ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԲՈԼՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 229
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.09.1992-21.06.1995)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԿՈ 1993/5, մայիս 1993
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.05.1993
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Дата вступления в силу
01.09.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 1993 թվականի N 229

Քաղ. Երևան 

 

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԲՈԼՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երեխաների և դեռահասների ուսուցման համար գանձվող վարձից ավելացված արժեքի հարկ գանձելու բնագավառում հստակություն սահմանելու նպատակով և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մինչև 18 տարեկան հասակը ներառյալ երեխաների և դեռահասների ուսուցումն անցկացնող ուսումնական հաստատությունները (ներառյալ վճարովի ուսումնական հաստատությունները) ուսման վարձի մասով ազատել ավելացված արժեքի հարկից:

2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 1992/93 ուսումնական տարվանից:  

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ