ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
27 օգոստոսի 2024 թվականի |
թիվ 102 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 115 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) 120-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 115 որոշմամբ սահմանված՝ հակագնագցման գործող միջոցի շրջանցումը պարզելու նպատակով անցկացված կրկնակի ուսումնասիրության արդյունքներով նախապատրաստված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի սեպտեմբերի 22-ի «Ադրբեջանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ալյումինե ժապավենի նկատմամբ հակագնագցման տուրք սահմանելու միջոցով հակագնագցման միջոց կիրառելու մասին» թիվ 115 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 1-ին կետը լրացնել «, հաշվի առնելով սույն որոշման 11 կետը» բառերով․
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11 կետով՝
«11 Սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման միջոցի գործողությունը տարածել՝
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող, Ադրբեջանի Հանրապետության ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7607 11 900 0 ծածկագրով դասակարգվող ապրանքների վրա․
Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող, Ադրբեջանի Հանրապետության ծագում ունեցող և սույն որոշման թիվ 2 հավելվածի 3-րդ կետում նշված տարատեսակին վերաբերող ալյումինե ժապավենի վրա։
Սահմանել, որ սույն կետի երկրորդ և երրորդ պարբերությունների մեջ նշված ապրանքների նկատմամբ հակագնագցման տուրքի դրույքաչափերը կիրառվում են սույն որոշման թիվ 1 հավելվածում նշված չափերով՝ կապված այդպիսի ապրանքներ արտադրողի հետ։»․
գ) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝ ապահովել սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը՝
սույն որոշման 1-ին կետում և 11 կետի երրորդ պարբերության մեջ նշված ապրանքների նկատմամբ, ղեկավարվելով ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով այնպես էլ ապրանքի անվանմամբ․
սույն որոշման 11 կետի երկրորդ պարբերության մեջ նշված ապրանքների նկատմամբ, ղեկավարվելով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով։»․
դ) նշված որոշման թիվ 2 հավելվածում՝
1-ին և 2-րդ կետերը լրացնել «, Ադրբեջանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող»․
3-րդ կետերը լրացնել «, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող»․
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական |
Բ. Սագինտաև |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|