Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-275
Տիպ
Հրամանագիր
Тип
Инкорпорация (14.01.1994-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳԽՏ 1994/1 (1053) 15 հունվար,
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
14.01.1994
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
14.01.1994
Дата вступления в силу
14.01.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով անկախ պետականության պայմաններում ազգային անվտանգության առջև կանգնած նոր խնդիրները, որոնք արմատականորեն տարբերվում են ամբողջատիրական համակարգի ընթացքում ձևավորված կառույցների գործունեության պահանջներից, որոշում եմ.

1. Վերակառուցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության ներքին կառուցվածքը:

2. Լուծարել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության օպերատիվ ծառայությունները և կասեցնել դրանց աշխատակիցների գործունեությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության գլխավոր վարչության և ռեժիմային ծառայությունների: Պետական վարչության տեխնիկական, ֆինանսատնտեսական, բժշկական ծառայությունները շարունակում են իրենց գործունեությունը:

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության` գործունեությունը կասեցված աշխատակիցների համար պահպանել միջին աշխատավարձը երեք ամսվա ընթացքում:

4. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության պետի պաշտոնակատար նշանակել Դավիթ Գուրգենի Շահնազարյանին:

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության պետի պաշտոնակատարին` եռամսյա ժամկետում`

անցկացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության ծառայողների որակավորման ստուգում.

մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության կանոնադրությունը, կառուցվածքը և հաստիքացուցակը:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

14 հունվարի 1994 թ.

ՆՀ-275