող է ձևավորել ենթահանձնաժողովներ, ինչպես նաև աշխատանքային և փորձագիտական խմբեր։

7. Հանձնաժողովը`

ա) կազմում է ինտեգրված համակարգի միջպետական փորձարկումների պլան-ժամանակացույցը.

բ) կազմում է անդամ պետությունների լիազորված մարմինների տեղեկատվական համակարգերի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ ընդհանուր գործընթացների իրացման մեջ ներգրավված տեղեկատվական համակարգերի միջև տեղեկատվական փոխգործակցության՝ ընդհանուր գործընթացներն ինտեգրված համակարգի միջոցներով իրագործելու ժամանակ տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի պահանջներին համապատասխանության թեստավորում (այսուհետ՝ ընդհանուր գործընթացների իրագործման փորձարկումներ).

գ) մշակում է ինտեգրված համակարգի միջպետական փորձարկումների և ընդհանուր գործընթացների իրացման փորձարկումների անցկացման հսկիչ օրինակներ.

դ) կազմում է անհրաժեշտ լրամշակումների ցանկը, սահմանում դրանց իրականացման և ինտեգրված համակարգի միջպետական փորձարկումների և ընդհանուր գործընթացների իրացման փորձարկումների կրկնակի անցկացման ժամկետները.

ե) կայացնում է որոշումներ ինտեգրված համակարգի միջպետական փորձարկումների արդյունքների, ընդհանուր գործընթացների իրացման փորձարկումների արդյունքների վերաբերյալ։

8. Հանձնաժողովի նիստերի անցկացման, ենթահանձնաժողովների ձևավորման, աշխատանքային և փորձագիտական խմբերի ձևավորման, փորձագետների ներգրավման, հանձնաժողովի կողմից որոշումների կայացման և դրանց ձևակերպման կարգը, ինչպես նաև հանձնաժողովի կողմից ընդունվող փաստաթղթերի ձևերը սահմանվում են հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգով, որը հաստատում է հանձնաժողովի նախագահը։