ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
18 փետրվարի 2025 թվականի |
թիվ 18 |
քաղ. Մոսկվա |
ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՌԻՍԿԻՑ ԵԼՆԵԼՈՎ՝ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 4-րդ հոդվածի 4-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 23 րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 173 որոշմամբ հաստատված՝ Բժշկական արտադրատեսակների կիրառման հնարավոր ռիսկից ելնելով՝ բժշկական արտադրատեսակների դասակարգման կանոններում՝
ա) 19-րդ կետը լրացնել «(բացառությամբ բժշկական անձնակազմի ձեռքերի, վիրահատական և ներարկման դաշտերի մշակման համար հակասեպտիկ անձեռոցիկների, որոնք դասվում են 2ա դասին)» բառերով․
բ) նշված Կանոնների թիվ 1 հավելվածի 42-րդ դիրքի 3-րդ սյունակում «հատուկ նախատեսված է այն կենսական նշանակության ֆիզիոլոգիական պարամետրերի հսկողության համար» բառերը փոխարինել «նախատեսված է այն կենսական նշանակության ֆիզիոլոգիական պարամետրերի համար» բառերով։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված փոփոխությունները չեն տարածվում բժշկական արտադրատեսակների գրանցման հետ կապված իրավահարաբերությունների վրա այն դեպքում, երբ գրանցման և փորձաքննության անցկացման, գրանցման դոսյեում փոփոխություններ կատարելու (այդ թվում՝ ծանուցման կարգով) կամ գրանցված բժշկական արտադրատեսակի վերաբերյալ փորձագիտական եզրակացության համաձայնեցման անցկացման հայտերը ներկայացվել են հայտատուի կողմից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթիվը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|