Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 115
Տիպ
Որոշում
Тип
Инкорпорация (27.09.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
22.09.2020
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
22.09.2020
Дата вступления в силу
24.10.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 2020 թվականի

թիվ 115

քաղ. Մոսկվա

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԾԱԳՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԼՅՈՒՄԻՆԵ ԺԱՊԱՎԵՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 107-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Կիրառել հակագնագցման միջոց` թիվ 1 հավելվածում նշված չափերի համաձայն հակագնագցման տուրք սահմանելու միջոցով, Ադրբեջանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7606 11 910 0, 7606 12 200 3, 7606 12 200 8, 7606 12 920 3 և 7606 12 920 8 ծածկագրերով դասակարգվող, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ալյումինե ժապավենի նկատմամբ, որը 0.2 մմ-ից ավելի, սակայն 3 մմ-ից պակաս հաստությամբ գլանափաթեթված կամ ոչ գլանափաթեթված, պատվածքով կամ առանց պատվածքի, ուղղանկյուն (ներառյալ քառակուսի) տափակ ալյումինե արտադրանք է (բացառությամբ թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված ցանկի ալյումինե ժապավենի տարատեսակների)՝ տվյալ հակագնագցման միջոցի գործողության ժամկետը սահմանելով 5 տարի, հաշվի առնելով սույն որոշման 11 կետը։

(1-ին կետը փոփ. ԵՏՀԿ 12.01.21 թիվ 1, լրաց. ԵՏՀԿ 27.08.24 թիվ 102)

11 Սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման միջոցի գործողությունը տարածել՝

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող, Ադրբեջանի Հանրապետության ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7607 11 900 0 ծածկագրով դասակարգվող ապրանքների վրա․

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող, Ադրբեջանի Հանրապետության ծագում ունեցող և սույն որոշման թիվ 2 հավելվածի 3-րդ կետում նշված տարատեսակին վերաբերող ալյումինե ժապավենի վրա։

Սահմանել, որ սույն կետի երկրորդ և երրորդ պարբերությունների մեջ նշված ապրանքների նկատմամբ հակագնագցման տուրքի դրույքաչափերը կիրառվում են սույն որոշման թիվ 1 հավելվածում նշված չափերով՝ կապված այդպիսի ապրանքներ արտադրողի հետ։

(1.1-ին կետը լրաց. ԵՏՀԿ 27.08.24 թիվ 102)

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝ ապահովել սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը՝

սույն որոշման 1-ին կետում և 11 կետի երրորդ պարբերության մեջ նշված ապրանքների նկատմամբ, ղեկավարվելով ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով այնպես էլ ապրանքի անվանմամբ․

սույն որոշման 11 կետի երկրորդ պարբերության մեջ նշված ապրանքների նկատմամբ, ղեկավարվելով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով։

(2-րդ կետը խմբ. ԵՏՀԿ 27.08.24 թիվ 102)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 
 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2020 թվականի սեպտեմբերի 22-ի

թիվ 115 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

ալյումինե ժապավենի նկատմամբ հակագնագցման տուրքի

 

Ծագման երկիրը

Արտադրողը

Հակագնագցման տուրքի դրույքաչափը (մաքսային արժեքի տոկոսներ)

Ադրբեջանի Հանրապետություն

«Ազերալյումինիում» ՍՊԸ (իրավաբանական հասցեն՝ Թբիլիսիի պողոտա, շենք 35, 1033-րդ թաղամաս, Յասամալսկի շրջան, քաղաք Բաքու, Ադրբեջանի Հանրապետություն, փաստացի հասցեն՝ փողոց Իզմիր, շենք 14, Յասամալսկի շրջան, քաղաք Բաքու, Ադրբեջանի Հանրապետություն)

16,18

 

այլ

16,18

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

Nantong Hengjin Composite Material Co., Ltd.

(No. 129, Nanhai Road, Haimen City, Jiangsu Province, China)

13,14

 

այլ

13,14

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2020 թվականի սեպտեմբերի 22-ի

թիվ 115 որոշման

 
ՑԱՆԿ
 
ալյումինե ժապավենի այն տարատեսակների, որոնց համար հակագնագցման միջոց չի կիրառվում
 

1. Գլանափաթեթներով ալյումինե ժապավեն՝ արտադրված ԳՕՍՏ 4784-2019 (EN 573-3)-ի համաձայն 5182 մակնիշի ձուլվածքից, EN 485-2-ի համաձայն Н48 մատակարարման վիճակում, 300-ից մինչև 2000 մմ-ը ներառյալ լայնությամբ, 0.2-ից ավելի, սակայն 0.35 մմ-ից ոչ ավելի հաստությամբ, 345 ՄՊա-ից ոչ պակաս ձգման ամրության սահմանով, հոծ լայնական հատվածքով (առանց դրոշմատպման, ակոսման, հորատման և լայնական հատվածքի փոփոխման այլ եղանակների), երկու կողմից լաքապատված, Ադրբեջանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող։

(1-ին կետը լրաց. ԵՏՀԿ 27.08.24 թիվ 102)

2. Գլանափաթեթներով ալյումինե ժապավեն՝ արտադրված ԳՕՍՏ 4784-2019 (EN 573-3)-ի համաձայն 5182 մակնիշի ձուլվածքից, EN 485-2-ի համաձայն Н48 մատակարարման վիճակում, 30-ից մինչև 100 մմ-ը ներառյալ լայնությամբ, 0.2-ից ավելի, սակայն 0.35 մմ-ից ոչ ավելի հաստությամբ, 345 ՄՊա-ից ոչ պակաս ձգման ամրության սահմանով, հոծ լայնական հատվածքով (առանց դրոշմատպման, ակոսման, հորատման և լայնական հատվածքի փոփոխման այլ եղանակների), երկու կողմից լաքապատված կամ երկու կողմից քսուքով պատված, Ադրբեջանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող։

(2-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 27.08.24 թիվ 102)

3. Գլանափաթեթներով ալյումինե ժապավեն՝ արտադրված ԳՕՍՏ 4784-2019 (EN 573-3)-ի համաձայն 3104 մակնիշի ձուլվածքից, EN 485-2-ի համաձայն Н19 մատակարարման վիճակում, 1000-ից մինչև 2000 մմ-ը ներառյալ լայնությամբ, 0.2-ից ավելի, սակայն 0.4 մմ-ից ոչ ավելի հաստությամբ, 262 ՄՊա-ից ոչ պակաս ձգման ամրության սահմանով, հոծ լայնական հատվածքով (առանց դրոշմատպման, ակոսման, հորատման և լայնական հատվածքի փոփոխման այլ եղանակների), երկու կողմից փայլուն մակերևույթով, երկու կողմից քսուքով պատված, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող։

(3-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 27.08.24 թիվ 102)

(հավելվածը լրաց. ԵՏՀԿ 27.08.24 թիվ 102)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: