Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 35
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.06.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
23.05.2025
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
23.05.2025
Дата вступления в силу
02.06.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 2025 թվականի

թիվ 35

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ ԿԱՐՏՈՖԻԼԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1.79 ենթակետով.

«7.1.79. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0701 90 ծածկագրով դասակարգվող կարտոֆիլը, որը Ղազախստանի Հանրապետություն է ներմուծվում 150 հազար տոննայից ոչ ավելի ծավալով՝ նախատեսված մանրածախ առևտրում իրացման (վաճառքի) համար։

Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է սույն ենթակետի առաջին պարբերությունում նշված ապրանքների շարքին ներմուծվող ապրանքները դասելու մասին Ղազախստանի Հանրապետության լիազորված մարմնի կողմից տրված հաստատման առկայության դեպքում, որը պարունակում է տեղեկություններ այդ ապրանքների անվանացանկի ու քանակի, ինչպես նաև դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին։

Նշված սակագնային արտոնության կիրառմամբ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների իրացումը (վաճառքը) թույլատրվում է մանրածախ առևտուր իրականացնող և Ղազախստանի Հանրապետությունում գրանցված անձանց՝ հետագա մանրածախ իրացման (վաճառքի) համար։

Անձանց՝ սույն ենթակետի երրորդ պարբերություններում նշված անձանց (այսուհետ՝ նպատակային ստացողներ) շարքին դասելու չափանիշները կամ նպատակային ստացողների ցանկը կարող են սահմանվել Ղազախստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։

Նշված սակագնային արտոնության կիրառմամբ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումները գործում են մինչև ապրանքները մանրածախ առևտուր իրականացնող նպատակային ստացողների պահեստ մուտքագրվելու պահը, սակայն «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ այդ ապրանքների բացթողման օրվանից ոչ ավելի, քան 1 օրացուցային տարվա ընթացքում։

Նպատակային ստացողի պահեստ ապրանքի մուտքագրումը կամ այդպիսի նպատակային ստացողի կողմից ապրանքների փոխանցումը հաստատող փաստաթուղթը՝ այդ ապրանքի ընդունման կամ ընդունման-հանձնման ակտն է։

Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների համար, որոնց վերաբերյալ ապրանքների հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումը գրանցվել են Ղազախստանի Հանրապետության մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի մայիսի 23-ի թիվ 35 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ներառյալ»։

2. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.76 ենթակետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0701 90 ծածկագրով դասակարգվող, 300 հազար տոննայից ոչ ավելի ծավալով Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող կարտոֆիլ.»:

3. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք ապրանքների առանձին կատեգորիաների ներմուծման ժամանակ մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի 15-րդ կետում «7.1.78» թվանշանները փոխարինել «7.1.79» թվանշաններով։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Վ. Կարանիկ

Ս. Ժումանգարին

Դ. Ամանգելդիև

Ա. Օվերչուկ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան