ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՕՐԵՆՍԴԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
Հ. Նխ-521-I.
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.10.1992-по сей день)
Первоисточник
ՀՀԳԽՏ 1992/19 (1023) 15 հոկտեմբեր, Հոդ.434
Принят
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահություն
Дата принятия
02.10.1992
Подписан
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Дата подписания
02.10.1992
Дата вступления в силу
25.10.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, ինչպես նաև իշխանության տեղական մարմինների ղեկավար աշխատողների աշխատանքի վարձատրության գործող համակարգի կատարելագործման և առկա անհամամասնությունների վերացման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, ինչպես նաև իշխանության տեղական մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով հաստատված նվազագույն աշխատավարձի համեմատ` բազմապատիկ գործակցով:

2. Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, ինչպես նաև իշխանության տեղական մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման և աշխատանքի վարձատրության պաշտոնային համապատասխանության սանդղակը (տես հավելվածը):

3. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի գումարը սահմանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով` նվազագույն աշխատավարձի կրկնապատիկ չափով:

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական ծառայողի աշխատավարձը (ներառյալ բոլոր կարգի մշտական բնույթ կրող հավելավճարները) չի կարող գերազանցել իշխանության համապատասխան մարմնի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մինչև 1993 թվականի հունվարի 1-ը.

- հաստատել ներկայացված ցանկում չընդգրկված պետական ծառայողների պաշտոնային դրույքաչափերի և մշտական բնույթ կրող հավելավճարների հաշվարկման և նշանակման կարգն ու պայմանները, հիմք ընդունելով օրենսդիր գործադիր և դատական իշխանության, ինչպես նաև իշխանության տեղական մարմիններում աշխատանքի վարձատրության պաշտոնային համապատասխանության պահպանման սկզբունքը.

- Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության հաստատմանը ներկայացնել այն նախարարությունների և գերատեսչությունների ցանկը, որոնցում ծառայող պետական պաշտոնյաների պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ սահմանվում են մշտական հավելավճարներ` ելնելով աշխատանքի յուրահատուկ բնույթից և խնդիրներից, ինչպես նաև վերոհիշյալ հավելավճարների հաշվարկման և նշանակման կարգն ու պայմանները.

- պետական ծառայողների աշխատանքի վարձատրության վերաբերյալ նախկինում ընդունված ենթաօրենսդրական ակտերը համապատասխանեցնել սույն որոշմանը:

6. Ուժը կորցրած համարել «Հայաստանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության փոխնախագահի գործունեության և անվտանգության պետական ապահովման ու սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 21-ի որոշման 1-ին կետի «աշխատավարձ` ամսեկան 4000 ռուբլու չափով» և 2-րդ կետի «աշխատավարձ` ամսեկան 3000 ռուբլու չափով» բառերը, «Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահի գործունեության և անվտանգության պետական ապահովման ու սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 21-ի որոշման 1-ին կետի «աշխատավարձ` ամսեկան 2300 ռուբլու չափով» բառերը, «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների գործունեության ապահովման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների գործունեության ապահովման կարգի 3-րդ կետի առաջին մասի «աշխատավարձը` ամսեկան 3100 ռուբլու չափով» բառերը, 4-րդ կետը և 5-րդ կետի առաջին մասը:

7. Սույն որոշումը կիրարկել 1992 թվականի նոյեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ`

բ. արարքցյան


2 հոկտեմբերի 1992 թվականի,
քաղ. Երևան
Հ. Նխ-521-I.

 

Հավելված

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՆԴՂԱԿ

 

Պաշտո-նային մակար-դակ

Օրենսդիր իշխանություն Գործադիր իշխանություն Դատական իշխանություն, դատախա-զություն, արբիտրաժ Տեղական իշխանություն

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ընդունված նվազագույն աշխատավարձի նկատմամբ պաշտոնային դրույքաչափի հաշվարկման բազմապատ գործակից

1

2

3

4

5

6

 1.   Հայաստանի Հանրապետության նախագահ    

15

 

13

 2. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ      

15

 3.   ՀՀ փոխնախագահ ՀՀ վարչապետ

ՀՀ գերագույն դատարանի նախագահ,

ՀՀ գլխավոր պետական արբիտր

 

12

 4. ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի 1-ին տեղակալ      

11,5

 5.   ՀՀ փոխվարչապետ ՀՀ գլխավոր դատախազ  

11

 6. ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ  

ՀՀ գլխավոր պետական արբիտրի տեղակալ,

ՀՀ գերագույն դատարանի նախագահի տեղակալ

 

10

 7. ՀՀ Գերագույն խորհրդի քարտուղար, մշտական և հատուկ հանձնաժողովի նախագահ ՀՀ պետական նախարար

ՀՀ գլխավոր դատախազի առաջին տեղակալ

Պատգամա-վորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ

9

 8.   ՀՀ նախարար, պետական վարչության պետ, հարկային պետական տեսչության պետ

ՀՀ գերագույն դատարանի անդամ, Երևան քաղաքի դատախազ

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

 

8

 9. ՀՀ Գերագույն խորհրդի մշտական և հատուկ հանձնաժողովի նախագահի տեղակալ, քարտուղար  

100 հազարից ավելի բնակչություն ունեցող քաղաքի, շրջանի, քաղաքի շրջանի ժողովրդական դատարանի նախագահ, դատախազ

100 հազարից ավելի բնակչություն ունեցող քաղաքի, շրջանի, քաղաքի շրջանի պատգամա-վորների խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ

7,5

 10. ՀՀ Գերագույն խորհրդի մշտական և հատուկ հանձնաժողովի ենթահանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի անդամ

ՀՀ կառավարու-թյանն առընթեր պետական կառա-վարման մարմնի ղեկավար, ՀՀ նախարարի 1-ին տեղակալ, հարկային պետական տեսչու-թյան պետի 1-ին տեղակալ, պետ. վարչության պետի

1-ին տեղակալ

50 հազարից 100 հազար բնակչություն ունեցող քաղաքի, շրջանի, քաղաքի շրջանի ժողովրդական դատարանի նախագահ, դատախազ

100 հազարից ավելի բնակչություն ունեցող քաղաքի, շրջանի, քաղաքի շրջանի ժողովրդական դատարանի անդամ

50 հազարից ավելի բնակչություն ունեցող քաղաքի, շրջանի, քաղաքի շրջանի պատգամա-վորների խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ

7

 11.   ՀՀ նախարարի տեղակալ, պետական վարչության պետի տեղակալ, հարկային պետական տեսչության պետի տեղակալ

20 հազարից 50 հազար բնակչություն ունեցող քաղաքի, շրջանի, քաղաքի շրջանի ժողովրդական դատարանի նախագահ, դատախազ

50 հազարից 100 հազար բնակչություն ունեցող քաղաքի, շրջանի, քաղաքի շրջանի ժողովրդական դատարանի անդամ

20 հազարից 50 հազար բնակչություն ունեցող քաղաքի, շրջանի, քաղաքի շրջանի պատգամա-վորների խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ

6,5

 12.     Մինչև 20 հազար բնակչություն ունեցող քաղաքի, շրջանի, քաղաքի շրջանի ժողովրդական դատարանի նախագահ, դատախազ

20 հազարից

50 հազար բնակչություն ունեցող քաղաքի, շրջանի, քաղաքի շրջանի ժողովրդական դատարանի անդամ

Մինչև 20 հազար բնակչություն ունեցող քաղաքի, շրջանի, քաղաքի շրջանի պատգամա-վորների խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ

6