Գլխավոր տեղեկություն
Номер
N 1509-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.10.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 30.10.2025
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.10.2025
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
30.10.2025
Дата вступления в силу
31.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 2025 թվականի N 1509-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը հաստատելու, ինչպես նաև միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 710-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) N 1 հավելվածի 7-րդ կետում «բոլոր անչափահաս» բառերը փոխարինել «բոլոր՝ դիմելու պահին անչափահաս» բառերով և «քանի որ նրանք չեն հանդիսանում ծրագրի շահառու» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ընտանիքի այն անդամների վրա, որոնք դատարանի վճռի հիման վրա ճանաչվել են անհայտ բացակայող» բառերով.

2) N 5 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունից հանել «կամ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից» բառերը և «տարբերություն» բառից հետո լրացնել «կամ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում վերոնշյալ հանգամանքների մասին վկայող առնվազն 1 փաստաթուղթ» բառերով։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» N 898-Լ որոշման հավելվածի 3-րդ կետի 13-րդ ենթակետի առաջին նախադասությունից հանել «հավաստագրի» բառը և «2024» թիվը փոխարինել «2026» թվով։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

30.10.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ