ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1424-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գլխավոր տեղեկություն
Тип
Исходный акт (07.11.2025-по сей день)
Первоисточник
Միասնական կայք 2025.10.27-2025.11.09 Պաշտոնական հրապարակման օրը 06.11.2025
Принят
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Подписан
Ժամանակավոր պաշտոնակատար
Дата подписания
04.11.2025
Дата вступления в силу
07.11.2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«04» նոյեմբերի 2025 թ. |
N 1505-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1424-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 702-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2025 թվականի հոկտեմբերի 13-ի «Մաքսային ներկայացուցիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը և հաշվետվությունների ձևը սահմանելու մասին» N 1424-Ն հրամանի՝
1) 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) 2-րդ կետում «մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 15-ը» բառերը փոխարինել «մինչև 2026 թվականի հունվարի 15-ը` 2025 թվականի 2-րդ կիսամյակի գործունեության մասով» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
|
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
2025-11-04 |
Վ. ՄԽԻԹԱՐՅԱՆ |
| |
Հավելված
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի
նախագահի «04» նոյեմբերի
2025 թ. N 1505-Ն հրամանի |
| |
«Հավելված N 2
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի
նախագահի 2025 թվականի
հոկտեմբերի 13-ի N 1424-Ն հրամանի |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ N_________
ՄԱՔՍԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
1․ Մաքսային ներկայացուցչի անվանումը |
|
|
2․ Հարկ վճարողի հաշվառման համարը |
|
|
3․ Հաշվետու ժամանակաշրջանը
(սկզբի ամսաթիվ – ավարտի ամսաթիվ) |
|
|
4․ Նախկինում ներկայացված հաշվետվության համարը (լրացվում է ճշգրտված հաշվետվության ներկայացման դեպքում) |
|
|
5․ Հաշվետու ժամանակաշրջանում մաքսային ներկայացուցչի փաստացի գործունեության հասցեները |
|
|
6․ Հաշվետու ժամանակաշրջանում մաքսային ներկայացուցչի (որպես իրավաբանական անձ) նկատմամբ հարուցված քրեական վարույթի առկայությունը (մաքսային ներկայացուցչին հայտնի լինելու դեպքում լրացվում է՝ «Այո») |
|
|
7․ Հաշվետու ժամանակաշրջանում մաքսային ներկայացուցչի մոտ ձևակերպված աշխատակցի նկատմամբ հարուցված քրեական վարույթի առկայությունը (մաքսային ներկայացուցչին հայտնի լինելու դեպքում լրացվում է՝ «Այո») |
|
|
8․ Հաշվետու ժամանակաշրջանում մաքսային մարմնի հետ հարաբերություններում առաջացած խնդիրների նկարագրությունը (նկարագրվում է կամայական տեսքով) |
|
1) _________
2) _________ |
|
9․ Հաշվետու ժամանակաշրջանում մաքսային մարմին գրավոր ներկայացված՝ մաքսային գործընթացների բարելավման առաջարկությունները (լրացվում է՝ «Այո» կամ «Ոչ», «Այո» պատասխանի դեպքում՝ ըստ անհրաժեշտության նկարագրելով այդ առաջարկները) |
| |
|
10․ Իրավաբանական անձի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի՝ |
|
1) անունը, ազգանունը |
|
|
2) ստորագրությունը |
| |
»։ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2025 թվական: