ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-463-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (25.12.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 24.12.2025
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
17.12.2025
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
24.12.2025
Дата вступления в силу
25.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 17-ին

 

«ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-275-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-ին մասով․

«2․1. Դոնորը, առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բոնուսների կիրառման կարգին համապատասխան, իրավունք ունի ստանալու ապահովագրավճարի բոնուսներ, եթե դոնորը, օրենքին համապատասխան, հանդիսանում է ապահովագրված անձ: Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում սահմանված բոնուսների կիրառման համար հիմք հանդիսացող արյան դոնորության իրականացման կարգը սահմանում է լիազոր մարմինը։»։

 

Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) արյան պետական պաշարների ստեղծում, պահպանում և նորացում` բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և բժշկական կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա.»:

 

 Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հոդված 4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. դեկտեմբերի 24

Երևան

ՀՕ-463-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 դեկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան