Գլխավոր տեղեկություն
Номер
N 1818-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.12.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.12.2025
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
12.12.2025
Дата вступления в силу
13.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 դեկտեմբերի 2025 թվականի N 1818-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1135-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 717-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57.1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի «Դպրոցների վերանորոգման/հիմնանորոգման նպատակով կնքված գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին» N 717-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման 1-ին կետը «հիմնադրամին» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին» բառերով.

2) որոշման 1-ին աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով՝

 

«

58.

Արարատ

Վարդաշեն համայնքի

միջնակարգ դպրոց

ՀՏԶՀ-ԴՎՀԲՄ-

ԱՇՁԲ-2024/4

04․12․2024 թ.

«Լիլանարմ» ՍՊԸ

64,488,818.3

88.2%

59.

Լոռի

Լուսաղբյուրի միջնակարգ դպրոց

ՀՏԶՀ-ԴՎՀԲՄ-ԱՇՁԲ-2025/22-2

14․07․2025 թ.

«Գլոբալ Սերվիսիս Գրուպ» ՍՊԸ, «Էմթիէյ» ՍՊԸ, «Ռո-Մար» ՍՊԸ և

«Ջերմգազշին» ՍՊԸ կոնսորցիում

82,378,225.8

66.6%

60.

Լոռի

Լեռնանցքի միջնակարգ դպրոց

ՀՏԶՀ-ԴՎՀԲՄ-ԱՇՁԲ-2025/28

11․07․2025 թ.

«Գևտանիք» ՍՊԸ և

«Այպոշին» ՍՊԸ կոնսորցիում

98,321,727.9

66.0%

61.

Կոտայք

Գառնու թիվ 2 ավագ դպրոց

ՀՏԶՀ-ԴՎՀԲՄ-ԱՇՁԲ-2025/1-3

03․06․2025 թ.

«Շին Բարեկարգում» ՍՊԸ և «Ջեներալ Բիլդեր» ՍՊԸ կոնսորցիում

69,276,643.3

86.6%

62.

Շիրակ

Վահրամաբերդի Հ. Մկրտչյանի անվան

միջնակարգ դպրոց

ՀՏԶՀ-ԴՎՀԲՄ-ԱՇՁԲ-2025/22-1

27․06․2025 թ.

Ա/Ձ Եփրեմ Գալստյան և Հայաստանի սպառողական կոոպերատիվների միության

«Ախուրյանի Կոոպշին» ՍՊԸ կոնսորցիում

153,605,432.4

72.5%

63.

Շիրակ

Աշոցքի միջնակարգ դպրոց

ՀՏԶՀ-ԴՎՀԲՄ-ԱՇՁԲ-2025/1-1

03․06․2025 թ.

«Լենճանշին» ՍՊԸ,

«Մ․ Լամբարյան» ՍՊԸ և «Կ․Ս․Վ․ շին» ՍՊԸ կոնսորցիում

51,714,021.9

52.4%

64.

Տավուշ

Տավուշի միջնակարգ դպրոց

ՀՏԶՀ-ԴՎՀԲՄ-ԱՇՁԲ-2025/10/2

12․06․2025 թ.

«ԷԴՈՒԱՐԴ-ՇԻՆ» ՍՊԸ

134,062,506.6

54.3%

65.

Տավուշ

Թեղուտի միջնակարգ դպրոց

ՀՏԶՀ-ԴՎՀԲՄ-ԱՇՁԲ-2025/3/1

04․06․2025 թ.

«ԳԱՄՇԻՆ» ՍՊԸ

150,288,769.2

66.6%

»:

 

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Մի շարք գնման պայմանագրերում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին» N 1135-Ա որոշման 10-րդ կետը «12.44 տոկոսի չափով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև աշխատանքների փոխարինում այլ բնույթի աշխատանքներով՝ պայմանագրով սահմանված գնի 17.42 տոկոսի չափով» բառերով, իսկ «2-րդ ենթակետի» բառերը փոխարինել «2-րդ և 3-րդ ենթակետերի» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

12.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ