ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 դեկտեմբերի 2025 թվականի N 1831-Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 11.1-ին հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող՝
1) անձի ֆունկցիոնալության գնահատմանն ուղեգրող մասնագետների կողմից իրականացվող գործընթացի նկատմամբ դիտարկումների իրականացման ստուգաթերթը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) անձի ֆունկցիոնալության գնահատման ամփոփագրերի մշակումն իրականացնող մասնագետների կողմից իրականացվող գործընթացի նկատմամբ դիտարկումների իրականացման ստուգաթերթը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների անդամների կողմից իրականացվող գործընթացի նկատմամբ դիտարկումների իրականացման ստուգաթերթը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
16.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 11-ի N 1831-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
ՍՏՈՒԳԱԹԵՐԹ N 1
ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆՆ ՈՒՂԵԳՐՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ
|
____________________________________________________________ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ստորաբաժանման անվանումը, |
__________________________ հեռախոսահամարը, գտնվելու վայրը | |
|
_________________________________________________ ԱԱՏՄ-ի ծառայողի պաշտոնը |
__________________________ ազգանունը, անունը, հայրանունը | |
|
_________________________________________________ ԱԱՏՄ-ի ծառայողի պաշտոնը |
__________________________ ազգանունը, անունը, հայրանունը | |
| Դիտարկման սկիզբը (ամսաթիվը)` __20 թ. _____ ավարտը` 20 __ թ______ | ||
|
_________________________________________________ Մասնագետի անունը/հայրանունը/ազգանունը |
||
|
_________________________________________________ Դիտարկվող օբյեկտի գտնվելու վայրը, կայքի, էլեկտրոնային փոստի հասցեները |
__________________________ (հեռախոսահամարը) | |
|
_________________________________________________ Դիտարկվող օբյեկտի ղեկավարի կամ փոխարինող անձի ազգանունը, անունը, հայրանունը |
__________________________ (հեռախոսահամարը) | |
| Դիտարկման հանձնարարագրի համարը` ___ տրված` __________ 20__ թ. | ||
| Դիտարկման նպատակը, պարզաբանման ենթակա հարցերի համարները` | ||
| _______________________________________________________________ |
ՀԱՐՑԱՇԱՐ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից անձի ֆունկցիոնալության գնահատմանը ուղեգրող մասնագետների կողմից իրականացվող գործընթացի նկատմամբ դիտարկումների իրականացման
|
Հ/Հ |
Հարց |
Հղում նորմատիվ ակտին |
Այո |
Ոչ |
Չ/պ |
Կշիռ |
Ստուգման տեսակը |
Մեկնա-բանու-թյուն |
|
1. |
Հիվանդության կամ վնասվածքի հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման առկայության դեպքում ուղեգրումները իրականացվել են անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումներ իրականացնելուց հետո, իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաև բուժման ընթացքում՝ ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո (բացառությամբ անձի առողջական վիճակի վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների դեպքերի) |
ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 17-րդ կետ, հավելվածի 9-րդ գլուխ
|
7 |
փաստաթղ-թային |
||||
|
2. |
Անձի առողջական վիճակի վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների պարագայում ֆունկցիոնալության գնահատման ուղեգրումները իրականացվել է առանց եռամսյա ժամկետի պահպանման |
ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 17-րդ կետ, հավելվածի 9-րդ գլուխ
|
7 |
փաստաթղ-թային |
||||
|
3. |
Անձի առողջական վիճակի վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունները ընտրվել են օրենսդրությամբ սահմանված ցանկից |
ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 17-րդ կետ, հավելվածի 9-րդ գլուխ |
6 |
փաստաթղ-թային |
||||
|
4. |
Ուղեգրերը և դրանց կից բժշկական փաստաթղթերը լրացվել են հայերեն լեզվով
|
ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 19-րդ կետ |
6 |
փաստաթղ-թային |
||||
|
5. |
Ուղեգրերը և դրանց կից բժշկական փաստաթղերը պարունակել են՝ |
ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 17-րդ կետ, 19-րդ կետ, Առողջապահության նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 25-ի N 72-Ն հրամանի հավելված 1–ի 2-րդ կետ |
||||||
|
1) |
փաստաթուղթը տալու օրը, ամիսը, տարեթիվը, հերթական համարը |
0,7 |
փաստաթղ-թային |
|||||
|
2) |
անձի անձնական տվյալները՝ անձի անունը, հայրանունը (առկայության դեպքում), ազգանունը |
0,7 |
փաստաթղ-թային |
|||||
|
3) |
ուղեգրող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության վերաբերյալ |
0,7 |
փաստաթղ-թային |
|||||
|
տվյալները (լրիվ անվանում, հարկ վճարողի հաշվառման համար, հասցե) |
||||||||
|
4) |
ուղեգրող բժշկի տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, մասնագիտացումը) |
0,7 |
փաստաթղ-թային |
|||||
|
5) |
անձի բուժման ժամանակահատվածի սկիզբը և վերջը, իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների դեպքում՝ սկիզբը |
0,7 |
փաստաթղ-թային |
|||||
|
6) |
ուղեգրերում նշվել են գնահատվող անձի ախտորոշումը, իրականացված բուժական վերականգնողական միջոցառումների արդյունքները` մանրամասն ներկայացնելով բոլոր օրգան-համակարգերի մասին տվյալները, ֆունկցիայի խանգարման տեսակը և աստիճանը |
0,7 |
փաստաթղ-թային |
|||||
|
7) |
փաստաթուղթը տրամադրելու հիմքերը և ուղեգրման նպատակի վերաբերյալ տվյալները |
0,6 |
փաստաթղ-թային |
|||||
|
8) |
փաստաթուղթն ստորագրած պաշտոնատար անձի պաշտոնը, անունը և ազգանունը, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության դրոշմակնիքը․ |
0,6 |
փաստաթղ-թային |
|||||
|
9) |
անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, անձնագրի դեպքում՝ նաև հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը |
0,6 |
փաստաթղ-թային |
|||||
|
6. |
Ուղեգրերը հաստատվել են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության փորձաքննության գծով տնօրենի տեղակալի կամ փորձաքննություն իրականացնելու իրավասություն ունեցող անձի, իսկ այդ պաշտոնների բացակայության դեպքում տնօրենի կողմից |
Առողջապահության նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 25-ի N 72-Ն հրամանի հավելված 1–ի 4-րդ կետ |
6 |
փաստաթղ-թային |
||||
|
7. |
Ուղեգրման պահին, ըստ առանձին հիվանդության դեպքերի, առկա է եղել անհրաժեշտ տեղեկատվությունը Նշում 1* |
Առողջապահության նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 25-ի N 72-Ն հրամանի հավելված 1–ի 6-րդ կետ |
6 |
փաստաթղ-թային |
||||
|
8. |
Ուղեգրերը ձևավորվել («Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգում տվյալները հավաքագրվել) են անձի բուժող բժշկի կողմից
|
Առողջապահության նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 25-ի N 72-Ն հրամանի հավելված 1–ի 7-րդ և 9-րդ կետեր |
6 |
փաստաթղ-թային |
Ծանոթություններ*
Նշում1*
Ուղեգրման պահին պարտադիր է հետևյալ տեղեկությունների առկայությունը.
1) շնչառական օրգանների հիվանդությունների դեպքում՝ համապատասխան մասնագիտական եզրակացությունը, թոքերի ռենտգեն հետազոտության և շնչաչափության (սպիրոմետրիա) արդյունքները,
2) արյան շրջանառության համակարգի հիվանդությունների դեպքում՝ սրտաբանի մասնագիտական եզրակացությունը, էլեկտրասրտագրության, Էխոկարդիոգրաֆիա դուպլեքս հետազոտության, համապատասխան լաբորատոր հետազոտությունների, ցուցումների դեպքում` նաև տրեդմիլ թեստի, էլեկտրասրտագրություն հոլտեր մոնիտորինգի, սրտի և թոքերի ռենտգեն հետազոտության արդյունքները,
3) աչքի և նրա հավելյալ ապարատի հիվանդությունների դեպքում՝ ակնաբույժի եզրակացությունը, վիզիոմետրիայի (տեսողության սրության որոշում), օֆթալմոսկոպիայի, ցուցման դեպքում նաև պերիմետրիայի արդյունքները, ակնահատակի լուսանկարը,
4) ականջի և պտկաձև ելունի հիվանդությունների դեպքում՝ քիթ-կոկորդ-ականջաբանի եզրակացությունը հիվանդության և լսողական սարքի արդյունավետության վերաբերյալ, տոնալ, օբյեկտիվ, խոսքային աուդիոմետրիայի արդյունքները,
5) ներզատական համակարգի հիվանդությունների, սննդային և նյութափոխանակության խանգարումների դեպքում՝ ներզատաբանի եզրակացությունը, ուլտրաձայնային հետազոտության և անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների արդյունքները, ցուցման դեպքում նաև ակնահատակի լուսանկարը, ստորին վերջույթների անոթների հեմոդինամիկայի գերձայնային դուպլեքս հետազոտության և էլեկտրանեյրոմիոգրաֆիայի արդյունքները,
6) մարսողական օրգանների հիվանդությունների դեպքում՝ համապատասխան մասնագիտական եզրակացությունը, էնդոսկոպիկ և լաբորատոր-գործիքային հետազոտությունների արդյունքները,
7) նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում՝ նյարդաբանի մասնագիտական եզրակացությունը, ցուցման դեպքում` հոգեբուժական կազմակերպության հոգեբուժական հանձնաժողովի մասնագիտական եզրակացությունը, ակնահատակի զննման, գանգի և ողնաշարի ռենտգենոգրաֆիայի, էլեկտրանեյրոմիոգրաֆիայի, էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի, գլխուղեղի ներգանգային և արտագանգային անոթների գերձայնային դուպլեքս հետազոտության, համակարգչային տոմոգրաֆիայի կամ միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիայի հետազոտության արդյունքները,
8) ոսկրամկանային համակարգի հիվանդությունների դեպքում՝ վնասվածքաբան-օրթոպեդի եզրակացությունը, ռենտգեն հետազոտության, անտրոպոմետրիկ հետազոտության (ծայրանդամների երկարություն, հիպոտրոֆիաների չափ, հոդերի ծալման անկյուններ (կոնտրակտուրաների աստիճան)) արդյունքները,
9) շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդությունների դեպքում՝ համապատասխան մասնագիտական եզրակացությունը, անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների, ցուցման դեպքում` հոդերի ռենտգեն հետազոտությունների արդյունքները,
10) արյան և արյունաստեղծ օրգանների հիվանդությունների դեպքում՝ արյունաբանի եզրակացությունը, արյան հետազոտությունների (ցուցման դեպքում` լակտատ դեհիդրոգենազա, c-ռեակտիվ սպիտակուց, արյան իմունոգլոբուլիններ, կրեատինին, կծիկային ֆիլտրացիայի արագություն), ոսկրածուծի ասպիրատի հետազոտության, ուլտրաձայնային հետազոտության արդյունքները,
11) հոգեկան խանգարումների դեպքում՝ հոգեբուժական կազմակերպության հոգեբուժական հանձնաժողովի մասնագիտական եզրակացությունը, ամբուլատոր բժշկական քարտից քաղվածքը սրացումների և բուժման վերաբերյալ,
12) մաշկային և ենթամաշկային բջջանքի հիվանդությունների դեպքում՝ մաշկաբանի եզրակացությունը, լաբորատոր հետազոտությունների արդյունքները, ցուցման դեպքում` դերմատոսկոպիա,
13) միզասեռական համակարգի հիվանդությունների դեպքում՝ ուրոլոգի կամ գինեկոլոգի եզրակացությունը, անհրաժեշտ լաբորատոր-գործիքային հետազոտությունների արդյունքները։
Ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա՝
1. Կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» թիվ 1180-Ն որոշում.
2. Առողջապահության նախարարի 2022 թ. հոկտեմբերի 25-ի «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից անձին ֆունկցիոնալության գնահատման ուղեգրելու կարգը և ուղեգրի ձևը հաստատելու մասին» N 72 հրաման:
| Տեսչական մարմնի ծառայող | ____________ | Ուղեգրող մասնագետ | _______________ | |
|
(ստորագրությունը) |
(ստորագրությունը) |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
16.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 11-ի N 1831-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
ՍՏՈՒԳԱԹԵՐԹ N 2
ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՄՓՈՓԱԳՐԵՐԻ ՄՇԱԿՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ
|
____________________________________________________________ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ստորաբաժանման անվանումը, |
__________________________ հեռախոսահամարը, գտնվելու վայրը | |
|
_________________________________________________ ԱԱՏՄ-ի ծառայողի պաշտոնը |
__________________________ ազգանունը, անունը, հայրանունը | |
|
_________________________________________________ ԱԱՏՄ-ի ծառայողի պաշտոնը |
__________________________ ազգանունը, անունը, հայրանունը | |
| Դիտարկման սկիզբը (ամսաթիվը)` __20 թ. _____ ավարտը` 20 __ թ______ | ||
|
_________________________________________________ Մասնագետի անունը/հայրանունը/ազգանունը |
ՀԱՐՑԱՇԱՐ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից անձի ֆունկցիոնալության գնահատման ամփոփագրերի մշակումը իրականացնող մասնագետների կողմից իրականացվող գործընթացի նկատմամբ դիտարկումների իրականացման
|
Հ/Հ |
Հարց |
Հղում նորմատիվ ակտին |
Այո |
Ոչ |
Չ/պ |
Կշիռ |
Ստուգման տեսակը |
Մեկնա-բանու-թյուն |
|
1. |
Ամփոփագրերը մշակվել են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի առկայության դեպքում |
ՀՀկառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 20-26-րդ կետեր |
7 |
փաստաթղ-թային |
||||
|
2. |
Գնահատումը գնահատվող անձանց գտնվելու վայրերում անցկացնելու վերաբերյալ նշումները կատարվել այն դեպքերում, երբ ֆունկցիոնալության գնահատման վայր ներկայանալ չկարողանալու մասին նշված է եղել այդ անձանց դիմումներում և բժշկական փաստաթղթերում |
ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 27-րդ կետ |
7 |
փաստաթղ-թային |
||||
|
3. |
Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց ֆունկցիոնալության գնահատումը անձանց գտնվելու վայրերում անցկացնելու նշումները կատարվել են քրեակատարողական հիմնարկներ ներկայացուցիչների կողմից ներկայացված միջնորդագրերի և օրենսդրությամբ սահմանված մյուս բոլոր փաստաթղթերի առկայության պարագայում |
ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 29-րդ կետ |
6 |
փաստաթղ-թային |
||||
|
4. |
Գնահատման ենթակա ոլորտները, դրանց բաղադրիչները և ենթաբաղադրիչներն իրենց ծածկագրերով նշվել են սահմանված կարգի համաձայն |
ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1177-Ն որոշման հավելվածի 5-րդ և 6-րդ կետեր |
6 |
փաստաթղ-թային |
||||
|
5. |
Ամփոփագրերը մշակվել են ինքնագնահատման հարցաշարերի, ներկայացված բժշկական փաստաթղթերի և անձի ֆունկցիոնալության գնահատման կարգով սահմանված այլ անհրաժեշտ փաստաթղթերի (այդ թվում՝ բժշկական) հիման վրա |
ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 35-րդ կետ և 24-րդ կետ |
6 |
փաստաթղ-թային |
||||
|
6. |
Ամփոփագրերը ներառում են անձանց ֆունկցիոնալության գնահատման արձանագրության տեսակը, համապատասխան ծածկագրերով՝ առանց որակիչների |
ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 35-րդ կետ |
6 |
փաստաթղ-թային |
||||
|
7. |
Ամփոփագրերը մշակվել են էլեկտրոնային գործի մասին ծանուցումներ ստանալուց հետո երեք աշխատանքային օրերի ընթացքում |
ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 36-րդ կետ |
6 |
փաստաթղ-թային |
||||
|
8. |
Յուրաքանչյուր էլեկտրոնային գործով գնահատող հանձնաժողովի անդամների թիվը որոշվել է հաշվի առնելով գնահատվող յուրաքանչյուր անձի Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման այն ծածկագրերը, որոնք վճռորոշ նշանակություն ունեն անձի ֆունկցիոնալության գնահատման տեսանկյունից |
ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 36-րդ կետ |
6 |
փաստաթղ-թային |
Ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա՝
1. «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» 2021 թվականի մայիսի 24-ի ՀՕ-195-Ն օրենք.
2. Կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» թիվ 1180-Ն որոշում.
3. Կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները և գործիքները հաստատելու մասին» թիվ 1177-Ն որոշում:
| Տեսչական մարմնի ծառայող | _______________ | Ամփոփագրերը մշակող մասնագետ | __________________ | |
|
(ստորագրությունը) |
(ստորագրությունը) |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
16.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 11-ի N 1831-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
ՍՏՈՒԳԱԹԵՐԹ N 3
ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ
|
____________________________________________________________ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ստորաբաժանման անվանումը, |
__________________________ հեռախոսահամարը, գտնվելու վայրը | |
|
_________________________________________________ ԱԱՏՄ-ի ծառայողի պաշտոնը |
__________________________ ազգանունը, անունը, հայրանունը | |
|
_________________________________________________ ԱԱՏՄ-ի ծառայողի պաշտոնը |
__________________________ ազգանունը, անունը, հայրանունը | |
| Դիտարկման սկիզբը (ամսաթիվը)` __20 թ. _____ ավարտը` 20 __ թ______ | ||
|
_________________________________________________ Մասնագետի անունը/հայրանունը/ազգանունը |
ՀԱՐՑԱՇԱՐ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների անդամների կողմից իրականացվող գործընթացի նկատմամբ դիտարկումների իրականացման
|
Հ/Հ |
Հարց |
Հղում նորմատիվ ակտին |
Այո |
Ոչ |
Չ/պ |
Կշիռ |
Ստուգման տեսակը |
Մեկնա-բանու-թյուն |
|
1. |
Անձանց էլեկտրոնային գործերի ուսումնասիրությունը, անձանց զննությունը, նշված հիմքերով էլեկտրոնային համակարգում արդյունքների լրացումը իրականացվել է գնահատման համար նշանակված օրը |
ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 38-րդ կետ |
5 |
փաստաթղ-թային |
||||
|
2. |
Լրացուցիչ հետազոտման ծրագրերով նախատեսված տվյալներն էլեկտրոնային համակարգով ստանալուց հետո ֆունկցիոնալության գնահատման որոշումներն (վարչական ակտ) ընդունել են ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում |
ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 39-րդ կետ |
5 |
փաստաթղ-թային |
||||
|
3. |
Անձի ֆունկցիոնալության գնահատման ընթացքում լրացուցիչ մասնագետի (մասնագետների) անհրաժեշտության պարագայում դրա մասին նշումը էլեկտրոնային համակարգում կատարվել է գնահատման օրը |
ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 40-րդ կետ |
5 |
|||||
|
4. |
Գնահատման ներկայացված բոլոր ոլորտների ծածկագրերը գնահատվել են սահմանված որակիչներով |
ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1177-Ն որոշման հավելվածի 7-րդ կետ |
5 |
փաստաթղ-թային |
||||
|
5. |
Երեխաների ֆունկցիոնալության գնահատման ժամանակ հաշվի են առնվել երեխաների տարիքով պայմանավորված առանձնահատկությունները՝ սահմանված մեթոդական ուղեցույցների համաձայն |
ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1177-Ն որոշման հավելվածի 10-րդ կետ և 13-րդ կետ, «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1- ին մասի 3-րդ կետ |
5 |
փաստաթղ-թային |
||||
|
6. |
Ըստ սահմանված տեսակների անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքներն ամփոփվել են ֆունկցիոնալության գնահատման արձանագրություններում |
ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1177-Ն որոշման հավելվածի 11-րդ |
5 |
փաստաթղ-թային |
||||
|
7. |
Գնահատող հանձնաժողովի անդամը չի հանդիսացել բուժող կամ գնահատման ուղեգրած բժիշկը կամ այդ անձանց (երեխայի դեպքում՝ նաև ծնողի) հետ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 24-րդ հոդվածով սահմանված ազգակցական կապի մեջ գտնվող անձինք |
ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 9-րդ կետ |
5 |
փաստաթղ-թային |
||||
|
8. |
Ֆունկցիոնալության սահմանափակման առկայության դեպքում կազմվել են ծառայությունների անհատական ծրագրեր |
ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման հավելվածի 43-րդ կետ |
5 |
փաստաթղ-թային |
||||
|
9. |
Ծառայությունների անհատական ծրագրերի իրականացման ժամկետները որոշվել են սահմանված ընթացակարգի համաձայն |
ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1161-Ն որոշման հավելվածի 9-րդ կետ |
5 |
փաստաթղ-թային |
||||
|
10. |
Ծառայությունների անհատական ծրագրերում փոփոխությունները կատարվել են բացառապես օրենսդրությամբ սահմանված դեպքերում |
ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1161-Ն որոշման հավելվածի 14-րդ կետ |
5 |
փաստաթղ-թային |
Ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա՝
1. Կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» թիվ 1180-Ն որոշում.
2. Կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները և գործիքները հաստատելու մասին» թիվ 1177-Ն որոշում.
3. Կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Ծառայությունների անհատական ծրագրերը կազմելու և իրականացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 1161-Ն որոշում:
| Տեսչական մարմնի ծառայող | _______________ | Հանձնաժողովի անդամ | __________________ | |
|
(ստորագրությունը) |
(ստորագրությունը) |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
16.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|