Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-362-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (29.11.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.11.2025
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
22.10.2025
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
18.11.2025
Дата вступления в силу
29.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 22-ին

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 107-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «ընտանեկան դրությունը» բառերից հետո լրացնել «, և հաշտարարությունն ավարտվել է առանց վեճը հաշտությամբ լուծելու վերաբերյալ համաձայնության» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Եթե կողմերը հաշտարարության արդյունքով կնքել են հաշտության համաձայնություն, որով սահմանել են դատարանի սահմանած ալիմենտի չափից տարբերվող այլ չափ, վճարման կարգ կամ եղանակ, ապա կատարման ենթակա է հաշտության համաձայնությամբ սահմանված ալիմենտի չափը, վճարման կարգը կամ եղանակը, եթե այն հաստատել է դատարանը կամ նոտարը։»։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. նոյեմբերի 18

Երևան

ՀՕ-362-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան