ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 131-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 08-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (31.01.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.01.19-2026.02.01 Պաշտոնական հրապարակման օրը 30.01.2026
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
26.01.2026
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
26.01.2026
Дата вступления в силу
31.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«26» հունվար 2026 թ.

N 08-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 131-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1․ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի սեպտեմբերի 23-ի «Կենտրոնացված քննության կազմակերպման և իրականացման կարգը՝ ըստ առողջապահության բնագավառի մասնագիտությունների առանձնահատկությունների, կենտրոնացված քննության արդյունքների բողոքարկման կարգը, կենտրոնացված քննություն իրականացնող քննական հանձնաժողովի ձևավորման կարգը, աշխատակարգը սահմանելու մասին» թիվ 131-Ն հրամանի Հավելված 2-ի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3․ Հանձնաժողովները ձևավորվում են ըստ հիմնական մասնագիտությունների, որոնց կազմում ընդգրկված անդամների թիվը կենտ է՝ առավելագույնը 7 հոգի, կախված կենտրոնացված քննություն հանձնող անձանց թվաքանակից։»։

2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

26.01.2026

Ա. ԱվանեսՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունվարի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան