Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 32
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.05.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
01.04.2025
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
01.04.2025
Дата вступления в силу
04.05.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 ապրիլի 2025 թվականի

թիվ 32

քաղ. Մոսկվա

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2 րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային փաստաթղթերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2025 թվականի ապրիլի 1-ի

թիվ 32 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող

 

1. Մաքսային վճարների վճարման գծով արտոնությունների դասակարգչում (7-րդ հավելված)՝

ա) 1.1 ենթաբաժինը ПГ ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

«Ղազախստանի Հանրապետություն ու Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2826 12 000 0 ծածկագրով դասակարգվող՝ ալյումինի ֆտորիդի, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8545 19 000 0 ծածկագրով դասակարգվող՝ թրծած անոդների և կատոդների՝ ալյումինի արտադրության համար նախատեսված, նկատմամբ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում

ФА

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5401 10 140 0, 5401 10 180 0 և 5508 10 100 0 ծածկագրերով դասակարգվող՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված, թեթև արդյունաբերության արտադրանքի արտադրության համար նախատեսված և Հայաստանի Հանրապետություն, Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն և Ղրղզստանի Հանրապետություն ներմուծվող՝ կարի թելերի առանձին տեսակների նկատմամբ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում

ШН

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9607 19 000 0 ծածկագրով դասակարգվող՝ թեթև արդյունաբերության արտադրանքի արտադրության համար նախատեսված՝ Հայաստանի Հանրապետություն, Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն և Ղրղզստանի Հանրապետություն ներմուծվող՝ օղլակ-շղթաների առանձին տեսակների նկատմամբ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատում

М3».

բ) 4․4 ենթաբաժնի 4․4․1 կետում՝ ЛО ծածկագրով դիրքում «արևածաղկի և եգիպտացորենի» բառերը փոխարինել «գյուղատնտեսական մշակաբույսերի» բառերով․

գ) 6.4 ենթաբաժնի 6.4.1 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների ռեեստրում ներառված ծրագրային հսկիչ-դրամարկղային մեքենայի տեղադրման գործառույթ ունեցող օպերացիոն համակարգով POS տերմինալների և դրանց վերանորոգման և (կամ) արտադրության կամ հավաքման համար նախատեսված լրակազմող տարրերի և (կամ) պահեստամասերի համար ԱԱՀ-ի վճարումից ազատում

РО

Ծրագրային հսկիչ-դրամարկղային մեքենայի տեղադրման համար նախատեսված՝ կտրոնի ներկառուցված տպիչով և օպերացիոն համակարգով էլեկտրոնային սարքվածքների վերաբերյալ ԱԱՀ-ի վճարումից ազատում՝ լիազորված հարկային մարմնի կողմից հաստատվող ցանկի համաձայն

ПЧ

Ղրղզստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի 24․2 կետում նշված էլեկտրոնային սարքվածքների վերանորոգման և (կամ) արտադրության կամ հավաքման համար նախատեսված՝ դրանց լրակազմող տարրերի և (կամ) պահեստամասերի վերաբերյալ ԱԱՀ-ի վճարումից ազատում

КЗ

Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի կողմից սահմանվող սուբյեկտների կողմից ներմուծվող՝ սպորտի զարգացման համար նախատեսված ապրանքների վերաբերյալ ԱԱՀ-ի վճարումից ազատում

РИ»։

2. Ճանապարհային տրանսպորտային միջոցների մակնիշների դասակարգիչը (26-րդ հավելված) 766 ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով՝

«767

AITO

768

AVATR

769

BAOJUN

770

CUPRA

771

DS

772

DUCATI

773

GENESIS

774

HIPHI

775

HOBBY

776

HOZON

777

HYMER

778

KNAUS

779

LEAPMOTOR

780

LYNK

781

MENGSHI

782

NIO

783

POLAR STONE

784

POLESTAR

785

RAM

786

ROEWE

787

SERES

788

SHENLAN

789

SWIFT

790

WELTMEISTER (WEIMAR)

791

XPENG

792

YANGWANG»։