Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 135
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.06.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
02.12.2024
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
02.12.2024
Дата вступления в силу
02.06.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 դեկտեմբերի 2024 թվականի

թիվ 135

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 236 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի» թիվ 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի և «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկի մասին» թիվ 236 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2024 թվականի դեկտեմբերի 2-ի

թիվ 135 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 236 որոշման մեջ կատարվող

 

1. Նշված որոշմամբ հաստատված՝ Կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում՝

ա) 29-րդ, 39-րդ, 41-րդ, 55-րդ, 56-րդ, 58-րդ, 101-րդ, 133-րդ, 137-րդ և 142-րդ դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

29

 

ԳՕՍՏ 276-2021 «Ցորենաձավար (Պոլտավյան, «Արտեկ»). Տեխնիկական պայմաններ»

 

39

 

ԳՕՍՏ 2077-2023 «Հաց աշորայի՝ հացաթխման ալյուրից և աշորայի ու ցորենի խառնուրդով հացաթխման ալյուրից. Տեխնիկական պայմաններ»

 

41

 

ԳՕՍՏ 3034-2021 «Վարսակաձավար. Տեխնիկական պայմաններ»

 

55

 

ԳՕՍՏ 5550-2021 «Հնդկաձավար. Տեխնիկական պայմաններ»

 

56

 

ԳՕՍՏ 5784-2022 «Գարեձավար. Տեխնիկական պայմաններ»

 

58

 

ԳՕՍՏ 6002-2022 «Եգիպտացորենի ձավար. Տեխնիկական պայմաններ»

 

101

 

ԳՕՍՏ 14176-2022 «Եգիպտացորենի ալյուր. Տեխնիկական պայմաններ»

 

133

 

ԳՕՍՏ 21149-2022 «Վարսակի փաթիլներ. Տեխնիկական պայմաններ»

 

137

 

ԳՕՍՏ 22371-2023 «Պահածոներ. Մրգային պյուրե, քերած կամ մանրատած մրգեր. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

 

142

 

ԳՕՍՏ 24901-2023 «Թխվածքաբլիթ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

 
».

 

բ) 141-րդ, 482-րդ, 489-րդ, 490-րդ, 496-րդ, 509-րդ, 525-րդ, 529-րդ, 556-րդ, 589-րդ, 590-րդ, 602-րդ և 604-րդ դիրքերը հանել.

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3221 - 32217 դիրքերով՝

 

«

3221

 

ԳՕՍՏ 34549-2019 «Թեյի խտանյութ հեղուկ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

 
3222  

ԳՕՍՏ 34856-2022 «Թեյի ըմպելիքներ. Տեխնիկական պայմաններ»

 

3223

 

ԳՕՍՏ 34922-2023 «Թռչնամսի պահածո՝ դոնդողում․ Տեխնիկական պայմաններ»

 
3224  

ԳՕՍՏ 34928-2023 «Երշիկեղեն՝ կիսաապխտած, թռչնի մսից․ Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

 
3225  

ԳՕՍՏ 34929-2023 «Հրուշակեղեն. Ժենտ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

 
3226  

ԳՕՍՏ 34958-2023 «Թարմ շամպինիոն սունկեր՝ մշակովի. Տեխնիկական պայմաններ»

 
3227  

ԳՕՍՏ 34959-2023 «Սովորական թարմ կախասունկ՝ մշակովի. Տեխնիկական պայմաններ»

 
3228  

ԳՕՍՏ 34963-2023 «Լուծվող թեյ՝ բուրավետիչների և (կամ) բուսական ծագման արտադրանքի հավելումներով. Տեխնիկական պայմաններ»

 
3229  

ԳՕՍՏ 34972-2023 «Ցորենի փաթիլներ սաղմնային. Տեխնիկական պայմաններ»

 
32210  

ԳՕՍՏ 34974-2023 «Մաստակ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

 
32211  

ԳՕՍՏ 34975-2023 «Տոնուսավորող ոչ ալկոհոլային ըմպելիքներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

կիրառվում է 2027 թվականի հունվարի 1-ից

32212  

ԳՕՍՏ 35009-2023 «Վիտամիններով և հանքանյութերով հարստացված հացաթխման ցորենի ալյուր. Տեխնիկական պայմաններ»

 
32213  

ԳՕՍՏ 35037-2023 «Խուրմա՝ թարմ. Տեխնիկական պայմաններ»

 
32214  

ԳՕՍՏ 35040-2023 «Չիպսեր՝ ցորենի հումքից. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

 
 32215  

ԳՕՍՏ 35046-2023 «Վայրի պտուղներ և հատապտուղներ. Տեխնիկական պայմաններ»

 
32216  

ԳՕՍՏ 35056-2024 «Լապշա օսլայից՝ «Ֆին-Տեզ. Տեխնիկական պայմաններ»

 
32217  

ԳՕՍՏ 35059-2024 «Կարտոֆիլային չիպսեր. Ընդհանուր տեխնիկական պայմաններ»

 
».

 

դ) 569–րդ դիրքը 4-րդ սյունակում լրացնել հետևյալ բովանդակությամբ տեքստով՝

«կիրառվում է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը»։

2. Նշված որոշմամբ հաստատված՝ «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 021/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում՝

ա) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 5821 դիրքը՝

 

«

5821

 

ԳՕՍՏ 34812-2021 «Սննդամթերք ձկնային. Հելմինթի թրթուրների կենսունակության որոշման մեթոդներ»

 
».

 

բ) 583-րդ դիրքը հանել։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան