Գլխավոր տեղեկություն
Номер
N 359-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.11.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.10.27-2025.11.09 Պաշտոնական հրապարակման օրը 31.10.2025
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
22.10.2025
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
22.10.2025
Дата вступления в силу
01.11.2025

600.0359.22.10.25

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

22 հոկտեմբերի 2025 թվականի

N 359-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի N 344-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 516-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ ԷՄՇ կանոններ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) ԷՄՇ կանոնների 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին և 12.2-րդ ենթակետերով.

«12.1) Երաշխիք`

 

ԷՄՇ կանոններով սահմանված դեպքերում և կարգով ԷՄՇ առևտրի

մասնակցի կողմից ներկայացվող՝ Հայաստանի Հանրապետությունում գործող

որևէ առևտրային բանկի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության

լիազոր մարմնի կողմից օրենսդրության համաձայն տրամադրված փաստաթուղթ`

համաձայն ԷՄՇ կանոնների N 1 հավելվածի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հետ կնքված Հայաստանի Հանրապետության

պետական բյուջեից սուբսիդիայի տրամադրման պայմանագիր, որը

համապատասխանում է ԷՄՇ կանոնների №1 հավելվածի պահանջներին և

Շուկայի օպերատորի համար ապահովում է ԷՄՇ կանոններով նախատեսված

դեպքերում երաշխիքի հետ կապված գործողությունների կատարումը.

12.2) Երաշխիք տված անձ՝

 

սույն կետի 12.1-ին ենթակետով նախատեսված Երաշխիք տրամադրած

Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ առևտրային բանկ կամ

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին կամ

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սուբսիդիայի

տրամադրման պայմանագրի կողմ հանդիսացող Հայաստանի

Հանրապետության կառավարության լիազոր մարմին.»,

2) ԷՄՇ կանոնների 39-րդ կետի 6-րդ, 7-րդ ենթակետերում «երաշխիք տված բանկին» բառերը փոխարինել «Երաշխիք տված անձին» բառերով, իսկ 199-րդ կետում «երաշխիք տված բանկն» բառերը՝ «Երաշխիք տված անձն» բառերով,

3) ԷՄՇ կանոնների 39-րդ, 45-րդ, 63-րդ, 64-րդ, 78-րդ, 95-րդ, 200-206-րդ, 206.1-ին, 206.4-րդ, 206.6-րդ և 206.7-րդ կետերում «բանկային երաշխիք» բառերը փոխարինել «Երաշխիք» բառերով՝ իր բոլոր հոլովաձևերով,

4) ԷՄՇ կանոնների 39-րդ կետի 6-րդ, 7-րդ ենթակետերում և 83-րդ կետի 7-րդ ենթակետում «երաշխիքով» բառը փոխարինել «Երաշխիքով» բառով,

5) ԷՄՇ կանոնների 54.3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «վերջինիս» բառից հետո լրացնել «կնքած գործարքների նկատմամբ» բառերը, իսկ «բացասական անհաշվեկշռույթները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն ենթակետի «դ» պարբերության խախտմամբ կնքված գործարքի,» բառերը,

6) ԷՄՇ կանոնների 54.3-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «վերջինիս» բառը փոխարինել «վերջինս» բառով և «տրված չափաքանակով» բառերից հետո լրացնել «, իսկ փաստացի ավելի քիչ արտադրելու դեպքում, այդ քանակի համար» բառերը,

7) ԷՄՇ կանոնների 54.3-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» և «դ» պարբերություններով.

«գ. կարգավարական կարգադրությամբ սահմանված ժամանակահատվածի համար ԿԷԱ կայանը մասնակցում է ՕԱՇ-ին, եթե տրված կարգավարական կարգադրության կիրառման արդյունքում վերջինիս տնօրինելի մնացորդային հզորությունը թույլ է տալիս ներկայացնել ՕԱՇ հայտ,

դ. մինչև կարգավարման գործընթացում ներառվելը ներկայացված ՕԱՇ հայտը ԿԷԱ կայանը համապատասխանեցնում (փոփոխում կամ չեղարկում) է տրված կարգավարական կարգադրությանը, եթե այն տրվել է ՕԱՇ փակումից առնվազն 30 րոպե առաջ։»,

8) ԷՄՇ կանոնների 83-րդ կետի 7-րդ ենթակետում «երաշխիքային գումարի» բառերը փոխարինել «Երաշխիքով նախատեսված գումարի» բառերով,

9) ԷՄՇ կանոնների 139-րդ կետում «այդ սակագնից» բառերը փոխարինել «ՀԾՄ նվազագույն գնից» բառերով,

10) ԷՄՇ կանոնների 198-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«198. ԷՄՇ ԿՈՒՊ բաղադրիչում, ՕԱՇ-ում և Հաշվեկշռման շուկայում էլեկտրական էներգիա գնելու, էլեկտրական էներգիա ներկրելու, արտահանելու, տարանցելու, ինչպես նաև ԷՄՇ բոլոր հատվածներում ծառայություններ ստանալու համար ԷՄՇ առևտրի մասնակիցները, բացառությամբ Երաշխավորված մատակարարի, Արտադրողների, Հաղորդողի և ՀԾՄ-ի, ԷՄՇ կանոններով սահմանված կարգով ներկայացնում են Երաշխիք։»,

11) ԷՄՇ կանոնների 199-րդ կետում «երաշխիքի գումարի» բառերը փոխարինել «Երաշխիքով նախատեսված գումարի» բառերով,

12) ԷՄՇ կանոնների 202-րդ կետի 5-րդ ենթակետում «երաշխիքի մեծությունը» բառերը փոխարինել «Երաշխիքով նախատեսվող գումարի մեծությունը» բառերով,

13) ԷՄՇ կանոնների 203-րդ կետի 1-ին ենթակետում «երաշխիքը չի» բառերը փոխարինել «Երաշխիքով նախատեսված գումարը չի» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

Մ. Մեսրոպյան

 

22 հոկտեմբերի 2025 թ.

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հոկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան