Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 62
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.08.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
01.07.2025
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Дата подписания
01.07.2025
Дата вступления в силу
03.08.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հուլիսի 2025 թվականի

թիվ 62

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 170 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերին, 145-րդ հոդվածի 7-րդ կետի չորրորդ պարբերությանը, 148-րդ հոդվածի 3-րդ կետին, 149-րդ հոդվածի 2-րդ կետին, 151-րդ հոդվածի 10-րդ կետին և 13-րդ կետի երկրորդ պարբերությանը, 304-րդ հոդվածի 16-րդ կետին, 305-րդ հոդվածի 6-րդ կետին, 306-րդ հոդվածի 7-րդ կետին և 307-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի ««Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի կիրառման որոշ հարցերի մասին» թիվ 170 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 30-ի «Տարանցման հայտարարագրի ձևի և դրա լրացման կարգի հաստատման մասին, ինչպես նաև Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու և ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 73 որոշման 4-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ ժ/պ՝

Բ. Սուլթանով

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2025 թվականի հուլիսի 1-ի

թիվ 62 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 170 որոշման մեջ կատարվող

 

1. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«Միության ապրանքների և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 302-րդ հոդվածի 4-րդ կետում նշված՝ ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող օտարերկրյա ապրանքների նկատմամբ՝ Միության անդամ պետությունների և (կամ) սահմանակից պետությունների պետական (մաքսային) սահմանների անցակետեր տրանսպորտային միջոցների մուտք գործելը և, համապատասխանաբար, ուղարկող մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետում առաքման վայր ապրանքների առաքումը խոչընդոտող հերթերի առկայության դեպքում, մաքսային տարանցման առավելագույն ժամկետը սահմանվում է՝ հիմնվելով 1 ամսում 2 հազար կիլոմետր հաշվարկի վրա և հաշվի առնելով հերթերը հաղթահարելու համար անհրաժեշտ լրացուցիչ սահմանվող ժամկետը։

Երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ապրանքների համար մաքսային տարանցման առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել 2 ամսում 2 հազար կիլոմետր հաշվարկով սահմանվող ժամկետը հետևյալ դեպքերում՝

ապրանքներ փոխադրող (տրանսպորտով փոխադրող) տրանսպորտային միջոցների տեխնիկական անսարքություն՝ տվյալ փաստը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում․

վթար, ֆորս-մաժորային հանգամանքներ (անհաղթահարելի ուժի հանգամանքներ), արտակարգ իրավիճակ (իրավասու պետական մարմինների կողմից տրված՝ փոխադրողի պարտականությունների կատարումը խոչընդոտող հանգամանքների առաջացման փաստը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում).

հերթերի առկայություն, որոնք խոչընդոտում են Միության անդամ պետությունների և (կամ) սահմանակից պետությունների պետական (մաքսային) սահմանների անցակետեր տրանսպորտային միջոցների մուտք գործելը և, համապատասխանաբար, ուղարկող մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետում առաքման վայր ապրանքների առաքումը․

փոխադրվող ապրանքների ընդունումը հետագա փոխադրողի կողմից (այն դեպքում, երբ ապրանքների փոխադրումն իրականացվում է Միության անդամ պետությունների մի քանի երկաթուղային փոխադրողների մասնակցությամբ), երբ ուղարկող մաքսային մարմնի կողմից սահմանված մաքսային տարանցման ժամկետի լրանալուն մնում է 10 օրացուցային օրվանից ոչ ավելի․

երկաթուղային վարչական մարմնի կողմից կոնվենցիոն արգելանքների սահմանում (այդպիսի փաստը հաստատող տեղեկատվություն և (կամ) փաստաթղթեր մաքսային մարմին ներկայացվելու դեպքում):»։

2. Սույն որոշմամբ հաստատված՝ մաքսային տարանցման ժամկետի երկարաձգման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի դեկտեմբերի 13-ի

թիվ 170 որոշմամբ

(Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2025 թվականի հուլիսի 1-ի

թիվ 62 որոշման խմբագրությամբ)

 

ԿԱՐԳ

 

մաքսային տարանցման ժամկետի երկարաձգման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման

 

1. Սույն կարգը սահմանում է այն ժամկետի երկարաձգման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման հաջորդականությունը, որի ընթացքում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներն ուղարկող մաքսային մարմնից պետք է հասցվեն նշանակման մաքսային մարմին (այսուհետ՝ մաքսային տարանցման ժամկետ)։

2. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսային տարանցման ժամկետը երկարաձգելու համար «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատուն կամ փոխադրողը (այն դեպքում, երբ նա հանդես չի եկել որպես հայտարարատու) (այսուհետ՝ լիազորված անձ) այն հանգամանքներն ի հայտ գալու դեպքում, որոնք խոչընդոտում են փոխադրողի կողմից Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված պարտականությունների կատարումը (այսուհետ՝ Օրենսգիրք), նախքան ուղարկող մաքսային մարմնի կողմից սահմանված մաքսային տարանցման ժամկետը լրանալը՝ Օրենսգրքի 362-րդ հոդվածին համապատասխան, ներկայացնում է մաքսային տարանցման սահմանված ժամկետի երկարաձգման մասին հիմնավորված դիմում (այսուհետ՝ դիմում)․

ուղարկող մաքսային մարմին կամ այն մաքսային մարմին, որը լիազորված է կատարել մաքսային տարանցման ժամկետի երկարաձգման հետ կապված մաքսային գործառնություններ, և որի գործունեության տարածաշրջանում են գտնվում ապրանքներն ու տրանսպորտային միջոցը՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքով ապրանքները փոխադրելու (տրանսպորտով փոխադրելու) դեպքում․

ուղարկող մաքսային մարմին կամ նշանակման մաքսային մարմին՝ ապրանքները Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մյուս մաս Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով փոխադրելու (տրանսպորտով փոխադրելու) դեպքում։

Դիմում ներկայացնելիս լիազորված անձի փաստացի ժամանումը համապատասխան մաքսային մարմին և տրանսպորտային միջոցը և (կամ) ապրանքներն այդ մաքսային մարմին ներկայացնելը պարտադիր չէ։

3. Դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝

ա) լիազորված անձի վերաբերյալ տեղեկությունները․

իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

հարկային համարը (առկայության դեպքում)։ Սույն կարգի նպատակով հարկային համար ասելով հասկացվում է՝

Հայաստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) (բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի), կամ հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ)՝ ֆիզիկական անձի համար, կամ նույնականացման եզակի համարը (ՆԵՀ)՝ օտարերկրյա ֆիզիկական անձի համար.

Բելառուսի Հանրապետությունում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ) (բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի) կամ ֆիզիկական անձի նույնականացման համարը (առկայության դեպքում).

Ղազախստանի Հանրապետությունում՝ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ)՝ կազմակերպության (մասնաճյուղի, ներկայացուցչության) ու համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ համարը, կամ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ)՝ ֆիզիկական անձի, այդ թվում՝ անձնական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ համար, կամ նույնականացման եզակի համարը (ՆԵՀ)՝ օտարերկրյա ֆիզիկական անձի համար:

Ղրղզստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ)՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ համար, կամ անձնական նույնականացման համարը (ԱՆՀ)՝ Ղրղզստանի Հանրապետության տարածքում առևտրային գործունեություն իրականացնող և որպես անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձի համար.

Ռուսաստանի Դաշնությունում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ), իսկ իրավաբանական անձի համար՝ նաև հաշվառման վերցնելու պատճառի ծածկագիրը (ՀՎՊԾ) (իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման համար նշվում է ՀՎՊԾ-ն, որը տրվել է ըստ առանձնացված ստորաբաժանման գտնվելու վայրի)․

իրավաբանական անձի, կազմակերպության գտնվելու վայրի կամ ֆիզիկական անձի բնակության վայրի հասցեն (երկրի կրճատ անվանումը, վարչատարածքային միավորը (տարածաշրջանը, մարզը, շրջանը և այլն), բնակավայրը, փողոցը, շենքի համարը, մասնաշենքի (շինության) համարը, բնակարանի (սենյակի, գրասենյակի) համարը).

բ) տարանցման հայտարարագրի կամ, Օրենսգրքին համապատասխան, որպես տարանցման հայտարարագիր օգտագործվող այլ փաստաթղթերի գրանցման համարը (այսուհետ՝ տարանցման հայտարարագիր)։

Որպես տարանցման հայտարարագիր՝ ՄՃՓ գրքույկը կամ ԱՏԱ կառնետն օգտագործելու դեպքում լրացուցիչ նշվում են ՄՃՓ գրքույկի կամ ԱՏԱ կառնետի սերիան և համարը

գ) ապրանքների փոխադրում (տրանսպորտային փոխադրում) իրականացնող իրավաբանական անձի, կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում) (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տեղեկությունները համընկնում են սույն կետի «ա» ենթակետում նշված տեղեկությունների հետ).

դ) այն հանգամանքների մասին տեղեկությունները, որոնցով պայմանավորված է մաքսային տարանցման ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունը (սույն կարգի 5-րդ կետին համապատասխան)

ե) ապրանքների և տրանսպորտային միջոցի գտնվելու վայրի մասին տեղեկությունները (այդ թվում՝ տարածաշրջանի մասին)

զ) այն ենթադրվող ժամկետի (հաշվի առնելով Օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված դրույթները) մասին տեղեկությունները, որի ընթացքում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները կհասցվեն նշանակման մաքսային մարմին՝ այդ ժամկետի հիմնավորմամբ

է) դիմումի ուսումնասիրման արդյունքների վերաբերյալ տեղեկացման՝ լիազորված անձի համար նախընտրելի եղանակի մասին տվյալները (օրինակ՝ էլեկտրոնային փոստով, հեռախոսով և այլն՝ նշելով համապատասխան էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը)։

4. Եթե ուղարկող մաքսային մարմին տարանցման հայտարարագիրը ներկայացվել է թղթային կրիչով փաստաթղթի ձևով, և դիմումը ներկայացվում է թղթային կրիչով փաստաթղթի ձևով, ապա նշված դիմումին կցվում է նաև տարանցման հայտարարագիրը՝ թղթային կրիչով փաստաթղթի ձևով կամ լիազորված անձի կողմից վավերացված դրա պատճենը՝ թղթային կրիչով։

5. Այն հանգամանքները, որոնցով պայմանավորված է մաքսային տարանցման ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունը, հիմնավորվում են դիմումի մեջ նշվող՝ տեղեկատվության հանրամատչելի աղբյուրներին կատարվող հղումներով (այդ թվում՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում (այսուհետ՝ «Ինտերնետ» ցանց) տեղադրված տեղեկություններին) կամ (առկայության դեպքում) փաստաթղթերով (այդ թվում՝ լուսանկարներով), որոնք ներկայացվում են դիմումի հետ միասին՝

ա) էլեկտրոնային փաստաթղթերի ձևով կամ թղթային կրիչով փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների ձևով (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվում է էլեկտրոնային փաստաթղթի ձևով կամ թղթային կրիչով փաստաթղթի էլեկտրոնային պատճենի ձևով)․

բ) թղթային կրիչով փաստաթղթերի ձևով (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվում է թղթային կրիչով փաստաթղթի ձևով)։

6. Այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ներկայացվել է դիմումը՝

ա) հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն դիմումն ստանալու պահից ոչ ուշ, քան մաքսային մարմնի 1 աշխատանքային ժամ հետո գրանցում է այն՝ օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը՝ դրան գրանցման համար շնորհելու միջոցով.

բ) հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն դիմումն ստանալու պահից ոչ ուշ, քան մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամ հետո՝

օգտագործելով, այդ թվում՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը, ուղարկող մաքսային մարմին է ուղարկում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման մասին հարցումը (այն դեպքում, երբ դիմումը չի ստացվել ուղարկող մաքսային մարմնում և այն մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում, որտեղ ստացվել է դիմումը, համապատասխան տեղեկատվությունը բացակայում է)․

որոշում է ընդունում մաքսային տարանցման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ՝ հաշվի առնելով Օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված դրույթները, ինչպես նաև հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 170 որոշման 1-ին կետով սահմանված՝ մաքսային տարանցման առավելագույն ժամկետը, կամ այդ ժամկետի երկարաձգումը մերժելու վերաբերյալ։

7. Այն մաքսային մարմինը, որտեղ ներկայացվել է դիմումը, մերժում է մաքսային տարանցման ժամկետի երկարաձգումը հետևյալ դեպքերում՝

ա) դիմումը ներկայացվել է այն մաքսային մարմին, որը նախատեսված չէ սույն կարգի 2-րդ կետով․

բ) դիմումը ներկայացվել է մաքսային մարմին՝ մաքսային տարանցման ժամկետը լրանալուց հետո.

գ) դիմումը ներկայացվել է ոչ լիազորված անձի կողմից.

դ) դիմումը չի պարունակում սույն կարգի 3-րդ կետի «ա»-«զ» ենթակետերում նշված տեղեկությունները, և (կամ) սույն կարգի 3-րդ կետի «ե» ենթակետում նշված տեղեկությունները հավաստի չեն․

ե) մաքսային տարանցման ժամկետը՝ հաշվի առնելով դիմումին համապատասխան դրա ենթադրվող երկարաձգումը, գերազանցելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 170 որոշման 1-ին կետով սահմանված՝ մաքսային տարանցման առավելագույն ժամկետը։

զ) դիմումին կցված չէ տարանցման հայտարարագիրը թղթային կրիչով փաստաթղթի ձևով կամ լիազորված անձի կողմից վավերացված դրա պատճենը՝ թղթային կրիչով (այն դեպքում, երբ դիմումն ստացվել է թղթային կրիչով փաստաթղթի ձևով և ուղարկող մաքսային մարմին տարանցման հայտարարագիրը ներկայացվել է թղթային կրիչով փաստաթղթի ձևով)։

8. Մաքսային տարանցման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշում ընդունվելու դեպքում այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ստացվել է դիմումը, սույն կարգի 6-րդ կետի «բ» ենթակետով սահմանված ժամկետում՝

ա) գրանցում է մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում մաքսային տարանցման ժամկետը երկարաձգելու մասին տեղեկատվությունը․

բ) ձևավորում է մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում մաքսային տարանցման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ հաղորդագրություն, որն ուղարկվում է ուղարկող մաքսային մարմին (այն դեպքում, երբ դիմումը չի ստացվել ուղարկող մաքսային մարմնում), նշանակման մաքսային մարմին, այն մաքսային մարմիններ, որոնց գործունեության տարածաշրջաններում են նախատեսված «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) ապրանքների բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և ապրանքների հետ կատարվող այլ բեռնային գործողություններ և (կամ) այդպիսի ապրանքներ փոխադրող (տրանսպորտով փոխադրող) տրանսպորտային միջոցների փոխարինումը, միջանկյալ մաքսային մարմիններ, որոնք սահմանվել են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների փոխադրման երթուղին սահմանելիս (այն սահմանելու դեպքում) կամ այն փոփոխելիս

գ) տեղեկացնում է լիազորված մարմնին՝ մաքսային տարանցման ժամկետը Օրենսգրքի 362-րդ հոդվածին համապատասխան երկարաձգելու (այդ թվում՝ հաշվի առնելով տեղեկացման՝ դիմումի մեջ նշված նախընտրելի եղանակի մասին տվյալները) և տարանցման հայտարարագիրը կամ լիազորված անձի կողմից հաստատված դրա պատճենը թղթային կրիչով ստանալու՝ «Մաքսային տարանցման ժամկետը երկարաձգվել է մինչև՝» նշումով, այն ամսաթվի օօ․աա․տտ ձևաչափով նշմամբ (օրը, ամիսը, օրացուցային տարվա վերջին երկու թվերը), մինչև որը երկարաձգվել է մաքսային տարանցման ժամկետը, և մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով այդ նշման հաստատումով (այն դեպքում, երբ դիմումին կցվել է տարանցման հայտարարագիրը թղթային կրիչով փաստաթղթի ձևով կամ լիազորված անձի կողմից հաստատված դրա պատճենը՝ թղթային կրիչով), ինչպես նաև սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը (այն դեպքում, երբ այդ փաստաթղթերը ներկայացվել են թղթային կրիչով) ստանալու հնարավորության մասին։

Սույն ենթակետի առաջին պարբերության մեջ նշված փաստաթղթերը լիազորված անձին հանձնելու անհնարինության դեպքում մաքսային մարմինը համապատասխան որոշումն ընդունելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում այդ փաստաթղթերն ուղարկում է պատվիրված փոստային առաքանիով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ դրանք փոխանցում է այլ՝ այդպիսի փաստաթղթերի ստացման փաստը հաստատելու հնարավորություն տվող եղանակով։

9. Այն դեպքում, երբ սույն կարգի 8-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հաղորդագրությունն ուղարկելուց հետո այդ հաղորդագրության մեջ պարունակվող տեղեկությունների և սույն կարգի 3-5-րդ կետերին համապատասխան ներկայացված փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների (բացառությամբ տարանցման հայտարարագրի գրանցման համարի) միջև հայտնաբերվել են հակասություններ, այն մաքսային մարմինը, որտեղ ստացվել է դիմումը, իր տեղեկատվական համակարգում իրականացնում է տեղեկությունների ճշգրտում՝ հայտնաբերված հակասությունների վերացման առումով։

Այդպիսի ճշգրտում իրականացվում է՝ նախքան դիմումի մեջ նշված տարանցման հայտարարագրով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը (դադարեցումը)։

Այն դեպքում, երբ դիմումն ստացած մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում բացակայում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի (դադարեցման) մասին տեղեկությունները, նշված տեղեկությունները կարող են ստացվել այդ թվում՝ ուղարկող մաքսային մարմին «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման մասին հարցում ուղարկելու միջոցով։

Տեղեկությունները ճշգրտելուց հետո մաքսային մարմինը հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն հակասություններ հայտնաբերվելու պահից ոչ ուշ, քան մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամ հետո, ձևավորում և սույն կարգի 8-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված մաքսային մարմիններ է ուղարկում հաղորդագրություն՝ մաքսային տարանցման ժամկետը երկարաձգելու մասին հաղորդագրության մեջ տեղեկությունների փոփոխության վերաբերյալ։

10. Այն դեպքում, երբ սույն կարգի 8-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հաղորդագրությունն ուղարկելուց հետո հակասություններ են հայտնաբերվել այդ հաղորդագրության մեջ պարունակվող տարանցման հայտարարագրի գրանցման համարի և դիմումի մեջ նշված տարանցման հայտարարագրի գրանցման համարի միջև, այն մաքսային մարմինը, որտեղ ստացվել է այդ դիմումը՝

կատարում է փոփոխություններ իր տեղեկատվական համակարգում՝ հայտնաբերված հակասությունների վերացման առումով․

իր տեղեկատվական համակարգի կիրառմամբ ձևավորում և սույն կարգի 8-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված մաքսային մարմիններ է ուղարկում՝

հաղորդագրություն՝ մաքսային տարանցման ժամկետը երկարաձգելու մասին հաղորդագրությունը չեղարկելու վերաբերյալ․

նոր հաղորդագրություն՝ մաքսային տարանցման ժամկետը երկարաձգելու մասին։

Սույն կետով նախատեսված գործողություններն իրականացվում են, եթե մաքսային մարմինը, որտեղ ստացվել է դիմումը, չունի դիմումի մեջ նշված տարանցման հայտարարագրով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի (դադարեցման) մասին տեղեկություններ՝ հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն հակասությունների հայտնաբերման պահից ոչ ուշ, քան մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամ հետո։

11. Մաքսային տարանցման ժամկետի երկարաձգումը մերժելու վերաբերյալ որոշում ընդունվելու դեպքում այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ստացվել է դիմումը, սույն կարգի 6-րդ կետի «բ» ենթակետի առաջին պարբերության մեջ նշված ժամկետում լիազորված անձին տեղեկացնում է տարանցման ժամկետի երկարաձգումը՝ Օրենսգրքի 362-րդ հոդվածին համապատասխան մերժելու (նշելով մերժման պատճառները) մասին (այդ թվում՝ հաշվի առնելով դիմումի մեջ նշված՝ տեղեկացման նախընտրելի եղանակի մասին տվյալները) և հետևյալն ստանալու հնարավորության մասին

դիմումի պատճենը՝ տարանցման ժամկետի երկարաձգումը մերժելու մասին նշմամբ (նշելով մերժման պատճառները) և մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով այդ նշման հաստատմամբ (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է թղթային կրիչով փաստաթղթի ձևով)

տարանցման հայտարարագիրը կամ լիազորված անձի կողմից հաստատված դրա պատճենը թղթային կրիչով (այն դեպքում, երբ դիմումին կցվել է տարանցման հայտարարագիրը՝ թղթային կրիչով փաստաթղթի ձևով, կամ լիազորված անձի կողմից հաստատված դրա պատճենը՝ թղթային կրիչով)

սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը (այն դեպքում, երբ այդ փաստաթղթերը ներկայացվել են թղթային կրիչով)։

Սույն կետում նշված փաստաթղթերը լիազորված անձին հանձնելու անհնարինության դեպքում մաքսային մարմինը՝ համապատասխան որոշում ընդունվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվանից ոչ ուշ, այդ փաստաթղթերն ուղարկում է պատվիրված փոստային առաքանիով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ դրանք փոխանցում է այդպիսի փաստաթղթերի ստացման փաստը հաստատելու հնարավորություն տվող այլ եղանակով։

12. Մաքսային մարմնի կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգի անսարքության դեպքում, որն առաջացել է կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և (կամ) «Ինտերնետ» ցանցի) աշխատանքի տեխնիկական խափանումների, խախտումների, էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով, մաքսային տարանցման ժամկետի երկարաձգման հետ կապված մաքսային գործառնություններն իրականացվում են առկա միջոցների, գործիքների, ինչպես նաև կապի օպերատիվ ուղիների օգտագործմամբ՝ ներառյալ պաշտոնական նամակագրությունը։

Մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի անսարքությունը վերացնելուց, կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և (կամ) «Ինտերնետ» ցանցի) աշխատունակությունը վերականգնելուց, էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելուց հետո մաքսային տարանցման ժամկետը երկարաձգելու մասին որոշում ընդունվելու դեպքում մաքսային մարմնի այն պաշտոնատար անձը, որի կողմից ընդունվել է այդ որոշումը, հնարավորինս սեղմ ժամկետներում կատարում է սույն կարգով նախատեսված մաքսային գործառնությունները։»։

3. Սույն որոշմամբ հաստատված՝ ապրանքների առաքման վայրի փոփոխության համար մաքսային մարմնի թույլտվությունն ստանալու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի դեկտեմբերի 13-ի

թիվ 170 որոշմամբ

(Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2025 թվականի հուլիսի 1-ի

թիվ 62 որոշման խմբագրությամբ)

 

ԿԱՐԳ

 

ապրանքների առաքման վայրի փոփոխության մասին մաքսային մարմնի թույլտվությունն ստանալու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման

 

1. Սույն կարգով սահմանվում է այն վայրի փոփոխության համար մաքսային մարմնի թույլտվությունն ստանալու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման հաջորդականությունը, որտեղ պետք է հասցվեն «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները (այսուհետ՝ առաքման վայր)։

2. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 145-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված դեպքում առաքման վայրի փոփոխության թույլտվություն ստանալու համար փոխադրողն իրավունք ունի դիմելու իր ընթացուղում գտնվող այնպիսի ցանկացած մաքսային մարմին, որը լիազորված է առաքման վայրի փոփոխության հետ կապված մաքսային գործառնություններ կատարելու համար, և որի գործունեության տարածքում են գտնվում ապրանքներն ու տրանսպորտային միջոցը, ներկայացնելով ազատ ձևով կազմված առաքման վայրի փոփոխության մասին դիմում (այսուհետ՝ դիմում)՝ նախքան «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը (դադարեցումը)։

3. Առաքման վայրի փոփոխության թույլտվություն ստանալու համար փոխադրողը՝

ա) տեղադրում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված այն ապրանքները, որոնց առաքման վայրը ենթադրաբար փոխվելու է, այդ թվում՝ առանց ապրանքներն այն տրանսպորտային միջոցից բեռնաթափելու, որով դրանք ժամանել են, մաքսային հսկողության գոտում տեղակայված այն մաքսային մարմնի գործունեության տարածքում, որտեղ փոխադրողը մտադիր է դիմում ներկայացնել․

բ) մաքսային մարմին է ներկայացնում Օրենսգրքի 362-րդ հոդվածին համապատասխան դիմում և սույն կարգի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթեր։

4. Դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝

ա) տեղեկություններ փոխադրողի վերաբերյալ՝

իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

հարկային համարը (առկայության դեպքում): Սույն կարգի նպատակով հարկային համար ասելով հասկացվում է՝

Հայաստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) (բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի), կամ հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ)՝ ֆիզիկական անձի համար, կամ նույնականացման եզակի համարը (ՆԵՀ)՝ օտարերկրյա ֆիզիկական անձի համար.

Բելառուսի Հանրապետությունում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ) (բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի) կամ ֆիզիկական անձի նույնականացման համարը (առկայության դեպքում).

Ղազախստանի Հանրապետությունում՝ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ)՝ կազմակերպության (մասնաճյուղի և ներկայացուցչության) ու համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ համար, կամ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ)՝ ֆիզիկական անձի, այդ թվում՝ անձնական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ համար, կամ նույնականացման եզակի համարը (ՆԵՀ)՝ օտարերկրյա ֆիզիկական անձի համար․

Ղրղզստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ)՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ համար, կամ անձնական նույնականացման համարը (ԱՆՀ)՝ Ղրղզստանի Հանրապետության տարածքում առևտրային գործունեություն իրականացնող և որպես անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձի համար.

Ռուսաստանի Դաշնությունում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ), իսկ իրավաբանական անձի համար՝ նաև հաշվառման վերցնելու պատճառի ծածկագիրը (ՀՎՊԾ) (իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման համար նշվում է ՀՎՊԾ-ն, որը տրվել է ըստ առանձնացված ստորաբաժանման գտնվելու վայրի),

իրավաբանական անձի, կազմակերպության գտնվելու վայրի կամ ֆիզիկական անձի բնակության վայրի հասցեն (երկրի կրճատ անվանումը, վարչատարածքային միավորը (տարածաշրջանը, մարզը, շրջանը և այլն), բնակավայրը, փողոցը, շենքի համարը, մասնաշենքի (շինության) համարը, բնակարանի (սենյակի, գրասենյակի) համարը).

բ) տարանցման այն հայտարարագրի, որին համապատասխան ապրանքները փոխադրվել (տրանսպորտով փոխադրվել) են ի սկզբանե սահմանված առաքման վայր, կամ Օրենսգրքին համապատասխան՝ որպես տարանցման հայտարարագիր օգտագործվող այլ փաստաթղթերի գրանցման համարը (այսուհետ՝ տարանցման հայտարարագիր)։

Որպես տարանցման հայտարարագիր՝ ՄՃՓ գրքույկը կամ ԱՏԱ կառնետն օգտագործելու դեպքում լրացուցիչ նշվում են ՄՃՓ գրքույկի կամ ԱՏԱ կառնետի սերիան և համարը․

գ) այն հանգամանքների մասին տեղեկությունները, որոնցով պայմանավորված է առաքման վայրի փոփոխության անհրաժեշտությունը (սույն կարգի 6-րդ կետին համապատասխան)․

դ) առաքման ենթադրվող վայրի մասին տեղեկությունները․

դ) մաքսային հսկողության այն գոտու մասին տեղեկությունները, որտեղ տեղադրված են տրանսպորտային միջոցն ու «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները.

զ) դիմումի ուսումնասիրման արդյունքների վերաբերյալ տեղեկացման՝ փոխադրողի համար նախընտրելի եղանակի մասին տվյալները (օրինակ՝ էլեկտրոնային փոստով, հեռախոսով և այլն՝ նշելով համապատասխան էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը)։

5. Այն մաքսային մարմին, որտեղ ներկայացվել է դիմումը, ներկայացվում են նաև հետևյալ փաստաթղթերը՝

ա) թղթային կրիչով փաստաթղթի ձևով տարանցման այն հայտարարագիրը, որին համապատասխան ապրանքները փոխադրվել (տրանսպորտով փոխադրվել) են ի սկզբանե սահմանված առաքման վայր (այն դեպքում, երբ ուղարկող մաքսային մարմին տարանցման հայտարարագիրը ներկայացվել է թղթային կրիչով փաստաթղթի ձևով).

բ) էլեկտրոնային փաստաթղթի ձևով կամ թղթային կրիչով փաստաթղթի ձևով տարանցման հայտարարագիրը, որում նշված են առաքման նոր վայրը և տարանցման այն հայտարարագրի գրանցման համարը, որին համապատասխան ապրանքները փոխադրվել (տրանսպորտով փոխադրվել) են ի սկզբանե սահմանված առաքման վայր՝ որպես նախորդող փաստաթուղթ։

6. Այն հանգամանքները, որոնցով պայմանավորված է առաքման վայրի փոփոխության անհրաժեշտությունը, հաստատվում են դիմումի մեջ նշվող՝ առաքման վայրի փոփոխության անհրաժեշտությունը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններով, որոնք ներկայացվում են դիմումի հետ միասին՝

ա) էլեկտրոնային փաստաթղթերի ձևով կամ թղթային կրիչով փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների ձևով (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվում է էլեկտրոնային փաստաթղթի ձևով կամ թղթային կրիչով փաստաթղթի էլեկտրոնային պատճենի ձևով)․

բ) թղթային կրիչով փաստաթղթերի ձևով (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվում է թղթային կրիչով փաստաթղթի ձևով)։

7. Այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ներկայացվել է դիմումը՝

ա) հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն դիմումն ստանալու պահից ոչ ուշ, քան մաքսային մարմնի 1 աշխատանքային ժամ հետո գրանցում է այն՝ օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը՝ դրան գրանցման համար շնորհելու միջոցով.

բ) հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն դիմումը գրանցվելու պահից ոչ ուշ, քան մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամ հետո օգտագործելով, այդ թվում՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը, ուղարկող մաքսային մարմին է ուղարկում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման մասին հարցումը (այն դեպքում, երբ դիմումը չի ստացվել ուղարկող մաքսային մարմնում և այն մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում, որտեղ ստացվել է դիմումը, համապատասխան տեղեկատվությունը բացակայում է)

գ) դիմումի գրանցման օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ որոշում է ընդունում առաքման վայրի փոփոխության կամ առաքման վայրի փոփոխությունը մերժելու վերաբերյալ, այդ թվում՝ հաշվի առնելով Օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-6-րդ կետերի դրույթները, ինչպես նաև Օրենսգրքի 150-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում փոխադրողի կամ հայտարարատուի կողմից Օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան իրենց վրա դրված պարտականությունները դիմում ներկայացնելու պահի դրությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ չկատարելու վերաբերյալ տեղեկատվությունը (առկայության դեպքում)։

8. Այն մաքսային մարմինը, որտեղ ներկայացվել է դիմումը, մերժում է առաքման վայրի փոփոխությունը հետևյալ դեպքերում՝

ա) դիմումը ներկայացվել է մաքսային մարմին, որը նախատեսված չէ սույն կարգի 2-րդ կետով․

բ) դիմումը ներկայացվել է մաքսային մարմին «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելուց (դադարեցվելուց) հետո․

գ) դիմումը ներկայացվել է փոխադրող չհանդիսացողի կողմից․

դ) դիմումը չի պարունակում սույն կարգի 4-րդ կետի «ա»-«ե» ենթակետերում նշված տեղեկությունները․

ե) դիմումի հետ չեն ներկայացվել սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը

զ) չեն ներկայացվել սույն կարգի 6-րդ կետում նշված՝ առաքման վայրի փոփոխության անհրաժեշտությունը հաստատող փաստաթղթերը․

է) ուղարկող մաքսային մարմինը՝ Օրենսգրքի 145-րդ հոդվածի 3-5-րդ կետերին համապատասխան, սահմանել է առաքման վայրը՝ անկախ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում նշված տեղեկություններից․

ը) հայտնաբերվել են նախանշաններ, որ Օրենսգրքի 150-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում փոխադրողի կամ հայտարարատուի կողմից ընթացիկ փոխադրման շրջանակներում՝ դիմումը ներկայացնելու պահի դրությամբ չեն կատարվել «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ Օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ իրենց վրա դրված պարտականությունները։

9. Առաքման վայրը փոխելու մասին որոշում ընդունվելու դեպքում այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ներկայացվել է դիմումը, սույն կարգի 7-րդ կետի «գ» ենթակետով սահմանված ժամկետում՝

ա) ավարտում է Օրենսգրքի 151-րդ հոդվածին համապատասխան՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը, որին համապատասխան ապրանքները ենթակա էին փոխադրման (տրանսպորտով փոխադրման) ի սկզբանե սահմանված առաքման վայր․

բ) առաքման վայրի փոփոխությամբ պայմանավորված՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում ձևավորում է հաղորդագրություն՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի մասին, որն ուղարկվում է ուղարկող մաքսային մարմին (այն դեպքում, երբ դիմումը չի ստացվել ուղարկող մաքսային մարմնում), նշանակման մաքսային մարմին, որի գործունեության տարածքում է գտնվում ի սկզբանե սահմանված առաքման վայրը, մաքսային մարմիններ, որոնց գործունեության տարածքներում նախատեսված են եղել «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) ապրանքների բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և ապրանքների հետ կատարվող այլ բեռնային գործողություններ և (կամ) այդպիսի ապրանքներ փոխադրող (տրանսպորտով փոխադրող) տրանսպորտային միջոցների փոխարինումը, միջանկյալ մաքսային մարմիններ, որոնք սահմանվել են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների փոխադրման երթուղին սահմանելիս (այն սահմանվելու դեպքում) կամ այն փոխելիս, ինչպես նաև մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը կատարելու ապահովման հավաստագրի գրանցման մաքսային մարմին (այն դեպքում, երբ այն օգտագործվել է տարանցման հայտարարագիր ներկայացնելիս)․

գ) տեղեկացնում է փոխադրողին Օրենսգրքի 362-րդ հոդվածին համապատասխան առաքման վայրի փոփոխության մասին որոշում ընդունվելու վերաբերյալ (այդ թվում՝ հաշվի առնելով դիմումի մեջ նշված տեղեկացման նախընտրելի եղանակի մասին տվյալները)․

դ) գրանցում է փոխադրողի կողմից դիմումի հետ միասին ներկայացված՝ ենթադրյալ նոր՝ առաքման վայրի մասին տեղեկատվություն պարունակող տարանցման հայտարարագիրը՝ Օրենսգրքի 111-րդ հոդվածին համապատասխան, որից հետո ապրանքները բաց են թողնվում Օրենսգրքի 18-րդ և 22-րդ գլուխներին համապատասխան։

10. Այն դեպքում, երբ սույն կարգի 9-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հաղորդագրությունն ուղարկելուց հետո այդ հաղորդագրության մեջ պարունակվող տեղեկությունների և սույն կարգի 4-6-րդ կետերին համապատասխան ներկայացված փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների (բացառությամբ տարանցման հայտարարագրի գրանցման համարի) միջև հայտնաբերվել են հակասություններ, այն մաքսային մարմինը, որտեղ ներկայացվել է դիմումը, իր տեղեկատվական համակարգում իրականացնում է տեղեկությունների ճշգրտում՝ հայտնաբերված հակասությունների վերացման առումով։

Այդպիսի ճշգրտումն իրականացվում է՝ նախքան դիմումի մեջ նշված տարանցման հայտարարագրով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը (դադարեցումը)։

Այն դեպքում, երբ դիմումն ստացած մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում բացակայում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի (դադարեցման) մասին տեղեկությունները, նշված տեղեկությունները կարող են ստացվել, այդ թվում՝ ուղարկող մաքսային մարմին «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման մասին հարցում ուղարկելու միջոցով։

Տեղեկությունները ճշգրտելուց հետո մաքսային մարմինը հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն հակասություններ հայտնաբերելու պահից ոչ ուշ, քան մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամ հետո ձևավորում և սույն կարգի 9-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված մաքսային մարմիններ է ուղարկում հաղորդագրություն՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի մասին հաղորդագրության մեջ տեղեկությունների փոփոխության վերաբերյալ՝ առաքման վայրը փոխվելու կապակցությամբ։

11. Առաքման վայրի փոփոխությունը մերժելու մասին որոշում ընդունվելու դեպքում այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ներկայացվել է դիմումը, սույն կարգի 7-րդ կետի «գ» ենթակետում նշված ժամկետում փոխադրողին տեղեկացնում է առաքման վայրի փոփոխությունը՝ Օրենսգրքի 362-րդ հոդվածին համապատասխան (այդ թվում՝ հաշվի առնելով դիմումի մեջ նշված տեղեկացման նախընտրելի եղանակի մասին տվյալները) մերժելու (նշելով մերժման պատճառները) և հետևյալն ստանալու հնարավորության մասին

դիմումի պատճենները՝ առաքման վայրի փոփոխությունը մերժելու մասին նշմամբ (նշելով մերժման պատճառները) և մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով այդ նշման հաստատմամբ (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է թղթային կրիչով փաստաթղթի ձևով)

սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերում նշված փաստաթղթերը (այն դեպքում, երբ այդ փաստաթղթերը ներկայացվել են թղթային կրիչով)։

Սույն կետում նշված փաստաթղթերը լիազորված անձին հանձնելու անհնարինության դեպքում մաքսային մարմինը՝ համապատասխան որոշում ընդունվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվանից ոչ ուշ, այդ փաստաթղթերն ուղարկում է պատվիրված փոստային առաքանիով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ դրանք փոխանցում է այդպիսի փաստաթղթերի ստացման փաստը հաստատելու հնարավորություն տվող այլ եղանակով։

12. Մաքսային մարմնի կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգի անսարքության դեպքում, որն առաջացել է կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և (կամ) «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի տեխնիկական խափանումների, խախտումների, էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով մաքսային մարմնի կողմից առաքման վայրը փոխելու թույլտվություն ստանալու հետ կապված՝ մաքսային գործառնություններն իրականացվում են առկա միջոցների, գործիքների, ինչպես նաև կապի օպերատիվ ուղիների օգտագործմամբ՝ ներառյալ պաշտոնական նամակագրությունը։

Մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի անսարքությունը վերացնելուց, կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և (կամ) «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի) աշխատունակությունը վերականգնելուց, էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելուց հետո առաքման վայրի փոփոխման մասին որոշում ընդունվելու դեպքում մաքսային մարմնի այն պաշտոնատար անձը, որի կողմից ընդունվել է այդ որոշումը, հնարավորինս սեղմ ժամկետներում կատարում է սույն կարգով նախատեսված մաքսային գործառնությունները:»։

4. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) ապրանքների բեռնաթափման, փոխաբեռնման (վերաբեռնման) և ապրանքների հետ կատարվող այլ բեռնային գործողությունների, ինչպես նաև այդպիսի ապրանքներ փոխադրող (տրանսպորտով փոխադրող) տրանսպորտային միջոցների փոխարինման համար մաքսային մարմնի թույլտվությունն ստանալու կամ այդ գործողությունների կատարման մասին մաքսային մարմնին ծանուցելու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման՝ սույն որոշմամբ հաստատված կարգը շարադրել հետևյալ խմբագրությամբ

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի դեկտեմբերի 13-ի

թիվ 170 որոշմամբ

(Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2025 թվականի հուլիսի 1-ի

թիվ 62 որոշման խմբագրությամբ)

 

ԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) ապրանքների բեռնաթափման, փոխաբեռնման (վերաբեռնման) և դրանց հետ կատարվող այլ բեռնային գործողությունների, ինչպես նաև այդպիսի ապրանքները փոխադրող (տրանսպորտով փոխադրող) տրանսպորտային միջոցների փոխարինման համար մաքսային մարմնի թույլտվությունն ստանալու կամ այդ գործողությունների կատարման մասին մաքսային մարմնին ծանուցելու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման

 

1. Սույն կարգով սահմանվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) ապրանքների բեռնաթափման, փոխաբեռնման (վերաբեռնման) և դրանց հետ կատարվող այլ բեռնային գործողությունների, ինչպես նաև այդպիսի ապրանքները փոխադրող (տրանսպորտով փոխադրող) տրանսպորտային միջոցների փոխարինման համար մաքսային մարմնի թույլտվությունը (այսուհետ համապատասխանաբար՝ բեռնային գործողություններ, տրանսպորտային միջոցների փոխարինում, թույլտվություն) ստանալու կամ բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման մասին մաքսային մարմնին ծանուցելու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման հաջորդականությունը։

2. Թույլտվություն ստանալու համար «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատուն կամ փոխադրողը (եթե նա հանդես չի եկել որպես հայտարարատու) (այսուհետ՝ լիազորված անձ) մինչև ուղարկող մաքսային մարմնի կողմից սահմանված մաքսային տարանցման ժամկետը լրանալը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 362-րդ հոդվածին համապատասխան բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման թույլտվություն ստանալու վերաբերյալ դիմում (այսուհետ՝ դիմում) է ներկայացնում այն մաքսային մարմին, որը լիազորված է սույն կարգի 1-ին կետում նշված մաքսային գործառնությունների կատարման համար, և որի գործունեության տարածաշրջանում պլանավորվում է դրանց կատարումը։

Դիմում ներկայացնելիս լիազորված անձի փաստացի ժամանումը համապատասխան մաքսային մարմին և տրանսպորտային միջոցները և (կամ) ապրանքներն այդ մաքսային մարմին ներկայացնելը պարտադիր չէ։

3. Դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝

ա) լիազորված անձի վերաբերյալ տեղեկությունները`

իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

հարկային համարը (առկայության դեպքում)։ Սույն կարգի նպատակով «հարկային համար» ասելով հասկացվում է՝

Հայաստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) (բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի), կամ հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ)՝ ֆիզիկական անձի համար, կամ նույնականացման եզակի համարը՝ օտարերկրյա ֆիզիկական անձի համար.

Բելառուսի Հանրապետությունում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ) (բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի) կամ ֆիզիկական անձի նույնականացման համարը (առկայության դեպքում).

Ղազախստանի Հանրապետությունում՝ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ)՝ կազմակերպության (մասնաճյուղի և ներկայացուցչության) ու համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ համար, կամ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ)՝ ֆիզիկական անձի, այդ թվում՝ անձնական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ համար, կամ նույնականացման եզակի համարը (ՆԵՀ)՝ օտարերկրյա ֆիզիկական անձի համար.

Ղրղզստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ)՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ համար, կամ անձնական նույնականացման համարը (ԱՆՀ)՝ Ղրղզստանի Հանրապետության տարածքում առևտրային գործունեություն իրականացնող և որպես անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձի համար.

Ռուսաստանի Դաշնությունում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ), իսկ իրավաբանական անձի համար՝ նաև հաշվառման վերցնելու պատճառի ծածկագիրը (ՀՎՊԾ) (իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման համար նշվում է ՀՎՊԾ-ն, որը տրվել է ըստ առանձնացված ստորաբաժանման գտնվելու վայրի).

իրավաբանական անձի, կազմակերպության գտնվելու վայրի կամ ֆիզիկական անձի բնակության վայրի հասցեն (երկրի կրճատ անվանումը, վարչատարածքային միավորը (տարածաշրջանը, մարզը, շրջանը և այլն), բնակավայրը, փողոցը, շենքի համարը, մասնաշենքի (շինության) համարը, բնակարանի (սենյակի, գրասենյակի) համարը).

բ) տարանցման հայտարարագրի կամ Օրենսգրքին համապատասխան որպես տարանցման հայտարարագիր օգտագործվող այլ փաստաթղթերի (այսուհետ՝ տարանցման հայտարարագիր) գրանցման համարը։

Որպես տարանցման հայտարարագիր՝ ՄՃՓ գրքույկը կամ ԱՏԱ կառնետն օգտագործելու դեպքում լրացուցիչ նշվում են ՄՃՓ գրքույկի կամ ԱՏԱ կառնետի սերիան և համարը.

գ) ապրանքների փոխադրում (տրանսպորտային փոխադրում) իրականացնող իրավաբանական անձի, կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում) (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տեղեկությունները համընկնում են սույն կետի «ա» ենթակետում նշված տեղեկությունների հետ).

դ) պլանավորվող բեռնային գործողությունների մասին և (կամ) զետեղված մաքսային կապարակնիքների ու կնիքների հեռացմամբ տրանսպորտային միջոցների փոխարինման ու այն հանգամանքների մասին տեղեկությունները, որոնցով պայմանավորված է այդ բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման անհրաժեշտությունը (սույն կարգի 4-րդ կետին համապատասխան).

ե) բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման ենթադրվող վայրի մասին տեղեկություններ.

զ) այն նոր տրանսպորտային միջոցների գրանցման համարները, որոնցով ապրանքները փոխադրվելու (տրանսպորտով փոխադրվելու) են բեռնային գործողությունները կատարելուց և (կամ) տրանսպորտային միջոցները փոխարինելուց հետո (առկայության դեպքում).

է) այն իրավաբանական անձի, կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ այն ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), որոնք ապրանքները փոխադրելու (տրանսպորտով փոխադրելու) են բեռնային գործողություններ կատարելուց և (կամ) տրանսպորտային միջոցները փոխարինելուց հետո, այդ թվում՝ տրանսպորտի մեկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների վրա ապրանքները փոխաբեռնելուց (վերաբեռնելուց) հետո (այն դեպքում, երբ որպես հայտարարատու հանդես է գալիս Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված անձը կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության այն անձը, որը, այդ պետության օրենսդրությանը համապատասխան, տրանսպորտի 2 և ավելի տեսակների օգտագործմամբ փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) ապրանքների մասով լիազորություններ ունի և ապահովում է ապրանքների այդպիսի փոխադրման (տրանսպորտային փոխադրման) կազմակերպումը).

ը) դիմումի ուսումնասիրման արդյունքների վերաբերյալ տեղեկացման՝ լիազորված անձի համար նախընտրելի եղանակի մասին տվյալները (օրինակ՝ էլեկտրոնային փոստով, հեռախոսով և այլն՝ նշելով համապատասխան էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը)։

4. Այն դեպքում, երբ ուղարկող մաքսային մարմին տարանցման հայտարարագիրը ներկայացվել է թղթային կրիչով փաստաթղթի ձևով, և դիմումը ներկայացվում է թղթային կրիչով, ապա նշված դիմումին կցվում է նաև թղթային կրիչով փաստաթղթի ձևով տարանցման հայտարարագիրը կամ լիազորված անձի կողմից հաստատված դրա պատճենը՝ թղթային կրիչով։

5. Այն հանգամանքները, որոնցով պայմանավորված է բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման անհրաժեշտությունը, նշվում են դիմումի մեջ և (կամ) հաստատվում են դիմումի մեջ նշվող՝ տեղեկատվության հանրամատչելի աղբյուրներին կատարվող հղումներով (այդ թվում՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում (այսուհետ՝ «Ինտերնետ» ցանց) տեղադրված տեղեկություններին») և (կամ) փաստաթղթերով (այդ թվում՝ լուսանկարներով), որոնք ներկայացվում են դիմումի հետ միասին՝

ա) էլեկտրոնային փաստաթղթերի ձևով կամ թղթային կրիչով փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների ձևով (այն դեպքում, երբ դիմումն ուղարկվում է էլեկտրոնային փաստաթղթի ձևով կամ թղթային կրիչով փաստաթղթի էլեկտրոնային պատճենի ձևով).

բ) թղթային կրիչով փաստաթղթերի ձևով (այն դեպքում, երբ դիմումն ուղարկվում է թղթային կրիչով փաստաթղթի ձևով)։

6. Այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ստացվել է դիմումը՝

ա) հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն դիմումն ստանալու պահից ոչ ուշ, քան մաքսային մարմնի 1 աշխատանքային ժամ հետո գրանցում է այն՝ օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը՝ դրան գրանցման համար շնորհելու միջոցով.

բ) հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն դիմումը գրանցելու պահից ոչ ուշ, քան մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամ հետո՝

օգտագործելով, այդ թվում, մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը, ուղարկող մաքսային մարմին է ուղարկում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման մասին հարցումը՝ (այն դեպքում, երբ դիմումը չի ստացվել ուղարկող մաքսային մարմնում, և այն մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում, որտեղ ստացվել է դիմումը, համապատասխան տեղեկատվությունը բացակայում է).

որոշում է ընդունում թույլտվություն տրամադրելու կամ թույլտվության տրամադրումը մերժելու մասին։

7. Այն մաքսային մարմինը, որտեղ ստացվել է դիմումը, մերժում է թույլտվության տրամադրումը հետևյալ դեպքերում՝

ա) դիմումն ստացվել է սույն կարգի 2-րդ կետով չնախատեսված մաքսային մարմնում.

բ) դիմումը մաքսային մարմնում ստացվել է մաքսային մարմնի կողմից սահմանված մաքսային տարանցման ժամկետը լրանալուց հետո.

գ) դիմումը ներկայացվել է ոչ լիազորված անձի կողմից.

դ) դիմումը չի պարունակում սույն կարգի 3-րդ կետի «ա»-«զ» ենթակետերում նշված տեղեկությունները.

ե) դիմումին կցված չէ թղթային կրիչով փաստաթղթի ձևով տարանցման հայտարարագիրը կամ լիազորված անձի կողմից հաստատված դրա պատճենը՝ թղթային կրիչով (այն դեպքում, երբ դիմումն ստացվել է թղթային կրիչով փաստաթղթի ձևով և ուղարկող մաքսային մարմին տարանցման հայտարարագիրը ներկայացվել է թղթային կրիչով փաստաթղթի ձևով).

զ) Օրենսգրքի 148-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքը։

8. Թույլտվություն տրամադրելու վերաբերյալ որոշում ընդունելու դեպքում այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ստացվել է դիմումը, նախքան բեռնային գործողությունների կատարումը և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինումը, սույն կարգի 6-րդ կետի «բ» ենթակետում նշված ժամկետում՝

ա) մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում ձևավորում է թույլտվություն տրամադրելու մասին հաղորդագրություն, որը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝

տարանցման հայտարարագրի գրանցման համարը (ՄՃՓ գրքույկը կամ ԱՏԱ կառնետը` որպես տարանցման հայտարարագիր օգտագործելու դեպքում, լրացուցիչ նշվում են ՄՃՓ գրքույկի կամ ԱՏԱ կառնետի սերիան և համարը).

բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման պայմանները (եթե այդ պայմանների պահպանման անհրաժեշտությունը որոշվել է ռիսկերի կառավարման համակարգի օգտագործմամբ).

բ) լիազորված անձին տեղեկացնում է թույլտվության տրման մասին՝ նշելով (անհրաժեշտության դեպքում) Օրենսգրքի 362-րդ հոդվածին համապատասխան բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման պայմանները (այդ թվում՝ հաշվի առնելով դիմումի մեջ նշված տեղեկացման նախընտրելի եղանակի մասին տվյալները) և «Թույլատրված է» նշումով դիմումի պատճենն ստանալու հնարավորությունը՝ ամսաթիվը նշելով օօ.աա.տտ (օրը, ամիսը, օրացուցային տարվա վերջին 2 թվերը) ձևաչափով և այդ նշումը հաստատելով մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ ու անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով, ինչպես նաև նշելով բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման պայմանները (անհրաժեշտության դեպքում)։

Մաքսային մարմինը՝ սույն ենթակետի առաջին պարբերության մեջ նշված դիմումի պատճենը լիազորված անձին հանձնելու անհնարինության դեպքում, համապատասխան որոշում ընդունելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվանից ոչ ուշ, այն ուղարկում է պատվիրված փոստային առաքանիով՝ հանձնման մասին ծանուցմամբ, կամ փոխանցում է այլ եղանակով, որը հնարավորություն է տալիս հաստատելու դիմումի այդ պատճենի ստացման փաստը։

9. Բեռնային գործողությունները կատարելուց և (կամ) տրանսպորտային միջոցները փոխարինելուց հետո հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն դրանց ավարտի պահից ոչ ուշ, քան մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամ հետո, լիազորված անձը՝ Օրենսգրքի 362-րդ հոդվածին համապատասխան, դրանց կատարումն ավարտվելու մասին տեղեկացնում է այն մաքսային մարմնին, որտեղ ներկայացվել է դիմումը։

10. Բեռնային գործողությունների կատարումը և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինումն ավարտվելու մասին լիազորված անձից տեղեկատվություն ստանալուց հետո այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ստացվել է դիմումը, հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն դրանց կատարման ավարտի մասին լիազորված անձից տեղեկատվություն ստանալուց ոչ ուշ, քան մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամ հետո՝

ա) մաքսային մարմնի տեղեկատվական համակարգ է մուտքագրում բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման մասին տեղեկատվությունը․

բ) մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում ձևավորում է բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման վերաբերյալ հաղորդագրություն, որն ուղարկվում է ուղարկող մաքսային մարմին (այն դեպքում, երբ դիմումը չի ստացվել ուղարկող մաքսային մարմնում), նշանակման մաքսային մարմին, այն մաքսային մարմիններ, որոնց գործունեության տարածաշրջաններում պլանավորված են բեռնային գործողությունները և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինումը, միջանկյալ մաքսային մարմիններ, որոնք որոշվել են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների փոխադրման երթուղին սահմանելիս (այն սահմանելու դեպքում) կամ այն փոփոխելիս․

գ) տարանցման հայտարարագրի կամ լիազորված անձի կողմից հաստատված՝ թղթային կրիչով դրա պատճենի մեջ նշումներ է կատարում բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման, նոր զետեղված կապարակնիքների և կնիքների մասին (այն դեպքում, երբ կիրառվել են այդ կապարակնիքներն ու կնիքները)՝ բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման ամսաթիվը նշելով օօ/աա/տտ (օրը, ամիսը, օրացուցային տարվա վերջին 2 թվերը) ձևաչափով, և այդ նշումները հաստատում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով (այն դեպքում, երբ դիմումին կցված է եղել թղթային կրիչով փաստաթղթի ձևով տարանցման հայտարարագիրը կամ լիազորված անձի կողմից հաստատված՝ թղթային կրիչով դրա պատճենը).

դ) տեղեկացնում է լիազորված անձին տարանցման հայտարարագրի կամ լիազորված անձի կողմից հաստատված՝ թղթային կրիչով դրա պատճենի մեջ բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման վերաբերյալ նշումներ կատարելու մասին՝ Օրենսգրքի 362-րդ հոդվածին համապատասխան (այդ թվում՝ հաշվի առնելով դիմումի մեջ նշված՝ տեղեկացման նախընտրելի եղանակի վերաբերյալ տվյալները) և այդ տարանցման հայտարարագիրը կամ լիազորված անձի կողմից հաստատված՝ թղթային կրիչով դրա պատճենը (այն դեպքում, երբ դիմումին կցված է եղել թղթային կրիչով փաստաթղթի ձևով տարանցման հայտարարագիրը կամ լիազորված անձի կողմից հաստատված՝ թղթային կրիչով դրա պատճենը), ինչպես նաև սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը (այն դեպքում, երբ այդ փաստաթղթերը ներկայացվել են թղթային կրիչով) ստանալու հնարավորության մասին:

Սույն ենթակետի առաջին պարբերության մեջ նշված փաստաթղթերը լիազորված անձին հանձնելու անհնարինության դեպքում մաքսային մարմինը, համապատասխան որոշումն ընդունվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվանից ոչ ուշ, այդ փաստաթղթերն ուղարկում է պատվիրված փոստային առաքանիով՝ հանձնման մասին ծանուցմամբ, կամ դրանք փոխանցում է այլ՝ այդպիսի փաստաթղթերի ստացման փաստը հաստատելու հնարավորություն տվող եղանակով։

11. Այն դեպքում, երբ սույն կարգի 10-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հաղորդագրությունն ուղարկելուց հետո այդ հաղորդագրության մեջ պարունակվող տեղեկությունների և սույն կարգի 3-5-րդ կետերին համապատասխան ներկայացված փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների (բացառությամբ տարանցման հայտարարագրի գրանցման համարի) միջև անհամապատասխանություններ են հայտնաբերվել, այն մաքսային մարմինը, որտեղ ստացվել է դիմումը, իր տեղեկատվական համակարգում իրականացնում է տեղեկությունների ճշգրտում՝ հայտնաբերված անհամապատասխանությունների վերացման մասով։

Այդպիսի ճշգրտում իրականացվում է՝ նախքան դիմումի մեջ նշված տարանցման հայտարարագրով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը (դադարեցումը)։

Այն դեպքում, երբ դիմումն ստացած մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում բացակայում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի (դադարեցման) մասին տեղեկությունները, նշված տեղեկությունները կարող են ստացվել, այդ թվում, ուղարկող մաքսային մարմին «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման մասին հարցում ուղարկելու միջոցով։

Տեղեկությունները ճշգրտելուց հետո մաքսային մարմինը հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն անհամապատասխանություններ հայտնաբերելու պահից ոչ ուշ, քան մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամ հետո ձևավորում և սույն կարգի 10-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված մաքսային մարմիններ է ուղարկում հաղորդագրություն՝ բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման մասին հաղորդագրության մեջ տեղեկությունների փոփոխման վերաբերյալ։

12. Այն դեպքում, երբ սույն կարգի 10-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հաղորդագրությունն ուղարկելուց հետո հակասություններ են հայտնաբերվել այդ հաղորդագրության մեջ պարունակվող տարանցման հայտարարագրի գրանցման համարի և դիմումի մեջ նշված տարանցման հայտարարագրի գրանցման համարի միջև, այն մաքսային մարմինը, որտեղ ստացվել է այդ դիմումը՝

փոփոխություններ է կատարում իր տեղեկատվական համակարգում՝ հայտնաբերված անհամապատասխանությունների վերացման մասով․

իր տեղեկատվական համակարգի օգտագործմամբ ձևավորում և սույն կարգի 10-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված մաքսային մարմիններ է ուղարկում՝

բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման մասին հաղորդագրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ հաղորդագրություն․

բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման մասին նոր հաղորդագրություն։

Սույն կետով նախատեսված գործողություններն իրականացվում են, եթե մաքսային մարմինը, որտեղ ստացվել է դիմումը, չունի դիմումի մեջ նշված տարանցման հայտարարագրով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի (դադարեցման) մասին տեղեկություններ, հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն հակասությունների հայտնաբերման պահից ոչ ուշ, քան մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամ հետո։

13. Թույլտվության տրամադրումը մերժելու մասին որոշում ընդունվելու դեպքում այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ստացվել է դիմումը, սույն կարգի 6-րդ կետի «բ» ենթակետում նշված ժամկետում լիազորված անձին տեղեկացնում է թույլտվության տրամադրումը մերժելու մասին (նշելով մերժման պատճառները)՝ Օրենսգրքի 362-րդ հոդվածին համապատասխան (այդ թվում՝ հաշվի առնելով դիմումի մեջ նշված տեղեկացման նախընտրելի եղանակի մասին տվյալները), և հետևյալն ստանալու հնարավորության մասին՝

դիմումի պատճենը՝ թույլտվության տրամադրումը մերժելու մասին նշումով (նշելով մերժման պատճառները) և մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով այդ նշման հաստատմամբ (այն դեպքում, երբ դիմումը ներկայացվել է թղթային կրիչով փաստաթղթի ձևով)

տարանցման հայտարարագիրը կամ լիազորված անձի կողմից հաստատված՝ թղթային կրիչով դրա պատճենը (այն դեպքում, երբ դիմումին կցվել է թղթային կրիչով փաստաթղթի ձևով տարանցման հայտարարագիրը կամ լիազորված անձի կողմից հաստատված դրա պատճենը՝ թղթային կրիչով)․

սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը (այն դեպքում, երբ այդ փաստաթղթերը ներկայացվել են թղթային կրիչով)։

Սույն կետում նշված փաստաթղթերը լիազորված անձին հանձնելու անհնարինության դեպքում մաքսային մարմինը՝ համապատասխան որոշում ընդունվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվանից ոչ ուշ, այդ փաստաթղթերն ուղարկում է պատվիրված փոստային առաքանիով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ փոխանցում է դրանք այլ՝ այդպիսի փաստաթղթերի ստացման փաստը հաստատելու հնարավորություն տվող եղանակով։

14. Այն դեպքում, երբ բեռնային գործողությունները և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինումը կարող են իրականացվել առանց զետեղված մաքսային կապարակնիքների և կնիքների հեռացման, կամ եթե ապրանքների վրա մաքսային կապարակնիքներ և կնիքներ չեն զետեղվել, ապա լիազորված անձը ուղարկող մաքսային մարմնի կողմից սահմանված մաքսային տարանցման ժամկետը լրանալուց առաջ այն մաքսային մարմնին, որը լիազորված է սույն կարգի 1-ին կետում նշված մաքսային գործառնությունների կատարման համար, և որի գործունեության տարածաշրջանում պլանավորվում է բեռնային գործողությունների կատարումը և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինումը, ծանուցում է ուղարկում բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման մասին (այսուհետ՝ ծանուցում)՝ Օրենսգրքի 362-րդ հոդվածին համապատասխան։

Ծանուցումն ուղարկելիս լիազորված անձի փաստացի ժամանումը համապատասխան մաքսային մարմին և տրանսպորտային միջոցը և (կամ) ապրանքներն այդ մաքսային մարմին ներկայացնելը պարտադիր չէ։

15. Ծանուցումը մաքսային մարմին է ուղարկվում մինչև սույն կարգի 14-րդ կետում նշված գործողությունների կատարումը և պետք է պարունակի սույն կարգի 3-րդ կետի «ա»-«գ», «ե»-«է» ենթակետերով նախատեսված տեղեկությունները, ինչպես նաև պլանավորվող բեռնային գործողությունների և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման վերաբերյալ տեղեկություններ։

16. Այն դեպքում, երբ տարանցման հայտարարագիրը ներկայացվել է ուղարկող մաքսային մարմին թղթային կրիչով փաստաթղթի ձևով՝ որպես ծանուցում կարող է օգտագործվել լիազորված անձի կողմից հաստատված՝ թղթային կրիչով դրա պատճենը (թղթային կրիչով տարանցման հայտարարագրի էլեկտրոնային պատճենը)՝ սույն կարգի 14-րդ կետում նշված՝ պլանավորվող բեռնային գործողությունների և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման վերաբերյալ դրանում մուտքագրված տեղեկություններով։

17. Մաքսային մարմինը կարող է ծանուցված լինել այն մասին, որ իր գործունեության տարածաշրջանում պլանավորվում է սույն կարգի 14-րդ կետում նշված բեռնային գործողությունների կատարումը և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինումը՝ դրանց վերաբերյալ տեղեկությունները տարանցման այն հայտարարագրում նշելու միջոցով, որն այդ մաքսային մարմին է ներկայացվում ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար։ Ընդ որում, նշված մաքսային մարմին լրացուցիչ ծանուցում չի ուղարկվում։

18. Բացառությամբ սույն կարգի 17-րդ կետում նշված դեպքի՝ այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ստացվել է ծանուցումը՝

ա) հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն ծանուցումն ստանալու պահից ոչ ուշ, քան մաքսային մարմնի 1 աշխատանքային ժամ հետո, գրանցում է այն՝ օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը՝ դրան գրանցման համար շնորհելու միջոցով.

բ) հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն ծանուցումը գրանցելու պահից ոչ ուշ, քան մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամ հետո, իրականացնում է սույն կարգի 10-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված գործողությունները։

19. Այն դեպքում, երբ սույն կարգի 10-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հաղորդագրությունն ուղարկելուց հետո այդ հաղորդագրության մեջ պարունակվող տեղեկությունների և ծանուցման մեջ պարունակվող փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների (բացառությամբ տարանցման հայտարարագրի գրանցման համարի) միջև հայտնաբերվել են անհամապատասխանություններ, այն մաքսային մարմինը, որտեղ ստացվել է ծանուցումը, իր տեղեկատվական համակարգում իրականացնում է տեղեկությունների ճշգրտում՝ հայտնաբերված հակասությունների վերացման առումով։

Այդպիսի ճշգրտում իրականացվում է՝ նախքան ծանուցման մեջ նշված տարանցման հայտարարագրով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը (դադարեցումը)։

Այն դեպքում, երբ ծանուցում ստացած մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում բացակայում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի (դադարեցման) մասին տեղեկությունները, նշված տեղեկությունները կարող են ստացվել, այդ թվում՝ ուղարկող մաքսային մարմին «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման մասին հարցում ուղարկելու միջոցով։

Տեղեկությունները ճշգրտելուց հետո մաքսային մարմինը հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն հակասությունները հայտնաբերվելու պահից ոչ ուշ, քան մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամ հետո ձևավորում և սույն կարգի 10-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված մաքսային մարմիններ է ուղարկում հաղորդագրություն՝ բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման մասին հաղորդագրության մեջ տեղեկությունների փոփոխման վերաբերյալ։

20. Այն դեպքում, երբ սույն կարգի 10-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հաղորդագրությունն ուղարկելուց հետո հակասություններ են հայտնաբերվել այդ հաղորդագրության մեջ պարունակվող տարանցման հայտարարագրի գրանցման համարի և ծանուցման մեջ նշված տարանցման հայտարարագրի գրանցման համարի միջև, այն մաքսային մարմինը, որտեղ ստացվել է այդ ծանուցումը՝

փոփոխություններ է կատարում իր տեղեկատվական համակարգում՝ հայտնաբերված հակասությունների վերացման առումով.

իր տեղեկատվական համակարգի օգտագործմամբ ձևավորում և սույն կարգի 10-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված մաքսային մարմիններ է ուղարկում՝

բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման մասին հաղորդագրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ հաղորդագրություն.

բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման մասին նոր հաղորդագրություն։

Սույն կետով նախատեսված գործողություններն իրականացվում են, եթե մաքսային մարմինը, որտեղ ստացվել է ծանուցումը, չունի ծանուցման մեջ նշված տարանցման հայտարարագրով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի (դադարեցման) մասին տեղեկություններ, հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն հակասությունների հայտնաբերման պահից ոչ ուշ, քան մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամ հետո։

21. Մաքսային մարմնի կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգի անսարքության դեպքում, որն առաջացել է կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և (կամ) «Ինտերնետ» ցանցի) աշխատանքի տեխնիկական խափանումների, խախտումների, էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով, թույլտվություն տրամադրելու կամ ծանուցում ուղարկելու հետ կապված մաքսային գործառնություններն իրականացվում են առկա միջոցների, գործիքների, ինչպես նաև կապի օպերատիվ ուղիների օգտագործմամբ՝ ներառյալ պաշտոնական նամակագրությունը։

Մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի անսարքությունը վերացնելուց, կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և (կամ) «Ինտերնետ» ցանցի) աշխատունակությունը վերականգնելուց, էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելուց հետո թույլտվության տրման մասին որոշում ընդունելու կամ ծանուցում ստանալու դեպքում մաքսային մարմնի այն պաշտոնատար անձը, որի կողմից ընդունվել է թույլտվության տրման մասին որոշումը կամ ստացվել է ծանուցումը, հնարավորինս կարճ ժամկետներում կատարում է սույն կարգով նախատեսված մաքսային գործառնությունները։»։

5. Եվրասիական տնտեսական միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) Միության ապրանքների բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և դրանց հետ կատարվող բեռնային այլ գործողություններ իրականացնելու, ինչպես նաև Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներում այդ ապրանքները փոխադրող (տրանսպորտով փոխադրող) տրանսպորտային միջոցները փոխարինելու համար մաքսային մարմնի թույլտվությունն ստանալու կամ այդ գործողությունների կատարման մասին մաքսային մարմնին ծանուցելու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման՝ սույն որոշմամբ հաստատված կարգը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի դեկտեմբերի 13-ի

թիվ 170 որոշմամբ

(Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2025 թվականի հուլիսի 1-ի

թիվ 62 որոշման խմբագրությամբ)

 

ԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) Միության ապրանքների բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և դրանց հետ կատարվող բեռնային այլ գործողություններ իրականացնելու, ինչպես նաև Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներում այդ ապրանքները փոխադրող (տրանսպորտով փոխադրող) տրանսպորտային միջոցները փոխարինելու համար մաքսային մարմնի թույլտվությունն ստանալու կամ այդ գործողությունների կատարման մասին մաքսային մարմնին ծանուցելու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման

 

1. Սույն կարգով սահմանվում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) Միության ապրանքների բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և դրանց հետ կատարվող այլ բեռնային գործողություններ իրականացնելու, ինչպես նաև Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներում այդպիսի ապրանքները փոխադրող (տրանսպորտով փոխադրող) տրանսպորտային միջոցները փոխարինելու համար մաքսային մարմնի թույլտվությունը (այսուհետ համապատասխանաբար՝ բեռնային գործողություններ, տրանսպորտային միջոցների փոխարինում, թույլտվություն) ստանալու կամ բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման մասին մաքսային մարմնին ծանուցելու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման հաջորդականությունը։

2. Միության ապրանքները տրանսպորտի մի տեսակի տրանսպորտային միջոցից տրանսպորտի մեկ այլ տեսակի տրանսպորտային միջոցի վրա փոխաբեռնելու (վերաբեռնելու), տրանսպորտային միջոցների բեռնասրահների (հատվածամասերի) վրա զետեղված մաքսային կապարակնիքները և կնիքները հեռացնելու կամ տրանսպորտային (փոխադրման) և առևտրային փաստաթղթերը փոխարինելու դեպքում թույլտվություն ստանալու համար այն անձը, որը հանդես է գալու որպես «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների հայտարարատու, կամ նշված անձի անունից և նրա հանձնարարությամբ մաքսային գործառնություններ կատարող մաքսային ներկայացուցիչը (այսուհետ՝ անձ)՝ մինչև տարանցման հայտարարագիր ներկայացնելը դիմում է ներկայացնում ուղարկող մաքսային մարմին՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 362-րդ հոդվածին համապատասխան (այսուհետ համապատասխանաբար՝ դիմում, Օրենսգիրք)։

Դիմում ներկայացնելիս անձի փաստացի ժամանումը համապատասխան մաքսային մարմին և տրանսպորտային միջոցը և (կամ) ապրանքներն այդ մաքսային մարմին ներկայացնելը պարտադիր չէ։

3. Դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝

ա) հայտարարատուի մասին տեղեկություններ՝

իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

հարկային համարը (առկայության դեպքում)։ Սույն կարգի նպատակներով հարկային համար ասելով հասկացվում է՝

Հայաստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) (բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի), կամ հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ)՝ ֆիզիկական անձի համար, կամ նույնականացման եզակի համարը՝ օտարերկրյա ֆիզիկական անձի համար.

Բելառուսի Հանրապետությունում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ) (բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի) կամ ֆիզիկական անձի նույնականացման համարը (առկայության դեպքում).

Ղազախստանի Հանրապետությունում՝ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ)՝ կազմակերպության (մասնաճյուղի և ներկայացուցչության) ու համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ համար, կամ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ)՝ ֆիզիկական անձի, այդ թվում՝ անձնական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ համար, կամ նույնականացման եզակի համարը (ՆԵՀ)՝ օտարերկրյա ֆիզիկական անձի համար․

Ղրղզստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ)՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ համար, կամ անձնական նույնականացման համարը (ԱՆՀ)՝ Ղրղզստանի Հանրապետության տարածքում առևտրային գործունեություն իրականացնող և որպես անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձի համար.

Ռուսաստանի Դաշնությունում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ), իսկ իրավաբանական անձի համար՝ նաև հաշվառման վերցնելու պատճառի ծածկագիրը (ՀՎՊԾ) (իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման համար նշվում է ՀՎՊԾ-ն, որը տրվել է ըստ առանձնացված ստորաբաժանման գտնվելու վայրի).

իրավաբանական անձի, կազմակերպության գտնվելու վայրի կամ ֆիզիկական անձի բնակության վայրի հասցեն (երկրի կրճատ անվանումը, վարչատարածքային միավորը (տարածաշրջանը, մարզը, շրջանը և այլն), բնակավայրը, փողոցը, շենքի համարը, մասնաշենքի (շինության) համարը, բնակարանի (սենյակի, գրասենյակի) համարը).

բ) այն ապրանքների անվանումները (առանց նկարագրության), որոնք ենթադրվում է փոխադրել (տրանսպորտով փոխադրել)․

գ) այն տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկությունները, որով ենթադրվում է իրականացնել ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) (անվանումը (մակնիշը, մոդելը) և (կամ) գրանցման (նույնականացման) համարը՝ տրանսպորտի տեսակով պայմանավորված).

դ) այն իրավաբանական անձի, կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), որոնք իրականացնելու են ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տեղեկությունները համընկնում են սույն կետի «ա» ենթակետում նշված տեղեկությունների հետ).

ե) պլանավորվող բեռնային գործողությունների և (կամ) զետեղված մաքսային կապարակնիքների ու կնիքների հեռացմամբ տրանսպորտային միջոցների փոխարինման վերաբերյալ տեղեկությունները.

զ) բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման ենթադրվող վայրի վերաբերյալ տեղեկությունները

է) այն ենթադրվող տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկությունները, որի վրա իրականացվելու է ապրանքների փոխաբեռնումը (վերաբեռնումը) (անվանումը (մակնիշը, մոդելը) և (կամ) գրանցման (նույնականացման) համարը՝ կախված տրանսպորտի տեսակից)՝ ապրանքների ենթադրվող փոխաբեռնման (վերաբեռնման) դեպքում․

ը) տեղեկություններն ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) երթուղու վերաբերյալ՝ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերին համապատասխան (դրանց առկայության դեպքում), կամ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ենթադրվող երթուղու վերաբերյալ՝ ներառյալ այն պետությունը և բնակավայրը, որտեղ գտնվում է ապրանքներն ուղարկողը, և այն պետությունն ու բնակավայրը, որտեղ գտնվում է ապրանքներն ստացողը․

թ) այն իրավաբանական անձի, կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ այն ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), որոնք փոխադրելու (տրանսպորտով փոխադրելու) են ապրանքները՝ դրանց փոխաբեռնումը (վերաբեռնումը) իրականացնելուց հետո (այն դեպքում, երբ որպես հայտարարատու հանդես է գալիս Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված անձը կամ Միության անդամ պետության այն անձը, որը, այդ պետության օրենսդրությանը համապատասխան, տրանսպորտի 2 և ավելի տեսակների օգտագործմամբ փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) ապրանքների նկատմամբ ունի լիազորություններ և ապահովում է ապրանքների այդ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) կազմակերպումը) (այդ տեղեկությունների առկայության դեպքում) (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տեղեկությունները համընկնում են սույն կետի «ա» ենթակետում նշված տեղեկությունների հետ)․

ժ) այն հանգամանքների մասին տեղեկությունները, որոնցով պայմանավորված է բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման անհրաժեշտությունը (պարտադիր չէ)

ժա) դիմումի ուսումնասիրման արդյունքների վերաբերյալ տեղեկացման՝ անձի համար նախընտրելի եղանակի մասին տվյալները (օրինակ՝ էլեկտրոնային փոստով, հեռախոսով և այլն՝ նշելով համապատասխան էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը)։

4. Եթե դիմումի մեջ նշվում են այն հանգամանքները, որոնցով պայմանավորված է բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման անհրաժեշտությունը, ապա այդ հանգամանքները կարող են հաստատվել դիմումի մեջ նշվող՝ տեղեկատվության հանրամատչելի աղբյուրներին կատարվող հղումներով (այդ թվում՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում (այսուհետ՝ «Ինտերնետ» ցանց) տեղադրված տեղեկություններին) կամ (առկայության դեպքում) փաստաթղթերով (այդ թվում՝ լուսանկարներով), որոնք ներկայացվում են դիմումի հետ միասին՝

ա) էլեկտրոնային փաստաթղթերի ձևով կամ թղթային կրիչով փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների ձևով (այն դեպքում, երբ դիմումն ուղարկվում է էլեկտրոնային փաստաթղթի ձևով կամ թղթային կրիչով փաստաթղթի էլեկտրոնային պատճենի ձևով)․

բ) թղթային կրիչով փաստաթղթերի ձևով (այն դեպքում, երբ դիմումն ուղարկվում է թղթային կրիչով փաստաթղթի ձևով)։

5. Այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ստացվել է դիմումը՝

ա) հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն դիմումն ստանալու պահից ոչ ուշ, քան մաքսային մարմնի 1 աշխատանքային ժամ հետո, գրանցում է այն՝ օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը՝ դրան գրանցման համար շնորհելու միջոցով.

բ) հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն դիմումը գրանցելու պահից ոչ ուշ, քան մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամ հետո, ընդունում է թույլտվություն տրամադրելու կամ թույլտվության տրամադրումը մերժելու վերաբերյալ որոշում։

6. Այն մաքսային մարմինը, որտեղ ստացվել է դիմումը, մերժում է թույլտվության տրամադրումը հետևյալ դեպքերում՝

ա) դիմումն ստացվել է ենթադրվող ուղարկող մաքսային մարմին չհանդիսացող մաքսային մարմնում.

բ) դիմումը ներկայացվել է ոչ լիազորված անձի կողմից.

գ) դիմումը չի պարունակում սույն կարգի 3-րդ կետի «ա»-«ը» ենթակետերում նշված տեղեկությունները (բացառությամբ սույն կարգի 14-րդ կետով նախատեսված դեպքի).

դ) մերժումն իրականացվել է ռիսկերի կառավարման համակարգի կիրառման արդյունքների հիման վրա։

7. Թույլտվություն տրամադրելու վերաբերյալ որոշում ընդունվելու դեպքում այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ստացվել է դիմումը, սույն կարգի 5-րդ կետի «բ» ենթակետում նշված ժամկետում՝

ա) մաքսային մարմնի տեղեկատվական համակարգ է մուտքագրում բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման մասին տեղեկատվությունը․

բ) մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում ձևավորում է թույլտվության տրման մասին տեղեկատվությունը, որն ուղարկվում է նշանակման մաքսային մարմին․

գ) անձին տեղեկացնում է թույլտվության տրման մասին՝ Օրենսգրքի 362-րդ հոդվածին համապատասխան (այդ թվում՝ հաշվի առնելով դիմումի մեջ նշված՝ տեղեկացման նախընտրելի եղանակի մասին տվյալները)՝ նշելով դիմումի գրանցման համարը և «Թույլատրված է» նշումով դիմումի պատճենն ստանալու հնարավորությունը՝ նշելով ամսաթիվը օօ․աա․տտ (օրը, ամիսը, օրացուցային տարվա վերջին 2 թվերը) ձևաչափով, ինչպես նաև սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերը (եթե այդ փաստաթղթերը ներկայացվել են թղթային կրիչով)։

Սույն ենթակետի առաջին պարբերության մեջ նշված փաստաթղթերն անձին հանձնելու անհնարինության դեպքում մաքսային մարմինը՝ համապատասխան որոշումն ընդունվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվանից ոչ ուշ, այդ փաստաթղթերն ուղարկում է պատվիրված փոստային առաքանիով՝ հանձնման մասին ծանուցմամբ, կամ փոխանցում է այլ՝ դրանց ստացման փաստը հաստատելու հնարավորություն տվող եղանակով։

8. Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության ապրանքները փոխադրելու (տրանսպորտով փոխադրելու) համար դրանք «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու և այդ ապրանքների մասով հայտարարատուի մոտ թույլտվության առկայության դեպքում դիմումի գրանցման համարի վերաբերյալ տեղեկությունները նշվում են տարանցման հայտարարագրի մեջ։

9. Թույլտվության տրամադրումը մերժելու վերաբերյալ որոշում ընդունվելու դեպքում այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ստացվել է դիմումը, սույն կարգի 5-րդ կետի «բ» ենթակետում նշված ժամկետում անձին տեղեկացնում է թույլտվության տրամադրումը մերժելու մասին (մերժման պատճառների նշմամբ)՝ Օրենսգրքի 362-րդ հոդվածին համապատասխան (հաշվի առնելով դիմումի մեջ նշված՝ տեղեկացման նախընտրելի եղանակի վերաբերյալ տվյալները), ինչպես նաև մերժման մասին նշումով (մերժման պատճառների նշմամբ) դիմումի պատճենի ստացման հնարավորության մասին՝ այդ նշումը հաստատելով մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով (եթե դիմումը ներկայացվել է թղթային կրիչով փաստաթղթի ձևով), ինչպես նաև սույն կարգի 4-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալու հնարավորության մասին (այն դեպքում, երբ այդ փաստաթղթերը ներկայացվել են թղթային կրիչով)։

Սույն կետի առաջին պարբերության մեջ նշված փաստաթղթերն անձին հանձնելու անհնարինության դեպքում մաքսային մարմինը՝ համապատասխան որոշումն ընդունվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվանից ոչ ուշ, այդ փաստաթղթերն ուղարկում է պատվիրված փոստային առաքանիով՝ հանձնման մասին ծանուցմամբ, կամ փոխանցում է դրանք այլ՝ այդպիսի փաստաթղթերի ստացման փաստը հաստատելու հնարավորություն տվող եղանակով։

10. Այն դեպքում, երբ բեռնային գործողությունները և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինումը կարող են իրականացվել առանց զետեղված մաքսային կապարակնիքների և կնիքների հեռացման, կամ եթե ապրանքների վրա չեն զետեղվել մաքսային կապարակնիքներ և կնիքներ, ապա անձը կամ փոխադրողը (եթե նա հանդես չի եկել որպես հայտարարատու) ուղարկող մաքսային մարմին և նշանակման մաքսային մարմին է ուղարկում բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման մասին ծանուցում (այսուհետ՝ ծանուցում)՝ Օրենսգրքի 362-րդ հոդվածին համապատասխան։

Ծանուցումն ուղարկելիս հայտարարատուի կամ փոխադրողի փաստացի ժամանումը համապատասխան մաքսային մարմին ու տրանսպորտային միջոցը և (կամ) ապրանքներն այդ մաքսային մարմին ներկայացնելը պարտադիր չէ։

11. Ծանուցումն ուղարկվում է մինչև «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և տրանսպորտային միջոցների՝ Միության մաքսային տարածք ժամանելը և պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝

ա) հայտարարատուի մասին տեղեկություններ՝

իրավաբանական անձի, կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

հարկային համարը (առկայության դեպքում).

բ) տարանցման հայտարարագրի կամ Օրենսգրքին համապատասխան որպես տարանցման հայտարարագիր օգտագործվող այլ փաստաթղթերի (այսուհետ՝ տարանցման հայտարարագիր) գրանցման համարը։

Որպես տարանցման հայտարարագիր ՄՃՓ գրքույկը կամ ԱՏԱ կառնետն օգտագործելու դեպքում լրացուցիչ նշվում են ՄՃՓ գրքույկի կամ ԱՏԱ կառնետի սերիան և համարը․

գ) այն իրավաբանական անձի, կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), որոնք իրականացնելու են ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տեղեկությունները համընկնում են սույն կետի «ա» ենթակետում նշված տեղեկությունների հետ).

դ) բեռնային գործողությունների և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման մասին տեղեկությունները.

ե) բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման ենթադրվող վայրի մասին տեղեկությունները․

զ) այն իրավաբանական անձի, կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ այն ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), որոնք փոխադրելու (տրանսպորտով փոխադրելու) են ապրանքները՝ դրանց փոխաբեռնումը (վերաբեռնումը) իրականացնելուց հետո (այն դեպքում, երբ որպես հայտարարատու հանդես է գալիս Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված անձը կամ Միության անդամ պետության այն անձը, որը, այդ պետության օրենսդրությանը համապատասխան, տրանսպորտի 2 և ավելի տեսակների օգտագործմամբ փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) ապրանքների նկատմամբ ունի լիազորություններ և ապահովում է ապրանքների այդ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) կազմակերպումը) (այդպիսի տեղեկությունների առկայության դեպքում) (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տեղեկությունները համընկնում են սույն կետի «ա» ենթակետում նշված տեղեկությունների հետ)։

12. Այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ստացվել է ծանուցումը՝

ա) հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն ծանուցումն ստանալու պահից ոչ ուշ, քան մաքսային մարմնի 1 աշխատանքային ժամ հետո, գրանցում է այն՝ օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը՝ դրան գրանցման համար շնորհելու միջոցով.

բ) հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն ծանուցումը գրանցելու պահից ոչ ուշ, քան մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամ հետո, մաքսային մարմնի տեղեկատվական համակարգ է մուտքագրում բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման վերաբերյալ տեղեկատվությունը։

13. Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության ապրանքները փոխադրելու (տրանսպորտով փոխադրելու) դեպքում բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման համար հիմնական թույլտվության (այսուհետ՝ հիմնական թույլտվություն) ստացումը կամ բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման մասին հիմնական ծանուցման (այսուհետ՝ հիմնական ծանուցում) ուղարկումը թույլատրվում է, եթե միաժամանակ պահպանվում են հետևյալ պայմանները՝

փոխադրվում են (տրանսպորտով փոխադրվում են) Միության նույնական ապրանքներ.

Միության ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) իրականացվում է մեկ ուղարկողից մեկ ստացողի հասցեով․

Միության ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) դեպքում ենթադրվում է միևնույն բեռնային գործողությունների կատարումը և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինումը դրանց կատարման միևնույն վայրում։

Հիմնական թույլտվության և հիմնական ծանուցման գործողության ժամանակահատվածը՝ դրանք ստանալու օրվանից, չպետք է գերազանցի 1 օրացուցային տարին։

14. Հիմնական թույլտվություն ստանալու համար տվյալ անձը ուղարկող մաքսային մարմին դիմում է ուղարկում՝ սույն կարգի 2-4-րդ կետերին համապատասխան (նշելով Միության ապրանքների փոխադրում (տրանսպորտային փոխադրում) իրականացնելու ենթադրվող ժամանակահատվածը)։ Ընդ որում, այդ դիմումը կարող է չպարունակել սույն կարգի 3-րդ կետի «դ», «ե», «է», «թ» և «ժ» ենթակետերով նախատեսված տեղեկությունները։

15. Հիմնական թույլտվություն ստանալու համար դիմումն ստանալուց հետո այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ստացվել է այդ դիմումը, մաքսային գործառնությունները կատարում է սույն կարգի 5-7-րդ և 9-րդ կետերին համապատասխան։

16. Հիմնական թույլտվության վերաբերյալ տեղեկությունները (համարն ու կազմելու ամսաթիվը) հայտարարատուի կողմից նշվում են այն տարանցման հայտարարագրերում, որոնց հիման վրա իրականացվելու է Միության ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը)։

17. Մինչև Միության ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) սկսելը՝ անձը կարող է ուղարկող մաքսային մարմին և նշանակման մաքսային մարմին ուղարկել հիմնական ծանուցումը՝ Օրենսգրքի 362-րդ հոդվածին համապատասխան՝ հաշվի առնելով սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերը։ Ընդ որում, այդ հիմնական ծանուցումը կարող է չպարունակել սույն կարգի 11-րդ կետի «բ»-«դ» և «զ» ենթակետերով նախատեսված տեղեկությունները։

18. Հիմնական ծանուցումն ստանալուց հետո այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ստացվել է այդ ծանուցումը, մաքսային գործառնությունները կատարում է սույն կարգի 12-րդ կետին համապատասխան։

19. Հիմնական ծանուցման վերաբերյալ տեղեկությունները (համարն ու կազմելու ամսաթիվը) հայտարարատուի կողմից նշվում են այն տարանցման հայտարարագրերում, որոնց հիման վրա իրականացվելու է Միության ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը)։

20. Մաքսային մարմնի կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգի անսարքության դեպքում, որն առաջացել է կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և (կամ) «Ինտերնետ» ցանցի) աշխատանքի տեխնիկական խափանումների, խախտումների, էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով, թույլտվության տրման կամ ծանուցման հետ կապված մաքսային գործառնություններն իրականացվում են առկա միջոցների, գործիքների, ինչպես նաև կապի օպերատիվ ուղիների օգտագործմամբ՝ ներառյալ պաշտոնական նամակագրությունը։

Տեղեկատվական համակարգի անսարքությունը վերացնելուց, կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և «Ինտերնետ» ցանցի) աշխատունակությունը վերականգնելուց, էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելուց հետո որոշում ընդունելու կամ ծանուցում ստանալու դեպքում մաքսային մարմնի այն պաշտոնատար անձը, որի կողմից ընդունվել է թույլտվության տրման մասին որոշումը կամ ստացվել է ծանուցումը, հնարավորինս կարճ ժամկետներում կատարում է սույն կարգով նախատեսված մաքսային գործառնությունները։»։

6. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ առաջացած վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության կամ այլ հանգամանքների դեպքում մաքսային գործառնությունների իրականացման՝ նշված որոշմամբ հաստատված կարգը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի դեկտեմբերի 13-ի

թիվ 170 որոշմամբ

(Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2025 թվականի հուլիսի 1-ի

թիվ 62 որոշման խմբագրությամբ)

 

ԿԱՐԳ

 

«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ առաջացած վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության կամ այլ հանգամանքների դեպքում մաքսային գործառնությունների իրականացման

 

1. Սույն կարգը սահմանում է «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ առաջացած և փոխադրողի կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված՝ իր պարտականությունների կատարումը խոչընդոտող՝ վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության կամ այլ հանգամանքների դեպքում (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մյուս մաս ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) դեպքում) մաքսային գործառնությունների իրականացման հերթականությունը (այսուհետ համապատասխանաբար՝ Օրենսգիրք, փոխադրողի պարտականությունների կատարումը խոչընդոտող հանգամանքներ)։

2. Փոխադրողի պարտականությունների կատարումը խոչընդոտող հանգամանքներ առաջանալու դեպքում փոխադրողը՝ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների (այսուհետ՝ ապրանքներ) և ապրանքները փոխադրող (տրանսպորտով փոխադրող) տրանսպորտային միջոցի պահպանվածությունն ապահովելու համար միջոցներ ձեռնարկելուց հետո, Օրենսգրքի 362-րդ հոդվածին համապատասխան, անհապաղ ծանուցում է ՝

ա) Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) այն մոտակա մաքսային մարմնին, որն իրավասու է կատարել մաքսային գործառնություններ փոխադրողի պարտականությունների կատարումը խոչընդոտող հանգամանքներ առաջանալիս՝ Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս այդպիսի հանգամանքներ առաջանալու դեպքում․

բ) Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) այն մոտակա մաքսային մարմնին, որն իրավասու է կատարել մաքսային գործառնություններ փոխադրողի պարտականությունների կատարումը խոչընդոտող հանգամանքներ առաջանալիս և որի գործունեության տարածաշրջանում են գտնվում նշված ապրանքներն ու տրանսպորտային միջոցը՝ Միության մաքսային տարածքում այդպիսի հանգամանքներ առաջանալու դեպքում։

3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված ծանուցումը (այսուհետ՝ ծանուցում), պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝

ա) տեղեկություններ փոխադրողի վերաբերյալ՝

իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում),

հարկային համարը (առկայության դեպքում)։ Սույն կարգի նպատակով հարկային համար ասելով հասկանում ենք՝

Հայաստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) (բացառությամբ՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի), կամ հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) ֆիզիկական անձի համար, կամ նույնականացման եզակի համարը օտարերկրյա ֆիզիկական անձի համար.

Բելառուսի Հանրապետությունում՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ) (բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի) կամ ֆիզիկական անձի նույնականացման համարը (առկայության դեպքում).

Ղազախստանի Հանրապետությունում՝ բիզնես-նույնականացման համարը (ԲՆՀ)՝ կազմակերպության (մասնաճյուղի և ներկայացուցչության) ու համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ համար, կամ անհատական նույնականացման համարը (ԱՆՀ)՝ ֆիզիկական անձի, այդ թվում՝ անձնական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ համար, կամ նույնականացման եզակի համարը (ՆԵՀ)՝ օտարերկրյա ֆիզիկական անձի համար․

Ղրղզստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ)՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ համար, կամ անձնական նույնականացման համարը (ԱՆՀ)՝ Ղրղզստանի Հանրապետության տարածքում առևտրային գործունեություն իրականացնող և որպես անհատ ձեռնարկատեր չգրանցված ֆիզիկական անձի համար.

Ռուսաստանի Դաշնությունում՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ), իսկ իրավաբանական անձի համար՝ նաև հաշվառման վերցնելու պատճառի ծածկագիրը (ՀՎՊԾ) (իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման համար նշվում է ՀՎՊԾ-ն, որը տրվել է ըստ առանձնացված ստորաբաժանման գտնվելու վայրի).

իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության գտնվելու վայրի հասցեն (երկրի կրճատ անվանումը, վարչատարածքային միավորը (տարածաշրջանը, մարզը, շրջանը և այլն), բնակավայրը, փողոցը, շենքի համարը, մասնաշենքի (շինության) համարը, բնակարանի (սենյակի, գրասենյակի) համարը) կամ ֆիզիկական անձի բնակության վայրը.

բ) տարանցման հայտարարագրի կամ Օրենսգրքին համապատասխան՝ որպես տարանցման հայտարարագիր օգտագործվող այլ փաստաթղթերի գրանցման համարը (այսուհետ՝ տարանցման հայտարարագիր)։

Որպես տարանցման հայտարարագիր ՄՃՓ գրքույկը կամ ԱՏԱ կառնետն օգտագործելու դեպքում լրացուցիչ նշվում են ՄՃՓ գրքույկի կամ ԱՏԱ կառնետի սերիան և համարը․

գ) փոխադրողի պարտականությունների կատարումը խոչընդոտող հանգամանքների մասին տեղեկությունները․

դ) փոխադրողի պարտականությունների կատարումը խոչընդոտող հանգամանքների առաջացման վայրի և ապրանքների գտնվելու վայրի մասին տեղեկությունները․

ե) ապրանքների բեռնաթափման, փոխաբեռնման (վերաբեռնման) կամ ապրանքների հետ այլ բեռնային գործողություններ իրականացնելու անհրաժեշտության (անհրաժեշտության բացակայության) և (կամ) ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների փոխարինման վերաբերյալ տեղեկությունները․

զ) ծանուցման ուսումնասիրման արդյունքների վերաբերյալ տեղեկացման՝ ծանուցումն ուղարկած փոխադրողի համար նախընտրելի եղանակի մասին տվյալները (օրինակ՝ էլեկտրոնային փոստով, հեռախոսով և այլն՝ նշելով համապատասխան էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը)։

4. Այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որտեղ ներկայացվել է ծանուցումը՝

ա) հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն ծանուցումն ստանալու պահից ոչ ուշ, քան մաքսային մարմնի 1 աշխատանքային ժամ հետո.

գրանցում է այն՝ օգտագործելով մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը՝ դրան գրանցման համար շնորհելու ճանապարհով․

օգտագործելով, այդ թվում, մաքսային մարմնի տեղեկատվական համակարգն ուղարկող մաքսային մարմին է ուղարկում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման մասին հարցումը՝ (այն դեպքում, երբ ծանուցումը չի ստացվել ուղարկող մաքսային մարմնում և այն մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում, որտեղ ստացվել է ծանուցումը, այդպիսի տեղեկատվությունը բացակայում է)․

բ) Միության մաքսային տարածքով ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) դեպքում հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն ծանուցումը գրանցելու պահից ոչ ուշ, քան մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամ հետո, Օրենսգրքի 362-րդ հոդվածին համապատասխան (այդ թվում՝ հաշվի առնելով ծանուցման մեջ նշված՝ տեղեկացման նախընտրելի եղանակի մասին տվյալները)՝ փոխադրողին տեղեկացնում է ծանուցումը գրանցելու մասին և նշում է մաքսային հսկողության գոտին կամ այլ վայր, ուր անհրաժեշտ է փոխադրել (տրանսպորտով փոխադրել) ապրանքները կամ ապահովել դրանց փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) (այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցը վնասված է), իսկ սույն կարգի 5-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված դեպքում՝ նշելով այն ժամկետը, որի ընթացքում փոխադրողի պարտականությունների կատարումը խոչընդոտող հանգամանքների առաջացման վայր է ժամանելու այդ մաքսային մարմնի պաշտոնատար անձը․

գ) Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մյուս մաս ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) դեպքում՝ հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն ծանուցումը գրանցելու պահից ոչ ուշ, քան մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամ հետո, Օրենսգրքի 362-րդ հոդվածին համապատասխան (այդ թվում՝ հաշվի առնելով ծանուցման մեջ նշված՝ տեղեկացման նախընտրելի եղանակի մասին տվյալները)՝ փոխադրողին տեղեկացնում է ծանուցումը գրանցելու մասին։

5. Ապրանքները և ապրանքները փոխադրող (տրանսպորտով փոխադրող) տրանսպորտային միջոցը փոխադրողի կողմից փոխադրվում (տրանսպորտով փոխադրվում) են մաքսային մարմնի կողմից նշված վայր։

Եթե փոխադրողի պարտականությունների կատարումը խոչընդոտող հանգամանքներ առաջանալու դեպքում ապրանքները փոխադրողի կողմից չեն կարող առաքվել մաքսային մարմնի կողմից նշված վայր, այդ թվում՝ դրանց ոչնչացման պատճառով, մաքսային մարմինը, որն ստացել է ծանուցումը, պարտավոր է ապահովել այդ մաքսային մարմնի պաշտոնատար անձի ժամանումը փոխադրողի պարտականությունների կատարումը խոչընդոտող հանգամանքների առաջացման վայր սույն կարգի 4-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան սահմանված ժամկետում՝ վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության կամ փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) խոչընդոտող այլ հանգամանքների վերաբերյալ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ակտ կազմելու համար՝ հավելվածի ձևին համապատասխան (այսուհետ՝ վթարի մասին ակտ) կամ ՄՃՓ գրքույկի մեջ առկա՝ ճանապարհատրանսպորտային պատահարների մասին արձանագրության լրացման համար, որպես տարանցման հայտարարագիր ՄՃՓ գրքույկն օգտագործելու դեպքում (բացառությամբ Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքներով և (կամ) ծովով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մյուս մաս ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) դեպքերի)։

6. Ապրանքների և այդ ապրանքները փոխադրող (տրանսպորտով փոխադրող) տրանսպորտային միջոցի՝ սույն կարգի 4-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան մաքսային մարմնի կողմից նշված վայր փոխադրումից (տրանսպորտային փոխադրումից) հետո կամ այն մաքսային մարմնի պաշտոնատար անձի՝ փոխադրողի պարտականությունների կատարումը խոչընդոտող հանգամանքների առաջացման վայր ժամանումից հետո, փոխադրողը նշված մաքսային մարմին կամ նշված պաշտոնատար անձին է ներկայացնում՝

տեղեկություններ մաքսային հսկողության գոտու մասին (այն կազմակերպության անվանումը, որին պատկանում է պահեստը, հարթակը, սենքը կամ մաքսային հսկողության գոտի հանդիսացող այլ տարածքը, դրա գտնվելու վայրը (հասցեն), գրանցման համարը (առկայության դեպքում)) այն դեպքում, երբ այդ ապրանքները և տրանսպորտային միջոցը տեղակայված են մաքսային հսկողության գոտում․

նրա մոտ առկա տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր, այդ թվում՝ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթեր, որոնք հաստատում են ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան։

Փոխադրողի պարտականությունների կատարումը խոչընդոտող հանգամանքների առաջացման փաստը հաստատելու համար փոխադրողը կարող է ներկայացնել նաև այն փաստաթղթերը, որոնք նախատեսված են երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով, Միության մարմինների ակտերով և (կամ) անդամ պետությունների կամ Միության անդամ չհանդիսացող այն պետության օրենսդրությամբ, որի տարածքում առաջացել են այդ հանգամանքները։

Սույն կետում նշված տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային փաստաթղթերի կամ թղթային կրիչով փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների կամ թղթային կրիչով փաստաթղթերի տեսքով։

Այն դեպքում, երբ ուղարկող մաքսային մարմնին մաքսային հայտարարագիրը ներկայացվել է թղթային կրիչով, փոխադրողի կողմից ներկայացվում է նաև թղթային կրիչով փաստաթղթի տեսքով տարանցման հայտարարագիր։

7. Այն մաքսային մարմին, որտեղ ներկայացվել է ծանուցումը, կամ փոխադրողի պարտականությունների կատարումը խոչընդոտող հանգամանքների առաջացման վայր ժամանած՝ այդ մաքսային մարմնի պաշտոնատար անձին սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկությունները և (կամ) փաստաթղթերը փոխադրողի կողմից ներկայացվելուց հետո այդ մաքսային մարմնի պաշտոնատար անձը՝

ա) անցկացնում է մաքսային հսկողություն՝ սույն կարգի 6-րդ կետին համապատասխան, փոխադրողի կողմից ներկայացված տեղեկությունների և (կամ) փաստաթղթերի, ապրանքների և ապրանքները փոխադրող (տրանսպորտով փոխադրող) տրանսպորտային միջոցի վերաբերյալ․

բ) կազմում է վթարի մասին ակտ 3 օրինակից, որից մեկը փոխանցվում է փոխադրողին, երկրորդը հետագայում ուղարկող մաքսային մարմին է ուղարկվում (այն դեպքում, երբ ծանուցումն ստացվել է ոչ ուղարկող մաքսային մարմնի կողմից), իսկ երրորդը մնում է այն մաքսային մարմնի գործերում, որի պաշտոնատար անձը կազմել է նշված ակտը։

Որպես տարանցիկ փոխադրման հայտարարագիր ՄՃՓ գրքույկի օգտագործմամբ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) դեպքում լրացվում է ՄՃՓ գրքույկի մեջ առկա ճանապարհատրանսպորտային պատահարների մասին արձանագրությունը, որի պատճենն ուղարկող մաքսային մարմին է ուղարկվում (այն դեպքում, երբ ծանուցումը չի ստացվել ուղարկող մաքսային մարմնում).

գ) մաքսային մարմնի տեղեկատվական համակարգ է ներմուծում փոխադրողի պարտականությունների կատարումը խոչընդոտող հանգամանքների մասին տեղեկատվությունը

դ) հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն վթարի մասին ակտը կամ ՄՃՓ գրքույկի մեջ առկա՝ ճանապարհատրանսպորտային պատահարի մասին արձանագրությունը լրացնելու օրվանից ոչ ուշ, քան 1 աշխատանքային օր հետո մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում ձևավորում է փոխադրողի պարտականությունների կատարումը խոչընդոտող հանգամանքների մասին հաղորդագրություն, որն ուղարկող մաքսային մարմին է ուղարկվում (այն դեպքում, երբ ծանուցումը չի ստացվել ուղարկող մաքսային մարմնում), նշանակման մաքսային մարմին (այն դեպքում, երբ ծանուցումը չի ստացվել նշանակման մաքսային մարմնում), ինչպես նաև այն մաքսային մարմիններ, որոնց գործունեության տարածաշրջաններում պլանավորվել են բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը), ապրանքների հետ այլ բեռնային գործողությունները և (կամ) ապրանքները փոխադրող տրանսպորտային միջոցների փոխարինումը, միջանկյալ մաքսային մարմիններ, որոնք սահմանվել են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների փոխադրման երթուղին սահմանելիս (այն սահմանելու դեպքում) կամ այն փոփոխելիս։

8. Այն դեպքում, երբ սույն կարգի 7-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված հաղորդագրությունն ուղարկելուց հետո այդ հաղորդագրության մեջ պարունակվող տեղեկությունների և սույն կարգի 3-րդ և 6-րդ կետերին համապատասխան ներկայացված փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների (բացառությամբ տարանցման հայտարարագրի գրանցման համարի) միջև հայտնաբերվել են անհամապատասխանություններ, այն մաքսային մարմինը, որտեղ ստացվել է ծանուցումը, իր տեղեկատվական համակարգում իրականացնում է տեղեկությունների ճշգրտում՝ հայտնաբերված անհամապատասխանությունների վերացման մասով։

Այդպիսի ճշգրտում իրականացվում է նախքան ծանուցման մեջ նշված տարանցման հայտարարագրով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը (դադարեցումը)։

Այն դեպքում, երբ ծանուցումն ստացած մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում բացակայում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի (դադարեցման) մասին տեղեկությունները, նշված տեղեկությունները կարող են ստացվել այդ թվում՝ ուղարկող մաքսային մարմին «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման մասին հարցում ուղարկելու միջոցով։

Տեղեկությունները ճշգրտելուց հետո մաքսային մարմինը հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն անհամապատասխանություններ հայտնաբերելու պահից ոչ ուշ, քան մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամ հետո ձևավորում և սույն կարգի 7-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված մաքսային մարմիններ հաղորդագրություն է ուղարկում՝ փոխադրողի պարտականությունների կատարումը խոչընդոտող հանգամանքների մասին հաղորդագրության մեջ տեղեկությունների փոփոխման վերաբերյալ։

9. Այն դեպքում, երբ սույն կարգի 7-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված հաղորդագրությունն ուղարկելուց հետո անհամապատասխանություններ են հայտնաբերվել տվյալ հաղորդագրության մեջ պարունակվող տարանցման հայտարարագրի գրանցման համարի և ծանուցման մեջ նշված տարանցման հայտարարագրի գրանցման համարի միջև, այն մաքսային մարմինը, որտեղ ստացվել է ծանուցումը՝

փոփոխություններ է կատարում իր տեղեկատվական համակարգում՝ հայտնաբերված հակասությունների վերացման մասով․

իր տեղեկատվական համակարգի օգտագործմամբ ձևավորում և սույն կարգի 7-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված մաքսային մարմիններ է ուղարկում՝

փոխադրողի պարտականությունների կատարումը խոչընդոտող հանգամանքների մասին հաղորդագրությունը չեղարկելու մասին հաղորդագրությունը․

փոխադրողի պարտականությունների կատարումը խոչընդոտող հանգամանքների մասին նոր հաղորդագրությունը։

Սույն կետով նախատեսված գործողություններն իրականացվում են, եթե մաքսային մարմինը, որտեղ ստացվել է ծանուցումը, չունի ծանուցման մեջ նշված տարանցման հայտարարագրով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի (դադարեցման) մասին տեղեկություններ, հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն հակասությունների հայտնաբերման պահից ոչ ուշ, քան մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամ հետո։

10. Մաքսային հսկողությունն անցկացնելուց հետո մաքսային մարմնի պաշտոնատար անձինք, անհրաժեշտության դեպքում, կատարում են այն ժամկետի երկարաձգման հետ կապված մաքսային գործառնությունները, որի ընթացքում ապրանքները պետք է առաքվեն ուղարկող մաքսային մարմնից մինչև նշանակման մաքսային մարմին, այն տեղի փոփոխության հետ կապված մաքսային գործառնությունները, որտեղ պետք է առաքվեն ապրանքները, բեռնաթափման, փոխաբեռնման (վերաբեռնման), ապրանքների հետ այլ բեռնային գործողությունների, ինչպես նաև ապրանքները փոխադրող տրանսպորտային միջոցների փոխարինման և «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի հետ կապված մաքսային գործառնությունները։

11. Մաքսային մարմնի կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգի անսարքության դեպքում, որն առաջացել է կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և (կամ) «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի տեխնիկական խափանումների, խախտումների, էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով, փոխադրողի պարտականությունների կատարումը խոչընդոտող հանգամանքների առաջացման հետ կապված մաքսային գործառնություններն իրականացվում են առկա միջոցների, գործիքների, ինչպես նաև կապի օպերատիվ ուղիների օգտագործմամբ՝ ներառյալ պաշտոնական նամակագրությունը։

Մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի անսարքությունը վերացնելուց, կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և (կամ) «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի) աշխատունակությունը վերականգնելուց, էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելուց հետո մաքսային մարմնի պաշտոնատար անձը հնարավորինս սեղմ ժամկետներում կատարում է սույն կարգով նախատեսված մաքսային գործառնությունները։

 

ՀԱՎԵԼՎԱԾ

«Մաքսային տարանցում» մաքսային

ընթացակարգին համապատասխան

ապրանքների փոխադրման

(տրանսպորտային փոխադրման) ժամանակ

առաջացած վթարի, անհաղթահարելի ուժի

ազդեցության կամ այլ հանգամանքների

դեպքում մաքսային գործառնությունների

իրականացման կարգի

 

(ձև)

 

ԱԿՏ

 

«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) խոչընդոտող վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության կամ այլ հանգամանքների մասին

 

1. Ակտի գրանցման համարը

2. Տարանցման հայտարարագրի գրանցման համարը

3. Ուղարկող մաքսային մարմնի անվանումը

4. Նշանակման մաքսային մարմնի անվանումը

5. Միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցի համարը (ավտոտրանսպորտային միջոցների գրանցման համարները, երկաթուղային վագոնների (կառամատույցների, ցիստեռնների և այլնի) համարները), ջրային նավերի անվանումները, երթուղիների համարները

6. Փոխադրողի մասին տեղեկություններ (լրիվ կամ կրճատ (կրճատված) անվանումը, հարկային համարը (առկայության դեպքում), փոխադրողի գտնվելու վայրը և (եթե ապրանքը փոխադրվում է միայն ավտոմոբիլային տրանսպորտով) միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցի վարորդի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը)

7. Նույնականացման միջոցները

 

 

□              վնասված են

 

□              վնասված չեն

8. Միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցի բեռնախուցը (բեռնախցերը)

 

□             վնասված է

 

□             վնասված չէ

9. Ապրանքներ՝ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերին համապատասխան

 

□           տեսողականորեն առկա են

□           բացակայում են կամ ոչնչացված են

10. Բեռնատեղիների տեսակը և համարները

11. Ապրանքի քանակը և կարճ անվանումը, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքի ծածկագիրը՝ առնվազն առաջին 6 նիշերի մակարդակով

12. Ապրանքները բացակայում են կամ ոչնչացված են

13. Բացակայող կամ ոչնչացված ապրանքների քանակը

14. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների հետագա տեղափոխման համար ձեռնարկված միջոցները՝

 

□ ապրանքների բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը), (միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցի համարը (ավտոտրանսպորտային միջոցների, բեռնարկղների գրանցման համարները, երկաթուղային վագոնների (կառամատույցների, ցիստեռնների և այլնի) համարները), ջրային նավերի անվանումները, երթուղիների համարները

□           նոր նույնականացման միջոցներ դնելը _____________________________________________________

 

□   այլ ______________________________________________________________________________________

 

«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների հետագա փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) անհնարին է _______________________________ պատճառով
________________________________________________________________________________________________

(նշվում է պատճառը, օրինակ՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը, բոլոր ապրանքների ոչնչացումը և այլն)

15. Ակտը կազմված է ____________________________________________________________________________

(ակտի կազմման վայրը և ակտը կազմած մաքսային մարմնի անվանումը, ամսաթիվը, մաքսային մարմնի լիազորված պաշտոնատար անձի անձնական համարակալված կնիքը, ստորագրությունը)

16. Հավելված (վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության կամ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ առաջացած այլ հանգամանքների մասին վկայող փաստաթղթերը կամ դրանց պատճենները, մաքսային զննման (մաքսային տեսազննման) ակտի համարը) (առկայության դեպքում)

17. Ծանոթագրություններ

 

Ծանոթագրություններ.

1. 2-րդ վանդակում նշվում է տարանցման հայտարարագրի կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան՝ որպես տարանցման հայտարարագիր օգտագործվող այլ փաստաթղթերի գրանցման համարը։

 

2. 9-րդ վանդակում նշվում են տեղեկություններ ապրանքների մասին՝ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերին համապատասխան (կատարվում է նշում համապատասխան դաշտում)։

 

3. 10-13-րդ վանդակները լրացվում են միայն այն ապրանքների նկատմամբ, որոնք բացակայում են կամ ոչնչացված են (12-րդ վանդակում նշվում է համապատասխանաբար «Բ» կամ «Ո» տառը): Եթե ապրանքների բացակայությունը կամ ոչնչացումը պարզված չէ, նշված վանդակները չեն լրացվում։

 

4. 11-րդ վանդակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքի ծածկագիրը՝ առնվազն առաջին վեց նիշի մակարդակով, նշվում է դրա նշման հնարավորության առկայության դեպքում՝ բացակա կամ ոչնչացված ապրանքների նույնականացման նպատակներով։

 

5. 14-րդ վանդակում՝
համապատասխան դաշտում կատարվում է նշում նոր նույնականացման միջոցներ դնելու մասին, ինչպես նաև նշվում է դրանց տեսակը, քանակը և համարները․ նշվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների հետագա փոխադրման (տրանսպորտով փոխադրման) համար ձեռնարկված այլ միջոցներ։

 

6. 17-րդ վանդակում նշվում է ցանկացած կարևոր տեղեկատվություն (ակտ կազմող մաքսային մարմնի լիազորված պաշտոնատար անձի հայեցողությամբ), որը նշված չէ այլ վանդակներում։»։

 

7. Նշված որոշմամբ հաստատված՝ ««Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու կամ դադարեցնելու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը» շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի դեկտեմբերի 13-ի

թիվ 170 որոշմամբ

(Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2025 թվականի հուլիսի 1-ի

թիվ 62 որոշման խմբագրությամբ)

 

ԿԱՐԳ

 

«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու և դադարեցնելու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման

 

1. Սույն կարգը սահմանում է «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու և դադարեցնելու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման հերթականությունը։

2. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է փոխադրվող (տրանսպորտով փոխադրվող) ապրանքների նկատմամբ, եթե այդ ապրանքները ժամանել են այն վայր, ուր պետք է առաքվեին «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները (այսուհետ՝ առաքման վայր), և այդ ապրանքների նկատմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը չի դադարեցվել։

3. Եթե «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտով փոխադրման) դեպքում առաքման վայր առաքվել է միայն ապրանքների մի մասը, ապա ապրանքների այդ մասի նկատմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է։

4. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար փոխադրողը, կամ եթե դա նախատեսված է Եվրասիական տնտեսական միության անդամ-պետության՝ մաքսային կարգավորման մասին օրենսդրությամբ (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություն) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատուն, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 151-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, նշանակման մաքսային մարմին է ներկայացնում՝

ա) տարանցման հայտարարագիր կամ Օրենսգրքին համապատասխան՝ որպես տարանցման հայտարարագիր օգտագործվող այլ փաստաթղթեր (այսուհետ՝ տարանցման հայտարարագիր)՝ ուղարկող մաքսային մարմնի նշումներով՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման մասին (այն դեպքում, երբ մաքսային հայտարարագիրը ներկայացվել է ուղարկող մաքսային մարմին՝ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով)․

բ) տեղեկություններ տարանցման հայտարարագրի գրանցման համարի մասին (այն դեպքում, երբ մաքսային հայտարարագիրն ուղարկող մաքսային մարմին է ներկայացվել էլեկտրոնային փաստաթղթի տեսքով)․

գ) առկա տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր, այդ թվում՝ երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերով նախատեսված փաստաթղթերը, որոնք նույնականացվել են ուղարկող մաքսային մարմնի կողմից։

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկությունները և (կամ) փաստաթղթերը նշանակման մաքսային մարմին ներկայացնելուց և Օրենսգրքի 151-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան դրանք գրանցելուց հետո նշանակման մաքսային մարմնի պաշտոնատար անձը Օրենսգրքի 151-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված ժամկետներում ավարտում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը, այդ թվում՝ նշելով այն տեղեկությունները, որոնք արտացոլում են մաքսային հսկողություն անցկացնելու արդյունքում հայտնաբերված (հայտնաբերման դեպքում) նախանշանները, որոնք վկայում են այն մասին, որ ժամանած ապրանքներն որոշակի պատճառներով չեն համապատասխանում տարանցիկ փոխադրման այն հայտարարագրում նշված՝ ապրանքների վերաբերյալ տեղեկություններին, որին համապատասխան ապրանքները ժամանել են առաքման վայր, կամ այն մասին, որ ընթացուղում այդ ապրանքների նկատմամբ կատարվել է որևէ հակաիրավական գործողություն (ապրանքները մեկը մյուսով փոխելը, ապրանքների քանակի (որակի) փոփոխություն և այլն) կամ մաքսային նպատակների համար նշանակություն ունեցող այլ տեղեկություններ (մաքսային տարանցման ժամկետի խախտում, նույնականացման միջոցների խախտում կամ կորուստ և այլն) (այսուհետ՝ վերապահումներ)՝ հետևյալ կերպ՝

ա) ուղարկում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման մասին հարցում՝ օգտագործելով, այդ թվում, մաքսային մարմնի տեղեկատվական համակարգը (այն դեպքում, երբ նշանակման մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում այդպիսի տեղեկատվությունը բացակայում է)․

բ) մաքսային մարմնի տեղեկատվական համակարգ է ներմուծում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի ժամկետը երկարաձգելու մասին տեղեկատվությունը և մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում ձևավորում է հաղորդագրություն՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի ժամկետը երկարաձգելու մասին, որն ուղարկող մաքսային մարմին է ուղարկվում (այն դեպքում, երբ նշանակման մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից ընդունվել է մաքսային զննում անցկացնելու մասին որոշում)․

գ) մաքսային մարմնի տեղեկատվական համակարգ է ներմուծում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու մասին տեղեկատվություն՝ նշելով փաստացի ժամանած ապրանքների և վերապահումների (խախտումների հատկանիշների հայտնաբերման դեպքում) քանակը․

դ) մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում ձևավորում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի մասին հաղորդագրությունը, որն ուղարկող մաքսային մարմին և մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորությունը կատարելու ապահովման հավաստագրի գրանցման մաքսային մարմին է ուղարկվում (այն դեպքում, երբ այն օգտագործվել է տարանցման հայտարարագիր ներկայացնելիս)․

ե) տեղեկացնում է այն անձին, որը, սույն կարգի 4-րդ կետին համապատասխան, ներկայացրել է տեղեկություններ և (կամ) փաստաթղթեր՝ Օրենսգրքի 362-րդ հոդվածին համապատասխան «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի մասին․

զ) կատարում է նշում տարանցման հայտարարագրում (թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ներկայացնելու դեպքում) և ուղարկող մաքսային մարմնի կողմից նույնականացված տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում ապրանքների ստացման վերաբերյալ, ինչպես նաև նշում է վերապահումները (խախտումների հատկանիշներ հայտնաբերվելու դեպքում), ինչից հետո հաստատում է նշումը և վերապահումները, նշելով ամսաթիվը՝ օօ․աա․տտ ձևաչափով (օր, ամիս, օրացուցային տարվա վերջին երկու թվերը) մաքսային մարմնի այն պաշտոնատար անձի ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով, որը ձևակերպել է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը․

է) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար, սույն կարգի 4-րդ կետին համապատասխան, տարանցիկ փոխադրման հայտարարագիր ներկայացրած անձին վերադարձնում է տարանցիկ փոխադրման այդ հայտարարագիրը՝ դրված նշումներով ու վերապահումներով (դրանց հայտնաբերման դեպքում), ինչպես նաև, սույն կարգի 4-րդ կետին համապատասխան, տարանցիկ փոխադրման հայտարարագրի հետ ներկայացված մյուս փաստաթղթերը։

6. Գրավոր ազատ ձևով կազմված՝ փոխադրողի դիմումի հիման վրա նշանակման մաքսային մարմնի պաշտոնատար անձը՝

ա) տրամադրում է գրավոր ազատ ձևով կազմված՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի մասին հաստատումը թղթային կրիչով փաստաթղթի տեսքով՝ նշելով տարանցման հայտարարագրի գրանցման համարը, փաստացի ժամանած ապրանքների քանակը, վերապահումները (հայտնաբերման դեպքում), այդպիսի ավարտի օրը և ժամը (այն դեպքում, երբ տարանցման հայտարարագիրը ներկայացվել է ուղարկող մաքսային մարմին՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով)․

բ) լրացուցիչ կատարում է սույն կարգի 5-րդ կետի «զ» ենթակետով նախատեսված նշումներն ուղարկող մաքսային մարմնի նշումներով (փոխադրողի օրինակի վրա) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի վրա:

7. Այն դեպքում, երբ սույն կարգի 5-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հաղորդագրությունն ուղարկելուց հետո տվյալ հաղորդագրության մեջ պարունակվող տեղեկությունների և սույն կարգի 4-րդ կետին համապատասխան ներկայացված փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների (բացառությամբ տարանցման հայտարարագրի գրանցման համարի), ինչպես նաև (այն դեպքում, երբ տարանցման հայտարարագիրը ներկայացվել է ուղարկող մաքսային մարմին՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով) նշանակման մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում պարունակվող տեղեկությունների միջև հայտնաբերվել են հակասություններ, այդպիսի հաղորդագրություն ուղարկած մաքսային մարմինն իր տեղեկատվական համակարգում իրականացնում է տեղեկությունների ճշգրտում՝ հայտնաբերված հակասությունները վերացնելու առնչությամբ։

Տեղեկությունները ճշգրտելուց հետո մաքսային մարմինը հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն անհամապատասխանություններ հայտնաբերելու պահից ոչ ուշ, քան մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամ հետո ձևավորում և ուղարկող մաքսային մարմին է ուղարկում հաղորդագրություն՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի ժամկետը երկարաձգելու մասին հաղորդագրության մեջ տեղեկությունների փոփոխության վերաբերյալ։

8. Այն դեպքում, երբ սույն կարգի 5-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հաղորդագրությունն ուղարկելուց հետո տվյալ հաղորդագրության մեջ պարունակվող տարանցման հայտարարագրի գրանցման համարի և սույն կարգի 4-րդ կետին համապատասխան ներկայացված տարանցման հայտարարագրի գրանցման համարի միջև, ինչպես նաև (այն դեպքում, երբ տարանցման հայտարարագիրը ներկայացվել է ուղարկող մաքսային մարմին՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով) նշանակման մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում պարունակվող տեղեկությունների միջև հայտնաբերվել են հակասություններ, այդպիսի հաղորդագրություն ուղարկած մաքսային մարմինը՝

փոփոխություններ է կատարում իր տեղեկատվական համակարգում՝ հայտնաբերված հակասությունների վերացման մասով․

օգտագործելով իր տեղեկատվական համակարգը՝ ձևավորում և ուղարկող մաքսային մարմին է ուղարկում՝

«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի ժամկետը երկարաձգելու մասին հաղորդագրությունը չեղարկելու մասին հաղորդագրությունը․

«մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի ժամկետը երկարաձգելու մասին նոր հաղորդագրությունը։

Սույն կետով նախատեսված գործողություններն իրականացվում են հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն հակասությունները հայտնաբերելու պահից ոչ ուշ, քան մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամ հետո։

9. Որպես տարանցիկ փոխադրման հայտարարագիր՝ ԱՏԱ կառնետի կամ ՄՃՓ գրքույկի օգտագործմամբ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) դեպքում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար դրանց ձևակերպումն իրականացվում է «Ժամանակավոր ներմուծման մասին» 1990 թվականի հունիսի 26-ի կոնվենցիային, «Ապրանքների ժամանակավոր ներմուծման համար ԱՏԱ կառնետի մասին» 1961 թվականի դեկտեմբերի 6-ի մաքսային կոնվենցիայի կամ «ՄՃՓ գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրման մասին» 1975 թվականի նոյեմբերի 14-ի մաքսային կոնվենցիայի դրույթներին համապատասխան։

10. Այն դեպքում, երբ սույն կարգի 5-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված հաղորդագրությունն ուղարկելուց հետո այդպիսի հաղորդագրության մեջ պարունակվող տեղեկությունների և սույն կարգի 4-րդ կետին համապատասխան ներկայացված փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների (բացառությամբ տարանցման հայտարարագրի գրանցման համարի), ինչպես նաև (այն դեպքում, երբ տարանցման հայտարարագիրը ներկայացվել է ուղարկող մաքսային մարմին՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով) նշանակման մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում պարունակվող տեղեկությունների միջև հայտնաբերվել են հակասություններ, այդպիսի հաղորդագրություն ուղարկած մաքսային մարմինն իր տեղեկատվական համակարգում իրականացնում է տեղեկությունների ճշգրտում՝ հայտնաբերված հակասությունների վերացման մասով։

Տեղեկությունները ճշգրտելուց հետո մաքսային մարմինը հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն հակասություններ հայտնաբերելու պահից ոչ ուշ, քան մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամ հետո, ձևավորում և սույն կարգի 5-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված մաքսային մարմիններ է ուղարկում հաղորդագրություն՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի ժամկետը երկարաձգելու մասին հաղորդագրության մեջ տեղեկությունների փոփոխության վերաբերյալ։

11. Այն դեպքում, երբ մաքսային տարանցման ժամկետը լրանալուն հաջորդող օրվա դրությամբ ուղարկող մաքսային մարմնում բացակայում է առաքման վայր ապրանքները առաքելու (ամբողջությամբ կամ մասամբ) կամ Օրենսգրքի 151-րդ հոդվածի 12-րդ կետով նախատեսված դեպքերում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու վերաբերյալ տեղեկատվությունը, այդ մաքսային մարմինը տեղեկատվական համակարգի միջոցով հարցում է ուղարկում նշանակման մաքսային մարմին, այն մաքսային մարմիններ, որոնց գործունեության տարածաշրջաններում պլանավորվել են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների փոխաբեռնումը (վերաբեռնումը), ապրանքների հետ այլ բեռնային գործողություններ և (կամ) այդ ապրանքները փոխադրող տրանսպորտային միջոցների փոխարինումը (այսուհետ՝ այն մաքսային մարմինները, որոնց գործունեության տարածաշրջաններում պլանավորվել են բեռնային գործողություններ և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինումը), ինչպես նաև միջանկյալ մաքսային մարմիններ, որոնք սահմանվել են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների փոխադրման երթուղին սահմանելիս (դրա սահմանման դեպքում) կամ այն փոփոխելիս, (այսուհետ՝ միջանկյալ մաքսային մարմիններ) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի մասին։

Նշանակման մաքսային մարմնի, այն մաքսային մարմինների, որոնց գործունեության տարածաշրջանում պլանավորվել են բեռնային գործողությունները և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինումը, միջանկյալ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերից «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի մասին տեղեկությունների բացակայության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու դեպքում ուղարկող մաքսային մարմնի պաշտոնատար անձը՝

նշանակման մաքսային մարմին, այն մաքսային մարմիններ, որոնց գործունեության տարածաշրջանում պլանավորվել են բեռնային գործողությունները և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինումը, և միջանկյալ մաքսային մարմիններ է ուղարկում ապրանքի գտնվելու վայրը որոշելու հարցում, այդ թվում՝ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի օգտագործմամբ․

կատարում է մաքսային գործառնություններ, որոնք ուղղված են առաքման (ամբողջությամբ կամ մասամբ) վերաբերյալ տեղեկությունների բացակայության պատճառները պարզելուն, այդ թվում՝ Օրենսգրքի 362-րդ հոդվածին համապատասխան, ուղարկվում են հարցումներ փոխադրողին, իսկ եթե փոխադրողը հանդես չի եկել որպես հայտարարատու՝ նաև «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հայտարարատուին։

12. Ուղարկող մաքսային մարմնից ապրանքների գտնվելու վայրը որոշելու մասին հարցումն ստանալու պահից սկսած՝ նշանակման մաքսային մարմինը կատարում է հետևյալ մաքսային գործառնությունները՝

ա) պարզում է, արդյոք տեղի է ունեցել տրանսպորտային միջոցի ժամանումը առաքման վայր և (կամ) նշանակման մաքսային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը․

բ) ստուգում է տարանցման հայտարարագրում և (կամ) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում նշված ժամանակավոր պահպանման պահեստի տիրապետողի մոտ ստացողի (փոխադրողի, հայտատուի, եթե փոխադրողը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի հայտատուն չէ) հետ պահեստային ծառայություններ մատուցելու մասին կնքված պայմանագրի, ինչպես նաև ապրանքներն առաքելու (դրանք ժամանակավոր պահպանման հանձնելու) վերաբերյալ տեղեկությունների առկայությունը․

գ) ստուգում է ապրանքներն ստացողի առկայությունը (տեղեկություններ նրա գտնվելու վայրի ու հիմնադիրների վերաբերյալ) (բացառությամբ Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման վայրի մաքսային մարմին կամ ներքին մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմին արտասահմանյան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) դեպքերի), ապրանքներն ստացողի մոտ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) վերաբերյալ արտաքին առևտրային պայմանագրի, փոխադրողի (բեռնառաքողի) հետ պայմանագրի առկայությունը, ինչպես նաև ապրանքների ստացումը (ստացման ակնկալիքը) և մաքսային հայտարարագրումը․

դ) այն անդամ պետության ներքին գործերի մարմիններում, որի տարածքում տեղակայված է նշանակման մաքսային մարմինը, ստուգում է չառաքված ապրանքների հնարավոր հափշտակության կամ այն տրանսպորտային միջոցի մասնակցությամբ վթարի մասին տեղեկությունները, որով փոխադրվել (տրանսպորտով փոխադրվել) են ապրանքները․

ե) անհրաժեշտության դեպքում կատարում է այլ գործառնություններ (եթե դրանք նախատեսված են Միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով, կամ անդամ պետությունների օրենսդրությամբ), որոնք ուղղված են ապրանքների առաքման (ամբողջությամբ կամ մասամբ) մասին տեղեկությունների բացակայության պատճառները պարզելուն, այդ թվում՝ այն անդամ պետության տարածք ապրանքների ներմուծման փաստը պարզելուն, որում գտնվում է նշանակման մաքսային մարմինը․

զ) սույն կարգի 11-րդ կետի երրորդ պարբերության մեջ նշված հարցումն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում սույն կետի «ա»-«ե» ենթակետերում նշված մաքսային գործառնությունների կատարման արդյունքներով ձևավորում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հետախուզման արդյունքների մասին հաղորդագրություն (այսուհետ՝ ապրանքների հետախուզման արդյունքների մասին հաղորդագրություն), որն ուղարկող մաքսային մարմին է ուղարկվում, և (կամ)՝ սույն կարգի 5-րդ կետի «դ» ենթակետին համապատասխան, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի մասին հաղորդագրություն («մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի փաստը պարզելու դեպքում), կամ նշված ժամկետում համապատասխան տեղեկություններն ուղարկող մաքսային մարմին են ուղարկվում՝ գրավոր կամ էլեկտրոնային ձևով (պաշտոնատար անձի կողմից ոչ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի միջոցով ձևավորված՝ սույն կարգի 11-րդ կետի երրորդ պարբերության մեջ նշված հարցումն ստանալու դեպքում)։

Եթե սույն ենթակետի առաջին պարբերության մեջ նշված՝ ապրանքների հետախուզման արդյունքների մասին հաղորդագրության ուղարկման պահին նշանակման մաքսային մարմնի կողմից չեն ստացվել սույն կետի «ա»-«ե» ենթակետերին համապատասխան հարցված տեղեկությունները, ապա ապրանքների հետախուզման արդյունքների մասին հաղորդագրության մեջ նշվում է նաև տեղեկատվություն այն մասին, թե որ տեղեկությունները չեն ստացվել։ Այդպիսի տեղեկություններն ուղարկող մաքսային մարմին են լրացուցիչ ուղարկվում՝ դրանք ստանալուց անմիջապես հետո։ Ընդ որում՝ նշված տեղեկությունների ուղարկման առավելագույն ժամկետը չպետք է գերազանցի մաքսային մարմնի կողմից սահմանված՝ մաքսային տարանցման ժամկետը լրանալու օրվանից 30 օրացուցային օրը։

13. Այն մաքսային մարմինները, որոնց գործողության տարածաշրջանում պլանավորված են բեռնային գործողությունները և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինումը, միջանկյալ մաքսային մարմիններն ուղարկող մաքսային մարմնից ապրանքների գտնվելու վայրի որոշման հետ կապված հարցումն ստանալու պահից կատարում են հետևյալ մաքսային գործառնությունները՝

ա) գործառնություններ, որոնք ուղղված են փոխադրողի կողմից փոխադրման երթուղու պահպանման չհաստատման (անհրաժեշտության դեպքում) և (կամ) բեռնային գործողությունների կատարման, և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման պատճառները պարզելուն, ինչպես նաև այն անդամ պետության տարածք ապրանքների ներմուծման փաստը արձանագրելուն, որտեղ գտնվում է տվյալ մաքսային մարմինը․

բ) չառաքված ապրանքների հնարավոր հափշտակության կամ այն տրանսպորտային միջոցի մասնակցությամբ վթարի մասին տեղեկությունների առկայության ստուգում, որով փոխադրվել (տրանսպորտով փոխադրվել) են ապրանքները, այն անդամ պետության ներքին գործերի մարմիններում, որի տարածքում տեղակայված է մաքսային մարմինը, որի գործունեության տարածաշրջանում պլանավորված են բեռնային գործողությունները և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինումը կամ միջանկյալ մաքսային մարմինը․

գ) տվյալ մաքսային մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների կողմից «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության հնարավոր ավարտի փաստի արձանագրում․

դ) սույն կարգի 11-րդ կետի երրորդ պարբերության մեջ նշված հարցումն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում սույն կետի «ա»-«գ» ենթակետերում նշված մաքսային գործառնությունների կատարման արդյունքներով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հետախուզման արդյունքների, ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) երթուղու պահպանման, բեռնային գործողությունների կատարման և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինման մասին հաղորդագրության ձևավորում, որն ուղարկող մաքսային մարմին է ուղարկվում և (կամ), սույն կարգի 5-րդ կետի «դ» ենթակետին համապատասխան, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի մասին հաղորդագրության ձևավորում («մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի փաստը պարզելու դեպքում), կամ նշված ժամկետում համապատասխան տեղեկություններն ուղարկող մաքսային մարմին են ուղարկվում գրավոր կամ էլեկտրոնային ձևով (պաշտոնատար անձի կողմից ոչ մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի միջոցով ձևավորված՝ սույն կարգի 11-րդ կետի երրորդ պարբերության մեջ նշված հարցումն ստանալու դեպքում)։

14. Այն դեպքում, երբ նախքան մաքսային տարանցման ժամկետը լրանալուն հաջորդող օրվանից 10 օրացուցային օրը լրանալը՝ սույն կարգի 11-13-րդ կետերում նշված մաքսային գործառնությունների կատարման ընթացքում պարզվել է ապրանքների գտնվելու վայրը կամ ապրանքները (ապրանքների մի մասը) ժամանել են առաքման վայր, այն մաքսային մարմինը, որի գործունեության տարածաշրջանում գտնվում են ապրանքները, կամ նշանակման մաքսային մարմինն այդ ապրանքների (ապրանքների մի մասի) նկատմամբ ավարտում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը՝ սույն կարգի 5-րդ կետին համապատասխան։

15. Այն դեպքում, երբ մաքսային տարանցման ժամկետը լրանալուն հաջորդող օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո սույն կարգի 11-13-րդ կետերում նշված մաքսային գործառնությունների կատարման ընթացքում չի պարզվել ապրանքների (ապրանքների մի մասի) գտնվելու վայրը և ապրանքները (ապրանքների մի մասը) չեն ժամանել առաքման վայր, ուղարկող մաքսային մարմնի պաշտոնատար անձը՝ հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան նշված 10-օրյա ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը (բացառությամբ սույն կարգի 16-րդ կետում նշված դեպքի) դադարեցնում է այդ ապրանքների (ապրանքների մի մասի) նկատմամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը հետևյալ կերպ՝

ա) մաքսային մարմնի տեղեկատվական համակարգ է ներմուծում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության դադարեցման մասին տեղեկատվությունը․

բ) մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում ձևավորում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի մասին հաղորդագրությունը, որն ուղարկվում է նշանակման մաքսային մարմին, այն մաքսային մարմիններ, որոնց գործունեության տարածաշրջանում պլանավորված են բեռնային գործողությունները և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինումը, միջանկյալ մաքսային մարմիններ, ինչպես նաև մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտավորության կատարման ապահովման հավաստագրի գրանցման մաքսային մարմին (այն դեպքում, երբ այն օգտագործվել է տարանցման հայտարարագիր ներկայացնելիս)․

գ) մաքսային հայտարարագրում կատարում է նշում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցնելու մասին՝ նշելով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի դադարեցման ամսաթիվը, ժամը և պատճառները, ինչից հետո հաստատում է կատարված նշումը մաքսային մարմնի պաշտոնատար անձի ստորագրությամբ և անձնական համարակալված կնիքի դրոշմվածքով (այն դեպքում, երբ մաքսային հայտարարագիրը ներկայացվել է ուղարկող մաքսային մարմին՝ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով)․

դ) տեղեկացնում է հայտարարատուին և փոխադրողին «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցնելու մասին՝ Օրենսգրքի 362-րդ հոդվածին համապատասխան։

16. Նշանակման մաքսային մարմնից սույն կարգի 12-րդ կետի «զ» ենթակետում նշված՝ ապրանքների հետախուզման արդյունքների մասին հաղորդագրությունն ստանալու դեպքում՝ սույն կարգի 12-րդ կետի «ա» և «ե» ենթակետերին համապատասխան բոլոր հարցվող տեղեկությունները նշանակման մաքսային մարմնի կողմից չստանալու մասին տեղեկատվությամբ, ուղարկող մաքսային մարմինը դադարեցնում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը և կատարում է սույն կարգի 15-րդ կետով նախատեսված գործողությունները՝ մաքսային տարանցման սահմանված ժամկետը լրանալու օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո հաջորդ աշխատանքային օրը (այն դեպքում, երբ նշված ժամկետում չի պարզվել ապրանքների (ապրանքների մի մասի) գտնվելու վայրը և ապրանքները (ապրանքների մի մասը) չեն ժամանել առաքման վայր)։

17. Այն դեպքում, երբ սույն կարգի 15-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված հաղորդագրությունն ուղարկելուց հետո տվյալ հաղորդագրության մեջ պարունակվող տեղեկությունների և սույն կարգի 11-13-րդ կետերում նշված մաքսային գործառնությունները կատարելու ընթացքում ստացված՝ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների (բացառությամբ տարանցման հայտարարագրի գրանցման համարի) միջև հայտնաբերվել են հակասություններ, ուղարկող մաքսային մարմինն իր տեղեկատվական համակարգում իրականացնում է տեղեկությունների ճշգրտում՝ հայտնաբերված հակասությունները վերացնելու առնչությամբ։

Տեղեկությունները ճշգրտելուց հետո ուղարկող մաքսային մարմինը հնարավորինս կարճ ժամկետներում, սակայն հակասություններ հայտնաբերելու պահից ոչ ուշ, քան մաքսային մարմնի 3 աշխատանքային ժամ հետո ձևավորում և սույն կարգի 15-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված մաքսային մարմիններ հաղորդագրություն է ուղարկում՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության դադարեցման մասին հաղորդագրության մեջ տեղեկությունների փոփոխության վերաբերյալ։

18. Օրենսգրքի 304-րդ հոդվածի 16-րդ կետում, 305-րդ հոդվածի 6-րդ կետում և 306-րդ հոդվածի 7-րդ կետում նշված դեպքերում ուղարկող մաքսային մարմնի պաշտոնատար անձը դադարեցնում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը սույն կարգի 15-րդ կետում նշված մաքսային գործառնությունները կատարելու միջոցով՝ հաշվի առնելով սույն կետի երկրորդ պարբերությունը։

Օրենսգրքի 305-րդ հոդվածի 6-րդ կետում և 306-րդ հոդվածի 7-րդ կետում նշված դեպքերում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցնելու դեպքում ուղարկող մաքսային մարմնի պաշտոնատար անձը, բացի սույն կարգի 15-րդ կետում նշված գործողությունները կատարելուց, մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում ձևավորում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցնելու մասին հաղորդագրություն, որն ուղարկվում է այն մաքսային մարմին, որում ապրանքները ձևակերպվել են «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով, «վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով կամ «վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ որն իրականացնում է հսկողություն (հաշվառում) Միության մաքսային տարածքում վերամշակման գործողությունների արդյունքում կամ ներքին սպառման համար վերամշակման գործողությունների կատարման արդյունքում ստացված (ձևավորված) ապրանքների (վերամշակման արդյունքների, թափոնների ու մնացորդների) նկատմամբ՝ Օրենսգրքին համապատասխան ապրանքների նկատմամբ հետագա մաքսային գործառնությունների կատարման վերաբերյալ այդ մաքսային մարմնի կողմից որոշում ընդունվելու համար։

19. Այն դեպքում, երբ սույն կարգի 11-13-րդ կետերով նախատեսված մաքսային գործառնությունների կատարման արդյունքում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցնելուց հետո ապրանքների (ապրանքների մի մասի) առնչությամբ ընդունվել են որոշումներ՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, կամ եթե այդ ապրանքները ժամանել են առաքման վայր, պարզվել է դրանց գտնվելու վայրը կամ այն անդամ պետության տարածք ապրանքների (ապրանքների մի մասի) ներմուծման փաստը, որի մաքսային մարմինը չի ձևակերպել ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով, այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որը տիրապետում է համապատասխան տեղեկություններին, Օրենսդրության 368-րդ հոդվածով նախատեսված՝ մաքսային մարմինների փոխգործակցության շրջանակներում ուղարկում է այդպիսի տեղեկություններն ուղարկող մաքսային մարմին, նշանակման մաքսային մարմին, այն մաքսային մարմիններ, որոնց գործունեության տարածաշրջանում պլանավորված են բեռնային գործողությունները և (կամ) տրանսպորտային միջոցների փոխարինումը, միջանկյալ մաքսային մարմիններ։

20. Մաքսային մարմնի կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգի անսարքության դեպքում, որն առաջացել է կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և (կամ) «Ինտերնետ» տեղեկատվական- հեռահաղորդակցական ցանցի) աշխատանքի տեխնիկական խափանումների, խախտումների, էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտի և դադարեցման հետ կապված մաքսային գործառնություններն իրականացվում են առկա միջոցների, գործիքների, ինչպես նաև կապի օպերատիվ ուղիների օգտագործմամբ՝ ներառյալ պաշտոնական նամակագրությունը։

Մաքսային մարմնի տեղեկատվական համակարգի անսարքությունը վերացնելուց, կապի միջոցների (հեռահաղորդակցական ցանցերի և (կամ) «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցի) աշխատունակությունը վերականգնելուց, էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնելուց հետո՝ սույն կարգով նախատեսված որոշումներն ընդունվելու դեպքում այն մաքսային մարմնի պաշտոնատար անձը, որն ընդունել է այդպիսի որոշումները, հնարավորինս սեղմ ժամկետներում կատարում է սույն կարգով նախատեսված մաքսային գործառնությունները»։