Գլխավոր տեղեկություն
Номер
N 23-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (31.10.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.10.13-2025.10.26 Պաշտոնական հրապարակման օրը 21.10.2025
Принят
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата принятия
17.10.2025
Подписан
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Дата подписания
17.10.2025
Дата вступления в силу
31.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«17» հոկտեմբեր 2025 թ.

N 23-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 21-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10․1 հոդվածի 3-րդ մասի 5 և 5․1 կետերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

 1․ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 26-ի «ՀՀՇՆ 13-02-2022 «Անվտանգության տեխնիկա շինարարությունում» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմեր» N 07-Ն հրամանով հաստատված հավելվածի.

1) Ձևաթերթ 1–ի «ԿԱՐԳԱԳԻՐ-ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ»-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԿԱՐԳԱԳԻՐ-ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N

 

1.

Իրականացվող հատուկ աշխատանքների անվանումը

համառոտ նկարագրությունը

2.

Կապալառու կազմակերպություն

անվանումը, տնօրենի անուն, ազգանունը

3.

Շինաշխատանքների ղեկավար (աշխղեկ)

անունը, ազգանունը

4.

Շինաշխատանքների որակի տեխնիկական հսկող

անունը, ազգանունը

5.

Շինաշխատանքներում ներգրավված բանվորական անձնակազմ

անունը, ազգանունը

5.1

 

5.2

 

5.3

 

6.

Շինաշխատանքների մեկնարկ

ամսաթիվը, ժամը

7.

Շինաշխատանքների կանխատեսվող և փաստացի ավարտ

ամսաթիվը, ժամը

8.

Շինարարական հրապարակում անվտանգության և հատուկ պայմանների ապահովում

իրականացված անվտանգության և հատուկ միջոցառումների համառոտ նկարագրությունը

9.

Կարգագիր-թույլտվության տրամադրում

ամսաթիվը, ժամը

10.

Կարգագիր-թույլտվության երկարաձգման ժամկետ (ըստ անհրաժեշտության)

ամսաթիվը , ժամը

11.

Շինաշխատանքներն իրագործելու պայմանների ստուգում, բանվորական անձնակազմի իրազեկում, թույլտվության տրամադրում

պայմանների ստուգման, բանվորական անձնակազմի իրազեկման և թույլտվության տրամադրման ամսաթիվը, ժամը,

11.1

պատասխանատու աշխղեկի ստորագրությունը

11.2

որակի տեխնիկական հսկողի ստորագրությունը

12.

Շինաշխատանքներում ներգրավված բանվորական աշխատակազմի ստորագրություններ՝ 1-12 կետերի մասով իրազեկված լինելու վերաբերյալ

 

12.1

 

12.2

 

12.3

 

 

Գործատուի

_______________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը, կնիքը)

 

։»

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

 

10/17/2025
 

 
Ե. Վարդանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հոկտեմբերի 2025 թվական: