Basic information
Number
N 1841-Ն
Type
Որոշում
Act type
Исходный акт (24.11.2005-по сей день)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.11.23/72(444) Հոդ.1387
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
03.11.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
04.11.2005
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
14.11.2005
Effective date
24.11.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 14 նոյեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 3 նոյեմբերի 2005 թվականի N 1841-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի
N 1536-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կապի և կոմունալ ծախսերի նորմաներ սահմանելու մասին» N 1536-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարներին՝ մինչև 2005 թվականի դեկտեմբերի 1-ը իրենց ղեկավարած մարմնի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների համար հաստատել՝

ա) կապի ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների նորմաները՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հետ.

բ) կոմունալ ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների նորմաները՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի  նախարարի ու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. նոյեմբերի 4
Երևան