Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-393-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.11.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.12.08-2025.12.21 Պաշտոնական հրապարակման օրը 09.12.2025
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
13.11.2025
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
08.12.2025
Дата вступления в силу
01.11.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի նոյեմբերի 13-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 71-74-րդ կետերով.

 

«71. ռիելթորի որակավորման քննությանը մասնակցելու համար

բազային տուրքի

30-ապատիկի չափով

72. ռիելթորի որակավորման վկայականը վերաձևակերպելու համար

բազային տուրքի եռապատիկի չափով

73. «Ռիելթորական գործունեության մասին» օրենքով նախատեսված միասնական տեղեկատվական համակարգի միջոցով անշարժ գույքի վերաբերյալ տվյալների մուտքագրման համար՝

 

ա) ֆիզիկական անձանց համար (յուրաքանչյուր անշարժ գույքի միավորի համար)

բազային տուրքի չափով

բ) ռիելթորական, անշարժ գույքի կառավարման կազմակերպությունների, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորների և անշարժ գույքի կառավարիչների համար (յուրաքանչյուր տարվա համար)

բազային տուրքի

450-ապատիկի չափով

74. «Ռիելթորական գործունեության մասին» օրենքով նախատեսված միասնական տեղեկատվական համակարգի հետ անշարժ գույքի վաճառքի կայքերի փոխգործելիության ապահովման համար (յուրաքանչյուր տարվա համար)

բազային տուրքի

500-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 73-րդ և 74-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունիսի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. դեկտեմբերի 8

Երևան

ՀՕ-393-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 դեկտեմբերի 2025 թվական: