ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 11-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (18.12.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.12.08-2025.12.21 Պաշտոնական հրապարակման օրը 17.12.2025
Принят
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Дата принятия
12.12.2025
Подписан
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Дата подписания
12.12.2025
Дата вступления в силу
18.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«12» դեկտեմբերի 2025 թվական

ք. Երևան

N 11-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «2025 թվականի փոստային վճարման պետական նշանների թեմաները սահմանելու և փոստային վճարման պետական նշանների անվանագները, տպաքանակն ու գործողության մեջ դնելու ժամկետները հաստատելու մասին» N 20-Ն hրամանի հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Հավելվածի 5.2-րդ և 7.2-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:

2) Հավելվածը լրացնել նոր 8.3-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«

8.3

Ինժեներական քաղաք

1 նամականիշ

IV եռամսյակ

380

10 000

»:

 

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Տոներ և հիշատակի օրեր. Ամանոր և Սուրբ Ծնունդ թեմային նվիրված «ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ. HAPPY NEW YEAR» 1 նամականիշի, համաձայն N 1 հավելվածի.

2) Հայկական ժառանգություն. Հայերեն առաջին աշխարհաբար գրքի՝ «Արհեստ համարողութեան» տպագրման 350-ամյակ թեմային նվիրված «ՀԱՅԵՐԵՆ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱԲԱՐ ԳՐՔԻ՝ «ԱՐՀԵՍՏ ՀԱՄԱՐՈՂՈՒԹԵԱՆ» ՏՊԱԳՐՄԱՆ 350-ԱՄՅԱԿ. 350TH ANNIVERSARY OF THE PRINTING OF THE FIRST BOOK IN MODERN ARMENIAN: “THE ART OF ARITHMETIC”» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 2 հավելվածի.

3) Հայկական ժառանգություն. «Երևանի տպագրություն» առաջին տպարանի հիմնադրման 150-ամյակ թեմային նվիրված «ԵՐԵՎԱՆԻ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ. YEREVAN PRINTING. 150TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. ԵՐԵՎԱՆԻ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ. 150. YEREVAN PRINTING» 1 նամականիշով բացիկի, համաձայն N 3 հավելվածի.

4) Գիտություն և տեխնիկա. Գունավոր հեռուստացույցի գյուտի 100-ամյակ թեմային նվիրված «ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԻ ԳՅՈՒՏԻ 100-ԱՄՅԱԿ. 100TH ANNIVERSARY OF THE INVENTION OF COLOR TELEVISION» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 4 հավելվածի.

5) Գիտություն և տեխնիկա. Ինժեներական քաղաք թեմային նվիրված «ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔ. ENGINEERING CITY» 1 նամականիշի, համաձայն N 5 հավելվածի:

3. Գործողության մեջ դնել`

1) Տոներ և հիշատակի օրեր. Ամանոր և Սուրբ Ծնունդ թեմային նվիրված «ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ. HAPPY NEW YEAR» 1 նամականիշը, անվանագինը՝ 500 դրամ, տպաքանակը` 15 000 հատ.

2) Հայկական ժառանգություն. Հայերեն առաջին աշխարհաբար գրքի՝ «Արհեստ համարողութեան» տպագրման 350-ամյակ թեմային նվիրված «ՀԱՅԵՐԵՆ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱԲԱՐ ԳՐՔԻ՝ «ԱՐՀԵՍՏ ՀԱՄԱՐՈՂՈՒԹԵԱՆ» ՏՊԱԳՐՄԱՆ 350-ԱՄՅԱԿ. 350TH ANNIVERSARY OF THE PRINTING OF THE FIRST BOOK IN MODERN ARMENIAN: “THE ART OF ARITHMETIC”» 1 նամականիշով գեղաթերթիկը, անվանագինը՝ 800 դրամ, տպաքանակը` 10 000 հատ.

3) Հայկական ժառանգություն. «Երևանի տպագրություն» առաջին տպարանի հիմնադրման 150-ամյակ թեմային նվիրված «ԵՐԵՎԱՆԻ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ. YEREVAN PRINTING. 150TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY. ԵՐԵՎԱՆԻ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ. 150. YEREVAN PRINTING» 1 նամականիշով բացիկը, անվանագինը՝ 400 դրամ, տպաքանակը` 1 000 հատ.

4) Գիտություն և տեխնիկա. Գունավոր հեռուստացույցի գյուտի 100-ամյակ թեմային նվիրված «ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԻ ԳՅՈՒՏԻ 100-ԱՄՅԱԿ. 100TH ANNIVERSARY OF THE INVENTION OF COLOR TELEVISION» 1 նամականիշով գեղաթերթիկը, անվանագինը՝ 560 դրամ, տպաքանակը` 10 000 հատ.

5) Գիտություն և տեխնիկա. Ինժեներական քաղաք թեմային նվիրված «ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔ. ENGINEERING CITY» 1 նամականիշը, անվանագինը՝ 380 դրամ, տպաքանակը` 10 000 հատ:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

12/12/2025

Մ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

 

 

Հավելված 1

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2025 թվականի դեկտեմբերի 12-ի 

թիվ 11-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_24473

 

 

Հավելված 2

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2025 թվականի դեկտեմբերի 12-ի 

թիվ 11-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_24474

 

 

Հավելված 3

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2025 թվականի դեկտեմբերի 12-ի 

թիվ 11-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_24475

 

 

Հավելված 4

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2025 թվականի դեկտեմբերի 12-ի 

թիվ 11-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_24476

 

 

Հավելված 5

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2025 թվականի դեկտեմբերի 12-ի 

թիվ 11-Ն հրամանի

 

Ներմուծեք նկարագրությունը_24477

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 դեկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան