Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 104
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.10.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
04.09.2024
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
04.09.2024
Дата вступления в силу
09.10.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 սեպտեմբերի 2024 թվականի

թիվ 104

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային փաստաթղթերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2024 թվականի սեպտեմբերի 4-ի

թիվ 104 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող

 

1. Փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչում (8-րդ հավելված)՝

ա) 9-րդ բաժինը 09045 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

«09046 Էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիր».

բ) 11-րդ բաժնում 11003 և 11004 ծածկագրերով դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«11003

Հայտարարատուի ղեկավարի (կամ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ ապրանքների բացթողման մասին դիմում ներկայացնող անձի ղեկավարի կամ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումն ապահովելու հավաստագիր ներկայացրած անձի ղեկավարի) կամ մաքսային ներկայացուցչի ղեկավարի լիազորությունները հաստատող փաստաթուղթ

11004

Հայտարարատուի (կամ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ ապրանքների բացթողման մասին դիմում ներկայացնող անձի կամ մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարումն ապահովելու հավաստագիր ներկայացրած անձի) կամ մաքսային ներկայացուցչի անունից գործողություններ կատարու համար աշխատողի լիազորությունները հաստատող լիազորագիր կամ այլ փաստաթուղթ

 

2. Այն հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչի 2․4 ենթաբաժնում, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին (9-րդ հավելված)՝

ա) 2․4․5 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2.4.5. Էթիլ սպիրտի 9%-ից ավելի ծավալային բաժնով ալկոհոլային արտադրանքի համար ակցիզ (բացառությամբ գարեջրի, գինիների (բացի թնդեցված (լիկյորային) գինուց), լցվածքով գինիների, մրգային գինիների, պտղային ալկոհոլային արտադրանքի, խաղուն գինիների, ինչպես նաև բացառությամբ գինու խմիչքների, խաղող պարունակող խմիչքների, պտղային ալկոհոլային խմիչքների, որոնք պատրաստվում են առանց սննդային հումքից արտադրված կրկնաթորված էթիլ սպիրտի ավելացման և (կամ) առանց սպիրտացված խաղողի կամ այլ պտղի քաղցուի ավելացման, և (կամ) առանց թորվածքների ավելացման, և (կամ) առանց թնդեցված (լիկյորային) գինու ավելացման)՝

 

էթիլ սպիրտի 9-ից մինչև 18 տոկոսը ներառյալ՝ ծավալային բաժնով ալկոհոլային արտադրանքի համար ակցիզ

4110

էթիլ սպիրտի 18 տոկոսից ավելի ծավալային բաժնով ալկոհոլային արտադրանքի համար ակցիզ

4170».

 

բ) 2․4․7 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«Թնդեցված (լիկյորային) գինու, թնդեցված լցվածքով գինու ակցիզ

4390»։

 

3. Ապրանքների գտնվելու վայրի դասակարգչի ( 24-րդ հավելված) 1-ին բաժինը 60 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.

 

«61

Էլեկտրոնային առևտրի օպերատորի շինությունը, բաց հրապարակը և այլ տարածք

62

Ապրանքները հայտարարագրող էլեկտրոնային առևտրի օպերատորից տարբերվող էլեկտրոնային առևտրի օպերատորի շինությունը, բաց հրապարակը և այլ տարածք»։

 

4. Ճանապարհային տրանսպորտային միջոցների մակնիշների դասակարգիչը (26-րդ հավելված) 742 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

 

«743 KAIYI

744 ZEEKR

745 EXEED

746 BAIC

747 GAC

748 HAVAL

749 HONGQI

750 JAECOO

751 JETOUR

752 LI AUTO

753 LIVAN

754 OMODA

755 ORA

756 TANK

757 VGV

758 VOYAH»։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան