Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 181-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.10.27-2025.11.09 Պաշտոնական հրապարակման օրը 31.10.2025
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
21.10.2025
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
21.10.2025
Дата вступления в силу
01.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԿՈԴ

050.0181 Ն. 21.10.2025

 

21 հոկտեմբերի 2025 թվականի

թիվ 181-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի ԹԻՎ 93-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բարելավել բանկերից ստացվող տվյալների որակը, օպտիմալացնել բանկերի հաշվետվական համակարգը,

հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 93-Ն որոշմամբ հաստատված Հավելված 1-ում (այսուհետ՝ Հավելված 1) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելված 1-ի 16-րդ կետի 1-ին նախադասությունում «3» թիվը փոխարինել «4» թվով,

2) Հավելված 1-ի 16-րդ կետի 1-ին ենթակետում առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ․

«IV աղյուսակում` ծառայությունների և կատարված աշխատանքների դիմաց ոչ ռեզիդենտներից ստացված եկամուտների և նրանց տրված ծախսերի վերաբերյալ տվյալները:»,

3) Հավելված 1-ի 16-րդ կետի 3-րդ ենթակետը «իրանական ռիալ» բառերից հետո լրացնել «, ԱՄԷ դիրհամ, չինական յուան» բառերով,

4) Հավելված 1-ի 16-րդ կետի 10-րդ ենթակետի վերջում «ներդրումները։» բառից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ․

«Ընդ որում, սույն կետով սահմանված գործիքների մեջ ներառվում են նաև կապիտալի մաս կազմող արտոնյալ բաժնետոմսերը։»,

5) Հավելված 1-ի 16-րդ կետի 27-րդ ենթակետում «(ISO կոդ):» բառերը փոխարինել «` համաձայն ԻՍՕ 3166-1 ալֆա-3 (ISO 3166-1 alpha-3) կոդերի։» բառերով, ինչպես նաև առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ․

«Ընդ որում՝ ֆիզիկական անձանց դեպքում լրացվում է ռեզիդենտության երկրի կոդը:»,

6) Հավելված 1-ի 16-րդ կետի 30-րդ ենթակետը «կոդը» բառից հետո լրացնել «՝ համաձայն ԻՍՕ (ISO) 4217 կոդերի» բառերով,

7) Հավելված 1-ի 16-րդ կետի 34-րդ ենթակետում «Եթե, օրինակ, տոկոսադրույքը կազմում է ԼԻԲՕՐ գումարած 5%, ապա այն լրացվում է «ԼԻԲՕՐ+5»:» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Եթե տոկոսադրույքը սահմանված է որպես շուկայական փոփոխվող բազային տոկոսադրույքի և որոշակի մարժայի հանրագումար, ապա այն նշվում է լատինատառ՝ առանց չակերտների և տոկոսի նշանի՝ ստորակետից հետո երկու նիշի ճշտությամբ (օրինակ՝ SOFR+5.50):»,

8) Հավելված 1-ի 16-րդ կետի 41-րդ, 42-րդ և 47-րդ ենթակետերում «ներդրման» բառը փոխարինել «ներդրմամբ» բառով,

9) Հավելված 1-ի 16-րդ կետի 48-րդ ենթակետում․

ա․ «ա» պարբերությունում բոլոր «ներդրման» բառերը փոխարինել «ներդրմամբ» բառերով,

բ․ «բ» պարբերությունում «երկիրը (ֆիզիկական անձանց դեպքում ռեզիդենտության երկիրը):» բառերը փոխարինել «երկրի՝ Ստանդարտների միջազգային կազմակերպության կոդը՝ համաձայն ԻՍՕ 3166-1 ալֆա-3 (ISO 3166-1 alpha-3) կոդերի։» բառերով, ինչպես նաև առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում՝ ֆիզիկական անձանց դեպքում լրացվում է ռեզիդենտության երկրի կոդը:»,

գ․ «գ» պարբերությունից հետո լրացնել «գ.1» պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«գ․1․ 3․1-րդ սյունակում նշվում է գործիքի պայմանագրային արժույթը՝ համաձայն ԻՍՕ (ISO) 4217 կոդերի։»,

դ․ «ը» պարբերությունում «խմբերում։» բառից հետո նոր տողից լրացնել նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ․

 «13-րդ սյունակում համապատասխան ներդրողի տողում արտացոլվում են նաև տարվա սկզբից հայտարարված, սակայն չվճարված շահաբաժինները (որոնք նաև արտացոլվում են աղյուսակ 1-ի «Այլ գործառնությունների դիմաց ստացվելիք/վճարվելիք գումարներ» բաժնում)։»,

10) Հավելված 1-ի 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 49-րդ ենթակետով․

«49) Հաշվետվության IV աղյուսակում լրացվում են ծառայությունների և կատարված աշխատանքների դիմաց ոչ ռեզիդենտներից ստացված եկամուտների և նրանց վճարված ծախսերի վերաբերյալ տվյալները՝ տվյալ գործառնությանը վերաբերող «Ընդամենը» տողում։ Այն դեպքում, երբ յուրաքանչյուր ծառայության կամ կատարված աշխատանքների դիմաց ոչ ռեզիդենտներից ստացված եկամուտների կամ նրանց վճարված ծախսերի գծով տվյալ երկրի կշիռը 10%-ից ավել է կազմում, տվյալ երկրի գծով եկամուտները կամ ծախսերը արտացոլվում են առանձին տողով՝ «Երկիր» սյունակում նշելով տվյալ երկրի կոդը՝ համաձայն ԻՍՕ 3166-1 ալֆա-3 (ISO 3166-1 alpha-3) կոդերի (բացառությամբ ոչ ռեզիդենտներին վճարված աշխատավարձի)։ Ընդ որում, ֆիզիկական անձանց դեպքում լրացվում է ռեզիդենտության երկրի կոդը: Այն դեպքում, երբ եկամուտը ստացվել է բանկի հաճախորդ չհանդիսացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձից, և առկա չէ վերջինիս ռեզիդենտության մասին տեղեկատվություն, ապա նշված տվյալները արտացոլվում են «N/A» անվան տակ։ Աղյուսակում ներկայացվող հաշվեգրված եկամտի ու ծախսերի վերաբերյալ տվյալները լրացվում են տարվա սկզբից աճողական կարգով:

Հաշվետվության IV աղյուսակը լրացվում է հետևյալ կերպ.

ա. «Վարձակալության գծով ծառայություններ» բաժնում լրացվում են ոչ ռեզիդենտներին վարձակալության տրված անշարժ գույքի («Ակտիվ») և ոչ ռեզիդենտներից վարձակալության վերցված անշարժ գույքի («Պասիվ») գծով ստացված վճարները:

բ․ «Հեռահաղորդակցության ծառայություններ» բաժնում լրացվում են ոչ ռեզիդենտներին մատուցված և ոչ ռեզիդենտներից ստացված հեռահաղորդակցության (հեռախոսային, ինտերնետ և այլ նմանատիպ ծառայություններ) ծառայությունների դիմաց ստացված և վճարված եկամուտներն ու ծախսերը:

գ. «Համակարգչային և տեղեկատվական ծառայություններ» բաժնում լրացվում են ոչ ռեզիդենտներին մատուցված և ոչ ռեզիդենտներից ստացված համակարգչային և տեղեկատվական ոլորտի ծառայությունների դիմաց ստացված ու վճարված եկամուտներն ու ծախսերը: Մասնավորապես, այս բաժնում ներառվում են համակարգչային ծրագրերի օգտագործման վճարները, այս ոլորտում մտավոր սեփականության օգտագործման համար վճարները, տեխնիկական և ծրագրային ապահովման վերաբերյալ խորհրդատվության դիմաց վճարները, ինչպես նաև թերթերին և պարբերականներին բաժանորդագրման վճարներ: Ընդ որում, այստեղ ներառվում են նաև ՍՎԻՖԹ և այլ կապի միջոցների գծով ծախսերը:

դ. «Ֆինանսական ծառայություններ» բաժնում լրացվում են ոչ ռեզիդենտներին մատուցված և ոչ ռեզիդենտներից ստացված ֆինանսական ծառայությունների դիմաց եկամուտներն ու ծախսերը: Ընդ որում, այս բաժնում ներառվում են ավանդների/փոխառությունների տրամադրման և ստացման գծով ծախսերը, վարկերի դիմաց ստացված/վճարված սպասարկման վճարները, վարկային գծի չօգտագործված մասի դիմաց հաշվեգրված տոկոսավճարները, կանխիկացման վճարները, արտարժույթի փոխարկումից ստացված եկամուտները/ծախսերը, ինչպես նաև ֆինանսական խորհրդատվության դիմաց վճարները:

ե. «Մասնագիտական և կառավարման գծով խորհրդատվական ծառայություններ» բաժնում լրացվում են ոչ ռեզիդենտներին մատուցված և ոչ ռեզիդենտներից ստացված մասնագիտական և կառավարման գծով խորհրդատվական ծառայությունների դիմաց եկամուտներն ու ծախսերը՝ մասնավորապես իրավաբանական, ապահովագրական և հաշվապահական ծառայությունների, հարկային խորհրդատվության և բիզնեսի ու կառավարման ոլորտում խորհրդատվական ծառայությունների: Սույն բաժնում ներառվում են նաև գովազդի, շուկայի և հասարակական կարծիքի ուսումնասիրման համար կատարված ծախսերը։

զ. «Գիտահետազոտական աշխատանքների հետ կապված ծառայություններ» բաժնում լրացվում են ոչ ռեզիդենտներին մատուցված և ոչ ռեզիդենտներից ստացված գիտահետազոտական աշխատանքների հետ կապված ծառայությունների դիմաց եկամուտներն ու ծախսերը։ Մասնավորապես, սույն բաժնում ներառվում են նոր ապրանքների և գործընթացների հետ կապված հետազոտական ծառայությունների գծով եկամուտներն ու ծախսերը: Սույն բաժնում է լրացվում նաև գիտահետազոտական աշխատանքների արդյունքների անմիջական վաճառքը՝ արտոնագրերի, հեղինակային իրավունքների տեսքով կամ արդյունաբերական գործընթացների մասին տեղեկատվության վաճառքը։

է. «Այլ ծառայություններ» բաժնում ներառվում են ոչ ռեզիդենտներին մատուցված և ոչ ռեզիդենտներից ստացված` նախորդ բոլոր բաժիններում չներառված ծառայությունների դիմաց եկամուտներն ու ծախսերը:

ը. «Անդամավճարներ» հոդվածի մեջ ներառվում են անդամավճարները և նմանատիպ վճարները ոչ ռեզիդենտ կազմակերպություններին:

թ. «Ոչ ռեզիդենտներին վճարված աշխատավարձ» բաժնում ներառվում են ոչ ռեզիդենտներին վճարվելիք աշխատավարձերի գծով հաշվեգրված գումարները:»,

11) Հավելված 1-ի Ձև թիվ 18-րդ հաշվետվությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ՝

Մ. Գալստյան

 

Երևան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2025 թվականի հոկտեմբերի 21-ի

թիվ 181-Ն որոշման

 

«ՀԱՎԵԼՎԱԾ 1

հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2005 թվականի մարտի 3-ի

թիվ 93-Ն որոշմամբ

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ոչ ռեզիդենտների հետ իրականացված գործառնությունների և ոչ ռեզիդենտների հետ ֆինանսական դիրքերի վերաբերյալ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 հոկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան