Գլխավոր տեղեկություն
Номер
N 11-Ն
Տիպ
Հրաման
Тип
Инкорпорация (29.11.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.10.02/24(233) Հոդ.333
Принят
Տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարար
Дата принятия
29.08.2006
Подписан
Տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարար
Дата подписания
29.08.2006
Дата вступления в силу
12.10.2006

 «Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 12106274

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐ

29 օգոստոսի 2006 թ.
ք. Երևան

N 11-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 26.11.25 N 32-Ն)

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով և 19-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ պարբերությամբ՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հաստատել համայնքային ծառայողների ատեստավորում անցկացնելու համար թեստեր կազմելու կարգը՝ համաձայն հավելվածի:

(հրամանը փոփ. 26.11.25 N 32-Ն)


      

Հ. Աբրահամյան

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
տարածքային կառավարման
նախարարի
2006 թ. օգոստոսի 29-ի
N 11-Ն հրամանի


Կ Ա Ր Գ


ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ
(վերնագիրը փոփ. 26.11.25 N 32-Ն)

 

1. Համայնքային ծառայողների ատեստավորում անցկացնելու համար թեստերը կազմվում են «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ` օրենք) և սույն կարգին համապատասխան:

(1-ին կետը փոփ. 26.11.25 N 32-Ն)

2. Հարցաշարերը կազմում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմը:

(2-րդ կետը խմբ. 12.12.08 N 05-Ն, լրաց. 26.11.25 N 32-Ն)

3. Հարցաշարերը, ըստ բնագավառների, բաղկացած են հարցերից (խնդիրներից): Հարցերը պարունակում են համապատասխան բնագավառների վերաբերյալ կոնկրետ հարցադրումներ, իսկ խնդիրները` կոնկրետ իրավիճակների նկարագրություններ:

4․ Համայնքային ծառայության յուրաքանչյուր պաշտոնի համար համայնքայյին ծառայության ատեստավորման անցկացման համար կազմված հարցաշարերն ընդգրկում են`

1) համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբի համար` առնվազն 120 հարց (խնդիր).

բ) համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի համար` առնվազն 90 հարց (խնդիր).

գ) համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի համար՝ առնվազն 60 հարց (խնդիր):

(4-րդ կետը փոփ. 12.12.08 N 05-Ն, խմբ. 26.11.25 N 32-Ն)

5. Հարցաշարերի հարցերը (խնդիրները) ընդգրկում են հետևյալ բնագավառները`

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 10 տոկոս.

բ) համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն` 20 տոկոս.

գ) տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրություն՝ 70 տոկոս:

դ) (ենթակետն ուժը կորցրել է 12.12.08 N 05-Ն)

(5-րդ կետը փոփ. 12.12.08 N 05-Ն)

6. Ատեստավորումն անցկացվելուց առնվազն մեկ ամիս առաջ հարցաշարերն իրենց միանշանակ ճիշտ պատասխաններով հրապարակվում են (դրանք կարող են փակցվել համայնքում՝ տեսանելի տեղում):

(6-րդ կետը լրաց. 12.12.08 N 05-Ն, 21.07.09 N 11-Ն, փոփ. 22.05.12 N 05-Ն, 26.11.25 N 32-Ն)

7. Հարցաշարերից հարցերի (խնդիրների) ընտրությունը կատարվում է համակարգչի միջոցով:

8. Հարցերը (խնդիրները) կոդավորվում, համարակալվում են ըստ բնագավառների և ըստ պաշտոնների խմբերի: Համայնքի աշխատակազմը հարցաշարերը զետեղում է համակարգչում:

(8-րդ կետը փոփ. 12.12.08 N 05-Ն, լրաց. 21.07.09 N 11-Ն, փոփ. 22.05.12 N 05-Ն, 26.11.25 N 32-Ն)

9. Համակարգչում առանձին զետեղվում են նաև կոդավորված և համարակալված հարցերի (խնդիրների) 3 կամ 4 ենթադրյալ պատասխան, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

10. Համակարգչային ծրագրի միջոցով թեստերը կազմվում են համակարգչում նախօրոք զետեղված հարցաշարերի կոդավորված հարցերից (խնդիրներից)՝ պատահական ընտրությամբ: Համակարգչային ծրագիրը, ընտրելով հարցը (խնդիրը), միաժամանակ դուրս է բերում վերջինիս ենթադրյալ պատասխանները և միասնականացնում:

11․ Համայնքային ծառայողների ատեստավորման համար կազմված թեստերում ընդգրկվող հարցերի (խնդիրների) քանակը հետևյալն է`

1) համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբի համար՝ 40 հարց (խնդիր).

2) համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի համար՝ 30 հարց (խնդիր).

3) համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի համար՝ 20 հարց (խնդիր):

(11-րդ կետը փոփ., լրաց. 12.12.08 N 05-Ն, խմբ. 26.11.25 N 32-Ն)

12. Սույն կարգի 10-րդ կետով նախատեսված կարգով կազմված թեստերի հետ միաժամանակ համակարգչի միջոցով դուրս է բերվում թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը և անմիջապես զետեղվում կնքված արկղի մեջ:

13. Հանձնաժողովը թեստերը կազմում է մինչև թեստավորման փուլն սկսելը:

14. Յուրաքանչյուր ատեստավորման դեպքում մասնակիցների համար կազմվում է մեկ ընդհանուր թեստ:

(14-րդ կետը փոփ. 26.11.25 N 32-Ն)

15. Թեստավորման առաջադրանքները մասնակցին կամ համայնքային ծառայողին կարող են առաջարկվել գրավոր կամ համակարգչի միջոցով:

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 12.12.08 N 05-Ն, լրաց. 21.07.09 N 11-Ն, փոփ. 22.05.12 N 05-Ն, փոփ., լրաց., խմբ. 26.11.25 N 32-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.11.2025, N 32-Ն 29.08.2006, N 11-Ն
22.05.2012, N 05-Ն 29.08.2006, N 11-Ն
21.07.2009, N 11-Ն 29.08.2006, N 11-Ն
12.12.2008, N 05-Ն 29.08.2006, N 11-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան