«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 17 հունվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունվարի 2006 թվականի N 6-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 48 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշմամբ հաստատված կարգի`
ա) 34-րդ կետը «ստանձնված պարտավորությունների» բառերից հետո լրացնել «, բացառությամբ գործուղման և ծառայողական շրջագայությունների ծախսերի (բացի օդային տրանսպորտի ծախսերի),» բառերով,
բ) 35-րդ կետի «բ» ենթակետը «չդասվող պարտավորությունները» բառերից հետո լրացնել «, ներառյալ գործուղման և ծառայողական շրջագայությունների գծով ծախսերը (բացի օդային տրանսպորտի ծախսերից)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Մարգարյան | 
| 
 
  |