ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
14 մայիսի 2025 թվականի |
թիվ 24 |
քաղ. Մոսկվա |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 130 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29 ի պայմանագրի 45-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 20-րդ և 22-րդ կետերին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի ապրիլի 6-ի թիվ 47 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի կիրառման պայմանների և կարգի մասին հիմնադրույթի հիման վրա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ փոփոխությունների 1-ին կետի 2-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերի և 2-րդ կետի 2 րդ և 6-րդ ենթակետերի (սույն որոշման հավելված)։
Փոփոխությունների 1-ին կետի 5-րդ և 8-րդ ենթակետերը (սույն որոշման հավելված) ուժի մեջ են մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիսը լրանալուց հետո։
Փոփոխությունների 1-ին կետի 2-րդ և 7-րդ ենթակետերը և 2-րդ կետի 2-րդ և 6-րդ ենթակետերը (սույն որոշման հավելված) ուժի մեջ են մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 12 ամիսը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Վ. Կարանիկ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի մայիսի 14-ի թիվ 24 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման մեջ կատարվող
1. Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ զարգացող երկրների ցանկից (սույն որոշման թիվ 2 հավելված)՝
1) դիրքերի համարակալումը հանել.
2) «Բոլիվիայի Բազմազգ Պետություն» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.
«Բութանի Թագավորություն».
3) «Զիմբաբվեի Հանրապետություն» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.
«Հորդանանի Հաշիմյան Թագավորություն».
4) «Կուբայի Հանրապետություն» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.
«Լիբանանի Հանրապետություն».
5) «Մարշալյան Կղզիներ Հանրապետություն» դիրքը հանել.
6) «Պապուա Նոր Գվինեա Անկախ Պետություն» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.
«Սամոա Անկախ Պետություն».
7) «Սամոա Անկախ Պետություն» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրք.
«Սան Տոմե և Փրինսիպիի Ժողովրդավարական Հանրապետություն».
8) «Էլ Սալվադոր Հանրապետություն» դիրքը հանել.
2. Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ առավել թույլ զարգացած երկրների ցանկում (սույն որոշման թիվ 3 հավելված)՝
1) դիրքերի համարակալումը հանել.
2) «Բութանի Թագավորություն» դիրքը հանել.
3) «Մյանմայի Միության Հանրապետություն» դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մյանմայի Միություն Հանրապետություն».
4) «Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն» դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նեպալ».
5) «Ռուանդայի Հանրապետություն» դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ռուանդայի Հանրապետություն»
6) «Սան Տոմե և Փրինսիպիի Ժողովրդավարական Հանրապետություն» դիրքը հանել։
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|