Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 44
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.06.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
20.05.2025
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
20.05.2025
Дата вступления в силу
21.06.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մայիսի 2025 թվականի

թիվ 44

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՍՍԻՆԵՐԻ), ԻՆՔՆԱԳՆԱՑ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ (ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ) ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ՝ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՍՍԻՆԵՐ), ԻՆՔՆԱԳՆԱՑ ՄԵՔԵՆԱՆԵՐ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐ ՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ 9-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի շասսիի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու այլ տեսակի տեխնիկայի անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի Համաձայնագրի 4-րդ հոդվածի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 112 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) և տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների շասսիների), ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրերի (էլեկտրոնային անձնագրերի) ձևակերպումն իրականացնող՝ տրանսպորտային միջոցներ (տրանսպորտային միջոցների շասսիներ), ինքնագնաց մեքենաներ և տեխնիկայի այլ տեսակներ պատրաստող կազմակերպությունների միասնական ռեեստրի ձևավորման ու վարման կարգի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Ազգային մարմինն իրավունք ունի միասնական ռեեստրից հանելու լիազորված մարմինը (կազմակերպությունը), պատրաստող կազմակերպությունը հետևյալ դեպքերում՝

միասնական ռեեստրից սեփական նախաձեռնությամբ հանելու մասին լիազորված մարմնի (կազմակերպության) կամ պատրաստող կազմակերպության դիմումն ստանալիս.

սույն կարգի 6-րդ կամ 7-րդ կետերով համապատասխանաբար սահմանված մեկ կամ մի քանի չափանիշներին լիազորված մարմնի (կազմակերպության) կամ պատրաստող կազմակերպության անհամապատասխանության դեպքում.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 122 որոշմամբ հաստատված՝ Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների շասսիների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործելու կարգի և (կամ) իր անդամ պետության օրենսդրության՝ լիազորված մարմնի (կազմակերպության) կամ պատրաստող կազմակերպության խախտումը (խախտումները)՝ սույն կարգի 10-րդ և 14-րդ կետերին համապատասխան, ազգային մարմնի կողմից հայտնաբերվելու դեպքում։

Լիազորված մարմինը (կազմակերպությունը) կամ պատրաստող կազմակերպությունը միասնական ռեեստրից հանելու (հանելը մերժելու) մասին որոշումն ընդունում է ազգային մարմինը՝ սույն կետի երկրորդից չորրորդ պարբերությունների մեջ նշված տեղեկություններն ստացվելու օրվանից 30 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում՝ իր անդամ պետության օրենսդրությանը համապատասխան քննարկման արդյունքներով։

Միասնական ռեեստրից սույն կետի երրորդ և (կամ) չորրորդ պարբերություններին համապատասխան հանված լիազորված մարմնի (կազմակերպության) կամ պատրաստող կազմակերպության կրկնակի ընդգրկումը միասնական ռեեստրում թույլատրվում է՝ սույն կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան, միասնական ռեեստրից համապատասխան լիազորված մարմինը (կազմակերպությունը) կամ պատրաստող կազմակերպությունը հանելու մասին որոշումն ընդունվելու օրվանից 6 ամիսը լրանալուց ոչ շուտ։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև