Գլխավոր տեղեկություն
Номер
N 319
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (-14.07.1988)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՍՍՀՄԻՆԽՈՐՀՈԵՎԿ 1981/մայիս
Принят
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ
Дата принятия
27.05.1981
Подписан
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.07.1995

հայկական սսհ մինիստրների խորհուրդ

 

ո ր ո շ ու մ

 

27 մայիսի 1981 թ. N 319

Քաղ. Երևան

 

ՏԵՂԱԿԱՆ ՀԱՐԿԵՐԻ մասին

 

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն և ղեկավարություն, որ ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության 1981 թվականի հունվարի 26-ի «Տեղական հարկերի և գանձույթների մասին» հրամանագրով 1 քառակուսի մետր հողամասի համար սահմանվել են հողային հարկի դրույքներ մեկ տարվա հաշվով, ըստ բնակավայրի կարգի, հետևյալ չափերով. առաջին կարգ` 1,8 կոպեկ, երկրորդ կարգ` 1,5 կոպեկ, երրորդ կարգ` 1,2 կոպեկ, չորրորդ կարգ` 0,9 կոպեկ, հինգերորդ կարգ` 0,6 կոպեկ, վեցերորդ կարգ` 0,4 կոպեկ:

2. Հայկական ՍՍՀ բնակավայրերը ըստ մեկ քառակուսի մետր հողամասի համար սահմանված հողային հարկերի դրույքների դասել հետևյալ կարգերի`

ա) Երևան քաղաքը` երկրորդ կարգին.

բ) Լենինական, Կիրովական և Դիլիջան քաղաքները` երրորդ կարգին.

գ) հանրապետական ենթակայության մնացած քաղաքները, ինչպես նաև Աբովյանի, Արարատի, Արտաշատի, Աշտարակի, Իջևանի, Մասիսի, Հոկտեմբերյանի, Հրազդանի, Թումանյանի, Էջմիածնի շրջանները` հինգերորդ կարգին.

դ) հանրապետության մնացած շրջանները` վեցերորդ կարգին:

3. Ազատել`

ա) բնակելի կոոպերատիվների կառուցումների ու հողամասերի և կոոպերատիվ ավտոգարաժների տերերին կառուցումների և հողամասերի տերերին հարկի վճարումից.

բ) անձնական կարիքների համար ձեռքի կառավարումով ավտոմեքենաներ օգտագործող հաշմանդամներին տրանսպորտային միջոցների հարկի վճարումից:

4. Ուժը կորցրած ճանաչել.

ա) Հայկական ՍՍՌ ժողովրդական կոմիսարների սովետի 1942 թ. հունիսի 9-ի «Տեղական հարկերի և հասույթների դրույքներ սահմանելու մասին» N 350 որոշումը.

բ) Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1962 թ. մայիսի 15-ի «Հաշմանդամ քաղաքացիներին տրանսպորտային միջոցների հարկ վճարելուց ազատելու մասին» N 226 որոշումը.

գ) Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1964 թվականի դեկտեմբերի 30-ի «Տեղական հարկերի գծով բնակչությանը տրվող արտոնությունների մասին» N 510 որոշումը:

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴի նախագահ

Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.07.1995, N 451 27.05.1981, N 319
30.08.1993, N 437 27.05.1981, N 319
14.07.1988, N 385 27.05.1981, N 319
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան