Գլխավոր տեղեկություն
Номер
N 795-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (01.01.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.11.24-2025.12.07 Պաշտոնական հրապարակման օրը 05.12.2025
Принят
Արդարադատության նախարար
Дата принятия
03.12.2025
Подписан
Արդարադատության նախարար
Дата подписания
03.12.2025
Дата вступления в силу
01.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«03» դեկտԵՄԲԵՐԻ 2025 թ.
քաղ. Երևան

N 795-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԵՐԵԽԱՅԻ ՏԵՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԵԽԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՋ ԽՆԱՄՔԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 378-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կատարողական վարույթի մասին» օրենքի 105-րդ հոդվածի 4-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել երեխայի տեսակցության պահանջի հարկադիր կատարման ընթացակարգը՝ համաձայն N 1 Հավելվածի։

2․ Հաստատել երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջի հարկադիր կատարման ընթացակարգը՝ համաձայն N 2 Հավելվածի։

3․ Ուժը կորցրած ճանաչել Արդարադատության նախարարի 2024 թվականի հունիսի 28-ի «Երեխայի տեսակցության և երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջների հարկադիր կատարման ընթացակարգը հաստատելու մասին» N 378-Ն հրամանը։

4․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը:

 

Ս. ԳԱԼՅԱՆ

 

Հավելված N 1

Արդարադատության նախարարի

2025 թվականի դեկտեմբերի 3-ի

N 795-Ն հրամանի

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

ԵՐԵԽԱՅԻ ՏԵՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ

 

1. Կատարողական վարույթի հարուցումը

 

1. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում (այսուհետ՝ նաև Ծառայություն) երեխայի տեսակցության վերաբերյալ կատարողական վարույթ է հարուցում «Կատարողական վարույթի մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված կարգով Ծառայություն ներկայացված՝ կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման դիմումի (այսուհետ՝ կատարման ենթակա ակտ կամ դատական ակտ) հիման վրա:

2. Երեխայի տեսակցության պահանջով հարկադիր կատարման դիմումի հիման վրա կատարողական վարույթ հարուցելու կամ ավարտված կատարողական վարույթը վերսկսելու դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է վարույթ հարուցելու կամ այն վերսկսելու, ինչպես նաև վարույթի շրջանակներում կայացված բոլոր որոշումներն ուղարկել (հանձնել) կողմերին՝ Օրենքով սահմանված կարգով։

3. Կատարողական վարույթ հարուցելու հետ միաժամանակ, ըստ անհրաժեշտության, Օրենքի 103-րդ հոդվածի հիմքով հարկադիր կատարողը կայացնում է որոշում որոշակի գործողություններ կատարելու կամ որոշակի գործողությունների կատարումն արգելելու վերաբերյալ՝ սահմանելով պարտապանի համար այդ պահանջների կատարման (ներառյալ արգելված գործողությունները դադարեցնելու) ողջամիտ ժամկետ, եթե կատարման ենթակա ակտով նման ժամկետ չի սահմանվել կամ սահմանված ժամկետը լրացել է։

4. Կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը կատարողական վարույթի կողմերին ուղարկելու հետ միաժամանակ հարկադիր կատարողը կատարողական վարույթի կողմերին ծանուցում է հարուցված կատարողական վարույթով տեսակցությունը սահմանված կարգով, սահմանված վայրում չկայանալու, տեսակցության այլ պայմանի խախտման կամ տեսակցության իրականացման համար խոչընդոտ առաջանալու դեպքում Ծառայությանը դիմելու իրավունքի վերաբերյալ՝ առաջին իսկ հնարավորության դեպքում կատարողական վարույթի կողմերից վերցնելով նաև հայտարարություն՝ դատական ակտի պահանջների կատարմանը չխոչընդոտելու, ինչպես նաև ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու դեպքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2065-րդ հոդվածի հիմքով հնարավոր պատասխանատվության մասին նախազգուշացված լինելու վերաբերյալ (Ձև 1):

5. Ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ դատական ակտի հիմքով հարուցված վարույթով սույն ընթացակարգի 1-4-րդ կետով սահմանված գործողությունները կատարելուց հետո, տեսակցությանը խոչընդոտող հանգամանքների բացակայության դեպքում, հարկադիր կատարողը պարտավոր է ավարտել կատարողական վարույթը` Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի հիմքով։

6. Եզրափակիչ դատական ակտի հիմքով հարուցված տեսակցության վարույթով սույն ընթացակարգի 1-4-րդ կետով սահմանված գործողությունները կատարելուց հետո, կատարողական վարույթի կողմի` տեսակցության հարկադիր կատարում ապահովելու վերաբերյալ դիմումի և հարկադիր կատարման ենթակա ակտում տեսակցությունը հարկադիր կատարողի պարտադիր մասնակցությամբ իրականացվելու նշման բացակայության դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է ավարտել կատարողական վարույթը` Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով:

7. Սույն ընթացակարգի 1-4-րդ կետով սահմանված գործողությունները կատարելուց հետո, ինչպես նաև 5-րդ կամ 6-րդ կետի հիմքով կատարողական վարույթն ավարտելուց հետո կատարողական վարույթի կողմերից տեսակցությանը խոչընդոտող հանգամանքների առկայության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է, դատական ակտի պահանջը հիմք ընդունելով, միջոցներ ձեռնարկել տեսակցության հարկադիր կատարման համար՝ այդ մասին Օրենքով սահմանված կարգով ծանուցելով կատարողական վարույթի կողմերին։

8. Եզրափակիչ դատական ակտի հիման վրա ներկայացված հարկադիր կատարման դիմումի հիմքով հարուցված կատարողական վարույթով տեսակցությունները կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամովին կատարվելու և վարույթը սույն ընթացակարգի 6-րդ կետով սահմանված դեպքում ավարտվելուց հետո տեսակցությանը խոչընդոտող հանգամանքների բացակայության դեպքում Ծառայության համապատասխան տարածքային մարմնի ղեկավարը պարտավոր է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ կատարողական վարույթի կողմերին ուղարկել ծանուցում՝ տեսակցությունը չկայանալու կամ կատարողական վարույթի կողմերի կողմից տեսակցության համար խոչընդոտներ առաջացնելու դեպքում Ծառայությանը դիմելու հնարավորության վերաբերյալ (Ձև 2)։

 

2. Տեսակցության վայրը, ժամանակը, տևողությունը, մասնակիցները

 

9. Տեսակցությունը պետք է իրականացվի կատարման ենթակա ակտում նշված վայրում, օրերին, տևողությամբ, անձանց պարտադիր մասնակցությամբ կամ բացակայությամբ, ինչպես նաև նշված բոլոր այլ պայմանների պահպանմամբ։

10. Կատարման ենթակա ակտում տեսակցության վայրի վերաբերյալ նշման բացակայության դեպքում հարկադիր կատարողը տեսակցությունը կազմակերպելու համար կատարողական վարույթի կողմերին ծանուցում է Օրենքի 55-րդ հոդվածով նախատեսված իրավունքների մասին՝ պարզաբանելով այդ իրավունքների իրականացման կարգը և չկատարման հետևանքները։

11. Դատական ակտում տեսակցության վայրից զատ սույն ընթացակարգի 9-րդ կետով սահմանված այլ հանգամանքների վերաբերյալ նշումների բացակայության դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է կատարողական վարույթի կողմերին ծանուցել Օրենքի 55-րդ հոդվածով նախատեսված իրավունքի մասին՝ պարզաբանելով այդ իրավունքների իրականացման կարգը և չկատարման հետևանքները։

12. Սույն ընթացակարգի 10-րդ և 11-րդ կետերով սահմանված կարգով կատարողական վարույթի կողմերին ծանուցելուց հետո վերջիններիս փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում հարկադիր կատարողը համաձայնության բացակայության փաստն ակնհայտ դառնալուց հետո պարտավոր է անհապաղ դիմել դատական ակտը կայացրած դատարան՝ այն պարզաբանելու վերաբերյալ դիմումով։ Դատական ակտը պարզաբանելու վերաբերյալ դիմում ներկայացնելու դեպքում հարկադիր կատարողն իրավունք ունի կասեցնել կատարողական վարույթը՝ Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, եթե կատարողական վարույթն այդպիսի դիմում ներկայացվելու պայմաններում շարունակելն օբյեկտիվորեն չի բխում երեխայի լավագույն շահերից: Կատարողական վարույթը սույն կետով սահմանված հիմքով կասեցնելու դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշմամբ հիմնավորել կատարողական կոնկրետ վարույթի հանգամանքների համատեքստում վարույթը կասեցնելու անհրաժեշտությունը:

13. Կատարման ենթակա ակտում տեսակցության անցկացման օրվա, ժամի և կոնկրետ վայրի, ինչպես նաև որևէ անձի պարտադիր մասնակցության կամ տեսակցությունը կատարողական վարույթի կողմի կամ այլ անձի բացակայությամբ անցկացվելու վերաբերյալ նշում լինելու դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է տեսակցությունները կազմակերպել և կատարողական գործողության վերաբերյալ արձանագրությունը կազմել բացառապես կատարման ենթակա ակտում նշված օրերին, ժամերին, տևողությամբ, դատական ակտում նշված անձանց մասնակցությամբ կամ բացակայությամբ և կատարման ենթակա ակտի այլ պահանջների պարտադիր պահպանմամբ։ Տեսակցության իրականացման՝ դատական ակտով սահմանված վերոնշյալ պայմանները հարկադիր կատարողի կողմից չեն կարող փոխվել` բացառությամբ Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` պահանջատիրոջ և պարտապանի համատեղ դիմումի հիման վրա կատարման ենթակա ակտի կատարման եղանակը կամ կարգը հարկադիր կատարողի կողմից փոփոխվելու դեպքերի։ Սույն կետով սահմանված կանոնը չի կարող մեկնաբանվել որպես կատարողական վարույթի կողմերի համար տեսակցության կատարողական վարույթից դուրս տեսակցություններ իրականացնելու արգելք։

14. Պահանջատիրոջ կողմից դատական ակտով նշված կամ կողմերի փոխադարձ համաձայնությամբ որոշված տեսակցության ժամանակն ավարտվելու դեպքում երեխայի հետ տեսակցությունը չավարտելու, երեխային պարտապանին սահմանված ժամին չվերադարձնելու կամ դատական ակտի որևէ այլ պահանջի խախտման դեպքում հարկադիր կատարողն իրավունք ունի, ղեկավարվելով Օրենքի 41-րդ հոդվածով, որոշում կայացնել պահանջատիրոջը տեսակցության վերաբերյալ սահմանված պահանջները պահպանել պարտավորեցնելու կամ տեսակցության ժամերը խախտելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին` սահմանելով, որ որոշման պահանջները պետք է կատարվեն անհապաղ և միաժամանակ պահանջատիրոջը նախազգուշացնելով վարչական պատասխանատվության մասին։

15. Տեսակցությանը դատական ակտում չնշված անձի ներկայանալու, ինչպես նաև կատարողական վարույթի իրականացմանը խոչընդոտելու դեպքում հարկադիր կատարողն այդ անձին առաջարկում է ազատել տեսակցության վայրը կամ դադարեցնել տեսակցությանն այլ կերպ խոչընդոտելը՝ միաժամանակ, ըստ անհրաժեշտության, արձանագրելով այդ անձի կողմից կատարողական վարույթի իրականացմանը խոչընդոտելու հանգամանքը՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու հարցի հետագա ընթացքը լուծելու համար։

16. Կատարման ենթակա ակտում սահմանված օրը և ժամին հարկադիր կատարողի կողմից պարտապանի բնակության վայր այցելելու, սակայն պարտապանին այդ հասցեում չգտնելու դեպքում հարկադիր կատարողն իրավունք ունի Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգով հայտարարելու պարտապանի հետախուզում։

 

3. Հարկադիր կատարողի ներկայությունը տեսակցությանը

 

17. Հարկադիր կատարողը պետք է ներկա գտնվի տեսակցությանը, եթե․

1) այդ մասին առկա է նշում կատարման ենթակա ակտում․

2) առկա է այդ մասին կատարողական վարույթի կողմերի կամ նրանցից որևէ մեկի հիմնավոր պահանջը․

3) կատարողական վարույթի հանգամանքներից ակնհայտ է, որ կատարողական վարույթի կողմերի միջև կան այնպիսի տարաձայնություններ, որոնք կարող են խոչընդոտել տեսակցության բնականոն իրականացմանը․

4) առանց հարկադիր կատարողի իրականացված նախորդ տեսակցության ընթացքում միջադեպ է տեղի ունեցել պարտապանի և պահանջատիրոջ միջև.

5) այլ դեպքերում, եթե այդպիսի անհրաժեշտությունը բխում է կատարողական վարույթի կողմերի անձնական հատկանիշներից, նախկինում կատարված տեսակցություններից և կատարողական վարույթի այլ հանգամանքներից։

18. Հարկադիր կատարողը կարող է սույն ընթացակարգի 17-րդ կետով սահմանված պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում երկարատև տեսակցություններին ներկա գտնվել միայն տեսակցության մի հատվածին, եթե կատարողական վարույթի հանգամանքներից չի բխում, որ առանց հարկադիր կատարողի մասնակցության տեսակցության իրականացումը կարող է հակասել երեխայի լավագույն շահին։

19. Տեսակցությանը ներկա գտնվող հարկադիր կատարողը պարտավոր է լինել անաչառ և զերծ մնալ իր խոսքով կամ վարքագծով կողմնակալություն կամ խտրականություն դրսևորելուց կամ ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելուց։ Տեսակցությանը ներկա գտնվող հարկադիր կատարողը պարտավոր է ձեռնպահ մնալ պահանջատիրոջ և երեխայի տեսակցությանը խոչընդոտելուց կամ երեխայի և պահանջատիրոջ բնականոն շփման վրա ողջամտորեն ազդող որևէ գործողությունից:

 

4. Տեսակցությունների իրականացումը տեսակցությունների տնակում կամ Ծառայության այլ հատուկ տարածքում

 

20. Երեխայի տեսակցության կատարողական վարույթի շրջանակում տեսակցությունները տեղի են ունենում Ծառայության՝ ՀՀ, ք․ Երևան, Հալաբյան 41ա հասցեում տեղակայված տեսակցությունների տնակում, իսկ Ծառայության մարզային ստորաբաժանումների դեպքում՝ տեսակցության համար առանձնացված այլ հատուկ տարածքում, եթե դատական ակտում սահմանված է տեսակցությունը տեսակցությունների տնակում կամ մարզային ստորաբաժանումներում առանձնացված այլ հատուկ տարածքում անցկացնելու պահանջ:

21. Տեսակցությունը կարող է անցկացվել տեսակցությունների տնակում կամ մարզային ստորաբաժանումներում առանձնացված այլ հատուկ տարածքում նաև դատական ակտով չնախատեսված դեպքերում, հարկադիր կատարողի առաջարկությամբ, եթե առկա է այդ մասին կատարողական վարույթի կողմերի փոխադարձ համաձայնությունը։

22. Ծառայության տեսակցությունների տնակում կամ մարզային ստորաբաժանումներում առանձնացված այլ հատուկ տարածքում անցկացվող տեսակցությանը կատարողական վարույթն իրականացնող հարկադիր կատարողի մասնակցությունը պարտադիր է։

23. Ծառայության տեսակցությունների տնակում կամ մարզային ստորաբաժանումներում առանձնացված այլ հատուկ տարածքում անցկացվող տեսակցությանը դատական ակտում նշված անձանցից, նրանց ներկայացուցիչներից և կատարողական վարույթն իրականացնող հարկադիր կատարողից բացի այլ անձանց մուտքն արգելվում է։

24. Ծառայության տեսակցությունների տնակում կամ մարզային ստորաբաժանումներում առանձնացված այլ հատուկ տարածքում անցկացվող տեսակցությունը տեսահսկվելու դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է մինչ տեսակցությունն սկսելն այդ մասին նախազգուշացնել տեսակցությանը ներկա գտնվող անձանց։ Երեխայի տեսակցության կատարողական գործողության տեսանկարահանումը, ձայնագրումը և լուսանկարահանումը կատարվում են Արդարադատության նախարարի հրամանով սահմանված կարգով` երեխայի լավագույն շահերի ապահովման առաջնահերթությամբ:

 

5. Երեխայի լավագույն շահի ապահովումը կատարողական վարույթում

 

25. Երեխայի տեսակցության պահանջների հարկադիր կատարումն իրականացվում է երեխայի լավագույն շահերի առաջնայնությամբ՝ բացառելով երեխայի նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական որևէ հարկադրանքի գործադրում, երեխային վախեցնելը կամ մանիպուլյացիան՝ ինչպես հարկադիր կատարողի, այնպես էլ կողմերի կամ երրորդ անձանց կողմից և ապահովելով երեխայի և կողմերի միջև փոխադարձ հարգանքի մթնոլորտ:

26. Երեխայի տեսակցության պահանջների հարկադիր կատարումն իրականացնելիս հարկադիր կատարողը պարտավոր է ապահովել երեխայի կարծիքը լսելը` վերջինիս տարիքին ու հասունության մակարդակին համապատասխան եղանակով, և երեխայի կարծիքին կատարողական գործողությունների ընթացքում պետք է անհրաժեշտ նշանակություն տրվի` հիմք ընդունելով երեխայի տարիքը և հասունությունը:

27. Տեսակցության կազմակերպման և իրականացման բոլոր փուլերում հարկադիր կատարողը պարտավոր է ապահովել, որ երեխայի մասնակցությունը լինի լիովին կամավոր, ազատ ճնշումներից կամ ազդեցություններից, անկախ ծնողների կամ երրորդ անձանց ցանկություններից: Կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողը, հնարավորության դեպքում, պետք է խթանի պահանջատիրոջ և պարտապանի համագործակցությունը՝ բացատրել նրանց՝ տեսակցության անխոչընդոտ կազմակերպման անհրաժեշտությունը երեխայի բարեկեցության համար՝ վերջիններիս միջև առկա կոնֆլիկտների սրումն առավելագույն բացառելու նպատակով:

28. Եթե կատարողական վարույթ հարուցելու պահին հայտնի է, որ երեխայի և պահանջատիրոջ միջև կապը վաղուց խզված է կամ այդպիսի կապ մինչ այդ պահը չի հաստատվել, ապա հարկադիր կատարողը կարող է կողմերի համաձայնությամբ և հարկադիր կատարման ենթակա ակտի պահանջների պահպանմամբ կողմերին առաջարկել տեսակցությունները սկսել կարճատև և փուլային՝ աստիճանաբար ավելացնելով դրանց տևողությունն ու հաճախականությունը՝ հարմարեցնելով երեխայի հուզական և հոգեբանական կարիքներին:

29. Հարկադիր կատարողը կարող է խնդրել խնամակալության և հոգաբարձության մարմնին կամ կատարողական գործողություններին մասնակցող մանկավարժ-հոգեբանին իրականացնել երեխայի նախապատրաստում կատարողական գործողություններին՝ տեսակցությանը երեխայի մասնակցությունը հնարավորինս առանց սթրեսի կազմակերպելու նպատակով:

30. Կատարողական գործողություններն իրականացնելիս հարկադիր կատարողը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնում նրա կարծիքը՝ առանց դուրս գալու կատարման ենթակա ակտի պահանջի սահմաններից։

31. Տեսակցության սահմանված օրը և ժամին հարկադիր կատարողի կողմից տեսակցության վայր այցելելու, սակայն երեխայի կողմից տեսակցությունից հրաժարվելու դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները, որոնք երեխայի վրա առերևույթ հոգեբանական ճնշում չեն առաջացնի՝ հավաստիանալու համար, որ տեսակցությունից հրաժարվելը երեխայի ազատ և հաստատուն կամքն է, իսկ համոզվելուց հետո՝ արձանագրել տեսակցությունից երեխայի հրաժարվելը։ Սույն կետով նախատեսված դեպքերում ձեռնարկվող միջոցներից են՝ երեխայի հետ զրուցելը` առավելագույնս ապահովելով այդպիսի զրույցը չեզոք, երեխային չճնշող միջավայրում, երեխայի վարքին հետևելը, տեսակցությունից երեխայի հրաժարվելու վերաբերյալ մինչ տեսակցությունը սկսելը տեղեկություններ հայտնի լինելու դեպքում՝ տեսակցությանը հոգեբանին կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչին մասնակից դարձնելը։

32. Եթե երեխայի տարիքն ու զարգացման մակարդակը թույլ են տալիս արտահայտել իր մտքերն ու ցանկությունները, հարկադիր կատարողը պարտավոր է տեսակցությունից երեխայի հրաժարվելու հանգամանքի մասին հավաստիանալու համար խոսել երեխայի հետ։ Երեխայի հետ հարկադիր կատարողի խոսակցությունը պետք է իրականացվի երեխայի համար հանգիստ, պարտապանից ու պահանջատիրոջից հնարավորինս առանձնացված պայմաններում, հարկադիր կատարողի կողմից ընտրված խոսակցության` երեխայի տարիքին ու հասունության մակարդակին համապատասխան տոնով և ոճով` բացառելով ագրեսիվ, խիստ կամ հրամայական տոնը, երեխային որոշակի գործողություններ թելադրող ոճը և ընտրելով խոսակցության այնպիսի մեթոդ, որը կապահովվի երեխայի ազատ կամքի ու հուզական վիճակի բացահայտումը և կբացառի երեխայի նկատմամբ որևէ բացասական ազդեցությունը:

33. Երեխայի կարծիքը լսելու օբյեկտիվ անհնարինության կամ երեխայի ոչ բավարար զարգացվածության կամ շատ փոքր տարիքի պատճառով մտքերն արտահայտելուն ունակ չլինելու դեպքում հարկադիր կատարողը տեսակցությունից երեխայի հրաժարվելու փաստում հավաստիանում է՝ հիմք ընդունելով կատարողական վարույթի կողմերի դիրքորոշումը՝ միաժամանակ կիրառելով նաև տեսակցությունից երեխայի հրաժարվելու փաստում հավաստիանալու համար օրենքով թույլատրելի այլ միջոցներ (երեխայի վարքին հետևելը, տեսակցությունից երեխայի հրաժարվելու վերաբերյալ մինչ տեսակցությունը սկսելը տեղեկություններ հայտնի լինելու դեպքում՝ տեսակցությանը հոգեբանին կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչին մասնակից դարձնելը և այլն)։ Կատարողական գործողության արձանագրությունը պետք է ներառի ոչ միայն երեխայի կարծիքի արձանագրումը, այլև երեխային լսելու համար հարկադիր կատարողի ձեռնարկած միջոցները:

34. Տեսակցելուց երեխայի հրաժարվելու հիմքով տեսակցությունը չկայանալու դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է սույն ընթացակարգի 6-րդ գլխով սահմանված կարգով քայլեր ձեռնարկել կատարողական վարույթին փորձագետ կամ Օրենքով սահմանված կարգով մասնագետ ներգրավելու համար։

35. Երեխայի հոգեբանական աշխարհը շատ զգայուն է, և հնարավոր են դեպքեր, որ տեսակցության վարույթում երեխայի ագրեսիվ պահվածքի կամ տեսակցությունից հրաժարվելու պատճառը կամ պատճառներից մեկը լինի նաև համազգեստ կրող հարկադիր կատարողից վախը։ Ուստի այն դեպքում, երբ առկա են բավարար հիմքեր՝ ենթադրելու, որ տեսակցությանը համազգեստ կրող հարկադիր կատարողի մասնակցությունը կարող է երեխայի մոտ վախ կամ հոգեբանական այլ խնդիրներ առաջացնել, կատարողական վարույթն իրականացնող հարկադիր կատարողն իր անմիջական ղեկավարի թույլտվությամբ տեսակցությանը կարող է ներկայանալ առանց համազգեստի։

36. Տեսակցությանը ներկա գտնվող հարկադիր կատարողը պարտավոր է հետևել տեսակցության ընթացքում կատարողական վարույթի մասնակիցների և տեսակցությանը ներկա գտնվող այլ անձանց՝ երեխայի նկատմամբ վերաբերմունքին, երեխայի պահվածքին և հնարավորության սահմաններում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ երեխայի լավագույն շահի պաշտպանության համար։ Տեսակցության ընթացքում երեխայի վարքի և հուզական վիճակի փոփոխությունները, երեխայի զգացմունքային պոռթկումները, այդ թվում` հուզական լարված վիճակը, հիստերիաները ենթակա են պարտադիր արձանագրման կատարողական գործողության արձանագրության մեջ: Կատարողական գործողության արձանագրությունում ներառվում է նաև այն իրադարձությունների, պահանջատիրոջ, պարտապանի կամ տեսակցությանը ներկա այլ անձի այն գործողությունների, բառերի կամ պահվածքի նկարագրությունը, որին կամ որոնց հաջորդել է երեխայի հուզական վիճակի կամ վարքի փոփոխությունը:

37. Տեսակցությանը ներկա գտնվող հարկադիր կատարողը բացառիկ դեպքերում կարող է կատարողական վարույթի կողմերից մեկի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ, պահանջատիրոջ համաձայնությունը ստանալով (իսկ եթե տեսակցության հետագա շարունակումն ակնհայտորեն չի բխում երեխայի լավագույն շահից՝ նաև անկախ կատարողական վարույթի կողմերի համաձայնությունից), մինչև սահմանված ժամի ավարտը դադարեցնել տեսակցությունը՝ հիմք ընդունելով երեխայի լավագույն շահի ապահովման անհրաժեշտությունը, եթե տեսակցության ընթացքում երեխայի նկատմամբ ճնշում, բռնություն կամ բռնության սպառնալիք է գործադրվում, ակնհայտորեն ավելանում է երեխայի լարվածությունը, երեխան մեկուսանում է և ակնհայտորեն չի ցանկանում շարունակել տեսակցությունը, պահանջատիրոջ կամ երեխայի կողմից հնչում են էականորեն բացասական, վիրավորական կամ սպառնալից արտահայտություններ կամ երեխայի պահվածքից ակնհայտ է, որ նա չի ցանկանում շարունակել տեսակցությունը։ Երեխայի տեսակցությունը ժամանակից շուտ ավարտելու հիմք հանդիսացող փաստերը, այդ թվում` պահանջատիրոջ արարքները կամ խոսքերը, երեխայի պահվածքի փոփոխությունը, հարկադիր կատարողի կողմից արված նախազգուշացումները, տեսակցությունը ժամանակից շուտ ավարտելու վերաբերյալ առաջարկը կամ պահանջատիրոջ կամ պարտապանի` այդ առաջարկից հրաժարվելը ենթակա են պարտադիր արձանագրման կատարողական գործողության վերաբերյալ կազմված արձանագրության մեջ:

38. Տեսակցության վերաբերյալ կատարողական վարույթով կատարողական գործողությունների կատարման ընթացքում երեխայի կյանքին և առողջությանը վտանգ սպառնալու, նրա իրավունքների և շահերի խախտումների դեպքեր հայտնի դառնալու կամ նման դեպքերի վերաբերյալ կատարողական վարույթի կողմերի կամ այլ ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից տեղեկատվություն ներկայացվելու դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է այդ մասին անհապաղ հայտնել վերադասին` առաջին իսկ հնարավորության դեպքում այդ մասին վերադասին ներկայացնելով նաև գրավոր զեկուցագիր։ Ծառայության տարածքային մարմնի ղեկավարը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով անհապաղ համապատասխան գրություն (Ձև 3) ուղարկել երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին՝ խնդրելով ձեռնարկել համապատասխան միջոցներ և արդյունքների մասին հայտնել Ծառայությանը։ Գրությունն ի գիտություն ուղարկվում է կատարողական վարույթով պարտապանին և պահանջատիրոջը, անհրաժեշտության դեպքում՝ նաև Ներքին գործերի նախարարության իրավասու ստորաբաժանմանը: Սույն կետում նշված` երեխայի կյանքին և առողջությանը վտանգ սպառնալու և այլ դեպքերը ենթակա են մանրամասն արձանագրման կատարողական գործողության վերաբերյալ կազմված արձանագրությունում:

39. Կատարողական գործողությունների արդյունքում կազմված արձանագրությունների, կատարողական վարույթի կողմերի կողմից ներկայացված այլ ապացույցների, անհրաժեշտության դեպքում նաև փորձագետի եզրակացության հիման վրա օրենսգրքերով սահմանված հանցակազմի կամ վարչական իրավախախտման առերևույթ առկայության դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է այդ հանգամանքը իրեն հայտնի դառնալու պահից 3-օրյա ժամկետում կատարողական վարույթը համապատասխան գրությամբ ուղարկել Ծառայության համապատասխան բաժին՝ վարույթն ուսումնասիրելու, հանցագործության մասին հաղորդում, համապատասխան նյութեր նախապատրաստելու և իրավասու մարմնին ներկայացնելու նպատակով։

40. Սույն ընթացակարգի 39-րդ կետով սահմանված գործողությունները կատարելը չի կասեցնում կատարողական վարույթը, բացառությամբ այն դեպքերի, երբ կատարողական վարույթի ընթացքում հիմնավորվել է երեխայի՝ պահանջատիրոջ հետ շփվելու ցանկության` երեխայի ազատ կամքով արտահայտված բացակայությունը, առնվազն երկու անգամ արձանագրվել է տեսակցություն չիրականացնելու կամ տեսակցությունը սահմանված ժամից շուտ դադարեցնելու վերաբերյալ երեխայի խնդրանքը, որը պայմանավորված է պահանջատիրոջ հետ երեխայի շփվելու ցանկության բացակայությամբ կամ ակնհայտորեն պահանջատիրոջ կամ վերջինիս հետ երեխայի հարաբերությունների հետ կապված հանգամանքներով: Կատարողական վարույթը կասեցնելու հիմք է նաև պարտապանի, պահանջատիրոջ կամ այլ անձի կողմից երեխայի վրա ֆիզիկական ճնշում, հոգեբանական ճնշում, ազդեցություն կամ որևէ այլ ոչ իրավաչափ ներգործություն ցուցաբերվելու հանգամանքի առկայությունը կատարողական գործողությունների ընթացքում ակնհայտորեն առկա լինելը կամ նման հանգամանքը փորձագետի եզրակացությամբ հաստատված լինելը։ Սույն կետով նախատեսված դեպքերում կատարողական վարույթը կասեցնելիս հարկադիր կատարողը պարտավոր է որոշմամբ կոնկրետ կատարողական վարույթի հանգամանքների համատեքստում հիմնավորել նման անհրաժեշտությունը։

41. Սույն ընթացակարգի 39-րդ կետով սահմանված գործողությունները կատարելուց հետո, եթե բացակայում են կատարողական վարույթը կասեցնելու` սույն ընթացակարգի 40-րդ կետով սահմանված հիմքերը, հարկադիր կատարողը պարտավոր է շարունակել կատարողական գործողությունները և վարույթի ընթացքում իրականացված գործողությունների արդյունքում կազմված արձանագրություններն ուղարկել հաղորդումը քննող իրավասու մարմնին։

 

6. Փորձագետ նշանակելու հիմքերը և կարգը

 

42. Հարկադիր կատարողը, ելնելով երեխայի լավագույն շահերից և կատարողական վարույթի հանգամանքներից, որոշում է կայացնում կատարողական վարույթով հոգեբան-փորձագետ ներգրավելու վերաբերյալ, եթե կատարողական վարույթով տեսակցության կամ տեսակցությունների իրականացման ժամանակ ակնհայտ է դառնում երեխայի՝ պահանջատիրոջ հետ շփվելու ցանկության բացակայությունը, առկա է տեսակցություն չիրականացնելու կամ տեսակցությունը սահմանված ժամից շուտ դադարեցնելու վերաբերյալ երեխայի խնդրանքը, առկա է պարտապանի կամ այլ անձի կողմից երեխայի վրա հոգեբանական ճնշում կամ ազդեցություն գործադրվելու հանգամանքը պարզելու անհրաժեշտություն կամ առկա են այլ ենթադրյալ հանգամանքներ, որոնք անհրաժեշտ են դարձնում հոգեբան-փորձագետի ներգրավումը։

43. Հարկադիր կատարողի կողմից տեսակցության վարույթով փորձագետ է նշանակվում նաև այն դեպքերում, երբ առկա է փորձագետ ներգրավելու անհրաժեշտության վերաբերյալ խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի հիմնավորված կարծիքը կամ եզրակացությունը կամ փորձագետ ներգրավելու վերաբերյալ հիմնավորված դիմում է ներկայացրել կատարողական վարույթի կողմը։

44. Սույն ընթացակարգով սահմանված դեպքերում կատարողական վարույթով փորձագետ նշանակելու դեպքում հարկադիր կատարողը, ելնելով կատարողական վարույթով ձեռք բերված ապացույցներից և կատարողական վարույթի հանգամանքներից, պարտավոր է հոգեբան-փորձագետին առաջադրել հետևյալ հարցերը կամ դրանցից մեկը (մի քանիսը)․

1) Հոգեբանական ի՞նչ վիճակում է երեխան.

2) Հոգեբանական ի՞նչ առանձնահատկություններ ունի պահանջատերը, ինչպիսի՞ն է երեխայի հետ պահանջատիրոջ հուզական կապվածությունը.

3) Հոգեբանական ի՞նչ առանձնահատկություններ ունի պարտապանը, և ինչպիսի՞ն է երեխայի հետ պարտապանի հուզական կապվածությունը.

4) Դատական ակտով սահմանված՝ երեխայի զարգացման համար ծնողի և ընտանիքի այլ անդամների հետ շփվելու վերաբերյալ պահանջը ներկայումս բխո՞ւմ է արդյոք երեխայի լավագույն շահերից, թե՞ ոչ.

5) Որո՞նք են պահանջատիրոջ և երեխայի՝ միմյանց հետ չշփվելու պատճառները, շարժառիթները, առկա՞ է արդյոք պահանջատիրոջ կողմից երեխայի նկատմամբ հոգեբանական բացասական ազդեցություն.

6) Արդյո՞ք պարտապանը խոչընդոտում է պահանջատիրոջ շփմանը երեխայի հետ, արդյո՞ք առկա է պարտապանի կողմից պահանջատիրոջ հետ շփվելու առնչությամբ երեխայի նկատմամբ հոգեբանական ազդեցություն.

7) Ո՞ւմ կողմից և ինչպիսի՞ միջոցներ են անհրաժեշտ իրականացնել երեխայի լավագույն շահն ապահովելու համար.

8) Կատարողական վարույթի հանգամանքներից բխող, սակայն սույն կետում չներառված այլ հարցեր, որոնց պատասխաններն անհրաժեշտ են տեսակցության վարույթի պատշաճ իրականացման կամ երեխայի լավագույն շահի ապահովման համար։

45. Փորձաքննություն իրականացնելիս փորձագետը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` երաշխավորելու համար, որ երեխան ապահովված է քննարկվող հարցերի վերաբերյալ իր կարծիքն ազատորեն արտահայտելու իրական և արդյունավետ հնարավորությամբ: Փորձագետը պետք է ապահովի երեխայակենտրոն, աջակցողական միջավայր և օգտագործի երեխայի տարիքին, հասունության մակարդակին, էմոցիոնալ վիճակին և հատուկ կարիքներին համապատասխան մեթոդներ:

46. Փորձաքննությանը երեխայի մասնակցությունը պետք է լինի միայն կամավոր: Երեխան որևէ կերպ չպետք է ճնշման կամ հարկադրանքի ենթարկվի, նրան չպետք է տրվեն հուշող կամ այլ կերպ որոշակի կոնկրետ պատասխան ենթադրող հարցեր: Երեխայի հետ հարցազրույցներն ու խոսակցությունները պետք է անհրաժեշտ զգայունությամբ իրականացվեն` ապահովելով երեխայի հարմարավետ միջավայրը և երեխային տալով իր կարծիքն արտահայտելու պահի, ժամանակի ու ձևի ընտրության ազատություն:

47. Փորձագետը պարտավոր է երեխային հասկանալի ու մատչելի ձևով վերջինիս տեղեկացնել իրենց հանդիպման նպատակի, փորձաքննության և տեսակցության վարույթում իրականացվող կատարողական գործողությունների բնույթի ու նպատակների մասին` երեխային ներկայացնելով նաև երեխայի կարծիքի կարևորությունն այդ գործընթացում ու այն, թե ինչպես է այդ կարծիքը հաշվի առնվելու: Փորձագետը պարտավոր է նաև երեխային իրեն հասկանալի ու մատչելի ձևով տեղեկացնել, որ իր կարծիքն արտահայտելը երեխայի իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը:

48. Փորձագետի եզրակացությունը, ի թիվս հարկադիր կատարողի կողմից փորձագետին առաջադրված հարցերի պատասխանի, պետք է ներառի նաև.

1) այն հարցի պատասխանը, թե արդյո՞ք երեխան ցանկացել է խոսել.

2) երեխային լսելու եղանակի ու մեթոդների նկարագրությունը.

3) երեխայի կողմից իր կարծիքն արտահայտված լինելու դեպքում դրա օբյեկտիվ և մանրամասն նկարագրությունը.

4) փորձագետի մասնագիտական վերլուծությունն առ այն, թե երեխայի տարիքը, հասունության մակարդակը, հուզական վիճակն ու հուզական կապերը և առկա հանգամանքները պետք է հաշվի առնվեն երեխայի լավագույն շահի գնահատման գործընթացում:

49. Փորձագետը պետք է ապահովի, որ եզրակացությունը կազմելիս երեխայի կարծիքին ցուցաբերվող մոտեցումը չլինի մեխանիկական կամ երեխայի կարծիքն ինքնին չլինի որոշիչ, այլ քննարկման առարկա դարձվի առավել լայն համատեքստում` ի թիվս այլնի հաշվի առնելով երեխայի տարիքը, հասունության մակարդակը, զգայական վիճակն ու կապերը:

50. Փորձաքննության և երեխայի տեսակցության կատարողական վարույթի իրականացման ողջ ընթացքում, համապատասխանաբար, փորձագետը և հարկադիր կատարողը պետք է գործադրեն անհրաժեշտ բոլոր ջանքերը` երեխայի կրկնակի զոհականացումը բացառելու նպատակով, ի թիվս այլնի, բայց չսահմանափակվելով երեխայի հետ խոսակցության թերապևտիկ միջավայր ընտրելով կամ փորձաքննության ընթացքին երեխայի հոգեբանության մեջ մասնագիտացած առավել նեղ մասնագետի ներգրավելով:

51. Փորձագետ նշանակելու մասին հարկադիր կատարողի որոշմամբ նշված հարցերի պարզաբանման կապակցությամբ փորձագետի գրավոր եզրակացությունը պետք է Ծառայություն ներկայացվի փորձագետ նշանակելու որոշման պահից մեկամսյա ժամկետում։ Սույն կետում նշված ժամկետում փորձաքննությունն իրականացնելու անհնարինության վերաբերյալ փորձագետից համապատասխան գրություն ստացվելու դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է այդ մասին զեկուցել վերադասության կարգով՝ անհրաժեշտության դեպքում փորձաքննության ժամկետը երկարացնելու նպատակով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փորձագետի եզրակացության սեղմ ժամկետում տրամադրելը երեխայի լավագույն շահերից ուղղակիորեն բխող անհրաժեշտություն է, փորձաքննության ժամկետը կարող է երկարացվել միայն խիստ բացառիկ դեպքերում, եթե դա ուղղակիորեն բխում է երեխայի լավագույն շահից, և դա հիմնավորվել է փորձագետի` փորձաքննության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ գրությամբ: Հարկադիր կատարողի` փորձաքննության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշումը պարտադիր կերպով ներառում է նաև երեխայի լավագույն շահի պաշտպանության համատեքստում ժամկետի երկարաձգման անհրաժեշտության հիմնավորումը:

52. Փորձագետ նշանակելու որոշման կայացումից հետո հարկադիր կատարողն իրավունք ունի կասեցնել կատարողական վարույթը՝ մինչև փորձագետի եզրակացությունը ստանալը՝ որոշմամբ հիմնավորելով կոնկրետ վարույթի հանգամանքների համատեքստում կատարողական վարույթը կասեցնելու անհրաժեշտությունը։

53. Հարկադիր կատարողը փորձագետ նշանակելուց հետո կատարողական վարույթը պետք է կասեցնի այն դեպքերում, երբ կատարողական վարույթի հանգամանքներից ակնհայտ է, որ մինչ փորձագետի եզրակացությունը ստանալը տեսակցություն տեղի ունենալը չի ապահովում երեխայի լավագույն շահը և/կամ անհնարին է ապահովել պահանջատիրոջ և երեխայի միջև բնականոն շփումը։ Սույն կետով նախատեսված դեպքերում կատարողական վարույթը կասեցնելիս հարկադիր կատարողը պարտավոր է կատարողական վարույթը կասեցնելու որոշմամբ կոնկրետ կատարողական վարույթի հանգամանքների համատեքստում հիմնավորել կատարողական վարույթը կասեցնելու անհրաժեշտությունը։

 

7. Տեսակցության վարույթի ընթացքը փորձագետի եզրակացությունը ստանալուց հետո

 

54. Սույն ընթացակարգի 6-րդ գլխով սահմանված կարգով նշանակված փորձագետի եզրակացությամբ պահանջատիրոջ հետ շփումը երեխայի վրա բացասաբար անդրադառնալու հանգամանքը հստակ հաստատվելու դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է ավարտել տեսակցության վերաբերյալ կատարողական վարույթը՝ Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված հիմքով։

55. Եթե սույն ընթացակարգի 6-րդ գլխով սահմանված կարգով նշանակված փորձագետի եզրակացությամբ հաստատվել է պարտապանի կողմից երեխայի նկատմամբ հոգեբանական ճնշում կամ ազդեցություն գործելու հանգամանքը, և կատարողական վարույթի հանգամանքներից ակնհայտ է, որ նման ճնշման կամ ազդեցության առկայության դեպքում տեսակցություն իրականացնելն անհնարին է, հարկադիր կատարողը սույն ընթացակարգի 39-րդ կետով սահմանված գործողությունները կատարելուց հետո կատարողական վարույթը պետք է կասեցնի՝ Օրենքի 57-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված հիմքով։

56. Սույն ընթացակարգի 54-րդ և 55-րդ կետերով սահմանված դեպքերում կատարողական վարույթն ավարտելուց կամ կասեցնելուց հետո հարկադիր կատարողը պարտավոր է ձեռնարկել օրենքով թույլատրելի բոլոր միջոցները՝ ապահովելու համար երեխայի լավագույն շահի պաշտպանությունը, երեխայի հետ հոգեբանական աշխատանք կատարելը՝ միջոցներ ձեռնարկելով խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչներին կատարողական վարույթով մշտադիտարկում իրականացնելու նպատակով ներգրավելու ուղղությամբ, կամ հանցագործության հատկանիշների առկայության դեպքում դիմելու համապատասխան մարմիններին։

57. Հարկադիր կատարողը սույն ընթացակարգի 39-րդ կետով սահմանված գործողությունները կատարելուց հետո կատարողական վարույթը պետք է անհաղթահարելի ուժի առկայության հիմքով կասեցնի այն դեպքում, երբ նշանակված փորձաքննությամբ փորձագետի եզրակացություն ներկայացնելն անհնարին է, և միաժամանակ կատարողական վարույթի հանգամանքներից ակնհայտ է երեխայի նկատմամբ ազդեցության առկայության պայմաններում տեսակցությունների իրականացման անհնարինությունը կամ այդ տեսակցությունները երեխայի լավագույն շահերից ակնհայտորեն չբխելը։

58. Սույն ընթացակարգի 6-րդ գլխով սահմանված կարգով նշանակված փորձագետի եզրակացությամբ երեխայի նկատմամբ հոգեբանական ճնշման կամ ազդեցության առկայության և տեսակցության վարույթում հոգեբանական այլ խոչընդոտների առկայության փաստ չհաստատվելու դեպքում հարկադիր կատարողն այն կասեցված լինելու դեպքում՝ վերսկսում, իսկ կասեցված չլինելու դեպքում՝ շարունակում է կատարողական վարույթը և լուծում է կատարողական վարույթի հետագա ընթացքի հարցը` սույն ընթացակարգի պահանջների համաձայն։

59. Սույն ընթացակարգի 6-րդ գլխով սահմանված կարգով նշանակված փորձագետի եզրակացությամբ տեսակցության վարույթով պարտապանի կողմից երեխայի նկատմամբ հոգեբանական ճնշում կամ ազդեցություն գործադրվելու հանգամանքը ժխտվելու դեպքում, եթե հաստատված է երեխայի կողմից իր ազատ արտահայտված կամքով պահանջատիրոջ հետ տեսակցելուց գիտակցված հրաժարվելու հանգամանքը, հարկադիր կատարողը պարտավոր է ձեռնարկել երեխայի լավագույն շահից բխող բոլոր անհրաժեշտ միջոցները՝ տեսակցության կատարումն ապահովելու համար։ Սույն կետով նախատեսված միջոցները ձեռնարկելու դեպքում, եթե ակնհայտ է, որ տեսակցությունների հետագա իրականացումը չի բխում երեխայի լավագույն շահից, հարկադիր կատարողը պարտավոր է վերադասին ներկայացնել կատարողական վարույթը դատական ակտի կատարումն անհնարին լինելու հիմքով ավարտելու վերաբերյալ զեկուցագիր։

 

8. Խնամակալության և հոգաբարձության մարմնի մասնակցությունը տեսակցության վարույթին

 

60. Երեխայի տեսակցության վերաբերյալ կատարողական վարույթի ցանկացած փուլում նման անհրաժեշտություն առաջանալու դեպքում հարկադիր կատարողն իր նախաձեռնությամբ կամ տեսակցության վարույթին խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչին ներգրավելու վերաբերյալ կատարողական վարույթի կողմի հիմնավորված միջնորդության հիման վրա պարտավոր է դիմել իր վերադասին՝ կատարողական գործողությունների կատարմանը խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի մասնակցությունն ապահովելու նպատակով: Խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչը կատարողական վարույթին ներգրավվում է հարկադիր կատարողի կողմից ուղարկված միջնորդագրի հիման վրա։

61. Խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի մասնակցությունը տեսակցության վարույթին պարտադիր է, եթե այդ մասին նշում առկա է կատարման ենթակա ակտում։

62. Խնամակալության և հոգաբարձության մարմնի մասնակցության անհրաժեշտություն առկա է նաև, այն դեպքերում, երբ կատարողական վարույթով տեսակցության իրականացման դեպքում առկա է երեխայի իրավունքների և օրինական շահերի խախտման ռիսկ, երեխայի նկատմամբ հնարավոր հոգեբանական ազդեցություն կամ կատարողական վարույթի կողմերի միջև առկա է լարված և կոնֆլիկտային իրավիճակ, որը կարող է բացասաբար ազդել երեխայի լավագույն շահի ապահովման վրա։

 

Ձև 1

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Ես՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության _______________________________________________________________________ բաժնում

տարածքային մարմինը

հարուցված թիվ ____________________ կատարողական վարույթով պահանջատեր/պարտապան _____________________________________________ս,

անուն, հայրանուն, ազգանուն

 (ՀՀ քաղաքացու անձնագիր՝ _______________, տրված՝ __________թ․, ___ի կողմից), սույն հայտարարության ստորագրմամբ պարտավորվում եմ չխոչընդոտել դատական ակտի կատարմանը։ Հայտնում եմ, որ նախազգուշացված եմ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու հանցակազմի` երեխայի հետ բնակվող ծնողի կողմից երեխայի հետ չբնակվող ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև դատական կարգով սահմանված տեսակցության իրականացմանը մեկ ամսվա ընթացքում երեք կամ ավելի անգամ, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում հինգ կամ ավելի անգամ խոչընդոտելու կամ առանց տեսակցող ծնողի կամ այլ մերձավոր ազգականի նախնական համաձայնության՝ տեսակցության ժամերին այլ վայր տեղափոխելու կամ հարկադիր կատարողի պարտականությունների կատարմանը այլ կերպ դիտավորյալ խոչընդոտելու համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2065-րդ հոդվածով սահմանված քրեական և վարչական պատասխանատվությունների մասին։

 

 

Պարտապան/պահանջատեր՝ ________________________________________

ստորագրություն, անուն, ազգանուն

 

_____________________

ամիս, ամսաթիվ, տարեթիվ

 

Ձև 2

Պարտապան__________________________

(հասցե՝______________________________)

 

Պահանջատեր________________________

(հասցե՝______________________________)

 

________________________________________________________________ դատարանի

 դատարանի անվանումը

կողմից ______________ թ. տրված թիվ __________________ դատական ակտի

ամիս, ամսաթիվ

դատական ակտի համարը

 

 

համաձայն՝ ________________________________։

 դատական ակտի պահանջը

Վերոնշյալ դատական ակտի հիման վրա ներկայացված հարկադիր կատարման դիմումի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության

______________________________________ բաժնում _________________ թ. հարուցվել է թիվ

 տարածքային բաժինը

ամիս, ամսաթիվ

 

_________________ կատարողական վարույթը:

վարույթի համարը

Կատարողական վարույթի նյութերի համաձայն՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կատարողական վարույթի կողմերից տեսակցությունները կամովին չկատարվելու կամ այլ խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվություն մինչ օրս չի ստացել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ տեսակցությունները տեղի են ունենում սահմանված կարգով, և բացակայում է հարկադիր կատարման միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը։

Սույնով հայտնում եմ, որ նշված դատական ակտով սահմանված տեսակցությունը չկայանալու կամ կատարողական վարույթի կողմերի, այլ անձանց կողմից տեսակցության իրականացմանը որևէ խոչընդոտ առաջացնելու կամ տեսակցությունների հետ կապված այլ խնդիրներ առաջանալու դեպքում կարող եք դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն:

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

_______________ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ _______________________________

 

կատ. __________________

կ/վ ____________________

 

Ձև 3

 

——————————————————

համայնքի/վարչական շրջանի ղեկավար

պարոն/տիկին ________________________

(հասցե՝ ______________________________)

 

Ի գիտություն՝ Ներքին գործերի նախարարության__________

(հասցե՝ ______________________________)

 

Ի գիտություն՝ պարտապան _______________

(հասցե՝ ______________________________)

 

Ի գիտություն՝ պահանջատեր_______________

(հասցե՝ ______________________________)

 

____________________________________________________________

դատարանի անվանումը

 

առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից _______________ թ.

                                                         ամիս, ամսաթիվ

տրված թիվ ______________________________ դատական ակտի համաձայն՝

         դատական ակտի համարը

___________________________________________________________________________:

 Դատական ակտի պահանջը

 

Վերոնշյալ դատական ակտի հիման վրա ներկայացված հարկադիր կատարման դիմումի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության

_______________________ բաժնում ________________ թ. հարուցվել է թիվ

տարածքային բաժինը

ամիս, ամսաթիվ

 

____________________ կատարողական վարույթը:

վարույթի համարը

Կատարողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ__________________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

__________

Վերոգրյալից ելնելով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգավորումն առ այն, որ պաշտոնատար անձինք և այլ քաղաքացիներ, որոնց հայտնի են դարձել երեխայի կյանքին և առողջությանը սպառնալու, նրա իրավունքների և շահերի խախտումների դեպքեր, այդ մասին պետք է հայտնեն երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին, իսկ խնամակալության և հոգաբարձության մարմինը պետք է ձեռնարկի երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության անհրաժեշտ միջոցներ, խնդրում եմ ձեռնարկել համապատասխան միջոցներ և արդյունքների մասին հայտնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը:

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

_________________________ ԲԱԺՆԻ ՊԵՏ,

_____________________՝

 կոչում

 

________________ ________________

ստորագրություն անուն, ազգանուն

 

Հավելված N 2

Արդարադատության նախարարի

2025 թվականի դեկտեմբերի 3-ի

N 795-Ն հրամանի

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

ԵՐԵԽԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՋ ԽՆԱՄՔԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ

 

1. Կատարողական վարույթի հարուցումը

 

1. Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում (այսուհետ՝ նաև Ծառայություն) երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու վերաբերյալ կատարողական վարույթ հարուցվում է «Կատարողական վարույթի մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված կարգով Ծառայություն ներկայացված՝ կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման դիմումի (այսուհետ՝ կատարման ենթակա ակտ կամ դատական ակտ) հիման վրա:

2. Երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու վերաբերյալ հարկադիր կատարման դիմումի հիման վրա կատարողական վարույթ հարուցելու կամ ավարտված կատարողական վարույթը վերսկսելու դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է վարույթ հարուցելու, ինչպես նաև վարույթի շրջանակներում կայացված բոլոր որոշումներն ուղարկել (հանձնել) կողմերին՝ Օրենքով սահմանված կարգով։

3. Կատարողական վարույթ հարուցելու հետ միաժամանակ, ըստ անհրաժեշտության, Օրենքի 103-րդ հոդվածի հիմքով հարկադիր կատարողը կայացնում է որոշում որոշակի գործողություններ կատարելու կամ որոշակի գործողությունների կատարումն արգելելու վերաբերյալ՝ սահմանելով պարտապանի համար այդ պահանջների կատարման (ներառյալ արգելված գործողությունները դադարեցնելու) ողջամիտ ժամկետ, եթե կատարման ենթակա ակտով նման ժամկետ չի սահմանվել, կամ սահմանված ժամկետը լրացել է։

4. Կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը կատարողական վարույթի կողմերին ուղարկելու հետ միաժամանակ հարկադիր կատարողը նշանակում է կատարողական գործողությունների կատարման օրը և ժամը և այդ մասին ծանուցում է կատարողական վարույթի կողմերին՝ առաջին իսկ հնարավորության դեպքում կատարողական վարույթի կողմերից վերցնելով հայտարարություն՝ դատական ակտի պահանջների կատարմանը խոչընդոտելու դեպքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի հիմքով հնարավոր քրեական պատասխանատվության մասին նախազգուշացված լինելու վերաբերյալ (Ձև 1):

5. Երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու յուրաքանաչյուր դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է կատարողական գործողություններին խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի մասնակցությունն ապահովելու համար վերջիներիս ուղարկել համապատասխան միջնորդագիր` համաձայն Ձև 2-ի։

 

2. Երեխայի հանձնման պահանջի կատարման ապահովումը

 

6. Երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջների հարկադիր կատարումն իրականացվում է երեխայի լավագույն շահերի առաջնայնությամբ՝ բացառելով երեխայի նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական որևէ հարկադրանքի գործադրումը կատարողական վարույթի որևէ սուբյեկտի կողմից, երեխային վախեցնելը կամ մանիպուլյացիան՝ ինչպես հարկադիր կատարողի, այնպես էլ կողմերի կամ երրորդ անձանց կողմից և առավելագույնս ապահովելով երեխայի և կողմերի միջև փոխադարձ հարգանքի մթնոլորտ:

7. Երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջների հարկադիր կատարումն իրականացնելիս հարկադիր կատարողը պարտավոր է ապահովել երեխայի կարծիքը լսելը` վերջինիս տարիքին ու հասունության մակարդակին համապատասխան եղանակով, և երեխայի կարծիքին կատարողական գործողությունների ընթացքում պետք է անհրաժեշտ նշանակություն տրվի` հիմք ընդունելով երեխայի տարիքը և հասունությունը:

8. Երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու կազմակերպման և իրականացման բոլոր փուլերում հարկադիր կատարողը պարտավոր է ապահովել, որ երեխայի մասնակցությունը լինի լիովին կամավոր, ազատ ճնշումներից կամ ազդեցություններից, անկախ ծնողների կամ երրորդ անձանց ցանկություններից: Կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողը, հնարավորության դեպքում, պետք է խթանի պահանջատիրոջ և պարտապանի համագործակցությունը՝ բացատրել նրանց՝ երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու անխոչընդոտ կազմակերպման անհրաժեշտությունը երեխայի բարեկեցության համար՝ վերջիններիս միջև առկա կոնֆլիկտների սրումն առավելագույն բացառելու նպատակով:

9. Հարկադիր կատարողը կարող է խնդրել խնամակալության և հոգաբարձության մարմնին կամ կատարողական գործողություններին մասնակցող մանկավարժ-հոգեբանին իրականացնել երեխայի նախապատրաստում կատարողական գործողություններին՝ երեխայի հանձնմանը երեխայի մասնակցությունը հնարավորինս առանց սթրեսի կազմակերպելու նպատակով:

10. Կատարողական գործողություններն իրականացնելիս հարկադիր կատարողը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնում նրա կարծիքը՝ առանց դուրս գալու կատարման ենթակա ակտի պահանջի սահմաններից։

11. Երեխայի հոգեբանական աշխարհը շատ զգայուն է, և հնարավոր են դեպքեր, որ կատարողական վարույթում երեխայի ագրեսիվ պահվածքի կամ պահանջատիրոջ խնամքին հանձնվելուց հրաժարվելու պատճառը կամ պատճառներից մեկը լինի նաև համազգեստ կրող հարկադիր կատարողից վախը։ Ուստի այն դեպքում, երբ առկա են բավարար հիմքեր՝ ենթադրելու, որ պահանջատիրոջ խնամքին հանձնվելու ընթացքին համազգեստ կրող հարկադիր կատարողի մասնակցությունը կարող է երեխայի մոտ վախ կամ հոգեբանական այլ խնդիրներ առաջացնել, կատարողական վարույթն իրականացնող հարկադիր կատարողն իր անմիջական ղեկավարի թույլտվությամբ երեխայի հանձնման կատարողական գործողությանը կարող է ներկայանալ առանց համազգեստի։

12. Երեխայի հանձնման պահանջի հարկադիր կատարմանը ներկա գտնվող հարկադիր կատարողը պարտավոր է հետևել կատարողական գործողության կատարողական վարույթի մասնակիցների և կատարողական գործողությանը ներկա գտնվող այլ անձանց՝ երեխայի նկատմամբ վերաբերմունքին, երեխայի պահվածքին և հնարավորության սահմաններում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ երեխայի լավագույն շահի պաշտպանության համար։ Կատարողական գործողության ընթացքում երեխայի վարքի և հուզական վիճակի փոփոխությունները, երեխայի զգացմունքային պոռթկումները, այդ թվում` հուզական լարված վիճակը, հիստերիաները ենթակա են պարտադիր արձանագրման կատարողական գործողության արձանագրության մեջ: Կատարողական գործողության արձանագրությունում ներառվում է նաև այն իրադարձությունների, պահանջատիրոջ, պարտապանի կամ կատարողական գործողությանը ներկա այլ անձի այն գործողությունների, բառերի կամ պահվածքի նկարագրությունը, որին կամ որոնց հաջորդել է երեխայի հուզական վիճակի կամ վարքի փոփոխությունը:

13. Եթե կատարողական գործողությունների ընթացքում հայտնի չէ պարտապանի գտնվելու վայրը, ապա հարկադիր կատարողը պարտավոր է Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգով հայտարարել պարտապանի հետախուզում՝ անհրաժեշտության դեպքում Օրենքի 48-րդ հոդվածով սահմանված կարգով սահմանափակելու հետախուզվող անձի ելքը Հայաստանի Հանրապետության տարածքից։

14. Երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջը կատարելիս հարկադիր կատարողը պարտավոր է դիմել համապատասխան ստորաբաժանման գտնվելու վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության (քաղաքացիական) դատարան՝ Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող պարտապանի ելքի իրավունքը սահմանափակելու պահանջով, եթե երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու վերաբերյալ կատարման ենթակա ակտը հնարավոր չէ կատարել առանց հետախուզվող անձի անձնական մասնակցության, և նրան հայտնաբերելու ուղղությամբ հարկադիր կատարողի ձեռնարկած՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն։

15. Սույն ընթացակարգի 13-րդ կետով սահմանված դեպքերում պարտապանի հետախուզում հայտարարելուց հետո հարկադիր կատարողը կարող է կասեցնել կատարողական վարույթն Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, եթե երեխայի հանձնումը պետք է իրականացվի պարտապանի պարտադիր մասնակցությամբ` կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշմամբ հիմնավորելով վարույթը պարտապանի պարտադիր մասնակցությամբ իրականացնելու անհրաժեշտությունը և պարտապանի հետախուզում հայտարարված լինելու պայմաններում վարույթը շարունակելու անհնարինությունը։

16. Եթե պարտապանի մասնակցությունը կատարողական գործողություններին չի կրում պարտադիր բնույթ, ապա հարկադիր կատարողը կատարողական վարույթը հարուցելուց հետո անհապաղ` անկախ սույն ընթացակարգի 13-րդ կետով սահմանված կարգով պարտապանի հետախուզում հայտարարելուց, անմիջապես ձեռնամուխ է լինում կատարողական գործողությունների իրականացմանը։

17. Երեխայի հանձնման` կատարման ենթակա դատական ակտով, իսկ կատարման ենթակա դատական ակտով սահմանված չլինելու դեպքում` հարկադիր կատարողի որոշմամբ սահմանված օրը և ժամին հարկադիր կատարողը, խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչն այցելում են պարտապանի գտնվելու վայրի հասցեն՝ երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու կատարումն ապահովելու համար։

18. Կատարման ենթակա ակտի պահանջը փաստացի կատարելու և երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու, ինչպես նաև երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու ուղղությամբ կատարվող այլ գործողությունների իրականացման դեպքում հարկադիր կատարողի կողմից կազմվում է համապատասխան արձանագրություն` «Երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելը կազմակերպելու մասին» արձանագրություն՝ համաձայն Ձև 4-ի, որը ստորագրում են կատարողական գործողությանը ներկա գտնվող անձինք:

19. Երեխային պահանջատիրոջ խնամքին փաստացի հանձնելը և սույն ընթացակարգի 18-րդ կետում նշված արձանագրությունը կազմելը հիմք են կատարողական վարույթն Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով կարճելու համար:

20. Երեխայի հանձնման պահանջի հարկադիր կատարման շրջանակում իրականացված կատարողական գործողության` ինչպես սույն ընթացակարգի 18-րդ կետում նշված, այնպես էլ այլ արձանագրություններում, ի թիվս Օրենքով և սույն ընթացակարգով սահմանված այլ պահանջների, պարտադիր կերպով արձանագրվում են հարկադիր կատարողի և կատարողական վարույթի մասնակիցների ու կատարողական գործողությանը ներկա գտնվող այլ անձանց գործողությունների նկարագիրը, հայտարարությունները, արձանագրվում է երեխայի և կատարողական վարույթի կողմերի պահվածքը կատարողական գործողությունը սկսելուց առաջ, դրա ընթացքում և դրանից հետո, ինչպես նաև երեխայի հուզական վիճակը կատարողական գործողությունը սկսելուց առաջ, դրա ընթացքում և դրանից հետո:

21. Երեխայի կողմից պահանջատեր ծնողի մոտ գնալուց հրաժարվելու դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները, որոնք երեխայի վրա առերևույթ հոգեբանական ճնշում չեն առաջացնի, հավաստիանալու համար, որ պահանջատիրոջ խնամքին հանձնվելուց հրաժարվելը երեխայի ազատ և հաստատուն կամքն է, իսկ համոզվելուց հետո՝ արձանագրել երեխայի հրաժարվելը, ինչի վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն, որը ստորագրում են հանձնմանը ներկա գտնվող անձիք։ Սույն կետով նախատեսված դեպքերում ձեռնարկվող միջոցներից են, օրինակ, երեխայի հետ զրուցելը` առավելագույնս ապահովելով այդպիսի զրույցը չեզոք, երեխային չճնշող միջավայրում, երեխայի վարքին հետևելը, պահանջատիրոջ խնամքին հանձնվելուց երեխայի հրաժարվելու վերաբերյալ մինչ համապատասխան կատարողական գործողությունը սկսելը տեղեկություններ հայտնի լինելու դեպքում՝ այդ գործողությանը հոգեբանին մասնակից դարձնելը։

22. Եթե երեխայի տարիքն ու զարգացման մակարդակը թույլ են տալիս արտահայտել իր մտքերն ու ցանկությունները, հարկադիր կատարողը պարտավոր է պահանջատիրոջ խնամքին հանձնվելուց երեխայի հրաժարվելու հանգամանքի մասին հավաստիանալու համար խոսել երեխայի հետ։

23. Երեխայի հետ հարկադիր կատարողի խոսակցությունը պետք է իրականացվի երեխայի համար հանգիստ, պարտապանից ու պահանջատիրոջից հնարավորինս առանձնացված պայմաններում, հարկադիր կատարողի կողմից ընտրված խոսակցության` երեխայի տարիքին ու հասունության մակարդակին համապատասխան տոնով և ոճով` բացառելով ագրեսիվ, խիստ կամ հրամայական տոնը, երեխային որոշակի գործողություններ թելադրող ոճը և ընտրելով խոսակցության այնպիսի մեթոդ, որը կապահովվի երեխայի ազատ կամքի ու հուզական վիճակի բացահայտումը և կբացառի երեխայի նկատմամբ որևէ բացասական ազդեցությունը:

24. Երեխայի կարծիքը լսելու օբյեկտիվ անհնարինության կամ երեխայի ոչ բավարար զարգացվածության կամ շատ փոքր տարիքի պատճառով մտքերն արտահայտելուն ունակ չլինելու դեպքում հարկադիր կատարողը պահանջատիրոջ խնամքին հանձնվելուց երեխայի հրաժարվելու փաստում հավաստիանում է՝ հիմք ընդունելով կատարողական վարույթի կողմերի դիրքորոշումը՝ միաժամանակ կիրառելով երեխայի հրաժարվելու փաստում հավաստիանալու համար օրենքով թույլատրելի այլ միջոցներ (երեխայի վարքին հետևելը, պահանջատիրոջ խնամքին հանձնվելուց երեխայի հրաժարվելու վերաբերյալ մինչ երեխայի հանձնման կատարողական գործողությունը սկսելը տեղեկություններ հայտնի լինելու դեպքում՝ երեխայի հանձնմանը հոգեբանին մասնակից դարձնելը և այլն)։ Կատարողական գործողության արձանագրությունը պետք է ներառի ոչ միայն երեխայի կարծիքի արձանագրումը, այլև երեխային լսելու համար հարկադիր կատարողի ձեռնարկած միջոցների նկարագիրը:

25. Երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու կատարողական գործողություններին ներկա գտնվող հարկադիր կատարողը բացառիկ դեպքերում կարող է կատարողական վարույթի կողմերից մեկի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ, պահանջատիրոջ համաձայնությունը ստանալով (իսկ եթե երեխայի հանձնումն ակնհայտորեն չի բխում երեխայի լավագույն շահից՝ նաև անկախ կատարողական վարույթի կողմերի համաձայնությունից), դադարեցնել հանձնման գործողությունները՝ հիմք ընդունելով երեխայի լավագույն շահի ապահովման անհրաժեշտությունը, եթե կատարողական գործողությունների ժամանակ երեխայի նկատմամբ ճնշում, բռնություն կամ բռնության սպառնալիք է գործադրվում, ակնհայտորեն ավելանում է երեխայի լարվածությունը, երեխան մեկուսանում է և ակնհայտորեն չի ցանկանում շարունակել իրականացվող գործողությունը, պահանջատիրոջ կամ երեխայի կողմից հնչում են էականորեն բացասական, վիրավորական կամ սպառնալից արտահայտություններ կամ երեխայի պահվածքից ակնհայտ է, որ նա չի ցանկանում հանձնվել պահանջատիրոջ խնամքին։ Երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելը ժամանակից շուտ ավարտելու հիմք հանդիսացող փաստերը, այդ թվում` պահանջատիրոջ արարքները կամ խոսքերը, երեխայի պահվածքի փոփոխությունը, հարկադիր կատարողի կողմից արված նախազգուշացումները, կատարողական գործողությունը ժամանակից շուտ ավարտելու վերաբերյալ առաջարկը կամ պահանջատիրոջ կամ պարտապանի` այդ առաջարկից հրաժարվելը, ինչպես նաև արձանագրված այս փաստերի և երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելը ժամանակից շուտ դադարեցնելու վերաբերյալ կատարողական գործողությանը մասնակցող` խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի և հոգեբանի դիրքորոշումը ենթակա են պարտադիր արձանագրման կատարողական գործողության վերաբերյալ կազմված արձանագրության մեջ։

26. Կատարողական վարույթով կատարողական գործողությունների կատարման ընթացքում երեխայի կյանքին և առողջությանը վտանգ սպառնալու, նրա իրավունքների և շահերի խախտումների դեպքեր հայտնի դառնալու կամ նման դեպքերի վերաբերյալ կատարողական վարույթի կողմերի կամ այլ ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից տեղեկատվություն ներկայացվելու դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է այդ մասին անհապաղ հայտնել վերադասին՝ կազմելով համապատասխան արձանագրություն` առաջին իսկ հնարավորության դեպքում այդ մասին վերադասին ներկայացնելով նաև գրավոր զեկուցագիր։

27. Ծառայության տարածքային մարմնի ղեկավարը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով անհապաղ համապատասխան գրություն (Ձև 3) ուղարկել երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին՝ խնդրելով ձեռնարկել համապատասխան միջոցներ և արդյունքների մասին հայտնել Ծառայությանը։ Գրությունն ի գիտություն ուղարկվում է կատարողական վարույթով պարտապանին և պահանջատիրոջը, անհրաժեշտության դեպքում՝ նաև Ներքին գործերի նախարարության իրավասու ստորաբաժանմանը: Սույն կետում նշված` երեխայի կյանքին և առողջությանը վտանգ սպառնալու և այլ դեպքերը ենթակա են մանրամասն արձանագրման կատարողական գործողության վերաբերյալ կազմված արձանագրությունում:

28. Կատարողական գործողությունների արդյունքում կազմված արձանագրությունների, կատարողական վարույթի կողմերի կողմից ներկայացված այլ ապացույցների, կատարողական վարույթով փորձագետ ներգրավված լինելու դեպքում` նաև փորձագետի եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածով սահմանված հանցակազմի առերևույթ առկայության դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է այդ հանգամանքն իրեն հայտնի դառնալու պահից 3-օրյա ժամկետում կատարողական վարույթը համապատասխան գրությամբ ուղարկել Ծառայության համապատասխան բաժին՝ վարույթն ուսումնասիրելու, հանցագործության մասին հաղորդում, համապատասխան նյութեր նախապատրաստելու և իրավասու մարմնին ներկայացնելու նպատակով։

29. Երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու կատարողական վարույթով հարկադիր կատարողն իրավունք ունի կասեցնել կատարողական վարույթը՝ Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիմքով, եթե ակնհայտորեն առկա է պարտապանի, պահանջատիրոջ կամ այլ անձի կողմից երեխայի նկատմամբ հոգեբանական ճնշում կամ ազդեցություն կամ նման հանգամանքը հաստատվել է փորձագետի եզրակացությամբ։ Սույն դեպքերում կատարողական վարույթը կասեցնելիս հարկադիր կատարողը պարտավոր է որոշմամբ կոնկրետ կատարողական վարույթի հանգամանքների համատեքստում հիմնավորել նման անհրաժեշտությունը։

30. Պահանջատիրոջ կամ այլ անձի կողմից երեխայի նկատմամբ հոգեբանական ճնշում կամ ազդեցություն գործադրելու կամ նման հանգամանքը ի հայտ գալուն պես հարկադիր կատարողը պարտավոր է ձեռնարկել օրենքով սահմանված միջոցներ տվյալ անձին Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2065-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու համար։

31. Սույն ընթացակարգի 29-րդ կետով սահմանված գործողությունները կատարելուց հետո, եթե բացակայում են կատարողական վարույթը կասեցնելու հիմքերը, հարկադիր կատարողը պարտավոր է շարունակել կատարողական գործողությունները՝ կատարողական գործողությունների ընթացքում կազմված արձանագրություններն ուղարկելով հաղորդումը քննող իրավասու մարմնին։

32. Այն դեպքերում, երբ երեխան գտնվում է պարտապանին սեփականության իրավունքով չպատկանող անշարժ գույքում, ապա հարկադիր կատարողը պետք է ստանա այդ բնակարանի կամ շինության սեփականատիրոջ (ժամանակավոր տիրապետողի) համաձայնությունը: Համաձայնության բացակայության դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել բնակարան կամ այլ շինություն մուտք գործելու վերաբերյալ դատարանի համապատասխան որոշումն ստանալու ուղղությամբ։

 

3. Երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու վարույթով փորձագետի ներգրավումը և վարույթի հետագա ընթացքը

 

33. Հարկադիր կատարողը, ելնելով երեխայի լավագույն շահերից և կատարողական վարույթի հանգամանքներից, որոշում է կայացնում կատարողական վարույթով հոգեբան-փորձագետ ներգրավելու վերաբերյալ, եթե կատարողական վարույթ հարուցելուց նշանակված օրը հնարավոր չի եղել երեխային հանձնել պահանջատիրոջ խնամքին, քանի որ երեխան հրաժարվել է գնալ վերջինիս մոտ, առկա է պարտապանի կամ այլ անձի կողմից երեխայի վրա հոգեբանական ճնշում կամ ազդեցություն գործադրվելու հանգամանքը պարզելու անհրաժեշտություն կամ առկա են այլ ենթադրյալ հանգամանքներ, որոնք անհրաժեշտ են դարձնում հոգեբան-փորձագետի ներգրավումը։

34. Հարկադիր կատարողի կողմից երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու կատարողական վարույթով փորձագետ է նշանակվում նաև այն դեպքերում, երբ առկա է փորձագետ ներգրավելու անհրաժեշտության վերաբերյալ խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի հիմնավորված կարծիքը կամ եզրակացությունը կամ փորձագետ ներգրավելու վերաբերյալ հիմնավորված դիմում է (են) ներկայացրել կատարողական վարույթի կողմ(եր)ը։

35. Սույն ընթացակարգով սահմանված դեպքերում կատարողական վարույթով փորձագետ նշանակելու դեպքում հարկադիր կատարողը, ելնելով կատարողական վարույթով ձեռք բերված ապացույցներից և կատարողական վարույթի հանգամանքներից, պարտավոր է հոգեբան-փորձագետին առաջադրել հետևյալ հարցերը կամ դրանցից մեկը (մի քանիսը)․

1) Հոգեբանական ի՞նչ վիճակում է երեխան.

2) Հոգեբանական ի՞նչ առանձնահատկություններ ունի պահանջատերը, ինչպիսի՞ն է երեխայի հետ պահանջատիրոջ հուզական կապվածությունը.

3) Հոգեբանական ի՞նչ առանձնահատկություններ ունի պարտապանը, և ինչպիսի՞ն է երեխայի հետ պարտապանի հուզական կապվածությունը.

4) Դատական ակտով սահմանված՝ երեխայի զարգացման համար ծնողի և ընտանիքի այլ անդամների հետ շփվելու վերաբերյալ պահանջը ներկայումս բխո՞ւմ է արդյոք երեխայի լավագույն շահերից, թե՞ ոչ.

5) Որո՞նք են պահանջատիրոջ և երեխայի՝ միմյանց հետ չշփվելու պատճառները, շարժառիթները, առկա՞ է արդյոք պահանջատիրոջ կողմից երեխայի նկատմամբ հոգեբանական բացասական ազդեցություն.

6) Արդյո՞ք պարտապանը խոչընդոտում է երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելը կազմակերպելու համար, արդյո՞ք առկա է պարտապանի կողմից պահանջատիրոջ հետ բնակվելու առնչությամբ երեխայի նկատմամբ հոգեբանական ազդեցություն.

7) Ո՞ւմ կողմից և ինչպիսի՞ միջոցներ են անհրաժեշտ իրականացնել երեխայի լավագույն շահն ապահովելու համար.

8) Կատարողական վարույթի հանգամանքներից բխող, սակայն սույն կետում չներառված այլ հարցեր, որոնց պատասխաններն անհրաժեշտ են կատարողական վարույթի պատշաճ իրականացման և/կամ երեխայի լավագույն շահի ապահովման համար։

36. Փորձաքննություն իրականացնելիս փորձագետը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` երաշխավորելու համար, որ երեխան ապահովված է քննարկվող հարցերի վերաբերյալ իր կարծիքն արտահայտելու իրական և արդյունավետ հնարավորությամբ: Փորձագետը պետք է ապահովի երեխայակենտրոն, աջակցողական միջավայր և օգտագործի երեխայի տարիքին, հասունության մակարդակին, էմոցիոնալ վիճակին և հատուկ կարիքներին համապատասխան մեթոդներ:

37. Փորձաքննությանը երեխայի մասնակցությունը պետք է լինի միայն կամավոր: Երեխան որևէ կերպ չպետք է ճնշման կամ հարկադրանքի ենթարկվի, նրան չպետք է տրվեն հուշող կամ այլ կերպ որոշակի կոնկրետ պատասխան ենթադրող հարցեր: Երեխայի հետ հարցազրույցներն ու խոսակցությունները պետք է անհրաժեշտ զգայունությամբ իրականացվեն` ապահովելով երեխայի հարմարավետ միջավայրը և երեխային տալով իր կարծիքն արտահայտելու պահի, ժամանակի ու ձևի ընտրության ազատություն:

38. Փորձագետը պարտավոր է երեխային հասկանալի ու մատչելի ձևով վերջինիս տեղեկացնել իրենց հանդիպման նպատակի, փորձաքննության և երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու վարույթի շրջանակում իրականացվող կատարողական գործողությունների բնույթի ու նպատակների մասին` երեխային ներկայացնելով նաև երեխայի կարծիքի կարևորությունն այդ գործընթացում ու այն, թե ինչպես է այդ կարծիքը հաշվի առնվելու: Փորձագետը պարտավոր է նաև երեխային իրեն հասկանալի ու մատչելի ձևով տեղեկացնել, որ իր կարծիքն արտահայտելը երեխայի իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը:

39. Փորձագետի եզրակացությունը, ի թիվս հարկադիր կատարողի կողմից փորձագետին առաջադրված հարցերի պատասխանը ներառելու, պետք է ներառի նաև.

1) այն հարցի պատասխանը, թե արդյո՞ք երեխան ցանկացել է խոսել.

2) երեխային լսելու եղանակի ու մեթոդների նկարագրությունը.

3) երեխայի կողմից իր կարծիքն արտահայտված լինելու դեպքում դրա օբյեկտիվ և մանրամասն նկարագրությունը.

4) փորձագետի մասնագիտական վերլուծությունն առ այն, թե երեխայի տարիքը, հասունության մակարդակը, հուզական վիճակն ու հուզական կապերը և առկա հանգամանքները պետք է հաշվի առնվեն երեխայի լավագույն շահի գնահատման գործընթացում:

40. Փորձագետը պետք է ապահովի, որ եզրակացությունը կազմելիս երեխայի կարծիքին ցուցաբերվող մոտեցումը չլինի մեխանիկական կամ երեխայի կարծիքն ինքնին չլինի որոշիչ, այլ քննարկման առարկա դարձվի առավել լայն համատեքստում` ի թիվս այլնի հաշվի առնելով երեխայի տարիքը, հասունության մակարդակը, զգայական վիճակն ու կապերը:

41. Փորձաքննության և երեխային պահանջատիրոջը հանձնելու պահանջով կատարողական վարույթի իրականացման ողջ ընթացքում, համապատասխանաբար, փորձագետը և հարկադիր կատարողը պետք է գործադրեն անհրաժեշտ բոլոր ջանքերը` երեխայի կրկնակի զոհականացումը բացառելու նպատակով, ի թիվս այլնի, բայց չսահմանափակվելով երեխայի հետ խոսակցության թերապևտիկ միջավայր ընտրելով կամ փորձաքննության ընթացքին երեխայի հոգեբանության մեջ մասնագիտացած առավել նեղ մասնագետի ներգրավելով:

42. Փորձագետ նշանակելու մասին հարկադիր կատարողի որոշմամբ նշված հարցերի պարզաբանման կապակցությամբ փորձագետի գրավոր եզրակացությունը պետք է Ծառայություն ներկայացվի փորձագետ նշանակելու որոշման պահից մեկամսյա ժամկետում։

43. Սույն ընթացակարգի 42-րդ կետում նշված ժամկետում փորձաքննությունն իրականացնելու անհնարինության վերաբերյալ փորձագետից համապատասխան գրություն ստացվելու դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է այդ մասին զեկուցել վերադասության կարգով՝ անհրաժեշտության դեպքում փորձաքննության ժամկետը երկարացնելու նպատակով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փորձագետի եզրակացության սեղմ ժամկետում տրամադրելը երեխայի լավագույն շահերից ուղղակիորեն բխող անհրաժեշտություն է, փորձաքննության ժամկետը կարող է երկարացվել միայն խիստ բացառիկ դեպքերում, եթե դա ուղղակիորեն բխում է երեխայի լավագույն շահից, և դա հիմնավորվել է փորձագետի` փորձաքննության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ գրությամբ: Հարկադիր կատարողի` փորձաքննության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշումը պարտադիր կերպով ներառում է նաև երեխայի լավագույն շահի պաշտպանության համատեքստում ժամկետի երկարաձգման անհրաժեշտության հիմնավորումը:

44. Փորձագետ նշանակելու որոշման կայացումից հետո հարկադիր կատարողն իրավունք ունի կասեցնել կատարողական վարույթը՝ մինչև փորձագետի եզրակացությունը ստանալը՝ որոշմամբ հիմնավորելով կոնկրետ վարույթի հանգամանքների համատեքստում երեխայի լավագույն շահի պաշտպանությունն ապահովելու նպատակով կատարողական վարույթը կասեցնելու անհրաժեշտությունը։

45. Հարկադիր կատարողը փորձագետ նշանակելուց հետո կատարողական վարույթը պետք է կասեցնի այն դեպքերում, երբ կատարողական վարույթի հանգամանքներից ակնհայտ է, որ մինչ փորձագետի եզրակացությունը կատարողական գործողությունների իրականացումը չի ապահովում երեխայի լավագույն շահը և/կամ անհնարին է ապահովել պահանջատիրոջ և երեխայի հանձնումը։ Սույն կետով նախատեսված դեպքերում կատարողական վարույթը կասեցնելիս հարկադիր կատարողը պարտավոր է կատարողական վարույթը կասեցնելու որոշմամբ կոնկրետ կատարողական վարույթի հանգամանքների համատեքստում հիմնավորել կատարողական վարույթը կասեցնելու անհրաժեշտությունը։

46. Սույն ընթացակարգով սահմանված կարգով նշանակված փորձագետի եզրակացությամբ պահանջատիրոջ հետ շփումը(բնակվելը) երեխայի վրա բացասաբար անդրադառնալու հանգամանքը հստակ հաստատվելու դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է ավարտել կատարողական կատարողական վարույթը՝ Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված հիմքով։

47. Եթե սույն ընթացակարգով սահմանված կարգով նշանակված փորձագետի եզրակացությամբ հաստատվել է պարտապանի կողմից երեխայի նկատմամբ հոգեբանական ճնշում կամ ազդեցություն գործելու հանգամանքը, և կատարողական վարույթի հանգամանքներից ակնհայտ է, որ նման ճնշման կամ ազդեցության առկայության դեպքում երեխայի հանձնումն իրականացնելն անհնարին է, հարկադիր կատարողը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով անհապաղ համապատասխան գրություն (Ձև 3) ուղարկել երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին՝ խնդրելով ձեռնարկել համապատասխան միջոցներ և արդյունքների մասին հայտնել Ծառայությանը։ Գրությունն ի գիտություն ուղարկվում է կատարողական վարույթով պարտապանին և պահանջատիրոջը, անհրաժեշտության դեպքում՝ նաև Ներքին գործերի նախարարության իրավասու ստորաբաժանմանը: Նշված գործողությունները կատարելուց հետո կատարողական վարույթը պետք է կասեցվի՝ Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված հիմքով։

48. Սույն ընթացակարգի 106-րդ և 107-րդ կետերով սահմանված դեպքերում կատարողական վարույթն ավարտելուց կամ կասեցնելուց հետո հարկադիր կատարողը պարտավոր է ձեռնարկել օրենքով թույլատրելի բոլոր միջոցները՝ ապահովելու համար երեխայի լավագույն շահի պաշտպանությունը, երեխայի հետ հոգեբանական աշխատանք կատարելը՝ միջոցներ ձեռնարկելով խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչներին կամ հոգեբանին կատարողական վարույթով մշտադիտարկում իրականացնելու նպատակով ներգրավելու ուղղությամբ։

49. Սույն ընթացակարգով սահմանված կարգով նշանակված փորձագետի եզրակացությամբ երեխայի նկատմամբ հոգեբանական ճնշման կամ ազդեցության առկայության կամ պահանջատիրոջը երեխայի հանձնմանը հոգեբանական այլ խոչընդոտների առկայության փաստ չհաստատվելու դեպքում հարկադիր կատարողն այն կասեցված լինելու դեպքում՝ վերսկսում, իսկ կասեցված չլինելու դեպքում՝ շարունակում է երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու ուղղված կատողական գործողությունները։

50. Սույն ընթացակարգով սահմանված կարգով նշանակված փորձագետի եզրակացությամբ կատարողական վարույթով պարտապանի կողմից երեխայի նկատմամբ հոգեբանական ճնշում կամ ազդեցություն գործադրվելու հանգամանքը ժխտվելու դեպքում, եթե հաստատված է երեխայի կողմից իր կամքով պահանջատիրոջ հետ բնակվելուց հրաժարվելու հանգամանքը, հարկադիր կատարողը պարտավոր է ձեռնարկել երեխայի լավագույն շահից բխող բոլոր անհրաժեշտ միջոցները՝ դատական ակտի կատարումն ապահովելու համար։ Կատարողական համապատասխան գործողությունների արձանագրությունում նշվում են հարկադիր կատարողի կողմից ձեռնարկված միջոցները, արձանագրվում դրանց արդյունքում երեխայի դիրքորոշման կամ վարքագծի փոփոխությունները: Սույն կետով նախատեսված միջոցները ձեռնարկելուց հետո, եթե ակնհայտ է, որ երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելը չի բխում երեխայի լավագույն շահից, հարկադիր կատարողը պարտավոր է վերադասին ներկայացնել կատարողական վարույթը դատական ակտի կատարումն անհնարին լինելու հիմքով ավարտելու վերաբերյալ զեկուցագիր` հնարավորության դեպքում զեկուցագրին կցելով խնամակալության և հոգաբարձության մարմնի, իսկ վարույթով մշտադիտարկում իրականացնելու նպատակով հոգեբանի ներգրավման դեպքում` նաև հոգեբանի դիրքորոշումը` երեխայի հանձնումը շարունակելու ոչ նպատակահարմարության վերաբերյալ։

 

Ձև 1

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Ես՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության

_____________________________________________________________________________

տարածքային մարմինը

բաժնում հարուցված թիվ ____________________ կատարողական վարույթով պահանջատեր/պարտապան _______________________________________________________ս,

 անուն, հայրանուն, ազգանուն

 (անձը հաստատող փաստաթուղթ՝ _______________, տրված՝ __________թ․, ___ի կողմից), սույն հայտարարության ստորագրմամբ պարտավորվում եմ կատարել և չխոչընդոտել դատական ակտի պահանջների կատարմանը։ Հայտնում եմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածով սահմանված քրեական պատասխանատվության մասին։

 

Պարտապան/պահանջատեր՝ ________________________________________

ստորագրություն, անուն, ազգանուն

 

_____________________

ամիս, ամսաթիվ, տարեթիվ

 

Ձև 2

 

ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ

 

ՀՀ ______________ համայնքի ղեկավար,

_____________________________________

 

________________________________________________________________ դատարանի

դատարանի անվանումը

կողմից ______________ թ. տրված թիվ __________________ դատական ակտի

ամիս, ամսաթիվ

դատական ակտի համարը

 

համաձայն՝ ________________________________։

 դատական ակտի պահանջը

Վերոնշյալ դատական ակտի հիման վրա ներկայացված հարկադիր կատարման դիմումի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության

______________________________________ բաժնում _________________ թ. հարուցվել է թիվ

տարածքային բաժինը

ամիս, ամսաթիվ

 

_________________ կատարողական վարույթը:

վարույթի համարը

Հայտնում եմ, որ «Կատարողական վարույթի մասին» օրենքի 105-րդ հոդվածի համաձայն՝ Խնամակալության և հոգաբարձության մարմինները հարկադիր կատարողի (Ծառայության) միջնորդագրի հիման վրա մասնակցում են՝ երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու (երեխայի բնակության վայրը որոշելու) հետ կապված կատարողական գործողությունների իրականացմանը.

Վերոգրյալի հիման վրա և թիվ ___________ կատարողական վարույթի հետագա ընթացքը լուծելու նպատակով, խնդրում եմ հանձնարարել սույն թվականի _____________________ ապահովելու խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի մասնակցությունը կատարողական գործողությունների՝ պարտապանի հասցեում՝__________________________________________։

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

_______________ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ _______________________________

 

կատ. __________________

կ/վ ____________________

 

Ձև 3

 

——————————————————

համայնքի/վարչական շրջանի ղեկավար

պարոն/տիկին ________________________

(հասցե՝ ______________________________)

 

Ի գիտություն՝ Ներքին գործերի նախարարության __________ բաժնի պետին

(հասցե՝ ______________________________)

 

Ի գիտություն՝ պարտապան _______________

(հասցե՝ ______________________________)

 

Ի գիտություն՝ պահանջատեր_______________

(հասցե՝ ______________________________)

 

 

____________________________________ դատարանի կողմից _______________ թ.

        դատարանի անվանումը

ամիս, ամսաթիվ

 

տրված թիվ ______________________________ դատական ակտի համաձայն՝

       դատական ակտի համարը

___________________________________________________________________________:

Դատական ակտի պահանջը

 

Վերոնշյալ դատական ակտի հիման վրա ներկայացված հարկադիր կատարման դիմումի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության

_________________________________________ բաժնում ________________ թ. հարուցվել է թիվ

տարածքային բաժինը

ամիս, ամսաթիվ

 

____________________ կատարողական վարույթը:

վարույթի համարը

 

Կատարողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ__________________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

____________________________________________________________________________________________

 

Վերոգրյալից ելնելով և հիմք ընդունելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգավորումն առ այն, որ պաշտոնատար անձինք և այլ քաղաքացիներ, որոնց հայտնի են դարձել երեխայի կյանքին և առողջությանը սպառնալու, նրա իրավունքների և շահերի խախտումների դեպքեր, այդ մասին պետք է հայտնեն երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին, իսկ խնամակալության և հոգաբարձության մարմինը պետք է ձեռնարկի երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության անհրաժեշտ միջոցներ, խնդրում եմ ձեռնարկել համապատասխան միջոցներ և արդյունքների մասին հայտնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը:

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

_________________________ ԲԱԺՆԻ ՊԵՏ,

_____________________՝

կոչում

 

__________________ _____________________

ստորագրություն անուն, ազգանուն

 

Ձև 4

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՋԸ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«___»_________202 թ․   սկիզբ______ ավարտ_____ ք․ _________

 

____________________________________________________________

Հարկադիր կատարողի բաժինը, պաշտոնը, կոչումը, անուն-ազգանունը

 

 

Պարտապան

____________________________________________________

Անուն, ազգանուն, հասցե

Պահանջատեր

____________________________________________________

Անուն, ազգանուն, հասցե

 

 

 

 

 

 

Ներկայությամբ այլ անձանց՝

_____________________________________________________________________

Անուն, ազգանուն, հասցե

____________________________________________________________________

Անուն, ազգանուն, հասցե

 

Կատարողական գործողության ընթացքում իմ կողմից իրականացվել են հետևյալ գործողությունները, արվել` հետևյալ հայտարարությունները`

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

Կատարողական գործողության ընթացքում արձանագրվել են երեխայի վարքի և հուզական վիճակի հետևյալ փոփոխությունները, կատարողական վարույթի կողմերի պահվածքը կատարողական գործողությունը սկսելուց առաջ, դրա ընթացքում և դրանից հետո երեխան դրսևորել է հետևյալ պահվածքն ու ունեցել հետևյալ հուզական վիճակը`

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

Կատարողական գործողությանը ներկա գտնվող այլ անձանց գործողությունների նկարագիրը, հայտարարությունները`

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

Կատարողական գործողության ընթացքում երեխայի կարծիքը լսելու համար իմ կողմից իրականացվել են հետևյալ գործողությունները`

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

Կատարողական գործողությունների արդյունքում հնարավոր է եղել / հնարավոր չի եղել ապահովել երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելը` հետևյալ հիմքերով. ____________________________________________________________________

 

Հարկադիր կատարող՝ ______________________________________________

ստորագրություն անուն, ազգանուն

Պարտապան՝ ______________________________________________

ստորագրություն անուն, ազգանուն

Պահանջատեր՝ ______________________________________________

ստորագրություն անուն, ազգանուն

 

Կատարողական գործողությանը ներկա այլ անձինք՝

 _______________________________________________________________________

ստորագրություն անուն, ազգանուն

 _______________________________________________________________________

ստորագրություն անուն, ազգանուն

 _______________________________________________________________________

ստորագրություն անուն, ազգանուն

 _______________________________________________________________________

ստորագրություն անուն, ազգանուն

 _______________________________________________________________________

ստորագրություն անուն, ազգանուն

 _______________________________________________________________________

ստորագրություն անուն, ազգանուն

 _______________________________________________________________________

ստորագրություն անուն, ազգանուն

____ ______

Ամիս ամսաթիվ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 դեկտեմբերի 2025 թվական: