ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
8 ապրիլի 2025 թվականի |
թիվ 37 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 160 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի «Մաքսային արժեքի հայտարարագրի լրացման դեպքերի մասին, մաքսային արժեքի հայտարարագրի ձեւերն ու մաքսային արժեքի հայտարարագրի լրացման կարգը հաստատելու մասին» թիվ 160 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2026 թվականի ապրիլի 1-ից ոչ շուտ։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի ապրիլի 8-ի թիվ 37 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 160 որոշման մեջ կատարվող
1. 1-ին կետը երրորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«եթե ապրանքների մասով վճարվում են մաքսատուրքեր, հարկեր, եւ հայտարարատուի ցանկությամբ Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով նախատեսված լրացուցիչ հաշվեգրումների ընդհանուր մեծությունը գումարվում է ներմուծվող այն ապրանքի համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին, որի մասով ներմուծման մաքսատուրքը վճարվում է՝ ելնելով առավելագույն ադվալորային դրույքաչափից (համակցված դրույքաչափի ադվալորային բաղադրիչից), կամ կիրառվում է հարկման առավելագույն մակարդակը․»։
2. Նշված որոշմամբ հաստատված՝ Մաքսային արժեքի հայտարարագրի լրացման կարգում՝
ա) 27-րդ կետի երրորդ պարբերության մեջ «կիրառվում է ներմուծման մաքսատուրքի առավելագույն ադվալորային դրույքաչափը կամ հարկման առավելագույն մակարդակը» բառերը փոխարինել «ներմուծման մաքսատուրքը վճարվում է՝ ելնելով առավելագույն ադվալորային դրույքաչափից (համակցված դրույքաչափի ադվալորային բաղադրիչից), կամ կիրառվում է հարկման առավելագույն մակարդակը» բառերով․
բ) 31-րդ կետի երկրորդ պարբերությունը փոխարինել հետեւյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«Վանդակում նշվում է 17-րդ եւ 18-րդ վանդակներում նշված գործառնությունների հետ կապված ապահովագրման ծախսերի մեծությունը կամ այդ ծախսերի ընդհանուր մեծությունն այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմին է ներկայացվում ապրանքների հայտարարագիրը, եթե ծախսերի այդ ընդհանուր մեծությունը գումարվում է ներմուծվող ապրանքի համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 22-ի «Ապրանքների մաքսային արժեքի որոշման ժամանակ լրացուցիչ հաշվեգրումները հաշվարկելու մասին» թիվ 83 որոշման 1-ին կետի վեցերորդ պարբերությանը համապատասխան։ Նշված դեպքում «Լրացուցիչ տվյալներ» վանդակում ներմուծվող ապրանքի համար նշվում են լրացուցիչ տեղեկություններ՝ սույն կարգի 39-րդ կետի երրորդ եւ ութերորդ պարբերություններին համապատասխան։
Վանդակը ներմուծվող ապրանքի համար չի լրացվում այն դեպքում, երբ 17-րդ եւ 18-րդ վանդակներում նշված գործառնությունների հետ կապված՝ ապահովագրման ծախսերի ընդհանուր մեծությունը գումարվել է այլ ապրանքի համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին, որի մասով ներմուծման մաքսատուրքը վճարվում է՝ ելնելով առավելագույն ադվալորային դրույքաչափից (համակցված դրույքաչափի ադվալորային բաղադրիչից), կամ կիրառվում է հարկման առավելագույն մակարդակը։ Նշված դեպքում «Լրացուցիչ տվյալներ» վանդակում ներմուծվող ապրանքի համար նշվում են լրացուցիչ տեղեկություններ՝ սույն կարգի 39-րդ կետի երրորդ եւ իններորդ պարբերություններին համապատասխան։».
գ) 39-րդ կետում՝
վեցերորդ պարբերության մեջ «կիրառվում է ներմուծման մաքսատուրքի առավելագույն ադվալորային դրույքաչափը կամ հարկման առավելագույն մակարդակը» բառերը փոխարինել «ներմուծման մաքսատուրքը վճարվում է՝ ելնելով առավելագույն ադվալորային դրույքաչափից (համակցված դրույքաչափի ադվալորային բաղադրիչից), կամ կիրառվում է հարկման առավելագույն մակարդակը» բառերով․
յոթերորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«17-րդ եւ 18-րդ վանդակներում նշված գործառնությունների հետ կապված՝ ապահովագրման ծախսերի ընդհանուր մեծությունը ներմուծվող այն ապրանքի համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին գումարելու մասին, որի մասով ներմուծման մաքսատուրքը վճարվում է՝ ելնելով առավելագույն ադվալորային դրույքաչափից (համակցված դրույքաչափի ադվալորային բաղադրիչից), կամ կիրառվում է հարկման առավելագույն մակարդակը՝ «Ապահովագրման ծախսերի ընդհանուր մեծությունը գումարվել է ներմուծվող ապրանքի համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին» գրառման տեսքով՝ սույն կարգի 31-րդ կետով նախատեսված դեպքում․
17-րդ եւ 18-րդ վանդակներում նշված գործառնությունների հետ կապված՝ ապահովագրման ծախսերի մեծությունը ներմուծվող ապրանքի մաքսային արժեքի մեջ չներառելու մասին (նշելով այն ապրանքի անվանումը, որի մաքսային արժեքի մեջ ներառվել է այդ ծախսերի ընդհանուր մեծությունը, ապրանքների այն հայտարարագրի գրանցման համարը, որտեղ հայտագրվել են այդպիսի ապրանքի վերաբերյալ տեղեկությունները, եւ ապրանքների նշված հայտարարագրի մեջ այդ ապրանքի հերթական համարը)՝ «Ապահովագրման ծախսերը ներառված չեն ապրանքի մաքսային արժեքի մեջ՝ այդ ծախսերի ընդհանուր մեծությունը թիվ_____ ապրանքի թիվ _____ ԱՀ-ի_____ապրանքի համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին գումարելու հետ կապված» գրառման տեսքով՝ սույն կարգի 31-րդ կետով նախատեսված դեպքում.»։
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|