ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 
 15 մայիսի 2025 թվականի  | 
 թիվ 32  | 
 քաղ. Մոսկվա  | 
ԲԺՇԿԱԿԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱԿՆՇՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 30-րդ և 56-րդ հոդվածներին, «Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 12 հավելված) 14-րդ կետին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 8-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 57-րդ և 97-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 76 որոշմամբ հաստատված՝ բժշկական կիրառման դեղամիջոցների և անասնաբուժական դեղամիջոցների մակնշմանը ներկայացվող պահանջների մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
| 
 Հայաստանի Հանրապետությունից՝  | 
 Բելառուսի Հանրապետությունից`  | 
 Ղազախստանի Հանրապետությունից`  | 
 Ղրղզստանի Հանրապետությունից՝  | 
 Ռուսաստանի Դաշնությունից՝  | 
| 
 
  | 
 Վ․ Կարանիկ  | 
 
  | 
 Դ. Ամանգելդիև  | 
 
  | 
| 
 ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի մայիսի 15-ի թիվ 32 որոշման  | 
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բժշկական կիրառման դեղամիջոցների և անասնաբուժական դեղամիջոցների մակնշմանը ներկայացվող պահանջների մեջ կատարվող
1. 2-րդ կետի երկրորդ պարբերությունում «երկրորդային» բառից հետո ավելացնել «(սպառողական)» բառը։
2. 4-րդ կետում՝
ա) յոթերորդ պարբերության տեքստում համապատասխան հոլովով «դեղամիջոց» բառը փոխարինել համապատասխան հոլովով «դեղապատրաստուկ» բառով, համապատասխան հոլովով «անասնաբուժական միջոց» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «անասնաբուժական պատրաստուկ» բառերով
բ) իններորդ պարբերությունից «նմուշներին և» բառերը հանել:
3. 5-րդ կետի «թ» ենթակետի «(«պիտանի է մինչև...»)» բառերը փոխարինել «(«պիտանի է մինչև...», «պիտանի է ...», «մինչև...»)» բառերով։
4. 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Սույն կանոնների 5-րդ կետի «թ» ենթակետով նախատեսված տեղեկատվությունը թույլատրվում է նշել «ամիս, օրացուցային տարի» ձևաչափով՝ բաժանման դիրքով (օրինակ՝ ԱԱ ՏՏՏՏ, ԱԱ.ՏՏՏՏ, ԱԱ/ՏՏՏՏ, ԱԱ ՏՏՏՏ կամ ԱԱ ՏՏ, ԱԱ.ՏՏ, ԱԱ/ՏՏ, ԱԱ_ՏՏ)։
Նույն կերպով պարկուճների (տուբաների) վրա կնքման կամ սոսնձման տեղերում թույլատրվում է նշել պիտանիության ժամկետը լրանալու ամսաթիվը։»։
5. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Ոչ մեծ չափերի առաջնային այն փաթեթվածքի վրա, որի վրա հնարավոր չէ տեղադրել անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը, և որը տեղավորվում է երկրորդային փաթեթվածքում, թույլատրվում է չնշել սույն պահանջների 5-րդ կետի «բ», «գ» և «է» ենթակետերով նախատեսված տեղեկատվությունը։
Սույն պահանջների 5-րդ կետի «թ» ենթակետով նախատեսված տեղեկատվությունը թույլատրվում է նշել «ամիս, օրացուցային տարի» ձևաչափով՝ սույն պահանջների 6-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան։»։
6. 8-րդ կետի «թ» - «ժա» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«թ) սերիայի համարը (բարձր տեխնոլոգիական դեղապատրաստուկների համար (եթե կիրառելի է), ի լրումն սերիայի համարի, նշվում են դոնացիաների նույնականացման ծածկագրերը)
ժ) արտադրման ամսաթիվը (իմունակենսաբանական անասնաբուժական պատրաստուկների համար՝ սերիայի արտադրման ամսաթիվը).
ժա) պիտանիության ժամկետը լրանալու ամսաթիվը («պիտանի է մինչև...», «պիտանի է...», «մինչ և...»)՝ սույն պահանջների 30-րդ կետում նշված ձևաչափով.»։
7. 11-րդ կետի «է» ենթակետում («պիտանի է մինչև...») բառերը փոխարինել («պիտանի է մինչև...», «պիտանի է...», «մինչ և...») բառերով՝ սույն պահանջների 30-րդ կետում նշված ձևաչափով,»։
8. 16-րդ կետի «ժ» ենթակետում («պիտանի է մինչև...») բառերը փոխարինել («պիտանի է մինչև...», «պիտանի է...», «մինչ և...») բառերով՝ սույն պահանջների 30-րդ կետում նշված ձևաչափով»։
9. 17-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«Դեղաբուսական պատրաստուկների համար, որոնք կշռածրարված դեղաբուսական հումք կամ բուսական դեղագործական սուբստանցիա են, նշվում է արտադրող բույսի (ձևաբանական խմբի) օգտագործվող մասի անվանումից ձևավորված անվանումը (բացառությամբ փնջերի անվանման)՝ հոգնակի թվի ուղղական հոլովով (բացառությամբ «խոտ» և «կեղև» բառերի), արտադրող բույսի անվանումը` սեռական հոլովով, և կշռածրարված արտադրանքի տեսակի անվանումը (օրինակ՝ «ամբողջական», «մանրացված», «փոշի» և նմ.)։ Լրացուցիչ նշվում է դեղաբուսական հումքի կամ բուսական դեղագործական սուբստանցիայի անվանումը՝ լատիներեն։»։
10. 18-րդ կետում՝
ա) երկրորդ պարբերությունը «նշվում է» բառերից հետո լրացնել «միայն» բառով.
բ) հինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.
«Բջիջներ կամ հյուսվածքներ պարունակող բարձր տեխնոլոգիական դեղապատրաստուկների համար նշվում է՝ «Պատրաստուկը պարունակում է մարդկային (կենդանական) ծագման բջիջներ»՝ այդ բջիջների կամ հյուսվածքների և դրանց անմիջական ծագման համառոտ նկարագրությամբ (ներառյալ՝ կենդանու տեսակն այն դեպքում, երբ պատրաստուկը պարունակում է կենդանական ծագման բջիջներ)։»
11. 22-րդ կետում՝
ա) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Փաթեթվածքում դեղապատրաստուկի (անասնաբուժական պատրաստուկի) քանակությունը նշվում է ըստ զանգվածի, ծավալի, դեղաչափված դեղաձևի միավորների քանակի կամ դեղաչափման միավորների՝ պայմանավորված դեղաձևով և փաթեթվածքի տիպով։»
բ) երկրորդ պարբերությունում «բուսական ծագում ունեցող ակտիվ դեղագործական բաղադրամասի» բառերը փոխարինել «բուսական դեղագործական սուբստանցիայի» բառերով։
12. 24-րդ կետի «զ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ. «Բացառությամբ գենետիկորեն մոդիֆիկացված բջիջներ պարունակող բարձր տեխնոլոգիական դեղապատրաստուկների, որոնց համար տրվում է միայն կոնսերվանտների համակարգի նկարագությունը։»։
13. 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«28. Սերիայի համարի զետեղման ձևաչափը սահմանվում է դեղամիջոցը (անասնաբուժական միջոցը) արտադրողի կողմից։ Թույլատրվում է արտադրման ամսաթիվը չնշել, եթե այն ներառված է սերիայի համարի մեջ և կարող է նույնականացվել սերիայի համարը կարդալիս։
Դեղամիջոցի (անասնաբուժական միջոցի) փաթեթվածքի վրա արտադրման ամսաթիվը նշվում է «ամիս, օրացուցային տարի» ձևաչափով (օրինակ՝ ԱԱ ՏՏՏՏ, ԱԱ.ՏՏՏՏ, ԱԱ/ՏՏՏՏ, ԱԱ_ՏՏՏՏ կամ ԱԱ ՏՏ, ԱԱ.ՏՏ, ԱԱ/ՏՏ, ԱԱ ՏՏ)։ 12 ամսից պակաս պիտանիության ժամկետ ունեցող դեղապատրաստուկների համար արտադրման ամսաթիվը նշվում է ՕՕԱԱՏՏՏՏ կամ ՕՕ/ԱԱ/ՏՏՏՏ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով։»։
14. 30-րդ կետում՝
ա) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30. Դեղապատրաստուկի (անասնաբուժական պատրաստուկի) պիտանիության ժամկետը լրանալու ամսաթիվը զետեղելու դեպքում փաթեթվածքի վրա նշվում են ամիսը և օրացուցային տարին՝ սույն պահանջների 6-րդ կետի երկրորդ պարբերությունում նշված ձևաչափով։ Ընդ որում, ամիսը նշելիս «պիտանիության ժամկետը լրանալու ամսաթիվը» ասելով ենթադրվում է նշված ամսվա վերջին թիվը։ Պիտանիության ժամկետը լրանալու ամսաթիվը նշվում է «ամիս, օրացուցային տարի» (օրինակ՝ ԱԱ ՏՏՏՏ, ԱԱ.ՏՏՏՏ, ԱԱ/ՏՏՏՏ,ԱԱ_ՏՏՏՏ, ԱԱ ՏՏ, ԱԱ.ՏՏ, ԱԱ/ՏՏ, ԱԱ_ՏՏ) ձևաչափով։ 12 ամսից պակաս պիտանիության ժամկետ ունեցող դեղապատրաստուկների համար պիտանիության ժամկետը լրանալու ամսաթիվը նշելիս նշվում է օրը (եթե կիրառելի է), ամիսը, օրացուցային տարին։»
բ) երկրորդ պարբերությունում «լուծույթի (կախույթի) պատրաստումից կամ նոսրացումից» բառերը փոխարինել «կախույթի պատրաստումից կամ լուծույթի նոսրացումից» բառերով։
15. 36-րդ կետի երկրորդ պարբերությունից «(անասնաբուժական պատրաստուկների)» բառերը հանել։
16. 37-րդ կետում՝
ա) «է» ենթակետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«Անհրաժեշտության դեպքում փաթեթվածքի վրա զետեղվում են նախազգուշացնող բնույթի այլ գրառումներ և պայմանանշաններ (եթե տվյալ տեղեկատվությունը հիմնավորված է գրանցման դոսյեի համապատասխան փաստաթղթերով), ինչպես նաև նշվում են հատուկ նախազգուշական միջոցները՝ չօգտագործված դեղապատրաստուկների կամ դրանց թափոնների ոչնչացման ժամանակ.».
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» և «թ» ենթակետեր.
«ը) «Պատրաստուկը պարունակում է ...բուրավետիչ», կամ «...բույրով», կամ «համով» (այն դեղապատրաստուկների համար, որոնց կազմում պարունակվում է համի և (կամ) բույրի առկայությունը պայմանավորող բուրավետիչ).
թ) պացիենտին նույնականացնելու հնարավորություն տվող տեղեկատվություն (օրինակ՝ ազգանուն, անուն, հայրանուն (առկայության դեպքում), ծննդյան ամսաթիվ) և «Միայն աուտոլոգիական օգտագործման համար» (աուտոլոգիական օգտագործման համար նախատեսված բարձր տեխնոլոգիական դեղապատրաստուկների համար) նշում։ Թույլատրվում է այդ տեղեկատվության զետեղումն առաջնային փաթեթվածքի վրա երկրորդային փաթեթվածքի բացակայության դեպքում։»։
17. 38-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«դ) պիտանիության ժամկետը լրանալու ամսաթիվը՝ սույն պահանջների 5 րդ կետի «թ» ենթակետին, 6-րդ կետի երկրորդ պարբերությանը և 8-րդ կետի «ժա» ենթակետին համապատասխան.»։
18. 49-րդ կետի երրորդ նախադասությունը լրացնել «առանց «պիտանի է մինչև...», «պիտանի է...», «մինչև...» բառերը նշելու» բառերով։»
19. Նշված պահանջների հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| 
 «ՀԱՎԵԼՎԱԾ Բժշկական կիրառման դեղամիջոցների և անասնաբուժական դեղամիջոցների մակնշմանը ներկայացվող պահանջների  | 
ՑԱՆԿ
ներքին ընդունման համար նախատեսված դեղապատրաստուկների (անասնաբուժական պատրաստուկների) երկրորդային փաթեթվածքի վրա նշվող օժանդակ նյութերի
| 
 Օժանդակ նյութը  | 
 Օժանդակ նյութի ծածկագիրը  | 
 Շեմային պարունակությունը  | 
| 
 Ազոներկանյութեր՝  | 
||
| 
 ազոռուբին (կարմուազին)  | 
 Е122  | 
 0  | 
| 
 փայլուն սև BN, սև РN  | 
 Е151  | 
 0  | 
| 
 պոնսո 4R, որդան կարմիր А  | 
 Е124  | 
 0  | 
| 
 արևի մայրամուտ FCF  | 
 Е110  | 
 0  | 
| 
 տարտրազին  | 
 Е102  | 
 0  | 
| 
 էրիտրոզին  | 
 Е127  | 
 0՝ արգելված է երեխաների համար նախատեսված դեղապատրաստուկների կազմում  | 
| 
 Գետնընկույզի յուղ  | 
 0  | |
| 
 Ասպարտամ  | 
 Е951  | 
 0  | 
| 
 Գալակտոզա  | 
 0  | |
| 
 Գլյուկոզա (դեքստրոզա)  | 
 0  | |
| 
 Գլիցերոլ (գլիցերին)  | 
 Е422  | 
 10 գ/դեղաչափ  | 
| 
 Իզոմալտ (իզոմալտիտ, իզոմալտիտոլ)  | 
 Е953  | 
 0  | 
| 
 Կալիում պարունակող միացություններ  | 
 39 մգ/դեղաչափ  | |
| 
 Գերչակի յուղեր՝ պոլիէթօքսիլացված (մակրոգոլ գլիցերիլ ռիցինոլեատ, մակրոգոլ հիդրօքսիստեարատ)  | 
 0  | |
| 
 Կոնսերվանտներ՝  | 
||
| 
 բենզալկոնիումի քլորիդ  | 
 0  | |
| 
 բենզիլային սպիրտ  | 
 0  | |
| 
 բենզոյաթթու և բենզոատներ 
 կալիումի բենզոատ 
 բենզոյաթթու 
 նատրիումի բենզոատ  | 
 
 
 Е212 
 Е210 
 Е211  | 
 0  | 
| 
 Քսիլիտոլ (քսիլիտ)  | 
 Е967  | 
 10 գ  | 
| 
 Քնջութի յուղ  | 
 0  | |
| 
 Լակտիտոլ (լակտիտ)  | 
 Е966  | 
 0  | 
| 
 Լակտոզա  | 
 0  | |
| 
 Լատեքս (կաուչուկ՝ բնական)  | 
 0  | |
| 
 Մալտիտոլ (մալտիտ) հեղուկ մալտիտոլ (գլյուկոզայի հիդրոգենացված օշարակ)  | 
 Е965  | 
 0  | 
| 
 Մաննիտոլ (մաննիտ)  | 
 Е421  | 
 10 գ  | 
| 
 Միզանյութ  | 
 0  | |
| 
 Նատրիում պարունակող միացություններ  | 
 23 մգ/դեղաչափ  | |
| 
 Պարահիդրօքսիբենզոատներ և դրանց եթերները՝  | 
 0  | |
| 
 մեթիլհիդրօքսիբենզոատ  | 
 Е218  | 
 0  | 
| 
 նատրիումի մեթիլհիդրօքսիբենզոատ  | 
 Е219  | 
 0  | 
| 
 նատրիումի պրոպիլհիդրօքսիբենզոատ  | 
 Е217  | 
 0  | 
| 
 պրոպիլհիդրօքսիբենզոատ  | 
 Е216  | 
 0  | 
| 
 էթիլհիդրօքսիբենզոատ  | 
 Е214  | 
 0  | 
| 
 Պրոպիլենգլիկոլ և դրա եթերները  | 
 Е1520  | 
 500 մգ/կգ/օր մեծահասակների համար 1 մգ/կգ/օր երեխաների համար  | 
| 
 Ցորենի օսլա  | 
 0  | |
| 
 Շաքար փոխակերպված  | 
 0  | |
| 
 Սախարոզա  | 
 0  | |
| 
 Սոյայի յուղ  | 
 0  | |
| 
 Սորբիտոլ (սորբիտ)  | 
 Е420  | 
 0  | 
| 
 Սուլֆիտներ, ներառյալ` մետաբիսուլֆիտները՝  | 
 0  | |
| 
 կալիումի բիսուլֆիտ  | 
 Е228  | 
 0  | 
| 
 կալիումի մետաբիսուլֆիտ  | 
 Е224  | 
 0  | 
| 
 նատրիումի բիսուլֆիտ  | 
 Е222  | 
 0  | 
| 
 նատրիումի մետաբիսուլֆիտ  | 
 Е223  | 
 0  | 
| 
 նատրիումի սուլֆիտ  | 
 Е221  | 
 0  | 
| 
 ծծմբի երկօքսիդ  | 
 Е220  | 
 0  | 
| 
 Ֆենիլալանին  | 
 0  | |
| 
 Ֆրուկտոզա  | 
 0  | |
| 
 Էթանոլ* (էթիլային սպիրտ)  | 
 0  | 
_____________
*Տոկոսային պարունակությունը (ընդհանուր ծավալը)՝ հեղուկ դեղաձևերում։»։
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|