Գլխավոր տեղեկություն
Номер
N 1422-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (26.10.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.10.13-2025.10.26 Պաշտոնական հրապարակման օրը 16.10.2025
Принят
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата принятия
13.10.2025
Подписан
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
13.10.2025
Дата вступления в силу
26.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«13» հոկտեմբերի 2025 թ.

N 1422-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 583-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 294-րդ հոդվածի 6-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել լիազորված տնտեսական օպերատորի կողմից հատուկ պարզեցումներով տեղափոխվող ապրանքների վերաբերյալ մաքսային մարմիններին ներկայացվող հաշվետվության ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի օգոստոսի 26-ի «Լիազորված տնտեսական օպերատորի կողմից մաքսային մարմիններ ներկայացվող հաշվետվության ձևը սահմանելու մասին» N 583-Ն հրամանը։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

10/13/2025

 

 

Է. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության 

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի «13» հոկտեմբերի

2025 թ. N 1422-Ն հրամանի

 

Ձև

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒԿ ՊԱՐԶԵՑՈՒՄՆԵՐՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

Լիազորված տնտեսական օպերատորի ՀՎՀՀ-ն

 

Լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման մասին վկայականի հերթական համարը

 

Հաշվետու եռամսյակը

 

Հ/Հ

Ապրանքների ժամանակավոր պահպանության հանձնման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը

Կիրառված պարզեցված ընթացակարգի
(ընթացա-կարգերի) տեսակը (տեսակները)

Մաքսային ձևակերպումներ իրականացնող անձի (անձանց) անվանումը, ՀՎՀՀ

Ապրանքների հայտարա-րագրի համարը

Ապրանքի նկարագիրը՝ ըստ ապրանքների հայտարա-րագրի 31-րդ սյունակի

Ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Ապրանքների հայտարա-րագրում ապրանքի հերթական համարը

Ապրանքի համախառն քաշը

Ապրանքի
զուտ քաշը

Ապրանքի մաքսային արժեքը

Մաքսային ձևակերպման արդյունքում հաշվարկված մաքսային վճարների, հատուկ, հակագնա-գցման և փոխհա-տուցման տուրքերի գումարը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

                       

Իրավաբանական անձի ղեկավարի՝

1) անունը, ազգանունը, հայրանունը

 

2) ստորագրությունը

 

Ամսաթիվը

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հոկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան