Գլխավոր տեղեկություն
Номер
N 884-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.10.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 04.10.2025
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
04.10.2025
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.10.2025
Дата вступления в силу
05.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 884-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 746-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 3-րդ մասով, 21-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) Եվրոպայի վարչությունից առանձնացման եղանակով ստեղծել նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող՝ եվրոպական ինտեգրման վարչություն.

2) քաղաքական ծրագրավորման վարչությունը միացնել դիվանագիտական գործառնությունների համակարգման վարչությանը:

2. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 746-Լ որոշման հավելվածի 30-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

1) ուժը կորցրած ճանաչել 13-րդ ենթակետը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ ենթակետով՝

«16) եվրոպական ինտեգրման վարչություն:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

04.10.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ